Գերագույն համաժողով
Ապաստան գտնել կյանքի փոթորիկներից
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ապաստան գտնել կյանքի փոթորիկներից

Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունն այն ապաստանն է, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է՝ անկախ այն փոթորիկներից, որոնք քայքայում են մեր կյանքը:

Դեռևս 90-ականների կեսերին՝ համալսարանում սովորելու տարիներին, ես աշխատում էի Սանտիագոյի (Չիլի) հրշեջ ծառայության չորրորդ ջոկատում: Ծառայության ընթացքում՝ որպես գիշերային պահակախմբի անդամ, ես ապրում էի հրշեջ կայանում: Տարեվերջին ինձ ասացին, որ Ամանորի նախօրեին պետք է լինեի հրշեջ կայանում, քանի որ այդ օրը գրեթե միշտ արտակարգ դրություն էր լինում: Ես զարմացած պատասխանեցի․ «Իսկապե՞ս»։

ՀԿեսգիշերին, երբ գործընկերներիս հետ սպասում էի, Սանտյագոյի կենտրոնում հրավառություն սկսվեց: Մենք սկսեցինք գրկել և բարեմաղթանքներ ասել միմյանց։ Հանկարծ հրշեջ կայանում զանգերը սկսեցին հնչել՝ նշելով, որ արտակարգ դրություն կա: Մենք վերցրինք մեր սարքավորումները և ցատկեցինք հրշեջ մեքենան։ Դեպքի վայր մեկնելիս, երբ անցնում էինք նոր տարին տոնող մարդկանց բազմության կողքով, ես նկատեցի, որ նրանք հիմնականում հանգիստ և անհոգ են: Նրանք հանգստանում և վայելում էին տաք ամառային գիշերը: Այնուամենայնիվ մոտակայքում ինչ-որ տեղ, մարդիկ, որոնց մենք շտապում էինք օգնել, լուրջ խնդիրներ ունեին:

Այս փորձառությունն օգնեց ինձ հասկանալ, որ չնայած, երբեմն մեր կյանքը կարող է համեմատաբար սահուն ընթանալ, բայց կգա ժամանակը յուրաքանչյուրիս համար, երբ կբախվենք անսպասելի մարտահրավերների և փոթորիկների, որոնց դժվար կլինի դիմանալ։ Ֆիզիկական, մտավոր, ընտանեկան և գործազրկության մարտահրավերները, բնական աղետները և կյանքի կամ մահվան այլ խնդիրները փոթորիկների մի քանի օրինակներ են, որոնց կբախվենք այս կյանքում:

Այս փոթորիկներին բախվելիս մենք հաճախ ենք հուսահատության կամ վախի զգացում ունենում: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Հավատքը վախի հակաթույնն է»․ հավատք առ մեր Տերը՝ Հիսուս ՔրիստոսըՑույց ձեր հավատքը», Լիահոնա, մայիս 2014, 29)։ Տեսնելով փոթորիկները, որոնք փոխում են մարդկանց կյանքը, ես եկա այն եզրահանգման, որ անկախ նրանից, թե ինչպիսի փոթորիկ է հարվածում մեզ, անկախ նրանից, թե կա դրա լուծումը կամ երևում է դրա վերջը, կա միայն մեկ ապաստան, և այն միակն է բոլոր տեսակի փոթորիկների համար։ Մեր Երկնային Հոր կողմից տրամադրված այս միակ ապաստանը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է և Նրա Քավությունը:

Մեզանից ոչ ոք պաշտպանված չէ այդ փոթորիկներից։ Մորմոնի Գրքի մարգարե Հելամանը հետևյալն է ուսուցանել մեզ․ «Հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5․12

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը, ով հարատև փոթորիկների հետ կապված իր սեփական փորձառություններն է ունեցել, ասել է. «Տառապանքը համընդհանուր է, բայց թե ինչպես ենք մենք արձագանքում տառապանքին, անհատական է: Տառապանքը մեզ կարող է տանել երկու ճանապարհներից մեկով: Այն կարող է լինել զորացնող և մաքրագործող փորձառություն, որը զուգորդվում է հավատքի հետ, կամ այն կարող է լինել կործանարար ուժ մեր կյանքում, եթե մենք հավատք չունենանք Տիրոջ քավիչ զոհաբերության հանդեպ» (“Your Sorrow Shall Be Turned to Joy,” Ensign, Nov. 1983, 66):

Որպեսզի վայելենք այն ապաստանը, որն առաջարկում է Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, մենք պետք է հավատք ունենանք Նրա հանդեպ. հավատք, որը թույլ կտա մեզ բարձրանալ սահմանափակ, երկրային հեռանկարի բոլոր ցավերից վեր: Նա խոստացել է, որ մեր բեռները կթեթևացնի, եթե մենք դիմենք Նրան մեր բոլոր գործերում։

«Ինձ մօտ եկէք [ասել է Նա], ամեն վաստակածներ և բեռնաւորուածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք:

«Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը` թեթև» (Մատթեոս 11․28–30, տես նաև Մոսիա 24․14–15

Ասում են, որ «նա, ով հավատք ունի, որևէ բացատրություն անհրաժեշտ չէ: Նրան, ով հավատք չունի, բոլոր բացատրություններն անարդյունք են»: (Այս հայտարարությունը վերագրվել է Թոմաս Աքվինասին, բայց, ամենայն հավանականությամբ, նրա ուսմունքների ոչ ճշգրիտ վերաձևակերպումն է։) Այնուամենայնիվ, մենք սահմանափակ պատկերացում ունենք այն բաների մասին, որոնք տեղի են ունենում այստեղ` երկրի վրա, և հաճախ մենք պատասխաններ չենք ունենում ինչու հարցին։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Ինչո՞ւ է դա պատահում ինձ հետ: Ի՞նչ պետք է սովորեմ: Երբ պատասխանները շրջանցում են մեզ, այդ դեպքում Լիբերթիի բանտում մեր Փրկիչի կողմից մարգարե Ջոզեֆ Սմիթին ասված խոսքերը լիովին կիրառելի են.

«Որդիս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի» (Վարդապետություն և Ուխտեր 121․7–8

Չնայած նրան, որ շատ մարդիկ իսկապես հավատում են Հիսուս Քրիստոսին, հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք մենք հավատում ենք Նրան և արդյո՞ք մենք հավատում ենք այն բաներին, որոնք Նա ուսուցանում է մեզ և խնդրում է, որ մենք անենք։ Միգուցե ինչ-որ մեկը մտածի. «Ի՞նչ գիտի Հիսուս Քրիստոսը, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ինչպե՞ս Նա գիտի, թե ինձ ինչ է պետք երջանիկ լինելու համար»: Ճշմարիտ, մեր Քավիչի և բարեխոսի մասին էր Եսայիա մարգարեն խոսում, երբ ասում էր.

«Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ: …

Յիրաւի՜ Նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ: …

Բայց նա խոցոտվեց մեր օրինազանցությունների համար, խոշտանգվեց մեր անօրինությունների համար. մեր խաղաղության պատիժը նրա վրա էր. և նրա վերքերով ենք մենք բժշկված» (Եսայիա 53․3–5):

Պետրոս առաքյալը մեզ նույնպես ուսուցանել է Փրկիչի մասին, երբ ասել է․ «Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք» (1 Պետրոս 2․24

Չնայած մոտենում էր Պետրոսի նահատակության ժամանակը, նրա խոսքերը վախով կամ հոռետեսությամբ չեն լցված, այլ ավելի շուտ նա սովորեցնում էր Սրբերին «ուրախանալ», չնայած նրանք «տրտմած են կերպ կերպ փորձանքների մէջ»: Պետրոսը խորհուրդ տվեց մեզ հիշել, որ «[մեր] հաւատքի փորձառութիւնը» … թեև կրակով է փորձվում, կտանի դեպի «գովութեան պատւի եւ փառքի Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը» և «[մեր] հոգիների փրկութիւնը» (1 Պետրոս 1.6–7,9):

Պետրոս շարունակեց.

«Սիրելիներ, օտար բան մի համարէք այն բորբոքուած նեղութիւնը որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թէ մի օտար բան է պատահում ձեզ։

«Այլ ուրախ եղէք իբրեւ թէ Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք» (1 Պետրոս 4․12–13

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «Սրբերը կարող են ուրախ լինել ամեն իրավիճակում։ … Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա է ամեն ուրախության աղբյուրը» («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 82):

Իհարկե, ավելի հեշտ է ասել այս բաները, երբ փոթորիկի մեջ չենք գտնվում, քան ապրել փոթորիկի ժամանակ և կիրառել դրանք: Բայց լինելով ձեր եղբայրը, հուսով եմ, որ դուք կարող եք զգալ, որ ես անկեղծորեն փորձում եմ ձեզ հետ կիսվել, թե որքան կարևոր է իմանալ, որ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունն այն ապաստանն է, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է՝ անկախ այն փոթորիկներից, որոնք քայքայում են մեր կյանքը:

Ես գիտեմ, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, Նա սիրում է մեզ և մենք մենակ չենք։ Հրավիրում եմ ձեզ գալ և տեսնել, որ Նա կարող է թեթևացնել ձեր բեռը և լինել այն ապաստանը, որը դուք փնտրում եք։ Եկեք և օգնեք մյուսներին գտնել այն ապաստանը, որն այդքան ցանկանում են: Եկեք և մնացեք մեզ հետ այս ապաստանում, ինչը կօգնի ձեզ դիմակայել կյանքի փոթորիկներին: Ամենևին կասկած չունեմ, որ եթե գաք՝ դուք կտեսնեք, կօգնեք, և կմնաք:

Ալմա մարգարեն իր որդուն՝ Հելամանին, վկայեց հետևյալը. «Ես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը» (Ալմա 36․3

Փրկիչն Ինքն է ասել․

«Թող ձեր սրտերը մխիթարվեն … . քանզի ամեն մարմին իմ ձեռքում է. հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված: …

«Ուստի, մի վախեցեք, անգամ մահից. քանզի այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանով ձեր ուրախությունը լիակատար է» (Վարդապետություն և Ուխտեր 101․16, 36

«Be Still, My Soul (Հանդարտվիր հոգիս)» օրհներգը, որը բազամաթիվ առիթներով ներշնչել է ինձ, պարունակում է մխիթարության ուղերձ։ Երգի խոսքերը․

Հանդարտվիր հոգիս, ժամը մոտենում է,

Երբ հավիտյան կլինենք Տիրոջ հետ,

Երբ հիասթափությունը, վիշտը և վախն անցնում են,

Ցավը մոռացվում ու մաքուր սիրո ուրախությունն է վերականգնվում։

Հանդարտվիր հոգիս, երբ փոփոխությունն ու արցունքներն անցնեն,

Ապահովությունն ու օրհնությունն ի վերջո կունենանք»։ (Hymns, no. 124)

Կյանքի փոթորիկներին բախվելիս ես գիտեմ՝ եթե մենք առավելագույն ջանքեր գործադրենք և ապավինենք Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը՝ որպես մեր ապաստանի, մենք կօրհնվենք այն հանգստությամբ, սփոփանքով, ուժով, ժուժկալությամբ և խաղաղությամբ, որը մենք փնտրում ենք՝ մեր սրտերում համոզված լինելով, որ երկրի վրա մեր ժամանակի վերջում կլսենք Վարդապետի խոսքերը. «Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթեոս 25․21)։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: