2022
Երջանկության ծրագիրը
Մարտ 2022 թ․


Երջանկության ծրագիրը

Բրիտանացի գիտնականները այսպիսի մի փորձ են կատարել․ չորս զույգ մկներ տեղավորել են վանդակում՝ բոլոր հարմարություններով, որպեսզի տեսնեն, թե ինչպես նրանք իրենց կպահեն կենսական առավել հարմարավետ պայմաններում։ Սկզբում նկատվեց մկների թագավորության արագ աճ, սակայն հետո աստիճանաբար անկում գրանցվեց, որը բնական միջավայրում տեղի չէր ունենում։ Մայրերը դադարեցին կերակրել իրենց ձագերին և դրսևորվեց մկներին բոլորովին ո ոչ բնորոշ պահվածք՝ ուժեղների կողմից թույլերի ճնշում, կանիբալիզմ և այլ հակումներ։ Ի վերջո, բոլորը սատկեցին՝ առանց պատերազմի և համաճարակի, կյանքի հարմարավետ պայմաններում։ Այս փորձը կրկնվել է բազմաթիվ անգամ՝ միևնույն արդյունքով։

Այս զարմանալի արդյունքը միայն մկների մոտ չէ, որ նկատվում է: Աստված մարդուն ստեղծել է երջանիկ լինելու համար: Բայց ինչ է երջանկությունը որոշ մարդկանց համար: Դա այն է, երբ ամեն ինչ տրվում է և ձգտելու ոչինչ չի մնում։ Իմ կյանքում ես հանդիպել եմ երիտասարդ, հարուստ, կրթված մարդկանց, ովքեր երեսուն տարեկանում կորցրել են կյանքի համը։ Նրանց համար ամեն ինչ հեշտ էր։ Կյանքը նրանց համար դարձավ անմիտ և միապաղաղ դժգույն, և նրանք հեռացան այս աշխարհից: Կյանքն ապահովված է, բայց առանց Աստծո այն չի կարող լինել ամբողջական:

Յուրաքանչյուր մարդու կյանքում լույս կա, և դա Աստված է: Եվ սուրբ գրություններում գրված է, որ օդն է Նրա ժառանգությունը։ Ճանաչելով Աստծուն և Նրա ծրագիրը՝ մենք կարող ենք երջանիկ լինել: Աստված գործուն օգնականների կարիք ունի՝ Իր արոտավայրում աշխատելու համար: Մի վատնեք ձեր կյանքը: Երբ մենք հետևենք ավետարանի սկզբունքներին, Աստված մեզ հնարավորություն կտա աճել և լավ օգտագործել երկրի վրա մեր ժամանակը:

Հասկանալով այս սկզբունքները և օգնելով ուրիշներին ընդունել դրանք՝ մենք մասնակցում ենք Իսրայելի հավաքման Աստծո մեծ գործին:

Այս աշխարհը մեզ տրված է սովորելու համար: Այստեղ մենք ճանաչում ենք հակադրությունները՝ բարին և չարը, սերն ու ատելությունը, հանդիպումներն ու բաժանումները, առողջությունն ու հիվանդությունը: Աստված սիրում է մեզ և ամեն ինչ տալիս է մեզ ողջամիտ սահմաններում: Եթե ​​ցանկանում ենք երջանիկ լինել մեր բոլոր օրերում, ապա պետք է վստահենք Աստծուն և փոքր երեխաների նման քայլենք Նրա հետ կյանքի ուղիով՝ բռնվելով «երկաթե ձողից», որը Նա տվել է մեզ:

Աղոթքի, ծոմի, լավ ծառայության միջոցով և պահելով պատվիրանները, ուխտերն ու արարողությունները՝ մենք օգնում ենք Երկնային Հորն իրագործել իր ծրագիրը մեր երջանկության համար: