2017
Երեց Բրայըն Ք. Թեյլոր
May 2017


Երեց Բրայըն Ք. Թեյլոր

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Elder Brian K. Taylor

Բրայըն Քինգ Թեյլորը 2017թ․ ապրիլի 1-ին հաստատվել է որպես Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական:

Երեց Թեյլորը ծնվել է 1964թ. Օգդենում (Յուտա, ԱՄՆ), Լաուելլ Մունի և Մարի Քինգ Թեյլորի ընտանիքում: Նա մեծացել է Քեյսվիլում: Ընտանիքի հինգ երեխաներից նա չորրորդն էր, և նրանք բոլորը սիրում էին զբաղվել ձկնորսությամբ և սպորտով:

Նրա ավագ եղբայրը՝ Քրեյգը բասկետբոլային ակումբի կրթաթոշակ ուներ Լոգանի Պետական Համալսարանում (Յուտա) և որոշման առաջ էր կանգնած՝ ծառայել միսիայում, թե շարունակել ուսումը քոլեջում:

«Մի երեկո ճաշի ժամանակ ես ասացի նրան. «Գիտես ինչ, եթե դու գնաս միսիա, ես էլ կգնամ»,- հիշում է Երեց Թեյլորը: Ի վերջո, երկու եղբայրներն էլ ծառայեցին, ընդ որում, Երեց Թեյլորը գնաց Իսպանիայի Սևիլիա միսիա:

Միսիայից առաջ Երեց Թեյլորը խաղացել է Բրիգամ Յանգ Համալսարանի բասկետբոլի թիմում 1982-1984թթ., Դեվին Գ. Դյուրրանթի հետ, ով ներկայումս ծառայում է որպես Կիրակնօրյա Դպրոցի Գերագույն Նախագահության անդամ:

ԲՅՀ-ում նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Ջիլլ Ֆեդերսթոունի հետ: Ուսանողական իր ծխում Ջիլլն ուսուցանում էր ավետարանի վարդապետության դասարանում: Եղբոր հրավերով Երեց Թեյլորն այցելեց նրա դասարանը և հանդիպեց նրան: Հարաբերությունները վերածվեցին սիրավեպի և նրանք ամուսնացան 1987թ. ապրիլի 30-ին Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք յոթ երեխաների ծնողներ են:

Քույր Թեյլորը Բարձրագույն Իշխանավոր Երեց Վոգն Ջ. Ֆեդերսթոունի և քույր Մարլեն Ֆեդերսթոունի յոթ երեխաներից միակ դուստրն է: «Նրանք իսկապես շատ շփվող ու բարի էին», - Երեց Թեյլորն ասել է կնոջ եղբայրների մասին: Ես ինձ անմիջապես սիրված զգացի»:

ԲՅՀ-ում բակալավրի աստիճան ստանալով, Երեց Թեյլորը հիմնել է բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում մի կազմակերպություն, որը զբաղվել է հասարակական անվտանգության գործակալությունների միջև կատարվող տագնապային զանգերը համակարգող ծրագրի ստեղծմամբ:

Նա ծառայել է որպես ինստիտուտի ուսուցիչ, բարձրագույն խորհրդական, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, ցցի նախագահ, իսկ Յոթանասունականի կանչը ստանալու պահին նա Տեխաս Դալլաս միսիայի նախագահն էր: