Սուրբ գրությունների պատմություններ
Վկաները տեսնում են Մորմոնի Գրքի թիթեղները


«Վկաները տեսնում են Մորմոնի Գրքի թիթեղները», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)

«Վկաները տեսնում են Մորմոնի Գրքի թիթեղները», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ

Մարտ - սեպտեմբեր 1829

Վկաները տեսնում են Մորմոնի Գրքի թիթեղները

Վկայություն աշխարհին

Քաղաքի որոշ բնակիչներ վրդովված էին Ջոզեֆ Սմիթի հանդեպ։

Ջոզեֆը, Էմման ու Օլիվերը շարունակում էին թարգմանել ոսկե թիթեղները Սմիթների տանը՝ Փենսիլվանիայում։ Սակայն քաղաքի բնակիչները ցանկանում էին կանգնեցնել նրանց։ Օլիվերը Դեյվիդ Ուիթմեր անունով մի ընկեր ուներ, որն ապրում էր Նյու Յորքում: Օլիվերը հարցրեց Դեյվիդին՝ արդյոք իրենք կարող են տեղափոխվել Ուիթմերների տուն՝ ավարտելու թարգմանությունը:

Սրբեր, 1․68

Դեյվիդ Ուիթմերը ողջունում է Ջոզեֆին, Էմմային և Օլիվերին իր տանը:

Դեյվիդը և նրա ընտանիքը համաձայնեցին։ Նրանք իրենց տուն ընդունեցին Ջոզեֆին, Էմմային և Օլիվերին: Այժմ նրանք կարող էին հանգիստ աշխատել թարգմանության վրա։ Ուիթմերների տանը շատ մարդիկ էին ապրում: Դա նշանակում էր, որ շատ աշխատանք կար անելու, հատկապես Դեյվիդի մոր՝ Մերիի համար։

Սրբեր, 1․68-70

Մորոնի հրեշտակը հայտնվում է Մերի Ուիթմերին:

Մի օր, երբ Մերին աշխատում էր, Մորոնի հրեշտակը այցելեց նրան: Նա ասաց, որ գիտեր, որ լրացուցիչ աշխատանքը նրան հոգնեցնում է։ Նա ցանկանում էր ամրացնել նրա հավատքը։ Նա բացեց ուսապարկը և հանեց ոսկե թիթեղները: Նա թերթեց էջերը և գրությունները ցույց տվեց Մերիին։ Մորոնին խոստացավ Մերիին, որ նա կօրհնվի։

Սրբեր, 1․70-71

Դեյվիդ Ուիթմերը, Մարտին Հարրիսը և Օլիվեր Քաուդերին հարցնում են Ջոզեֆին՝ արդյոք իրենք կարող են վկաներ լինել:

Որոշ մարդիկ չէին հավատում, որ թիթեղներն իրական են: Ջոզեֆը հնազանդվել էր թիթեղները ոչ մեկին ցույց չտալու Տիրոջ պատվիրանին: Տերն ասաց, որ Ինքը թույլ կտա երեք վկաների ևս տեսնել թիթեղները։ Դեյվիդ Ուիթմերը, Մարտին Հարրիսը և Օլիվեր Քաուդերին հարցրին՝ արդյոք իրենք կարող են վկաներ լինել: Տերն ասաց, որ կարող են:

Վարդապետություն և Ուխտեր 5․11–12, 17, Սրբեր, 1․73

Ջոզեֆը, Մարտինը, Օլիվերը և Դեյվիդն աղոթում են՝ ոսկե թիթեղների մասին վկայություն ստանալու համար:

Ջոզեֆը, Մարտինը, Օլիվերը և Դեյվիդը գնացին անտառ: Նրանք ծնկի եկան և հերթով հարցրին Աստծուն՝ արդյոք իրենք կարող են տեսնել թիթեղները, բայց ոչինչ տեղի չունեցավ:

Սրբեր, 1․73

Մարտին Հարրիսը լքում է խումբը:

Մարտին Հարրիսը զգաց, որ ինքն է պատճառը, որ իրենց աղոթքը պատասխան չի ստանում: Մարտինը հեռացավ, իսկ մյուսները շարունակեցին աղոթել։

Սրբեր, 1․73

հրեշտակ է հայտնվում Օլիվերին, Դեյվիդին և Ջոզեֆին:

Հետո մի հրեշտակ հայտնվեց փայլող լույսի մեջ։ Նա ցույց տվեց Օլիվերին և Դեյվիդին ոսկե թիթեղները և դրանց վրա գտնվող գրությունները։ Նրանք լսեցին Աստծո ձայնը, որն ասում էր, որ Ջոզեֆը թարգմանել է թիթեղներն Աստծո զորությամբ, և որ թարգմանությունը ճիշտ է: Աստված նաև ասաց, որ նրանք պետք է պատմեն բոլորին այն, ինչ տեսել և լսել էին:

«Երեք վկաների վկայությունը», Սրբեր, 1․73–74

Հրեշտակ է հայտնվում Մարտինին և Ջոզեֆին։

Ջոզեֆը գնաց Մարտինին փնտրելու: Նա դեռ աղոթում էր։ Ջոզեֆն աղոթեց նրա հետ: Հրեշտակը հայտնվեց Մարտինին և ցույց տվեց թիթեղները, ինչպես ցույց էր տվել Օլիվերին և Դեյվիդին։

Սրբեր, 1․74

Ջոզեֆը պատմում է իր ծնողներին, որ ուրիշ մարդիկ տեսել են ոսկե թիթեղները:

Դրանից հետո Ջոզեֆը գնաց փնտրելու իր ծնողներին, որոնք այցելում էին Մերի Ուիթմերին: Նա ասաց նրանց, թե որքան ուրախ է, որ ուրիշ մարդիկ տեսել էին թիթեղները: Այժմ վկաները կարող էին մարդկանց ասել, որ Ջոզեֆը ճշմարտությունն էր ասում: Մարտինը բոլորին պատմեց, թե որքան ուրախ է, որ Աստված թույլ տվեց, որ ինքը լինի վկաներից մեկը:

Սրբեր, 1․74-75

Եվս ութ մարդ ստանում է ոսկե թիթեղների մասին վկայություն։

Մի քանի օր անց Տերը Ջոզեֆին ասաց, որ ոսկե թիթեղները ցույց տա ևս ութ մարդու՝ իր հորը, իր երկու եղբայրներին, Դեյվիդի չորս եղբայրներին և Դեյվիդի փեսային: Նրանք իրենց ձեռքը վերցրին թիթեղները և թերթեցին էջերը: Նրանք գիտեին, որ թիթեղներն իրական էին։

«Ութ վկաների վկայությունը», Սրբեր, 1․75

Ջոզեֆը և Մարտինը նայում են տպագրված ձեռագրին:

Մորմոնի Գրքի թարգմանությունն ավարտված էր։ Ջոզեֆը վերադարձրեց ոսկե թիթեղները Մորոնի հրեշտակին: Այժմ ժամանակն էր տպել գրքի օրինակները, որպեսզի բոլորը կարողանային կարդալ այն և ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին:

Սրբեր, 1․75-76

Ջոզեֆը և Մարտինը տոնում են Մորմոնի Գրքի հրատարակությունը:

Մորմոնի Գրքի տպագրությունը շատ միջոցներ էր պահանջում: Մարտին Հարրիսը հրաժարվեց իր ագարակի մի մասից, որպեսզի վճարի տպագրության համար: Նա արեց դա, քանի որ գիտեր, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Գրքի յուրաքանչյուր օրինակ ունի Մարտինի և մյուս վկաների վկայությունները, որպեսզի բոլորը կարողանան կարդալ դրանք: Երեք վկաները երբեք չեն ժխտել Գրքի մասին իրենց վկայությունը։

Վարդապետություն և Ուխտեր 19․26-27, 34-35, Սրբեր, 1․76-78