2017
Ջին Բ. Բինգհեմ
May 2017


Ջին Բ. Բինգհեմ

Սփոփող Միության Գերագույն Նախագահ

Նկար
Jean B. Bingham

Միացյալ Նահանգների տարբեր մասերում ապրած Քույր Ջին Բ. Բինգհեմը գնահատում է այն փաստը, թե ինչպես է ավետարանը ամուր ազդեցություն ունենում միջավայրի փոփոխության պարագայում:

Նա ծնվել է 1952 թվականին Պրովոյում (Յուտա, ԱՄՆ), Ռոբերտ և Էդիթ Ջոյ Բարրուսների ընտանիքում: Նա մեծացել է վեց քույրերի և երկու եղբայրների հետ: Քույր Բինգհեմը դպրոց է գնացել ԱՄՆ-ի Տեխասում և Միննեսոտայում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Նյու Ջերսիում: Նա, նրա եղբայրներն ու քույրերը միակ ՎՕՍ աշակերտներն էին իրենց դպրոցներում մինչև Նյու Ջերսի տեղափոխվելը, որտեղ ի ուրախություն իրեն, նա դասարանում հայտնաբերեց մի աղջկա, որն իրենց նոր ծխից էր:

Երբ նա և Բրյուս Բինգհեմը ամուսնացան Պրովո Յուտա տաճարում 1972թ. դեկտեմբերի 22-ին, նրանք տեղափոխվեցին Իլլինոյս, որտեղ Բրյուս Բինգհեմը պիտի շարունակեր իր ուսումը:

Եղբայր և Քույր Բինգհեմներն ունեցել են երկու երեխա, բայց նրանք իրենցն են համարել նաև այն երեխաներին, ում շրջապատել են ծնողական հոգատարությամբ: Նա ընտանեկան կյանքի տեսության մասնագիտական աստիճան է ստացել և երբ իրենց կրտսեր երեխան ավագ դպրոցում էր, վերադարձել էդպրոց և ստացել մանկավարժության մագիստրոսի աստիճան:

Սփոփող Միությունում Քույր Բինգհեմն առաջին կոչումը ստացավ իր անդրանիկ երեխայի ծնունդից անմիջապես հետո: «Ինձ կանչեցին վարելու մայրության վերաբերյալ դասընթացներ: Դա լավ հնարավորություն էր՝ սովորել մյուս քույրերի օրինակներից, ինչպես նաև ուսումնասիրելու ձեռնարկը»:

Քույր Բինգհեմը շատ էր շրջագայում, երբ ծառայում էր Երեխաների Միության Գերագույն վարչության անդամ և Երեխաների Միության Գերագույն Նախագահության խորհրդական: Նա ականատես է եղել այն մարտահրավերներին ու օրհնություններին, որ ունեն ողջ աշխարհի Եկեղեցու անդամները:

Նա հույս ունի, որ Սփոփող Միության քույրերը գնահատում են միմյանց: «Ուրիշների հետ համեմատվելը գայթակղություն է, անարդյունավետ մի բան, որը հակառակն է այն ամենին, ինչ Երկնային Հայրն է ցանկանում մեզ համար»: Նա ասում է, որ Սփոփող Միությունն օգնում է յուրաքանչյուր քրոջ հասկանալ, թե ով է ինքը հավերժական թագավորությունում: «Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք իսկապես գիտենք, թե ով ենք մենք», - ասել է նա: