2017
Հայտարարվել են նոր կոչումներ
May 2017


Հայտարարվել են նոր կոչումներ

Գերագույն համաժողովի ժամանակ հայտարարվել է Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունականի վեց նոր կոչման, Սփոփող Միության գերագույն նոր նախագահության և Երեխաների Միության գերագույն նախագահության վերակազմավորման մասին:

Գերագույն Իշխանավոր Յոթանասունական են կանչվել ծառայելու Երեց Թեյլոր Գ. Գոդոյը, Երեց Ջոնի Լ. Քոքը, Երեց Ադիլսոն դե Փոլա Պարելլան, Երեց Ջոն Ք. Փինգրի Կրտսեր, Երեց Բրայան Կ. Թեյլորը և Երեց Տանիելա Բ. Վեյքոլոն:

Ջին Բ․ Բինգհեմը ծառայելու է Սփոփող Միության գերագույն նախագահ, Շարոն Յուբանկը՝ առաջին խորհրդական և Ռեյնա Ա. Ըբարթոն՝ երկրորդ խորհրդական: Այս կոչումը ստանալուց առաջ Քույր Բինգհեմը ծառայել է որպես Երեխաների Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական: Բոննի Հ. Քորդոնը, ով ծառայում էր որպես Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական, հայտարարվել է որպես նոր առաջին խորհրդական, իսկ Քրիստինա Բ. Ֆրանկոն՝ երկրորդ խորհրդական:

Կենսագրականները տրված են էջ 135-ից սկսած: Հայտարարվել են նաև Տարածքային Յոթանասունականների 36 կոչումներ (տես էջ 44):