2022
Եկեք այցելենք տաճար
Մարտ 2022 թ․


«Եկեք այցելենք տաճար», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Վերջին Օրերի Սրբերի ձայները. Հավատքի կանայք

Եկեք այցելենք տաճար

Երբ ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչպես կարող եմ օգնել սկեսրոջս, մտածեցի տաճարի մասին:

Նկար
Բոգոտա Կոլումբիա տաճար

Բոգոտա Կոլումբիա տաճարի լուսանկարը՝ Իվան Օրտիզ Փոնսի

COVID-19 համավարակի ժամանակ Բոգոտա Կոլումբիա տաճարը փակվեց: Քանի որ ես այլևս չէի կարողանում տաճար հաճախել, երբեմն մտովի քայլում էի տաճարի միջով՝ հիշելով այն ծառայությունը, որ այնտեղ կատարել էի որպես տաճարային աշխատող:

Կոլումբիայում COVID-19 կարանտինի սկսվելուց կարճ ժամանակ անց սկեսուրս ծանր հիվանդացավ : Երբ ես աղոթեցի, որպեսզի իմանամ, թե ինչպես կարող եմ օգնել նրան, մտածեցի տաճարի մասին:

Երբ մտածում էի տաճարի մասին, Սուրբ Հոգին ինձ հուշեց, որ հարցնեմ սկեսուրիս՝ արդյոք նա կցանկանա ինձ հետ մտովի այցելել «երկրագնդի ամենագեղեցիկ վայրերից մեկը»:

Թույլ ձայնով նա պատասխանեց. «Այո»:

Մենք պատկերացնում էինք, որ սկսում ենք Մեդելլենի նրա տնից, ուղևորվում ենք դեպի իմ տունը՝ Բոգոտայում, այնուհետև ժամանում տաճար: Մենք պատկերացնում էինք, որ մտնում ենք տաճար և ծառայում այնտեղ: Մենք պատկերացնում էինք, որ միասին նստած ենք սելեստիալ սենյակում և երախտագիտության աղոթք ենք ասում Տիրոջը:

Դրանից հետո մենք խնդրեցինք Երկնային Հորը, որ սկեսուրս, Նրա կամքի համաձայն, կարողանա վերականգնել իր առողջությունը և, ի վերջո, Նրա թույլտվությամբ կարողանա ֆիզիկապես վերադառնալ տաճար: Դա հատուկ, հանդիսավոր փորձառություն էր, որն ամրապնդեց և քաջալերեց նրան:

Փրկիչի մասին պատմություններից մեկը, որն ինձ ամենաշատն է հուզում, տեղի ունեցավ Կափառնայում քաղաքում: Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ Տերը կարող է օրհնել ու բժշկել ուրիշներին՝ ընտանիքի անդամների և ընկերների օգնությամբ:

Երբ Կափառնայումում մարդիկ իմացան, որ Հիսուսը ինչ-որ տան մեջ է, նրա մոտ բերեցին մի անդամալույծ մարդու:

«Եվ երբոր չկարողացան մոտենալ նորան ամբոխի պատճառով, այն տան ծածքը քանդեցին, ուր էր Հիսուսը, և ծակ բանալով իջեցրին մահիճը, որի վերայ պառկած էր անդամալույծը»:

Տեսնելով նրանց հավատքը՝ Հիսուսն ասաց մարդուն. «Վեր կաց, քո մահիճն առ եւ գնա քո տունը»։ (Տես Մարկոս 2.1–11)

Ինչպես կաթվածահար մարդը, այնպես էլ իմ սկեսուրը բուժվեց Փրկիչի զորությամբ՝ քահանայության օրհնության միջոցով և իր հավատքի, ընտանիքի ու ընկերների հավատքի միջոցով:

Այս անորոշ ժամանակներում ես գիտեմ, որ մենք կարող ենք առաջնորդություն ստանալ կարիքավորներին ամրապնդելու և քաջալերելու համար: Եթե մենք դիմենք Երկնային Հորը և միշտ հիշենք Նրան ու Նրա Որդուն, մենք կարող ենք ձեռք բերել խաղաղություն, հույս և ապաքինում: