«Հավաքվել Օհայոյում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Հավաքվել Օհայոյում», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Դեկտեմբեր 1830 - մայիս 1831
Հավաքվել Օհայոյում
Լյուսի Սմիթի հավատքն ու մի հրաշք
Օհայոյում ավելի ու ավելի շատ մարդիկ էին միանում Եկեղեցուն։ Տերը Ջոզեֆ Սմիթին ասաց, որ այլ վայրերում ապրող Սրբերը պետք է հավաքվեն Օհայոյում։ Դա երկար ճամփորդություն էր լինելու։ Բայց Տերը խոստացավ, որ նրանց հավաքվելուց հետո Նա Սրբերին կուսուցանի Իր օրենքը և կօրհնի նրանց զորությամբ՝ անելու Իր աշխատանքը։
Վարդապետություն և Ուխտեր 37, 38․32, Սրբեր, 1․109-110
Ջոզեֆի մայրը` Լյուսին, և Եկեղեցու շուրջ 80 անդամների մի խումբ թողել են իրենց տները Նյու Յորքում և տեղափոխվել են Օհայո։ Նրանք նավակ են նստում, որն իրենց կտանի ճանապարհի մի մասը։ Մի քանի օր ճամփորդելուց հետո նավակը պետք է կանգ առներ։ Ջրի վրայի սառույցի հաստ շերտը արգելափակել էր իրենց ճանապարհը։
Սրբեր, 1․121-22
Սրբերը պետք է սպասեին, մինչև սառույցը մասերի բաժանվեր։ Նրանք հոգնած, քաղցած, թրջված և մրսած էին։
Սրբեր, 1․122
Դժվար էր սպասելը։ Սրբերից ոմանք սկսեցին վիճել մեկը մյուսի հետ:
Սրբեր, 1․122
Լյուսիին դուր չէր գալիս լսել, թե ինչպես են Սրբերը վիճում։ Նա գիտեր, որ ինքը պետք է մի բան ասեր։ Նա հարցրեց․ «Ո՞ւր է ձեր հավատքը»։ Լյուսին Սրբերին ասում է, որ եթե աղոթեն Աստծուն, Նա կկոտրի սառույցը ու նրանք կկարողանան շարունակել իրենց ճանապարհը։
Սրբեր, 1․122-23
Հանկարծ, սառույցը կոտրվելու ժամանակ նրանք ամպրոպի նման մի աղմուկ լսեցին։ Նրանց նավակի անցնելու համար բավականաչափ լայն մի ճանապարհ է բացվում սառույցի միջով։
Սրբեր, 1․123
Սրբերը զարմացած էին և երախտապարտ։ Նրանք հավաքվեցին աղոթելու և Երկնային Հորը շնորհակալություն հայտնելու։ Նրանց նավակը ապահով ճամփորդեց դեպի Օհայո։
Սրբեր, 1․123
Երբ Սրբերը հասան Օհայո, Եկեղեցու այնտեղի անդամները ողջունեցին նրանց և օգնեցին ապրելու տեղ գտնել։ Տերը պահեց Իր խոստումը՝ ուսուցանելով նրանց Իր օրենքը և տալով նրանց զորություն՝ անելու Իր աշխատանքը։
Վարդապետություն և Ուխտեր 42, Սրբեր, 1․126