2023
Եկեք չվախենանք
Հուլիս 2023


«Եկեք չվախենանք», Լիահոնա, հուլիս 2023.

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Եկեք չվախենանք

Ես գիտեմ, որ մենք երջանիկ կլինենք, եթե ավետարանով կիսվենք որքան հնարավոր է շատ մարդկանց հետ:

Նկար
տեսախցիկով մարդը

Լուսանկարները տրամադրել է հեղինակը

Իմ ընկերներից և դասընկերներից շատերը, որոնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չեն, հաճախ ինձ հարցնում էին Եկեղեցու մասին: Որոշ ժամանակ անց ես հոգնեցի նույն հարցերին անընդհատ պատասխանելուց, ուստի լուծում գտա:

Ես սիրում եմ համացանցային տեսանյութեր նկարել մարդկանց զվարճացնելու համար: Նկարահանում եմ երաժշտական տեսահոլովակներ, տեղեկատվական տեսանյութեր և նմանակումներ: Մի օր, երբ մտածում էի, թե ինչ եմ անելու իմ հաջորդ տեսահոլովակի համար, որոշեցի մի տեսանյութ նկարել, որը պատասխանում էր Եկեղեցու մասին հարցերին:

Ես վերցրի տեսախցիկս։ Այնուհետև, առանց գրառելու, թե ինչ էի ասելու, բայց հիշելով կարևոր սուրբ գրությունները, որոնք ցանկանում էի նշել, ես պատրաստեցի տեսանյութը: Չէի պատկերացնում, թե ինչ է լինելու։ Ես պարզապես հուշում էի ստացել նկարահանել տեսանյութը: «Եվ ես առաջնորդվում էի Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք պետք է անեի» (1 Նեփի 4.6):

Առանց անհանգստանալու, թե ինչպես կարող են արձագանքել իմ ընկերները, դասընկերները, հարազատները և Եկեղեցու անդամները, ես վերբեռնեցի այն:

Տեսանյութը վերբեռնելուց մի քանի շաբաթ անց ես սկսեցի արձագանքներ ստանալ իմ սոցիալական մեդիայի հաշիվների վրա: Մարդիկ, որոնց ես նույնիսկ չէի ճանաչում, սկսեցին մեկնաբանել և շնորհակալություն հայտնել իմ տեսանյութի համար: Իմ տեսանյութի շնորհիվ մի մարդ նույնիսկ սկսեց մասնակցել միսիոներական քննարկումներին: Ավելի ուշ այդ մարդը որոշեց մկրտվել։

Տեսանյութը պատրաստելուց ի վեր մարդիկ, ում ես ճանաչում եմ, և ովքեր Եկեղեցու անդամներ չեն, կարծես, նույն կերպ են ինձ վերաբերվում, կամ գուցե մի քիչ ավելի շատ են սիրում ինձ: Նրանցից մի քանիսը նույնիսկ դադարել են քննադատել Եկեղեցուն: Մյուսները դադարել են նույն հարցերը տալ Եկեղեցու մասին, քանի որ այժմ ունեն պատասխաններ:

Եկեք չվախենանք անել այն, ինչ Տերն է մեզ պատվիրել: Նա ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք» (Մարկոս 16.15):

Ես խոստանում եմ՝ մենք չենք զղջա, որ հնազանդվել ենք Նրան: