2023
Ապրել և կիսվել ավետարանով
Հուլիս 2023


«Ապրել և կիսվել ավետարանով», Լիահոնա, հուլիս 2023։

Ծնողների համար

Ապրել և կիսվել ավետարանով

Նկար
երիտասարդ կանայք միասին կարդում են սուրբ գրությունները

Հարգելի՛ ծնողներ,

Ավետարանով ապրելն ու ավետարանով կիսվելը այն երկու եղանակներն են, որոնցով մենք Աստծուն ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը: Այս ամսվա համարի հոդվածները կենտրոնանում են Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ավելի մեծ մասը դարձնելու վրա, որն իրականացնում ենք Նրա հանդեպ հավատքն ամրապնդելու, կարևոր փոփոխություններ կատարելու կամ Նրա ճշմարտությունները ողջ աշխարհում տարածելու միջոցով: Ուրախություն է սպասվում նրանց, ովքեր սովորում և հետևում են Փրկչի ուսմունքներին և կիսվում Նրա ուղերձներով՝ խոսքով և գործով:

Ավետարանի քննարկումներ

վկայության միջոցով կիսվեք ավետարանով

Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամին կիսվել ավետարանի սիրելի սկզբունքի մասին կարճ վկայությամբ: Կիսվեք մեջբերումներով միսիոներական աշխատանքի մասին երեց Քվենտին Լ. Քուքի հոդվածից՝ Էջ 4: Մտածելով ավետարանի սկզբունքների մասին, որոնցով դուք հենց նոր կիսվեցիք, հարցրեք. Կա՞ն մարդիկ, որոնց հետ մենք կարող ենք կիսվել այս սկզբունքներով:

Ավելի մոտ զգացեք Հիսուս Քրիստոսին

Հարցրեք ձեր երեխաներին, թե երբ են նրանք ավելի մոտ զգում Հիսուս Քրիստոսին: Կազմեք նրանց պատասխանների ցուցակը։ Բացատրեք Երեց Պատրիսիո Մ. Ջիուֆրայի հավատք կերտող հինգ միջոցառումները (տես էջեր 42–43): Ընտանիքով անցկացրեք այս միջոցառումներից մեկը, որն ըստ ձեզ, կարող է փոփոխություն բերել ձեր տուն: Միասին ծրագիր կազմեք և այս ամիս կենտրոնացեք այդ միջոցառման վրա:

Փոփոխությունը կարող է հանգեցնել հոգևոր աճի

Փոփոխությունը՝ ինչպես սպասված, այնպես էլ անսպասելի, մեր մահկանացու կյանքի փորձառության մի մասն է: Կարդացեք երեց Սիրո Շմայլի հոդվածը Էջ 30-ում՝ մեր կյանքի տարբեր տեսակի փոփոխությունների մասին: Ինչպե՞ս կարող են այդ փոփոխություններն օգնել մեզ ավելի շատ նմանվել Փրկչին:

Եկ, հետևիր ինձ. Ընտանեկան զվարճանք

Աստված սիրում է Իր բոլոր զավակներին

Գործք Առաքելոց 10

«Իրապես հասկանում եմ, որ Աստված աչառու չէ, այլ բոլոր ազգերի մեջ ով երկյուղում է նրանից ու արդարություն գործում, ընդունելի է նրան» (Գործք Առաքելոց 10.34–35):

Գերագույն Իշխանությունները տարբեր երկրներից են։ Մոտ կեսը Միացյալ Նահանգներից է։ Մյուսները՝ Կենտրոնական և Հարավային Ամերիկայից, Ասիայից, Եվրոպայից, Աֆրիկայից, Օվկիանիայից, Մեքսիկայից և Կանադայից են:

  • Կարո՞ղ եք նշել որևէ առաքյալի, որը ծնվել է Եվրոպայում:

  • Կարո՞ղ եք նշել այն առաքյալի անունը, որը Հարավային Ամերիկայից է:

  • Կարո՞ղ եք նշել այն առաքյալի անունը, որի ծնողները Շվեդիայից և Ֆինլանդիայից են:

  • Կարո՞ղ եք նշել այն առաքյալի անունը, որի ընտանիքը ծագումով Չինաստանից է:

Մենք կարող ենք ծնունդով տարբեր վայրերից լինել, բայց Աստված սիրում է մեզ բոլորիս:

Քննարկում. Մենք ի՞նչ առումներով կարող ենք նույնը լինել կամ տարբերվել այլ մարդկանցից: Արդյո՞ք Աստված սիրում է մեզ՝ հիմնվելով մեր արտաքին տեսքի կամ ծննդավայրի վրա: Վերանայեք Պետրոսի և Կոռնելիոսի պատմությունը Գործք Առաքելոց 10 գլխում: Ի՞նչ սովորեցին նրանք ուրիշներին դատելու մասին: Ո՞ր հատկանիշներն են կարևոր Տիրոջ համար: