2022
Նմանություններ Հովսեփի և Հիսուս Քրիստոսի միջև
Մարտ 2022 թ․


«Նմանություններ Հովսեփի և Հիսուս Քրիստոսի միջև», Լիահոնա, մարտ./ապրիլ 2022 թ.։

Եկ, հետևիր ինձ

Ծննդոց 37-50

Նմանություններ Հովսեփի և Հիսուս Քրիստոսի միջև

Հին Կտակարանը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, պատմություններ և խորհրդանիշներ, որոնք կանխագուշակում են Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը: Այս պատմություններից մեկը Հովսեփի պատմությունն է:

Նկար
զանազան պատկերներ, օրինակ՝ գառ և բոքոն, Հովսեփի և Հիսուս Քրիստոսի նմանությունները պատկերելու համար

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի

Հովսեփը

Հիսուս Քրիստոս

Հովսեփը հովիվ էր (տես Ծննդոց 37.2):

Քրիստոսի անուններից մեկն է՝ «բարի հովիվը» (Հովհաննես 10.11):

Հովսեփին ստրկության վաճառեցին Եգիպտոս (տես Ծննդոց 37.26–28):

Հիսուսին մատնեցին 30 արծաթի համար՝ ստրուկի գինը (տես Ելից 21.32, Մատթեոս 26.15):

Հովսեփի եղբայրները չճանաչեցին նրան, երբ Եգիպտոս եկան՝ մթերք գնելու (տես Ծննդոց 42.7–8):

Քրիստոսի ժողովուրդը չճանաչեց Նրան որպես Փրկիչ (տես Ղուկաս 4.22, 28–29, Հովհաննես 1.10):

Հովսեփը բացահայտեց, թե ով էր ինքը, երբ նրա եղբայրները երկրորդ անգամ եկան խոսելու նրա հետ (տես Ծննդոց 45.1–5):

Քրիստոսը կհայտնվի Իսրայելին՝ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ (տես Մատթեոս 24.30–31, Վարդապետություն և Ուխտեր 88.104):

Հետևելով Աստծո ուղղորդմանը՝ Հովսեփը բավականաչափ հաց ուներ՝ Եգիպտոսը սովից փրկելու համար (տես Ծննդոց 47.13–19):

Հիսուս Քրիստոսն է «կեանքի հացը» (Հովհաննես 6.35, տես հատված 51):