2022
Ինչպե՞ս ծառայել Եկեղեցու կոչումներում
Մարտ 2022 թ․


«Եկեղեցու կոչումներում ծառայելու հիմնական սկզբունքները», Լիահոնա, մարտ ./ապրիլ 2022 թ.։

Ավետարանի հիմունքները

Ինչպե՞ս ծառայել Եկեղեցու կոչումներում

Եկեղեցու ղեկավարները խնդրում են անդամներին ծառայել հատուկ հանձնարարություններում, որոնք հայտնի են որպես «կոչումներ»: Կոչումներն անդամներին հնարավորություն են տալիս ծառայել ուրիշներին և մոտենալ Աստծուն:

Նկար
սայլակում նստած մարդը Եկեղեցում դաս է ուսուցանում

Լուսանկարը՝ Դեյվիդ Բոուեն Նյուտոնի

Երբ մենք ծառայում ենք մեր կոչումներում, մենք օգնում ենք կատարել Աստծո աշխատանքը: Մենք ուսուցանում ենք ուրիշներին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և օգնում ենք նրանց մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Մենք նաև օրհնություններ ենք ստանում, երբ հավատարմորեն ծառայում ենք:

Ստանալով կոչումներ

Նկար
Երիտասարդ տղամարդը կանգնած է Եկեղեցու համայնքի առջև

Նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում, կանչված են Աստծո կողմից։ Եկեղեցու ղեկավարները աղոթում են ոգեշնչման համար, որպեսզի իմանան, թե ում խնդրեն ծառայել յուրաքանչյուր կոչման մեջ: Այնուհետև ղեկավարը խնդրում է անդամին ծառայել և բացատրում է կոչման պարտականությունները: Կոչումների մեծ մասի համար անդամները հաստատվում են Եկեղեցու ժողովում: Ծխի կամ ճյուղի անդամներն հաստատում են քվեարկության միջոցով: Սա նշանակում է, որ նրանք պատրաստ են աջակցել կանչվողին: Այնուհետև անդամին օրհնություն կտրվի քահանայության ղեկավարի կողմից: Սա կոչվում է ձեռնադրում: Անդամին կտրվի լիազորություն՝ գործելու կոչման մեջ և այլ օրհնություններ, որոնք կօգնեն նրան ծառայել:

Եպիսկոպոսներ

Եպիսկոպոսը ծխի ղեկավարն է: (Ճյուղի նախագահի կոչումը ճյուղում նույնն է ինչ եպիսկոպոսի կոչումը ծխում։) Ցցի նախագահը առաջարկում է քահանայության արժանավոր կրողի կանչել եպիսկոպոս: Առաջին Նախագահությունը հաստատում է կոչումը: Այնուհետեւ եպիսկոպոսը հաստատվում և ձեռնադրվում է ծառայության համար: Նա նաև ստանում է քահանայության բանալիներ, ինչը նշանակում է, որ նա լիազորություն ունի ղեկավարելու ծուխը: Որպես եպիսկոպոս, նա ծառայում և ղեկավարում է ծխի բոլոր անդամներին:

Նախագահություններ

Քահանայության քվորումները և Սփոփող միությունը, Երիտասարդ կանանց, Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցի կազմակերպությունները ղեկավարվում են նախագահությունների կողմից, որը սովորաբար ունի նախագահ և երկու խորհրդականներ: Երեցների քվորումի նախագահությունները կանչվում և ձեռնադրվում են ցցի նախագահության կողմից: Եպիսկոպոսությունը խնդրում է անդամներին ծառայել ծխի մյուս նախագահություններում և ձեռնադրում է նրանց: Բոլոր ղեկավարները ծառայում են անդամներին իրենց քվորումներում կամ կազմակերպություններում: Նրանք սպասավորում են անդամների կարիքները և օգնում նրանց զգալ Աստծո սերը:

Նկար
կինը սնունդ է բերում մի մայրիկի, ով պահում է երեխային

Այլ կոչումներ

Եկեղեցու այլ կոչումները ներառում են՝ ուսուցումը, օգնությունը երաժշտության հարցում, գրառումների կատարումը, միջոցառումների ծրագրումը երիտասարդների և երեխաների համար և այլ եղանակներով ծառայելը: Եկեղեցում յուրաքանչյուր կոչում կարևոր է և հնարավորություն է տալիս անդամներին ծառայել ուրիշներին և Աստծուն: Երբ մենք բոլորս միասին աշխատում ենք մեր կոչումների պարտականությունները կատարելու համար, մենք ամրացնում ենք ուրիշներին և օգնում Եկեղեցու աճին: