2023
Ինչպե՞ս է Աստված ուղղորդում ինձ կատարել Իր աշխատանքը
Հուլիս 2023


«Ինչպե՞ս է Աստված ուղղորդում ինձ կատարել Իր աշխատանքը», Լիահոնա, 2023

Եկ, հետևիր ինձ

Գործք Առաքելոց 9

Ինչպե՞ս է Աստված ուղղորդում ինձ կատարել Իր աշխատանքը

Նկար
Կուրացած Սավուղը նստած է գետնին

Դամասկոս տանող ճանապարհին, Lifeway Collection / արտոնագրված Goodsalt.com կայքի կողմից

Երբ մենք կարդում ենք Սավուղի դարձի մասին պատմությունը, մենք ոգեշնչվում ենք Փրկչին ուղղված նրա պատասխանից․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ» (Գործք Առաքելոց 9․6)։ Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք հաճախ նման հարց ենք տալիս, երբ ձգտում ենք մասնակցել Տիրոջ աշխատանքին:

Բայց ի՞նչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ մենք տալիս ենք այդ հարցը: Ինչպե՞ս ենք մենք ուղղորդում ստանում, որպեսզի իմանանք Աստծո կամքը մեր աշխատանքի համար:

Պատրաստակամ լինենք գործելու

Ի պատասխան Սավուղի այն հարցին, թե ինչ պետք է անի, Տերն անմիջապես պատասխանեց նրան՝ Դամասկոս գնալու հրահանգներով: Երբեմն մենք հույս ունենք, որ Տերը մեզ կտա նույն տեսակի հատուկ առաջնորդություն: Բայց մենք չպետք է սպասենք քայլ առ քայլ հրահանգների՝ նախքան Աստծո աշխատանքին մասնակցելը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է. «Հաճախ մեր աղոթքի պատասխանը չի գալիս, երբ մենք ծնկի ենք եկել, այլ երբ ոտքի վրա ենք՝ ծառայելով Տիրոջը և ծառայելով մեր շուրջը գտնվողներին» («Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին», Լիահոնա, մայիս 2011, 76):

Մտածեք, թե Տերն ինչպես առաջնորդեց այս երկու մարդկանց ծառայության հնարավորությունների, քանի որ նրանք պատրաստ էին գործելու.