2017
Շարոն Յուբանկ
May 2017


Շարոն Յուբանկ

Սփոփող Միության Գերագույն Նախագահության Առաջին Խորհրդական

Նկար
Sharon Eubank

Որպես ՎՕՍ մարդասիրական ծառայությունների նոր աշխատակից, Շարոն Յուբանկն ականատես է եղել թշվառության, տխրության և վշտի, որոնք դժվարացրել են նրա գործունեությունը: Աղոթքի միջոցով նա սկսեց հասկանալ, որ թեև ինքն օգնում է Տիրոջը՝ հոգ տանել Նրա զավակների մասին, դրանից մեծ պատասխանատվություն նա չի կարող կրել: «Հիսուս Քրիստոսն է զբաղվում դրանով: Նա կկրի այս բեռը: Նրանք Տիրոջ ժողովուրդնեն և Նա լսում և պատասխանում է մարդկանցաղոթքներին»: Այդ պատասխանը փոխեց մարդկանց ծառայելու և հասնելու նրա ընդունակությունը:

Տարիներ անց, Քույր Յուբանկը, որպես ՎՕՍ Բարեգործությունների՝Եկեղեցու մարդասիրական ձեռքի տնօրեն, օգնություն է տրամադրել և ինքնապահովման հորդորել կարիքի մեջ գտնվողներին ամբողջ երկրագնդով մեկ:

2017թ. ապրիլի 1-ին հաստատվելով Սփոփող Միության Գերագույն Նախագահությունում, նա կշարունակի իր դերը՝ որպես ՎՕՍ Բարեգործությունների տնօրեն: ՎՕՍ Բարեգործությունների և Սփոփող Միության միջև կա մի «մեծ կապակցող օղակ», երբ Սփոփող Միության Գերագույն Նախագահության անդամները գտնվում են ՎՕՍ Բարեգործությունների տնօրենների խորհրդում», - բացատրել է նա: Երկու կազմակերպություններում ունեցած նրա պարտականությունները կամրապնդեն այդ օղակը:

Շարոնը ծնվել է 1963 թվականին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Ռեդդինգ քաղաքում: Նա Մարկ և Ջին Յուբանկների յոթ երեխաներից ավագնէ: Քույր Յուբանկը մեծացել է Բաունթիֆուլում (Յուտա, ԱՄՆ), 10 ակր (4 հա) տարածքով հողամասում, որը մոտ էր Յուտայի լեռներին, որտեղ Յուբանկ երեխաներըծիրան էին հավաքումևվերանորոգում ջրցանները:

Քույր Յուբանկը ստացել է անգլերենի և պատմության բակալավրի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում (Պրովո, Յուտա) և ծառայել է Ֆինլանդիայի Հելսինկյան Միսիայում:

Եկեղեցու բարօրության բաժանմունքում իր աշխատանքից բացի, Քույր Յուբանկն աշխատել է Capitol Hill-ում (Վաշինգտոն, ԱՄՆ), եղել է փոքր բիզնեսի համասեփականատեր և ապրել է Ճապոնիայում ու Ֆրանսիայում:

Յուրաքանչյուր հնարավորություն «հավատքի դրսևորում» է եղել, որն օգնել է նրան սովորել այն հմտությունները, որոնք նա օգտագործում է այսօր, թույլ է տվել նրան հանդիպել հրաշալի մարդկանց թե՛ Եկեղեցում, և թե՛ Եկեղեցուց դուրս և պարգևել է նրան սեր ու գնահատանք աշխարհի շատ մշակույթների, լեզուների և ուտեստների նկատմամբ: