Գերագույն համաժողով
Խորապես հաստատենք մեր սրտերում
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Խորապես հաստատենք մեր սրտերում

Տերը փորձում է օգնել մեզ բոլորիս՝ խորապես ընդունելու Իր ավետարանը մեր սրտերում:

Քույրե՛ր և եղբայրնե՛ր, ինչ փառահեղ ժամանակներում ենք մենք ապրում: Երբ մենք տոնում ենք Վերականգնման սկիզբը, տեղին է տոնել նաև շարունակվող Վերականգնումը, որի վկան ենք մենք: Ես ուրախանում եմ, որ ձեզ հետ ապրում եմ այս օրերում:1 Տերը շարունակում է Իր մարգարեների միջոցով հայտնել ամեն անհրաժեշտ բան, որ օգնի մեզ պատրաստվել ընդունելու Նրան:2

Այդ անհրաժեշտ բաներից մեկը Երեխաների և երիտասարդների նոր նախաձեռնությունն է: Ձեզանից շատերը ծանոթ են այս ծրագրի շեշտադրման հետ, որը ներառում է՝ նպատակներ դնելը, պատկանելության նոր խորհրդանիշները և Երիտասարդներին զորացնելու համար համաժողովները: Բայց մենք չպիտի թույլ տանք, որ դրանք խանգարեն մեզ տեսնել այն սկզբունքները, որոնց վրա կառուցված է ծրագիրը, և դրանց նպատակը. օգնել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր երեխաների և երիտասարդների սրտերում:3

Ես հավատում եմ, որ երբ սկսենք ավելի հստակ հասկանալ այս սկզբունքները, մենք կդիտարկենք այն որպես ավելին, քան ծրագիր 8-18 տարեկան անդամների համար: Մենք կտեսնենք, թե Տերն ինչպես է փորձում օգնել մեզ բոլորիս՝ խորապես ընդունելու Իր ավետարանը մեր սրտերում: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի մեզ սովորել միասին:

Հարաբերություններ. «Եղեք նրանց հետ»։4

Առաջին սկզբունքը հարաբերություններն են։ Քանի որ դրանք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բնական մասն են, մենք երբեմն մոռանում ենք հարաբերությունների կարևորությունը դեպի Քրիստոսը մեր շարունակվող դարձի մեջ: Չի ակնկալվում, որ մենք պետք է միայնակ գտնենք ուխտի ճանապարհը կամ քայլենք այդ ճանապարհով: Մենք սիրո և աջակցության կարիք ունենք ծնողների, ընտանիքի մյուս անդամների, ընկերների և ղեկավարների կողմից, ովքեր նույնպես քայլում են այդ ճանապարհով:

Այդպիսի հարաբերությունները ժամանակ են պահանջում: Ժամանակ՝ միասին լինելու համար։ Ժամանակ՝ միասին ծիծաղելու, խաղալու, սովորելու և ծառայելու համար: Ժամանակ, որպեսզի գնահատենք միմյանց հետաքրքրություններն ու դժվարությունները: Ժամանակ՝ միմյանց հետ անկեղծ ու ազնիվ լինելու համար, երբ ձգտում ենք միասին լինել ավելի լավը։ Այս հարաբերությունները հավաքման հիմնական նպատակներից մեկն է՝ որպես ընտանիքներ, քվորումներ, դասարաններ և համայնքներ: Դրանք արդյունավետ սպասավորության հիմքն են:5

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը մեզ տվել է այս հարաբերությունների զարգացման բանալին, երբ ասել է. «Եկեղեցում ուրիշներին արդյունավետ ծառայելու համար մենք պետք է տեսնենք նրանց … Երկնային Հոր աչքերով: Միայն այդ ժամանակ մենք կսկսենք ըմբռնել հոգու իրական արժեքը։ Միայն այդ ժամանակ մենք կարող ենք հասկանալ այն սերը, որ Երկնային Հայրն ունի Իր բոլոր զավակների հանդեպ»։6

Տեսնել ուրիշներին այնպես, ինչպես Աստված է տեսնում՝ պարգև է: Ես հրավիրում եմ մեզ բոլորիս փնտրել այդ պարգևը։ Երբ մեր աչքերը բացվեն տեսնելու համար,7 մենք կկարողանանք օգնել ուրիշներին տեսնել իրենց այնպես, ինչպես Աստված է տեսնում:8 Նախագահ Հենրի Բ. Այրինգը ասել է. «Մեծ նշանակություն ունի այն, թե [ուրիշներն] ինչ կսովորեն [ձեզանից] այն մասին, թե ովքեր են իրենք իրականում, և ի՞նչ կարող են դառնալ: Կարծում եմ, որ նրանք շատ բան չեն սովորի դասախոսություններից: Նրանք կսովորեն դա այն զգացումներից, թե ով եք դուք, թե ըստ ձեզ, ովքեր են իրենք, և ձեր կարծիքով, ինչ կարող են դառնալ իրենք»:9 Օգնել ուրիշներին հասկանալ իրենց իրական ինքնությունն ու նպատակը. սա ամենամեծ պարգևներից մեկն է, որ մենք կարող ենք տալ:10 Տեսնել ուրիշներին և ինքներս մեզ, ինչպես Աստված է միավորում մեր սրտերը «միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»:11

Մշտապես աճող աշխարհիկ ուժերը ներգործում են մեզ վրա, ուստի մենք ուժի կարիք ունենք, որը գալիս է սիրալիր հարաբերություններից: Ուստի, երբ մենք ծրագրում ենք միջոցառումներ, ժողովներ և այլ հավաքույթներ, եկեք հիշենք, որ այս հավաքույթների ընդհանուր նպատակը այնպիսի սիրալիր հարաբերությունների ստեղծումն է, որոնք միավորում են և օգնում են, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր սրտերում:12

Հայտնություն, ազատ կամք և ապաշխարություն. «Կապեք նրանց երկնքի հետ»13

Անշուշտ, միմյանց հետ կապված լինելը բավարար չէ: Կան շատ խմբեր և կազմակերպություններ, որոնք միաբանության են հասնում տարբեր նպատակների շուրջ: Սակայն մեր փնտրած միասնությունը Քրիստոսում մեկ լինելն է, ինքներս մեզ Նրա հետ կապելն է:14 Որպեսզի մեր սրտերը կապենք երկնքի հետ, մենք պետք է ունենանք անհատական հոգևոր փորձառություններ, որոնց մասին Երեց Անդերսենը հենց նոր պերճախոս կերպով խոսեց մեզ հետ:15 Մենք ձեռք ենք բերում այդ փորձառությունները, երբ Սուրբ Հոգին Աստծո խոսքն ու սերը հասցնում է մինչև մեր միտքն ու սիրտը:16

Այս հայտնությունը մենք ստանում ենք՝ սուրբ գրությունների, հատկապես Մորմոնի Գրքի, ապրող մարգարեների և այլ հավատարիմ աշակերտների ոգեշնչված խոսքերի միջոցով, ինչպես նաև մեղմ հանդարտ ձայնի միջոցով:17 Այս բառերն ավելին են, քան թանաքը էջի վրա, շառաչող ալիքները՝ մեր ականջներում և խոհերը՝ մեր մտքերում ու սրտերում: Աստծո խոսքը հոգևոր զորություն է:18 Այն ճշմարտություն է և լույս:19 Այն այնպիսին է, ինչպիսին մենք ենք լսում Նրան։ Այն նախաձեռնում և ավելացնում է մեր հավատքը Քրիստոսի հանդեպ և մեր մեջ ցանկություն է առաջացնում ավելի նմանվել Փրկիչին, այսինքն՝ ապաշխարել ու քայլել ուխտի արահետով:20

Անցյալ ապրիլին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը օգնեց մեզ հասկանալ ապաշխարության կենտրոնական դերը հայտնության այս ճամփորդության մեջ:21 Նա ասաց. «Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխել ու դարձնել մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: … Մենք որոշում ենք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին»։22 Փոփոխության այս գործընթացը, որն աջակցվում է Աստծո խոսքով, այն է, թե մենք ինչպես ենք կապվում երկնքի հետ:

Նախագահ Նելսոնի ապաշխարության հրավերի հիմքում ազատ կամքի սկզբունքն է: Մենք ինքներս պետք է ընտրենք ապաշխարությունը: Ավետարանը ուժով չի հաստատվի մեր սրտերում: Երեց Ռենլանդն ասել է. «Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է»:23

Ծրագրերում, որոնք փոխարինվեցին Երեխաների և երիտասարդների ծրագրով, կային ավելի քան 500 տարբեր պահանջներ, տարբեր ճանաչումներ ստանալու համար:24 Այսօր, ըստ էության, կա մեկ պահանջ: Դա հրավեր է՝ ընտրել ավելի նմանվել Փրկիչին: Մենք անում ենք սա՝ ստանալով Աստծո խոսքը Սուրբ Հոգու միջոցով և թույլ տալով, որ Քրիստոսը դարձնի մեզ մեր ներուժի լավագույն տարբերակը:

Սա ավելին է, քան նպատակ դնելու կամ ինքնակատարելագործման փորձը: Նպատակները պարզապես գործիք են, որոնք օգնում են մեզ կապվել երկնքի հետ հայտնության, ազատ կամքի և ապաշխարության միջոցով, որպեսզի գանք Քրիստոսի մոտ, ստանանք Նրա ավետարանը և խորապես հաստատենք մեր սրտերում:

Ներգրավվածություն և զոհաբերություն. «Թող նրանք ղեկավարեն»25

Ի վերջո, որպեսզի Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի մեր սրտերում, մենք պետք է ներգրավվենք դրանում՝ տալով մեր ժամանակն ու տաղանդները, զոհաբերելով դրա համար:26 Մենք բոլորս ցանկանում ենք ապրել իմաստալի կյանքով և դա հատկապես ճշմարիտ է աճող սերնդի համար: Նրանց ցանկանում են այդ գործի մասը կազմել:

Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենամեծ գործն է աշխարհում: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ասել է. «Աստված պատվիրել է մեզ քարոզել ավետարանը ողջ աշխարհին: Դա այն գործն է, որը պետք է միավորի մեզ այսօր։ Միայն ավետարանը կփրկի աշխարհը ինքնաոչնչացման արհավիրքից: Միայն ավետարանը խաղաղության մեջ կմիավորի բոլոր ռասաների և ազգությունների տղամարդկանց [և կանանց]: Միայն ավետարանը ուրախություն, երջանկություն և փրկություն կբերի մարդկության ընտանիքին»:27

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է. «Երբ մենք լիազորենք երիտասարդներին՝ հրավիրելով և թույլ տալով նրանց գործել, Եկեղեցին հրաշալի ուղիներով առաջ կընթանա»:28 Շատ հաճախ մենք չենք հրավիրել և թույլ չենք տվել երիտասարդներին զոհաբերել Քրիստոսի այս մեծ գործի համար: Երեց Նիլ Ա. Մաքսվելը նշել է. «Եթե [մեր] երիտասարդները շատ ոգևորված չլինեն [Աստծո գործով], առավել հավանական է, որ նրանք կոգևորվեն աշխարհի գործերով»:29

Երեխաների և երիտասարդների ծրագիրը կենտրոնանում է երիտասարդներին հնարավորություններ տալու վրա: Նրանք են ընտրում իրենց նպատակները: Քվորումի և դասարանի նախագահությունները իրենց պատշաճ դերի մեջ են։ Ծխի երիտասարդների խորհուրդը ծխի խորհրդի նման կենտրոնանում է փրկության աշխատանքի և վեհացման վրա:30 Իսկ քվորումները և դասարանները սկսում են իրենց ժողովները՝ խորհրդակցելով այն մասին, թե ինչպես կատարել այն գործը, որն Աստված է տվել իրենց:31

Նախագահ Նելսոնը դիմել է Եկեղեցու երիտասարդներին. «Եթե դուք ընտրեք, եթե ցանկանաք, … դուք կհանդիսանաք մի մեծ, հրաշալի և փառահեղ գործի մասը: Դուք այն լավագույնների շարքում եք, որոնց Տերը երբևէ ուղարկել է այս աշխարհ։ Դուք ընդունակ եք լինել ավելի խելացի, իմաստուն, և դուք ավելի մեծ ազդեցություն ունեք աշխարհի վրա, քան որևէ նախորդ սերունդ»:32 Մեկ այլ առիթով նախագահ Նելսոնը ասել է երիտասարդներին. «Ես լիովին վստահում եմ ձեզ: Ես սիրում եմ ձեզ, և Տերը՝ նույնպես: Մենք Նրա ժողովուրդն ենք՝ միասին ներգրավված Նրա սուրբ գործին»:33 Երիտասարդնե՛ր, զգու՞մ եք, թե նախագահ Նելսոնը որքան է վստահում ձեզ և որքան կարևոր եք դուք այս աշխատանքի համար:

Ծնողնե՛ր և չափահաս ղեկավարնե՛ր, ես հրավիրում եմ ձեզ տեսնել երիտասարդներին այնպես, ինչպես նախագահ Նելսոնն է տեսնում: Երբ երիտասարդները զգան ձեր սերն ու վստահությունը, և երբ դուք ուսուցանեք նրանց ինչպես ղեկավարել, իսկ հետո չխանգարեք, նրանք կզարմացնեն ձեզ իրենց գաղափարներով, կարողություններով և ավետարանի հանդեպ պարտավորությունով:34 Նրանք կզգան այն ուրախությունը, որով կընտրեն ներգրավվել և զոհաբերել Քրիստոսի գործին: Նրա ավետարանը խորապես կհաստատվի նրանց սրտերում, և գործը առաջ կշարժվի զարմանալի ուղիներով:

Խոստում և վկայություն

Ես խոստանում եմ, որ երբ մենք կենտրոնանանք այս սկզբունքների վրա՝ հարաբերություններ, հայտնություն, ազատ կամք, ապաշխարություն և զոհաբերություն այս մեծ գործի համար, Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես կհաստատվի մեր բոլորի սրտերում: Մենք կտեսնենք, թե ինչպես է Վերականգնումն առաջ շարժվում դեպի իր վերջնական նպատակը՝ Իսրայելի փրկագնումը և Սիոնի հաստատումը,35 որտեղ Քրիստոսը կթագավորի որպես թագավորների Թագավոր:

Ես վկայում եմ, որ Աստված անում է ամեն անհրաժեշտ բան, որպեսզի պատրաստի Իր ժողովրդին այդ օրվան: Թող մենք տեսնենք Նրա ձեռքը այս փառահեղ աշխատանքում, երբ բոլորս ձգտենք «գալ դեպի Քրիստոսը և կատարելագործվել Նրանում»:36 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Վարդապետություն և Ուխտեր 45․12: Նախագահ Նելսոնն ասել է. «Պարզապես մտածեք թե որքան ոգևորիչ ու հրատապ է այդ ամենը. յուրաքանչյուր մարգարե, ով սկսել է Ադամի հետ, կանխատեսել է մեր օրերը: Եվ յուրաքանչյուր մարգարե խոսել է մեր օրերի մասին, երբ Իսրայելը կհավաքվի և աշխարհը կպատրաստվի Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Մտածե՛ք այդ մասին։ Բոլոր մարդկանցից, ովքեր երբևէ ապրել են Երկիր մոլորակի վրա, մենք ենք այն մարդիկ, ովքեր մասնակցում են այս վերջին, մեծ հավաքման իրադարձությանը: Որքա՜ն ոգևորիչ է սա»: («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդների համար, 3 հունիս 2018 թ․], HopeofIsrael.ChurchofJesusChrist.org)։

    Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

    «Ինչպիսի՜ հրաշալի ժամանակ է ապրելու համար:

    Հիսուս Քրիստոսի ավետարանը ամենավստահելի, ամենաապահով, ամենահուսալի և ամենահատուցվող ճշմարտությունն է երկրի վրա և երկնքում` ժամանակի ու հավերժության մեջ: Ոչ մի բան, ոչ մեկը, ոչ մի ազդեցություն չի կարող խոչընդոտել, որ Եկեղեցին կատարի իր առաքելությունը և իրականացնի իր ճակատագիրը, որը հռչակվել էր աշխարհի հիմնադրումից առաջ: … Կարիք չկա վախենալ կամ երկնչել ապագայի համար:

    Ի տարբերություն նախորդ դարաշրջանների, այս տնտեսությունը չի ենթարկվի հիմնարար ուրացության, այն չի տեսնի քահանայության բանալիների կորուստ, այն չի տառապի Ամենազոր Աստծո կողմից հայտնությունների դադարեցումից: … Ի՜նչ հրաշալի ժամանակ է ապրելու համար։

    … Եթե դուք չեք նկատել, ես լավատես եմ վերջին օրերի վերաբերյալ: … Հավատացեք։ Վեր կացեք: Եղեք հավատարիմ: Եվ առավելագույնս օգտագործեք այն հրաշալի օրը, որում դուք ապրում եք»: (Facebook post, May 27, 2015; see also “Be Not Afraid, Only Believe” [address to Church Educational System religious educators, Feb. 6, 2015], broadcasts.ChurchofJesusChrist.org)։

  2. Տես Հովհաննես 1.12։

  3. Երբ մենք կանչվեցինք որպես Երիտասարդ Տղամարդկանց Գերագույն Նախագահություն, նախագահ Հենրի Բ. Այրինգը մեզ հետ քննարկեց այն յուրահատուկ դժվարություններն ու հնարավորությունները, որոնց ներկայումս դիմակայում են Եկեղեցու երիտասարդները: Նա մեզ խորհուրդ տվեց կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը կօգնի, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խորապես հաստատվի նրանց սրտերում: Որպես Երիտասարդ Տղամարդկանց գերագույն նախագահություն, այդ խորհուրդը մեզ համար ծառայել է որպես փարոս:

  4. Տես “Be with Them,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them:

  5. Տես Մոսիա 18.25 և Մորոնի 6․5։

  6. Դեյլ Գ. ՌԵնլանդ, «Աստծո աչքերով», Լիահոնա, նոյեմբեր 2015, 94, տես նաև Մովսես 1.4–6:

    Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Մենք պատասխանատվություն ունենք տեսնելու մարդկանց ոչ թե ինչպես նրանք կան, այլ ավելի շուտ, թե նրանք ինչպիսին կարող են դառնալ: Ես խնդրում եմ ձեզ նրանց մասին մտածել այս ձևով» (“See Others as They May Become,” Liahona, Nov. 2012, 70):

    Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է. «Շատ հաճախ, երբ երիտասարդ մարդն առերևույթ չի համապատասխանում Եկեղեցու չափանիշներին, տալիս է թվացյալ հակասական հարցեր ու արտահայտում կասկածներ, շատ արագ բացասական պիտակ է ձեռք բերում: Հետևանքը շատ հեռուն կարող է գնալ, նույնիսկ՝ հասցնել հիասթափության: Ճշմարիտ սերը պիտակներ չի սիրում» (“Unto the Rising Generation,” Ensign, Apr. 1985, 9):

  7. Տես Դ Թագավորաց 6.17:

  8. Ստեֆեն Լ. Ռիչարդսը, որպես առաջին Նախագահության անդամ, ասել է. «Տարբերելու բարձրագույն տեսակը ուրիշների մեջ նկատում և նրանց համար բացահայտում է բնածին լավ հատկանիշներն իրենց մեջ» (in Conference Report, Apr. 1950, 162; in David A. Bednar, “Quick to Observe,” Ensign, Dec. 2006, 35; Liahona, Dec. 2006, 19): Տես նաև Դ Թագավորաց 6.17։

  9. Henry B. Eyring, “Teaching Is a Moral Act” (address at Brigham Young University, Aug. 27, 1991), 3, speeches.byu.edu; emphasis added; see also Henry B. Eyring, “Help Them Aim High,” Liahona, Nov. 2012, 60–67.

  10. Տես Մովսես 1․3-6։

  11. Մոսիա 18.21, տես նաև Մովսես 7.18:

  12. «Երիտասարդ տղամարդիկ, ովքեր ամուր, դրական հարաբերությունների մեջ են ակտիվ [Վերջին Օրերի Սուրբ] ընտանիքի, հասակակիցների և ղեկավարների հետ, ովքեր օգնում են նրանց հարաբերություններ զարգացնել իրենց Երկնային Հոր հետ, ամենայն հավանականությամբ ակտիվ կմնան: Հատուկ ծրագրի տարրերը, ինչպես օրինակ՝ Կիրակնօրյա ուսումնական ծրագիրը, ԵՏ-ի միջոցառումների ծրագիրը, անհատական ձեռքբերումների ակնկալիքները … կարող են աննշան ազդեցություն ունենալ՝ անկախ այդ հարաբերություններից: Կարևոր հարցն այն չէ, թե որքանով են իրականանում այդ հատուկ ծրագրի տարրերը, այլ թե որքանով են դրանք լավացնում դրական հարաբերությունները, որոնք ամրապնդում են [Վերջին Օրերի Սուրբ] երիտասարդ տղամարդկանց կրոնական գիտակցությունը» (in “Be with Them,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/be-with-them):

  13. Տես “Connect Them with Heaven,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/connect-them-with-heaven:

  14. Տես Հովհաննես 15.1–5, Հովհաննես 17.11, Փիլիպպեցիս 4.13, 1 Հովհաննես 2.6, Հակոբ 1.7, Օմնի 1.26, Մորոնի 10.32:

  15. Սուրբ գրությունները լի են այս օրինակներով, ահա միայն երկուսը. 1 Նեփի 2.16, Ենովս 1.1–4:

  16. Տես Ղուկաս 24.32, 2 Նեփի 33.1-2, Հակոբ 3.2, Մորոնի 8.26, Վարդապետություն և Ուխտեր 8.2–3:

  17. Տես Բ Տիմոթեոս 3.15–16, Վարդապետություն և Ուխտեր 68.3–4, 88.66, 113.10:

  18. Տես Ա Թեսաղոնիկեցիս 1.5, Ալմա 26.13, 31.5, Հելաման 3.29, 5.17, Վարդապետություն և Ուխտեր 21.4–6, 42.61, 43,8–10, 50.17–22, 68.4:

  19. Տես Հովհաննես 6.63, 17.17, Ալմա 5.7, Վարդապետություն և Ուխտեր 84.43–45, 88.66, 93.36:

  20. Տես Հովհաննես 15.3, 1 Պետրոս 1.23, Մոսիա 1.5, Ալմա 5.7, 11–13, 32.28, 41–42, 36.26, 62.45, Հելաման 14.13:

  21. Տես 2 Նեփի 31․19-21, Եթեր 32․3, 5։

  22. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․, 67։

  23. Դեյլ Գ. Ռենլանդ, «Ընտրեք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104։

  24. Այս թիվը ներառում է պահանջները սկաուտական ծրագրերի համար, որոնք Միացյալ Նահանգներում և Կանադայում մինչև վերջերս հանդիսանում էին տղաների և երիտասարդ տղամարդկանց համար Եկեղեցու միջոցառումների ծրագրի մասը: Սկաուտական ծրագրերին չմասնակցող տարածքներում պահանջների թիվը ավելի քան 200 էր: Բացի այդ, տղաների, երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց համար նախատեսված տարբեր միջոցառումների ծրագրերը կառուցված էին տարբեր կերպ, որն ավելի էր բարդացնում ամբողջ փորձառությունը ընտանիքների համար:

  25. Տես “Let Them Lead,” ChurchofJesusChrist.org/callings/aaronic-priesthood-quorums/my-calling/leader-instruction/let-them-lead:

  26. Տես Օմնի 1.26; 3 Նեփի 9.20; 12.19, Վարդապետություն և Ուխտեր 64.34: «Կրոնը, որը չի պահանջում բոլոր բաների զոհաբերությունը, երբեք չի ունենա բավականաչափ ուժ՝ առաջացնելու անհրաժեշտ հավատքն ի կյանք և ի փրկություն» (Lectures on Faith [1985], 69):

  27. Ezra Taft Benson, The Teachings of Ezra Taft Benson (1988), 167; in Preach My Gospel: A Guide to Missionary Service (2019), 13; see also Russell M. Nelson, “Hope of Israel,” HopeofIsrael.ChurchofJesusChrist.org.

  28. Meeting with Elder David A. Bednar; see also “2020 Temple and Family History Leadership Instruction,” Feb. 27, 2020, ChurchofJesusChrist.org/family-history:

  29. Neal A. Maxwell, “Unto the Rising Generation,” 11. Երեց Մաքսվելը շարունակել է. «Սարկավագների և ուսուցիչների քվորումների քանի՞ նախագահություններ են գործնականում պարզապես ինչ-որ մեկին խնդրում աղոթել կամ հաղորդություն բաժանել: Եղբայրնե՛ր, նրանք իրոք հատուկ հոգիներ են, և նրանք կարող են կարևոր գործեր կատարել, եթե հնարավորություն տրվի»:

  30. Տես General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 2.2, ChurchofJesusChrist.org:

  31. Մի քանի նյութեր են առկա Gospel Library-ում, որոնք օգնում են երիտասարդներին ղեկավարել, ներառյալ «Քվորումի և դասարանի նախագահության նյութերը», «Օգտագործել Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար,» ձեռնարկը և երիտասարդ կանանց դասարանների և Ահարոնյան Քահանայության քվորումների նյութերում «Ծխի կամ ճյուղի կոչումներ»-ը:

  32. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը»,HopeofIsrael.ChurchofJesusChrist.org: Այս նույն հոգևոր երեկոյի ժամանակ նախագահ Նելսոնն ասել է. «Մեր Երկնային Հայրը պահել է Իր ազնվագույն հոգիներին, հավանաբար, ես կասեի, Իր լավագույն թիմին, այս վերջին փուլի համար: Այդ ազնիվ հոգիները, այդ լավագույն խաղացողները, այդ հերոսները դուք եք»:

  33. Russell M. Nelson, opening remarks in “Children and Youth: A Face to Face Event with Elder Gerrit W. Gong,” Nov. 17, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org.

  34. Նախագահ Նելսոնն ասել է. «Մենք պետք է թույլ տանք երիտասարդներին ղեկավարել, հատկապես նրանց, ովքեր կանչվել և ձեռնադրվել են՝ ծառայելու դասարանների և քվորումների նախագահություններում: Նրանց կպատվիրակվի քահանայության իշխանությունը: Նրանք կսովորեն՝ ինչպես ստանալ ոգեշնչում իրենց դասարանում կամ քվորումում» (in “Children and Youth Introductory Video Presentation,” Sept. 29, 2019, ChurchofJesusChrist.org):

    Երեց Քվենտին Լ. Քուքն ասել է. «Մեր երիտասարդներին խնդրում ենք ավելի շատ անհատական պարտականություններ ստանձնել վաղ տարիքից՝ առանց ծնողների ու ղեկավարների ստանձնել այն, ինչ երիտասարդները կարող են անել իրենց համար» («Փոփոխություններ երիտասարդներին զորացնելու համար», Լիահոնա, նոյեմբեր 2019, 40):

  35. Ինձ դուր են գալիս Նախագահ Ջորջ Ք. Քենոնի խոսքերը. «Աստված հոգիներ է պահպանել արդի տնտեսության համար, ովքեր քաջություն և վճռականություն ունեն դիմակայելու աշխարհին և չարի բոլոր զորություններին՝ տեսանելի և անտեսանելի, ավետարանը հռչակելու, ճշմարտությունը պաշտպանելու և հաստատելու ու կառուցելու մեր Աստծո Սիոնը՝ չվախենալով հետևանքներից: Նա ուղարկել է այս սերնդի այդ հոգիներին, որպեսզի դնի Սիոնի հիմքը, որը երբեք չի կործանվի, և մի սերունդ կբարձրացնի, որը արդար կլինի, և որը կպատվի Աստծուն, և անչափ կպատվի Նրան, և հնազանդ կլինի Նրան բոլոր հանգամանքներում» (“Remarks,” Deseret News, May 31, 1866, 203); see also Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 186:

  36. Մորոնի 10.32: