2017
Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2016
May 2017


Եկեղեցու աուդիտի բաժնի հաշվետվություն, 2016

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի՛ եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը թույլատրում է Տասանորդների տնօրինման խորհուրդը: Այս խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Եկեղեցու բաժինները ծախսում են ֆոնդերը՝ ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանը և ընթացակարգերին:

Եկեղեցու աուդիտի բաժինը, որի աշխատակազմը բաղկացած է հավաստագրված արհեստավարժ մասնագետներից և անկախ է Եկեղեցու մյուս բաժիններից, պատասխանատու է աուդիտների անցկացման համար, որպեսզի խելամիտ վերահսկողություն հաստատվի ստացվող նվիրատվությունների, կատարվող ծախսերի և Եկեղեցու ակտիվները պահպանելու ուղղությամբ:

Հիմնվելով կատարված աուդիտների վրա, Եկեղեցու աուդիտի բաժինն այն կարծիքին է, որ բոլոր նյութական առումներով 2016 թվականին ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու ակտիվները գրանցվել և տնօրինվել են համապատասխան Եկեղեցու հաստատված բյուջեի, քաղաքականությանը և ընթացակարգերին: Եկեղեցին հետևում է իր անդամներին ուսուցանվող քաղաքականությանը՝ ապրել բյուջեի սահմաններում, խուսափել պարտքից և խնայողություններ կատարել կարիքի ժամանակի համար:

Հարգանքներով ներկայացրեց՝

Եկեղեցու աուդիտի բաժնից

Քեվին Ռ. Ջերգենսենը

Գործադիր տնօրեն