2017
Համաժողովը դարձնել մեր կյանքի մասը
May 2017


Նրանք խոսեցին մեզ հետ

Համաժողովը դարձնել մեր կյանքի մասը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել ընտանեկան կամ անհատապես ուսումնասիրության համար:

Երեխաների համար

  • Էջ 86. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հրավիրել է մեզ կարդալ Մորմոնի Գիրքը ամեն օր, խոստանալով. «Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։ Ի լրումն ձեր ինքնուրույն ուսումնասիրությանը, կարող եք սովորություն դարձնել ամեն օր ձեր ընտանիքի հետ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը: Կարող եք նաև բեմադրել տեսարաններ կամ խաղալ խաղեր, որպեսզի օգնեք հիշել կարևոր հատվածներ և պատմություններ: Այցելեք friend.lds.org կայքը և 2016թ.-ի Լիահոնա ամսագրերում փնտրեք Մորմոնի Գրքի պատմությունների շարքը, ընթերցանության աղյուսակներ և այլն:

  • Էջ 117. Երեց Գարի Ի. Սթիվենսոնը պատմում է, թե իր հայրն ինչպես լսեց Սուրբ Հոգուն և փրկեց նրան օձից: Հարցրեք ձեր ծնողներին, արդյոք կարող եք ընտանիքով քննարկել այս հարցը. «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ»: Պատմեք այն ժամանակների մասին, երբ Սուրբ Հոգին զգուշացրել է, սփոփել է և վկայություն է բերել ձեզ: Կարող եք նաև գրի առնել դրանք և գիրք կազմել:

  • Էջ 87. Քույր Ջոյ Դ. Ջոնսն ուսուցանում է, որ դուք կարող եք պատրաստվել սուրբ ուխտեր կնքել, այժմ սովորելով պահել խոստումները: Նպատակ դրեք և խոստացեք հետևել դրան: Խնդրեք ձեր ընկերոջը ստուգել ձեզ և համոզվեք, որ դուք պահում եք ձեր խոստումը:

  • Էջ 90. Երեց Յուն Հվան Չոյը կիսվել է իր հոր տված մի խորհրդով. «Մի՛ նայիր շուրջդ, նայիր վե՛ր»: Երբեմն մենք շեղվում ենք և մոռանում ենք կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վրա: Ուստի հիշեցրեք ինքներդ ձեզ՝ վերև նայել: Կարող եք Հիսուս Քրիստոսի նկարը կախել ձեր սենյակում: Դուրս գնացեք և նայեք երկնքին: Ամեն օր մի հանգիստ պահի մտածեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և զգացեք Հոգին:

Երիտասարդների համար

  • Էջ 93 և 117. Հարցրե՞լ եք ինքներդ ձեզ. Ինչպե՞ս կարող եմ Սուրբ Հոգին միշտ ինձ հետ ունենալ: Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Սուրբ Հոգուն: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ինձ: Երեցներ Ռոնալդ Ա. Ռազբենդը և Գարի Ի. Սթիվենսոնը պատասխանեցին այս և շատ ուրիշ հարցերի: «Մենք սուրբ պարտականություն ունենք սովորելու ճանաչել Նրա ազդեցությունը մեր կյանքում և արձագանքելու», - ասել է Երեց Ռազբենդը: Ինչպե՞ս կարող եք իրականացնել այդ պարտականությունը:

  • Էջ 33. Երեց Ուլիսես Սոարեսը մեջբերել է միացյալ ժամի թեմայի սուրբ գրությունը. «Հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծուած և տատանուած ալիքին» (Հակոբոս 1.6): Ինչպե՞ս եք դուք հեռու մնում տատանվելուց: Սկսեք, ամրացնելով ձեր հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ավելի շատ սովորեք Նրա մասին: Հիշեք այն ժամանակները, երբ զգացել եք Նրա սերն ու խաղաղությունը:

  • Էջ 86 և 9. Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հրավիրել է մեզ. «Եթե դուք չեք կարդում Մորմոնի Գիրքն ամեն օր, խնդրում եմ կարդացեք»: Իսկ Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին հարցրել է. «Արդյո՞ք մենք մի կողմ ենք դնում հեռախոսը, երբեք չվերջացող անելիքների ցուցակը և աշխարհիկ հոգսերը: Աղոթե՛ք, ուսումնասիրե՛ք և լսելով Աստծո խոսքը, մեր հոգիները հրավիրեք Նրա մաքրագործող ու բժշկող սերը»: Ամեն օր ժամանակ հատկացրեք Մորմոնի Գրքի ընթերցանությանը և ձեր օրակարգում կամ հեռախոսի մեջ հիշեցում տեղադրեք:

Չափահաս երիտասարդների համար

  • Էջ 62. Ի՞նչ նպատակներ ունեք ձեր կյանքի համար: Նպատակներ մասնագիտական կարիերայի, ընտանիքի, նույնիսկ սպորտի և հոբիների համար, բայց «մեր մեծագույն և կարևորագույն նպատակները պիտի համընկնեն Երկնային Հոր հավերժական ծրագրի հետ», - ուսուցանել է Երեց Մ. Ռասսել Բալլարդը: Որքանո՞վ են ձեր ծրագրերը համընկնում ձեզ համար նախատեսած Երկնային Հոր ծրագրի հետ: Ինչպե՞ս կարող եք ավելի շատ կենտրոնանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ հավերժ ապրելու նպատակի վրա:

  • Էջ 39. Այս տարվա սկզբում Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրեց չափահաս երիտասարդներին «ամեն շաբաթ [իրենց] ժամանակի մի մասը տրամադրել ուսումնասիրելուն այն ամենը, ինչ Հիսուսն ասել կամ արել է, ինչպես գրանցված է [կանոնիկ գրքերում]» («Մարգարեներ, ղեկավարություն և Սստվածային օրենք» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվարի 8, 2017], broadcasts.lds.org): Նա կրկնեց այս հրավերը գերագույն համաժողովի ժամանակ՝ որպես չորս հիմնական տարրերից մեկը Փրկիչի զորությունը մեր կյանք հրավիրելու գործում: Ուսումնասիրեք Նախագահ Նելսոնի ելույթը՝ իմանալու, թե ինչպես կարող եք ձեռք բերել «անհրաժեշտ զորությունը, որպեսզի դիմակայեք ներկայիս խոչընդոտներին, բեռներին և գայթակղություններին»:

  • Էջ 100 և 26. Ցանկանու՞մ եք ունենալ ձեր կյանքի ճանապարհի քարտեզը: Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է. «Քանի որ մենք ունենք ճշմարտությունը Աստվածագլխի և Նրանց հետ մեր հարաբերության, կյանքի նպատակի, մեր հավերժական ճակատագրի բնույթի մասին, մենք ունենք լավագույն ճանապարհի քարտեզը և հավաստիացում՝ այս մահկանացու կյանքում մեր ուղևորության համար»: Ե՛վ Երեց Օուքսը, և՛ Երեց Երեց Վեթերֆորդ Թ. Քլեյթոնն ուսուցանեցին, որ փրկության ծրագրի մասին գիտելիքը կարող է օգնել դիմակայել մեր ժամանակների մարտահրավերներին: Ուսումնասիրեք նրանց ուղերձները և հարցրեք Երկնային Հորը, թե հավերժական ճշմարտություններն ինչպե՞ս կարող են ապահովել ձեր կյանքի ճանապարհի քարտեզը:

  • Էջ 104. Վախը կարող է առաջ մղել, բայց Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է, որ վախը «երբեք չի կարող դարձնել մեզ այն մարդը, ով սիրում է այն ամենը, ինչն արդար է և ցանկանում է հնազանդվել Երկնային Հորը»: Ինչպե՞ս կարող է Քրիստոսի մաքուր սերը լինել ձեր վախերի «աստվածայնորեն նշանակված հակաթույնը»:

Մեծահասակների համար

  • Էջ 86. Երբ մենք ամեն օր աղոթքով ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը և խորհենք դրա շուրջ, մենք կկարողանանք լսել Հոգու ձայնը, կդիմակայենք գայթակղություններին, կհաղթահարենք կասկածն ու վախը և երկնային օգնություն կստանանք մեր կյանքում»: Ահատապես և ընտանիքով նպատակ դրեք՝ ամեն օր կարդալ Մորմոնի Գիրքը:

  • Էջ 39. Մասնակցեք այն մարտահրավերին, որը Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նետեց չափահաս երիտասարդներին (տես վերևում «Չափահաս երիտասարդների համար»): Ինչպե՞ս կարող եք հարմարեցնել այս մարտահրավերը ձեզ և ձեր ընտանիքին: Քննարկեք օրհնությունները, որոնք գալիս են Փրկիչի մասին ավելի շատ սովորելու արդյունքում:

  • Էջ 93 և 117. Երբ կարդաք Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդի և Երեց Գարի Ի. Սթիվենսոնի ելույթները, ուղիներ փնտրեք, որոնցով Հոգին կարող է միշտ ձեզ հետ լինել և ձեզ օգնել: Փնտրեք ուղիներ Նրա ազդեցությունը ձեր կյանքում մեծացնելու համար:

  • Էջ 39 և 62. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և Երեց Մ. Ռասսել Բալլարդը խրախուսում են անդամներին ուսումնասիրել «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» փաստաթուղթը (տես ամսագրի շապիկի դարձերեսին): Երեց Բալլարդն ասել է. «Մի օրինակ դրեք այնտեղ, որտեղ կարող եք միշտ տեսնել, այն և ժամանակ տրամադրեք վերանայելու յուրաքանչյուր պնդումը, որ կգտնեք Քրիստոսի մասին այս ոգեշնչված վկայության մեջ»: Ընտանիքով կարդացեք «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը և քննարկեք ձեր սովորածը:

  • Էջ 127 և 97. Երեց Քվենթին Լ. Քուքն ուսուցանել է, որ մեր հավատի հիմքերը «դանդաղ են կառուցվում. մեկական շերտ փորձություն, դժվարություն, անհաջողություն և հաջողություն»: Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնն ասել է. «Հավատի փոքրիկ ամենօրյա սովորությունների ճիշտ դրսևորումը միակ լավագույն ուղին է զորացնելու մեզ կյանքի դժվարությունների դեմ, ինչպիսին էլ որ դրանք լինեն»։ Ի՞նչ կարող եք անել ամեն օր ձեր հավատի հիմքերն ամրացնելու համար: