«Բժշկման օր», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ (2024)
«Բժշկման օր», Վարդապետություն և Ուխտերի պատմություններ
Ապրիլ - հուլիս 1839
Բժշկման օր
Օրհնել հիվանդներին Աստծո զորությամբ
Մինչ Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ Միսսուրիում բանտարկյալներ էին, որոշ պահակներ նրանց ուրիշ բանտ տարան։ Պահակները բարի էին բանտարկյալների հանդեպ։ Մի գիշեր պահակապետը Ջոզեֆին ասաց, որ գնում է քնելու, ու, եթե Ջոզեֆն ու ընկերները փախչեին, նա նրանց չէր կանգնեցնի։
Սրբեր, 1․392-93
Ջոզեֆն ու Եկեղեցու մյուս ղեկավարները փախան։ Նրանք գտան իրենց ընտանիքները, որոնք ապրում էին Քուինսի կոչվող քաղաքում:
Սրբեր, 1․395-96
Քուինսիի մարդիկ բարի էին Սրբերի հանդեպ։ Նրանք Սրբերին սնունդ, հագուստ և կացարան տվեցին։
Սրբեր, 1․377
Սրբերը շնորհակալ էին Քուինսիի մարդկանց բարության համար։ Բայց Ջոզեֆը գիտեր, որ ապրելու համար նրանց իրենց իսկ վայրն էր պետք ունենալ։ Եկեղեցու ղեկավարները որոշակի հողատարածք գնեցին, որը ուրիշ ոչ ոք չէր ցանկանում գնել, և Սրբերը սկսեցին տեղափոխվել այնտեղ։
Սրբեր, 1․399-400
Հողատարածքը մի լայն գետի մոտ էր։ Այն խոնավ էր ու ցեխոտ, և մոծակներով լի։ Մոծակները Սրբերից շատերին վարակեցին մալարիա կոչվող հիվանդությամբ։ Նրանցից ոմանք մահանում են։
Սրբեր, 1․402
Երբ Ջոզեֆը տեսավ, որ այնքան շատերը հիվանդացել են, հավաքեց Եկեղեցու որոշ ղեկավարների և խնդրեց նրանց, որ գնան իր հետ։ Ամբողջ առավոտյան նրանք ընտանիքից ընտանիք էին գնում՝ այցելելով հիվանդներին և օրհնելով նրանց։ Նրանք գործածեցին Հիսուս Քրիստոսի զորությունը, որպեսզի բժշկեն նրանց իրենց հիվանդությունից։
Սրբեր, 1․402
Մարդկանցից մեկը, ում այցելեցին, Էլայջա Ֆորդամն էր։ Նա այնքան հիվանդ էր, որ կինը կարծում էր, թե շուտով կմահանա։ Ջոզեֆը Էլայջային հարցրեց, թե արդյոք բժշկվելու համար նա հավատք ուներ։
Սրբեր, 1․402
Էլայջան ասաց․ «Վախենում եմ, որ շատ ուշ է»։ Ջոզեֆը հարցրեց նրան, թե արդյոք հավատում է Հիսուս Քրիստոսին։ «Հավատում եմ, եղբայր Ջոզեֆ»,- պատասխանեց նա։
Սրբեր, 1․402
Ջոզեֆը նրան Հիսուս Քրիստոսի անունով օրհնեց։ Էլայջան ոտքի կանգնեց։ Հիսուսը բժշկել էր նրան։ Այնուհետև Էլայջան Ջոզեֆի հետ գնաց մյուս տունը, և օգնեց նրան օրհնել այլ մարդկանց, ովքեր հիվանդ էին։
Սրբեր, 1․402–3