2017
Երեց Ջոնի Լ. Քոչ
May 2017


Երեց Ջոնի Լ. Քոչ

Բարձրագույն Իշխանավոր Յոթանասունական

Նկար
Elder Joni L. Koch

Երեց Ջոնի Լուիզ Քոչը Բրազիլիայի Եկեղեցու երկրորդ սերնդի անդամ է: Նրա ծնողները՝ Լուիզ և Էտելկա Քոչերը, իրենց ամուսնության վաղ տարիներին այցելել են տեղական տարբեր եկեղեցիներ՝ հոգևոր ճշմարտությունը գտնելու նպատակով:

Մի օր, երբ նրա մայրը սրտանց աղոթքով խոստացել էր հետևել Աստծուն, ժամեր անց միսիոներները թակել էին նրանց դուռը: Վեց ամիս անց նրանք մկրտվեցին:

Երեց Քոչը ծնվել է 1962թ. և մեծացել է Ջոյնվիլում (Սանտա Կատարինա, Բրազիլիա): Եկեղեցու այնպիսի ղեկավարների ազդեցությունը, ինչպիսիք են Երեխաների Միության նվիրված ուսուցիչը, հոր նման հոգատար եպիսկոպոսը, ցցի վստահ նախագահը, օգնել է նրան պարտավորվել՝ ապրել ավետարանով:

Բրազիլիայի Սան Պաուլո Հյուսիսային Միսիայում լիաժամկետ միսիան ավարտելուց հետո Երեց Քոչը վիճակագրություն է ուսումնասիրել Բրիգամ Յանգ Համալսարանում (Պրովո, Յուտա, ԱՄՆ): «Բրազիլիա վերադառնալիս ես այցելեցի իմ ընկերներից մեկի ծուխը, որտեղ հանդիպեցի իմ ապագա կնոջը», - ասել է Երեց Քոչը: «Նա մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք ես ամուսնացա՞ծ եմ»: Ութամսյա հեռակա ընկերությունից հետո, երբ ընդամենը 15 օր էին միասին, նա ամուսնացավ Լիլիան Միշել Լյուդվիգի հետ 1988թ. ապրիլի 26-ին Սան Պաուլո Բրազիլիայի տաճարում: Նրանք ունեն երկու զավակ:

ԲՅՀ-ն ավարտելուց և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Երեց Քոչն աշխատել է միջազգային լոգիստիկայի բնագավառում: 25 երկար տարիների ընթացքում նա աշխատել է տարբեր կազմակերպություններում, մինչև այն պահը, երբ կանչվեց Եկեղեցու լիաժամկետ ծառայության:

Երեց Քոչը ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և Տարածքային Յոթանասունական։ Նա Մոզամբիկ Մապուտո Միսիայի նախագահն էր այն պահին, երբ կանչվեց որպես Գերագույն Իշխանավոր Յոթանասունական:

«Իմ վկայությունն աստիճանաբար է կառուցվել, ժամանակի ընթացքում, ավետարանով ապրելու շնորհիվ ստացած հոգևոր փորձառությունների հիման վրա», - ասել է Երեց Քոչը: Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա Եկեղեցու և մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ իմ ամուր վկայության հիմնական տարրը Մորմոնի Գիրքն է»:

Տպել