2023
Ինչպե՞ս կարող եմ հավատալ առանց տեսնելու
Հուլիս 2023


«Ինչպե՞ս կարող եմ հավատալ առանց տեսնելու», Լիահոնա, հուլիս 2023

Եկ, հետևիր ինձ

Հովհաննես 20

Ինչպե՞ս կարող եմ հավատալ առանց տեսնելու

Նկար
Հիսուսը հայտնվում է Տասներկուսին Իր հարությունից հետո

Հատված Քրիստոսը հայտնվում է Տասներկուսին հարությունից հետո, նկարից, հեղինակ՝ Սքոթ Սնոու

Հիսուս Քրիստոսի Առաքյալներից մեկը՝ Թովմասը, չէր հավատում, որ Քրիստոսը հարություն է առել, մինչև չտեսավ Նրան մարմնով (տես Հովհաննես 20.25): Երբ Թովմասը վերջապես տեսավ հարություն առած Փրկչին, Փրկիչն ասաց նրան. «Հավատացիր, քանի որ տեսար ինձ. երանի՜ նրանց, ովքեր կհավատան առանց տեսնելու» (Հովհաննես 20.29):

Ինչպե՞ս կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի հրավերին՝ «մի՛ երկմտիր, այլ հավատա՛» (Հովհաննես 20.27

Հավատքն ու վկայությունն ամրապնդելու ուղիներ

Ուսումնասիրեք սուրբ գրությունները «Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռովմեացիներին 10.17):

Ապրեք ավետարանով «Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում» (Հովհաննես 7.17):

Հայտնություններ փնտրեք Սուրբ Հոգու միջոցով Ճշմարտությունը, որն ամենամեծ նշանակությունն ունի, հաստատվում է միայն Աստծուց տրված հայտնությամբ: Մեր մարդկային բանականությունը և մեր ֆիզիկական զգայարանների օգտագործումը բավարար չի լինի» (Հենրի Բ. Այրինգ, «Սուրբ Հոգին որպես ձեր ընկերակից», Լիահոնա, նոյեմբեր 2015, 104):