2023
Փրկիչը հրավիրում է կիսվել Իր լույսով
Հուլիս 2023


«Փրկիչը հրավիրում է կիսվել Իր լույսով», Լիահոնա, հուլիս 2023։

Բարի գալուստ այս թողարկում

Փրկիչը հրավիրում է կիսվել Իր լույսով

Նկար
Հիսուսը և աշակերտները Էմմաուսի ճանապարհին

Էմմաուսի ճանապարհին, հեղինակ՝ Վենդի Բ. Քելլեր, տրամադրել է Havenlight-ը

Նախքան երկինք համբարձվելը՝ հարություն առած Քրիստոսը հրավիրեց Իր Նոր Կտակարանի առաքյալներին լինել «Իր վկան մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8): Այդ պարտականությամբ ոգեշնչված՝ առաքյալները «չէին դադարում տաճարում ու տներում ուսուցանել և Հիսուս Քրիստոսի մասին ավետարանել» (Գործք Առաքելոց 5.42):

Այս համարի իր հոդվածում ժամանակակից առաքյալը՝ երեց Քվենթին Լ. Քուքը, բացատրում է, թե մենք ինչպես կարող ենք կիսվել Փրկչի ավետարանով՝ չնայած մեր անհամապատասխանությանը: Նա գրում է. «Երբ մենք ապրենք ավետարանով, սիրենք ու ծառայենք ուրիշներին, ամուր կանգնենք գայթակղության և հալածանքի դեմ, և վկայություն տանք խոսքով ու գործով, մենք ուրիշներին կբերենք Հիսուս Քրիստոսի մոտ» (էջ 4):

Ինքներս մոտենալով Փրկչին՝ մենք քարոզում ենք վկայության և օրինակի միջոցով: Նա կլինի մեր մեջ, ինչպես ես բացատրում եմ այս համարի իմ հոդվածում, եթե մենք հարգենք մեր ուխտերը և փնտրենք Նրա խորհուրդը մարգարեների խոսքերի միջոցով (տես էջ 40):

Այս ամիս Եկ, հետևիր ինձ ձեռնարկում առաքյալների ծառայության մեր ուսումնասիրության ժամանակ եկեք խորհենք մեր սեփական պարտականությունների մասին և կոչ անենք Փրկչի լույսով կիսվել մեզ շրջապատող մարդկանց հետ: Քրիստոսը վաղուց է համբարձվել երկինք, բայց մինչ մենք աղաչում ենք Նրան, որ «մեզ հետ մնա» (Ղուկաս 24.29) այսօր, Նա քայլ առ քայլ քայլելու է մեզ հետ:

Երեց Պատրիսիո Մ․ Ջիուֆրա

Յոթանասունից