2017
Ավելի լավ միսիոներներ, ավելի լավ ուսուցիչներ
May 2017


Ավելի լավ միսիոներներ, ավելի լավ ուսուցիչներ

Համաշխարհային հեռարձակմամբ 422 միսիաներից գրեթե 71000 երեցներ և քույրեր ստացան ուսուցում՝ ինչպես ավելի լավ միսիոներներ և ավելի լավ ուսուցիչներ լինել թեմայով: Ուսուցման ժամանակ հայտարարվեցին Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից հաստատված փոփոխությունները: Օրվա նոր ժամանակացույցը միսիոներներին թույլ կտա ավելի ճկուն օգտագործել իրենց ժամանակը և ավելի լավ հարմարվել այն տարածքին, որտեղ ծառայում են:

Ավելի ճկուն ժամանակացույցի նպատակն է՝ օգնել միսիոներներին բարձրացնել օրվա արդյունավետությունը, ավելի ոգեշնչված նպատակներ դնել, արդյունավետ ծրագրեր կազմել, լինել ավելի առողջ և լավագույնս օգտագործել ազատ կամքը՝ ժամանակի տնօրինման վերաբերյալ արդար որոշումներ կայացնելիս: Դա նրանց թույլ կտա նաև ավելի շատ ժամանակ տրամադրել դրսի աշխատանքին:

Հայտարարված մյուս փոփոխությունը «հիմնական ցուցանիշների» թվի նվազեցումն էր, որոնք միսիոներներն օգտագործում են իրենց աշխատանքի առաջընթացը զեկուցելու համար: Միսիոներներին հիշեցրին, որ «Քարոզիր իմ ավետարանը» գրքի բոլոր սկզբունքները կարևոր են և պետք է կիրառվեն: