2023
Սպասավորենք գթությամբ
Հուլիս 2023


«Սպասավորենք գթությամբ», Լիահոնա, հուլիս 2023:

Սպասավորության սկզբունքները

Սպասավորենք գթությամբ

Մենք կարող ենք հիմնարար փոփոխություններ կատարել՝ սեր դրսևորելով բնական ձևերով։

Նկար
placeholder altText

Ինչպես Այծեմնիկը օգնեց աղքատներին Դասական Աստվածաշնչի արվեստի հավաքածու / արտոնագրված GoodSalt.com կայքի կողմից

Գթության օրինակ

Տաբիթան (նաև հայտնի է որպես Այծեմնիկ) Հիսուս Քրիստոսի աշակերտն էր, որն ապրում էր Հոպպայում։ Նա հայտնի էր որպես «բարի գործերով և ողորմություններով լի» կին (Գործք Առաքելոց 9.36): Նրան սիրում էին, քանի որ նա շատ գործեր էր կատարել ուրիշներին սիրելու համար: Փրկչի նման, նա մաշեց իր կյանքը ծառայելով: Նա ուներ հմտություններ և տաղանդներ, որոնք օգտագործում էր դրական փոփոխություն առաջացնելու համար:

Այդ հմտություններից մեկը վերարկուներ և հագուստներ կարելն էր, որոնցից գոնե մի մասը բաժին էր ընկնում կարիքավոր այրիներին: Նրա նվերները ստացողների համար նա աստվածային պարգև էր: Երբ Պետրոսը նրա մահից հետո եկավ նրան տեսնելու, «բոլոր այրիները նրա շուրջը հավաքվեցին. լալիս էին և ցույց տալիս այն շապիկներն ու զգեստները, որ Այծեմնիկն էր պատրաստում, երբ դեռ իրենց հետ էր» (Գործք 9.39): Նա այնքան հուզվեց, որ Այծեմնիկին հարություն տվեց մեռելներից, ինչը շատերին ստիպեց հավատալ Փրկչին (Գործք 9.40–42):

Սպասավորենք գթությամբ

Գթությունն այն սերն է, որը Հիսուսը ունի մեր հանդեպ, և այն սերը, որը Նա ակնկալում է, որ մենք ունենանք միմյանց հանդեպ: Դա մեր մերձավորին մեզ նման սիրելն է (տես Մատթեոս 22.37–39), նրանց հետ նույն կարեկցությամբ, համբերությամբ ու ողորմածությամբ վարվելը, ինչը մենք կցանկանայինք ինքներս մեզ համար (տես Մատթեոս 7.12): Դա Այծեմնիկի նման նրանց ծառայելն է՝ օգտագործելով մեզ տրված պարգևներն ու տաղանդները:

Մենք կարող ենք հիմնարար փոփոխություն կատարել՝ ցույց տալով մեր սերը մեզ համար բնական ձևերով, նույնիսկ եթե մեր արածը պարզ մի բան է: Եթե դուք կարելու տաղանդ ունեք, դա կարող է ծառայելու միջոց լինել, բայց գուցե դուք ավելի լավ եք աշխատում սիզամարգ հնձելու մեքենայով, քան կարի մեքենայով: Կամ գուցե ձեր պարգևն է իմանալ, թե ինչպես իսկապես լսել և լինել մարդկանց կողքին՝ որպես իսկական ընկեր:

Զարգացնենք գթությունը

Ինչպե՞ս կարող ենք զարգացնել գթության Քրիստոսանման հատկանիշը:

  • Գթությունը պարգև է, որը Երկնային Հայրը շնորհում է բոլոր նրանց, ովքեր Հիսուս Քրիստոսի իսկական հետևորդներն են: «Աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով» (Մորոնի 7.48):

  • Մորմոնն ուսուցանել է, թե ինչ է գթությունը. «Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքված չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, չարը չի մտածում և չի հրճվում անօրինությամբ, այլ հրճվում է ճշմարտությամբ, տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Մորոնի 7.45): Սրանք պարզապես եղանակներ չեն՝ ասելու, թե երբ եք լցված սիրով. դրանք նաև փոխկապակցված հատկանիշներ են, որոնք կնպաստեն սիրելու կարողության մեծացմանը, երբ մենք զարգացնենք դրանք:

  • Կարեկցանքն առաջանում է գթասրտության արդյունքում:1 Երբ մենք ձգտում ենք հասկանալ ուրիշներին, ապա գթությանը աճելու ավելի մեծ հնարավորություն ենք տալիս: Սովորեք հարցեր տալ օգտակար և սիրալիր ձևով, այնուհետև լսեք համբերությամբ և ըմբռնումով:

  • Կիրառեք գթությունը Տվեք ձեր ժամանակը և այլ միջոցներ, ներառյալ ձեր ներողամտությունը, նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) ուսուցանել է. «Ներողամտությունը պետք է ընթանա սիրո հետ ձեռք ձեռքի տված: Մեղադրանքը վերքը բաց է պահում: Միայն ներումն է բժշկում»:2

Հղումներ

  1. Տես «Սպասավորենք գթությամբ», Լիահոնա, հունիս 2023, 20–21:

  2. Թոմաս Ս․ Մոնսոն, «Սեր՝ Ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 93: