Սուրբ գրությունների պատմություններ
Տերն ուղարկում է Օլիվեր Քաուդերիին


«Տերն ուղարկում է Օլիվեր Քաուդերիին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Տերն ուղարկում է Օլիվեր Քաուդերիին», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

1828 - 1829

Տերն ուղարկում է Օլիվեր Քաուդերիին

Իմանալ, թե ինչպես է Աստված խոսում մեզ հետ

Ջոզեֆ և Էմմա Սմիթներն աշխատում են իրենց փոքր տան դիմաց։

Ջոզեֆը և Էմման շարունակեցին Մորմոնի Գրքի թարգմանությունը։ Աշխատանքը շատ ծանր էր, իսկ նրանք պետք է աշխատեին նաև իրենց ֆերմայում։ Ջոզեֆն աղոթում էր, որ Երկնային Հայրն ինչ-որ մեկին ուղարկի, ով կօգնի իրեն թարգմանել Մորմոնի Գիրքը։

Սրբեր, 1․56, 58

Օլիվեր Քաուդերին հնչեցնում է դպրոցական զանգը:

Հեռավոր Նյու Յորքում Օլիվեր Քաուդերին, որը երիտասարդ ուսուցիչ էր, ապրում էր Ջոզեֆ Սմիթի ծնողների հետ։ Օլիվերն ուսուցանում էր Ջոզեֆի կրտսեր եղբայրներին և քույրերին:

Սրբեր, 1․58-59

Օլիվեր Քաուդերին, վառարանի մոտ նստած, զրուցում է Ջոզեֆ Սմիթի ծնողների հետ:

Օլիվերը լսել էր Ջոզեֆի և ոսկե թիթեղների մասին։ Նա հետաքրքրված էր։ Նա զրուցեց Ջոզեֆի ծնողների հետ։ Նրանք ասացին Օլիվերին, որ Ջոզեֆը կատարում է Աստծո աշխատանքը։

Սրբեր, 1․59

Օլիվեր Քաուդերին, ծնկի իջած իր մահճակալի մոտ, աղոթում է՝ Ջոզեֆ Սմիթի մասին ավելին իմանալու համար:

Այժմ Օլիվերն ավելի հետաքրքրված էր։ Ջոզեֆի ծնողներն ասացին Օլիվերին, որ նա պետք է աղոթի և անձամբ իմանա, թե արդյոք դա Աստծո աշխատանքն է։ Եվ այսպես, մի գիշեր Օլիվերն աղոթեց ամբողջ սրտով: Աստված խաղաղություն տվեց նրա մտքերին։ Օլիվերը գիտեր, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո ծառան է։ Նա զգում էր, որ պետք է օգնի Ջոզեֆին։

Սրբեր, 1․60

Օլիվեր Քաուդերին և Ջոզեֆ Սմիթը վառարանի մոտ նստած: Էմմայի ձեռքում կա ձեռագրի մի քանի էջ:

Երբ ուսումնական տարին ավարտվեց, Օլիվերը գնաց հանդիպելու Ջոզեֆին և Էմմային։ Ջոզեֆն ու Օլիվերն արթուն մնացին մինչև ուշ գիշեր՝ խոսելով ոսկե թիթեղների և Աստծո աշխատանքի մասին։

Սրբեր, 1․60

Օլիվեր Քաուդերին գրում է ձեռագրի էջի վրա:

Օլիվերն ասաց, որ ինքը կգրի, մինչ Ջոզեֆը թարգմանի: Նրան դուր էր գալիս սովորել Հիսուսի մասին։ Նա նաև հարցեր ուներ և ուզում էր ավելի ամուր հավատք ունենալ։

Սրբեր, 1․61

Օլիվեր Քաուդերին և Ջոզեֆ Սմիթը՝ աթոռների վրա պատուհանի մոտ նստած:

Մարգարե Ջոզեֆի միջոցով Տերն Օլիվերին ուղերձ տվեց: Նա ասաց Օլիվերին, որ հիշի այն գիշերը, երբ աղոթել էր։ Աստված խաղաղություն էր տվել նրան։ Միայն Աստված գիտեր այդ աղոթքի մասին։ Օլիվերի հավատքն ավելի ուժեղացավ: Նա շարունակում էր օգնել Ջոզեֆին, և Տերը շատ բան սովորեցրեց նրան այն մասին, թե ինչպես է Աստված խոսում մեզ հետ։

Վարդապետություն և Ուխտեր 6.14-24, 8.1-3, 9.7-9, Սրբեր, 1.62-64