«Ջոզեֆը և Հայրումը տվեցին իրենց կյանքը ավետարանի համար», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Ջոզեֆը և Հայրումը տվեցին իրենց կյանքը ավետարանի համար», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Մարտ - հունիս 1844
Ջոզեֆը և Հայրումը տվեցին իրենց կյանքը ավետարանի համար
Մարգարեն մահանում է, բայց Տիրոջ աշխատանքը շարունակվում է
Ջոզեֆ Սմիթը անհանգստացած էր: Ի՞նչ կլիներ Եկեղեցու հետ, եթե նա մահանար: Նա ցանկանում էր համոզված լինել, որ Տիրոջ աշխատանքը կշարունակվի: Այսպիսով, նա հավաքեց առաքյալներին և տվեց նրանց քահանայության բանալիները, որ Հիսուս Քրիստոսը տվել էր իրեն: Սա նշանակում էր, որ առաքյալները կարող էին առաջնորդել Տիրոջ Եկեղեցին և կատարել Նրա աշխատանքը: Սա օգնեց Ջոզեֆին ավելի լավ զգալ:
Սրբեր, 1․519-20
Բայց կային շատ մարդիկ, որոնք զայրացան Ջոզեֆի վրա: Ոմանք նույնիսկ ուզում էին սպանել նրան: Նրանց դուր չէր գալիս այն, ինչ նա ուսուցանում էր: Նրանք նրա մասին գրեցին թերթում, որպեսզի ավելի շատ մարդկանց զայրույթը բորբոքեն Ջոզեֆի և Եկեղեցու հանդեպ: Նրանցից ոմանք ցանկանում էին հարձակում գործել Նավուի վրա։
Սրբեր, 1․526-28, 530-32, 533-34
Ջոզեֆը և Նավուի մյուս առաջնորդները քանդեցին տպագրական մեքենան՝ դադարեցնելու ատելության տարածումը։ Սա ավելի զայրացրեց մարդկանց։ Նահանգապետը Ջոզեֆին ասաց, որ գնա Քարթեջ քաղաք, որպեսզի դատավորը որոշի՝ արդյոք նա խախտել էր օրենքը: Ջոզեֆը գիտեր, որ եթե գնար Քարթեջ, մարդիկ կսպանեին իրեն:
Վարդապետություն և Ուխտեր 135․4, Սրբեր, 1․533-37, 539-41
Բայց Ջոզեֆը նաև ցանկանում էր, որ Սրբերը ապահով լինեն: Եթե նա գնար Քարթեջ, գուցե մարդիկ հանգիստ թողնեին Նավուի Սրբերին: Ջոզեֆը որոշեց գնալ: Նա օրհնեց Էմմային և իր երեխաներին, հրաժեշտի համբույր տվեց նրանց և ճանապարհ ընկավ դեպի Քարթեջ։
Սրբեր, 1․542-44
Ջոզեֆի եղբայր Հայրումը գնաց նրա հետ: Գնացին նաև Ջոն Թեյլորը, Վիլարդ Ռիչարդսը և այլ ընկերներ: Երբ նրանք հեռացան, Ջոզեֆը կանգնեցրեց իր ձին և հայացքը դարձրեց դեպի Նավուն: «Սա ամենագեղեցիկ վայրն է և ամենալավ մարդիկ երկնքի տակ»,- ասաց նա:
Սրբեր, 1․543-45
Երբ նրանք հասան Քարթեջ, նրանց բանտ տարան: Մինչ բանտում էին, Հայրումը նրանց համար կարդաց Մորմոնի Գրքից: Ջոզեֆն ասաց պահակներին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:
Սրբեր, 1․546
Իր ընկերներին մխիթարելու համար Ջոն Թեյլորը մի օրհներգ երգեց Հիսուսի մասին: Այն գեղեցիկ էր, և Հայրումը խնդրեց նրան նորից երգել այն:
Սրբեր, 1․549
Նույն օրը՝ ավելի ուշ, զայրացած տղամարդիկ զենքերով ներխուժեցին բանտ: Նրանք հրեցին դուռը և սկսեցին կրակել դեպի այն սենյակը, որտեղ գտնվում էին Ջոզեֆը և նրա ընկերները: Ջոն Թեյլորը ծանր վիրավորվեց։ Հայրումը և Ջոզեֆը սպանվեցին։
Վարդապետություն և Ուխտեր 135․1-2, Սրբեր, 1․550-52
Սրբերը շատ տխուր էին, երբ իմացան, որ Ջոզեֆը և Հայրումը մահացել են: Բայց նրանք գիտեին, որ Մարգարեին սպանելը չի դադարեցնի Եկեղեցու գոյությունը: Դա Փրկչի Եկեղեցին է, և Նա կշարունակեր ղեկավարել այն: Եկեղեցին կշարունակի աճել և օրհնել Աստծո զավակներին ամբողջ աշխարհում:
Սրբեր, 1․553-59