2017
Քրիստինա Ֆրանկո
May 2017


Քրիստինա Ֆրանկո

Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական

Նկար
Cristina B. Franco

Երիտասարդ տարիքում Քույր Քրիստինա Բ. Ֆրանկոն հասկացել է, որ եթե հարց ունի, կարող է աղոթքով դիմել Երկնային Հորը՝ պատասխան ստանալու համար:

«Ես հիշում եմ, որ երբ 11 տարեկան էի, մոտեցել էի մայրիկիս և մի վարդապետական հարց տվել նրան»,- ասել է նա: «Նա պատասխանեց իմ հարցին, բայց ասաց. «Դու չպետք է իմ խոսքը հիմք ընդունես»: Այդպիսով, ես աղոթեցի ու հարցրի Երկնային Հորը, թե արդյո՞ք այդ բանը ճիշտ է»:

Նա ստացավ իր աղոթքի պատասխանը և այդ օրվանից գիտի, որ ունի Երկնային Հայր, Ով սիրում է իրեն և կպատասխանի իր աղոթքներին:

Նա հաստատվել է Երեխաների Միության Գերագույն Նախագահությունում 2017թ. ապրիլի 1-ին: Քրիստինա Բեատրիզ Ֆրագան ծնվել է 1958 թվականին Հյուգո Ռ. և Մարիա Ա. Գոդոյ Ֆրագաների ընտանիքում, Բուենոս Այրեսում (Արգենտինա):

Երբ երեք տարեկան էր, միսիոներները թակեցին նրանց տան դուռը: Ութ ամիս ուսումնասիրելով և հաճախելով Եկեղեցի, զույգը միացավ Եկեղեցուն և ընտանիքը սկսեց ապրել ավետարանով: Երեխաների Միությունում նա հանդիպել էր Ռոդոլֆո Ք. Ֆրանկոյին, ով հետագայում դարձավ նրա լավագույն ընկերը:

Երբ նա 18 տարեկան էր Քույր Ֆրանկոյի ընտանիքը տեղափոխվեց Յուտա (ԱՄՆ): Այդ ժամանակ ինքը և Ռոդոլֆոն գիտեին, որ ցանկանում են ամուսնանալ, սակայն Ռոդոլֆոն որոշ ժամանակ ծառայեց Արգենտինայի բանակում: Նրանք նամակներ էին գրում միմյանց, և երբ Ռոդոլֆոն ավարտեց զինվորական ծառայությունը, նրանք ամուսնացան 1978թ. դեկտեմբերի 15-ին Սոլթ Լեյքի Տաճարում: Նրանք երեք որդիների ծնողներ են:

Գնալով Քույր Ֆրանկոյի հոր հետքերով, ով ժամագործ էր, զույգը շուրջ երեք տասնամյակ աշխատել է ժամացույցների խանութում Սոլթ Լեյք Սիթիում:

Քույր Ֆրանկոն ծառայել է Եկեղեցու շատ պաշտոններում: 2005-2010թթ. նա ծառայել է Երեխաների Միության Գերագույն վարչությունում, և այն պահին, երբ կանչվեց Երեխաների Միության Գերագույն նախագահություն, նրա ամուսինը ծառայում էր որպես Արգենտինայի Ռեզիստենսիա Միսիայի նախագահ, և նրանք ծառայում էին միասին:

Տպել