2022
Ինչպես հակառակությունը վերածել սիրո
Մարտ 2022 թ․


«Ինչպես հակառակությունը վերածել սիրո», Լիահոնա, մարտ ./ապրիլ 2022 թ.։

Բարի գալուստ այս թողարկում

Ինչպես հակառակությունը վերածել սիրո

Նկար
Հովսեփը հաշտվում է եղբայրների հետ

Հովսեփը, նկարի հեղինակ՝ Մայքլ Տ. Մոլմ

Մենք երբեմն հակամարտություններ ենք ունենում մեր հարաբերություններում: Մեր բարեկեցության համար կարևոր է իմանալ, թե կործանարար հակամարտությունն ինչպես վերածել կառուցողական հակամարտության: Այնուամենայնիվ, մենք իսկապես մաքառում ենք այդ խնդրի հետ:

Կործանարար հակամարտությունը շատ ճնշող է թվում: Հակառակությունը թափ է առնում ու տարածվում: Մեր ընտրության տարբերակները սահմանափակ են թվում: Մենք զգում ենք թույլ ու անհանգիստ: Խզված հարաբերություններն ու բաժանված համայնքներն արդեն մնացել են փլատակների տակ:

Բայց մենք կարող ենք ներգրավվել նաև կառուցողական հակամարտության մեջ, որտեղ կարող ենք ազատվել հակառակության բացասական կապանքներից: Մենք կարող ենք սերմանել արդարություն և ողորմություն, ամրապնդել մեր հարաբերությունները և լուծել խորապես արմատացած խնդիրները: Խաղաղությունը հնարավոր կդառնա մեր հարաբերություններում և մեր համայնքներում:

Որպես հակամարտության միջնորդ, ամուսին և հայր, ես պարզել եմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է մեզ լույս և ուժ բերել, որն անհրաժեշտ է հակառակությունը սիրո վերածելու համար:

Այս համարում դուք կկարդաք այն մասին, թե Հակոբը, Եսավն ու Հովսեփը ինչպես կարողացան կարգավորել հակամարտություններն իրենց ընտանիքներում, և մենք ինչպես կարող ենք դա անել մեր տներում և համայնքներում (տես էջ 20): Դուք նաև կկարդաք երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հուզիչ հոդվածն այն մասին, թե ձախորդություններն ինչպես կարող են զտել մեզ, եթե դիմենք Տիրոջը օգնության համար (տես էջ 6):

Մեզանից շատերը չեն կարողանում հաղթահարել ցավոտ զգացմունքները՝ տանը և աշխարհում տիրող խզված հարաբերությունների պատճառով: Հուսով եմ, որ այս համարը հույս է բերում նրանց, ովքեր համարում են, որ հաշտությունն անհույս է, նաև հավատ է ներշնչում, որ մենք մենակ չենք, և որ ամենակարևորն է, մենք զգում ենք Հիսուս Քրիստոսի սերն այնպիսի ձևով, որը փոխում է ոչ միայն մեր, այլև նրանց սրտերը, ում հետ մենք մաքառումների մեջ ենք:

Սիրով՝

Չադ Ֆորդ

Միջմշակութային խաղաղության ստեղծման ոլորտի պրոֆեսոր, Բրիգամ Յանգ Համալսարան - Հավայան կղզիներ