Գերագույն համաժողով
Մորմոնի Գրքի զորությունը դարձի գալու ընթացքում
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Մորմոնի Գրքի զորությունը դարձի գալու ընթացքում

Մորմոնի Գիրքը տալիս է հոգևոր սնուցում, նշանակում է գործողության ծրագիր և կապում է մեզ Սուրբ Հոգու հետ:

Վերջերս ֆիզիկական զննման զեկույցը վերանայելուց հետո ես իմացա, որ կարիք ունեի ապրելակերպի որոշ ճշգրտումներ կատարել: Ինձ օգնելու համար բժիշկս նշանակեց սննդակարգի և վարժությունների մի ծրագիր, որը կփոխակերպեր ինձ մի ավելի առողջ մարդու, եթե ես ընտրեի հետևել դրան:

Եթե յուրաքանչյուրս հոգևոր զննության ենթարկվեինք, ի՞նչ կիմանայինք ինքներս մեր մասին: Ի՞նչ կարգավորումներ կնշանակեր մեր հոգևոր բժիշկը: Որպեսզի դառնանք նա, ով պետք է լինենք, կարևոր է, որ մենք իմանանք ինչ անել և անենք այն, ինչ մենք գիտենք:

Հիսուս Քրիստոսը Գլխավոր Բժիշկն է։1 Իր Քավության միջոցով Նա կապում է մեր վերքերը, Իր վրա է վերցնում մեր տկարությունները և բժշկում մեր կոտրված սրտերը:2 Նրա շնորհի միջոցով մեր թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ:3 Նա հրավիրում է մեզ հետևել Իրեն`4 սովորելով Իրենից, լսելով Իր խոսքերը և քայլելով Իր հոգու հեզությամբ:5 Նա խոստացել է օգնել մեզ6 մի կյանք տևող դարձի այս գործընթացում, որը փոխակերպում է մեզ և բերում հավիտենական ուրախություն:7

Փրկիչը տվել է մեզ Մորմոնի Գիրքը որպես օգնության մի հզոր միջոց դարձի գալու ընթացքում. Մորմոնի Գիրքը տալիս է հոգևոր սնուցում, նշանակում է գործողության ծրագիր և կապում է մեզ Սուրբ Հոգու հետ: Գրված լինելով մեզ համար,8 այն պարզությամբ շարունակում է Աստծո խոսքը9 և պատմում մեզ մեր ինքնության, նպատակի և ճակատագրի մասին:10 Աստվածաշնչի հետ միասին, Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի11 մասին և ուսուցանում է, թե մենք ինչպեսկարող ենք իմանալ ճշմարտությունը և դառնալ Նրա նման:

Նկար
Եղբայր Սո Փոլոն

Եղբայր Սո Պոլոն 58 տարեկան էր, երբ ծանոթացավ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի հետ: Երբ ես ծանոթացա նրա հետ, նա մի քանի տարի ծառայում էր որպես ճյուղի նախագահ, բայց ես իմացա, որ նա երբեք չէր կարդացել Մորմոնի գիրքը, որովհետև այն դեռ մատչելի չէր նրա մայրենի բիրմայերենով: Երբ ես հարցրի նրան, թե որտեղից գիտեր, որ գիրքը ճշմարիտ էր՝ առանց այն կարդալու, նա պատասխանեց, որ ուսումնասիրել էր Մորմոնի Գրքի պատմությունները նկարազարդ գիրքը ամեն օր` նայելով նկարազարդումները, բառարանով թարգմանելով անգլերեն բառերը և ուշադիր գրի առնելով իր սովորածը: Նա բացատրեց. «Ամեն անգամ ուսումնասիրելիս ես աղոթում էի իմ կարդացածի վերաբերյալ, խաղաղություն և ուրախություն էի զգում, միտքս հստակ էր դառնում, իսկ սիրտս՝ փափուկ: Ես զգում էի, որ Սուրբ Հոգին վկայում էր ինձ, որ դա ճիշտ էր: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է»:

Եղբայր Սո Պոլոյի նման, մեզանից յուրաքանչյուրը կարող է ուսումնասիրել Մորմոնի Գիրքը՝ համաձայն մեր հանգամանքների: Երբ մենք ցանկանում ենք հավատալ և խորհել նրա ուսմունքների մասին մեր սրտում, մենք կարող ենք հարցնել Աստծուն հավատքով, թե արդյոք այդ ուսմունքները ճշմարիտ են:12 Եթե մենք անկեղծ ենք գիտենալու մեր ցանկության մեջ և գործելու իսկական միտում ունենք, Նա կպատասխանի մեզ մեր սրտում Սուրբ Հոգու միջոցով: Եվ Սուրբ Հոգու զորությամբ է, որ մենք կիմանանք ճշմարտությունը բոլոր բաների մասին։13 Երբ ձեռք բերենք աստվածային վկայություն Մորմոնի Գրքի մասին, մենք նաև կիմանանք նույն զորությամբ, որ Հիսուս Քրիստոսն է աշխարհի Փրկիչը, որ Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է, և որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա վերականգնված Եկեղեցին է:14

Ես, որպես երիտասարդ միսիոներ, նստեցի Ավստրալիա ուղևորվող ինքնաթիռը և մեկնեցի ծառայության: Զգալով շատ միայնակ, անհանգիստ և ոչ համապատասխան, բայց պարտավորված լինելով ծառայել, ես խիստ կարիք ունեի հավաստիացման, որ այն ինչին հավատում էի, ճիշտ էր: Ես աղոթեցի և ջանասիրաբար կարդացի սուրբ գրությունները, բայց մինչ թռիչքը շարունակվում էր, իմ ներքին անվստահությունն ուժեղանում էր, իսկ ֆիզիկական վիճակս՝ վատթարանում: Մի քանի ժամ մաքառելուց հետո մի ուղեկցորդ անցումով քայլելով մոտեցավ և կանգնեց իմ նստատեղի կողքին: Նա վերցրեց իմ ձեռքից Մորմոնի Գիրքը, որը ես կարդում էի: Նա նայեց կազմին և ասաց. «Սա հիանալի գիրք է», ապա հետ վերադարձրեց ինձ գիրքը և շարունակեց քայլել: Ես այլևս նրան չտեսա:

Մինչ նրա խոսքերն արձագանքում էին ականջներումս, ես հստակ լսեցի և զգացի սրտումս. «Ես այստեղ եմ, և ես գիտեմ, որտեղ ես դու: Ուղղակի արա այն ամենը, ինչ կարող ես, քանզի ես հոգ կտանեմ մնացածի մասին»: Խաղաղ օվկիանոսի վերևում` ինքնաթիռի մեջ, ես ստացա անձնական վկայություն Մորմոնի Գրքի ուսումնասիրության ընթացքում և Սուրբ Հոգու հուշումներով, որ իմ Փրկիչը գիտեր՝ ով էի ես, և որ ավետարանը ճշմարիտ էր:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Վկայության էությունն է՝ իմանալ, որ ավետարանը ճշմարիտ է: Դարձի էությունն է՝ հետևողականորեն հավատարիմ լինել ավետարանին»:15 Դարձը պահանջում է մեզանից լինել «խօսքը անողներ, և ոչ միայն լսողներ»:16 Մեզ համար Տիրոջ գործողությունների ծրագիրը`Քրիստոսի վարդապետությունը, ամենից հստակ ուսուցանվում է Մորմոնի Գրքում:17 Այն ներառում է.

  • Առաջինը, հավատք գործադրելով առ Հիսուս Քրիստոս` վստահելով Նրան, Նրա պատվիրանները պահելով և իմանալով, որ Նա կօգնի մեզ:18

  • Երկրորդը, ապաշխարելով ամեն օր մեր թերությունների համար և ուրախություն ու խաղաղություն զգալով, երբ Նա ներում է մեզ:19 Ապաշխարությունը մեզանից պահանջում է ներել ուրիշներին20 և օգնում է մեզ առաջ շարժվել: Տերը խոստացել է ներել մեզ, այնքան հաճախ, որքան կապաշխարենք։21

  • Երրորդը, Աստծո հետ ուխտեր կապելն ու պահելը արարողությունների միջոցով, ինչպես օրինակ` մկրտությունը: Սա կպահի մեզ ուխտի արահետի վրա, որն առաջնորդում է դեպի Նա:22

  • Չորրորդը, Սուրբ Հոգու պարգևը ստանալը: Այս պարգևը թույլ է տալիս մեզ մեկի մշտական ընկերակցությունը, ով սրբագործում է, մխիթարում և ուղեկցում մեզ:23

  • Հինգերորդը, համբերելով մինչև վերջ` առաջ մղվելով հաստատակամորեն, մինչ սնուցվում ենք ամեն օր Քրիստոսի խոսքով:24 Մորմոնի Գրքից սնուցվելով և ամուր կառչելով նրա ուսմունքներից, մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները և առաջնորդություն ու պաշտպանություն ստանալ ողջ կյանքի ընթացքում:25

Հետևողականորեն կիրառելով Քրիստոսի վարդապետությունը մեր կյանքում, մենք կհաղթահարենք անգործությունը, որը խոչընդոտում է փոփոխությանը, և վախը, որը խոչընդոտում է գործելուն: Մենք կստանանք անձնական հայտնություն, քանզի Սուրբ Հոգին «ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»,26 և «Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:27

20 տարի շարունակ եղբայր Հուանգ Ջունկոնգը մաքառեց ալկոհոլի, գլանակների և մոլի թղթախաղի դեմ: Երբ եղբայր Հուանգը ծանոթացավ Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հետ, նա կամեցավ փոխվել հանուն իր երիտասարդ ընտանիքի: Նրա մեծագույն մարտահրավերը ծխելն էր: Լինելով թունդ ծխող, նա փորձել էր շատ անգամներ թողնել ծխելը, բայց ապարդյուն: Մի օր «մաքուր սրտով, անկեղծ միտումով» այս խոսքերը Մորմոնի Գրքից տպավորվեցին նրա մտքում:28 Չնայած նախկին փորձերը ձախողվել էին, նա զգաց, որ երևի կկարողանար փոխվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնությամբ:

Լիաժամկետ միսիոներները միավորեցին իրենց հավատքը նրա հետ և ներկայացրին գործնական միջամտությունների մի ծրագիր` աղոթքի մեծ չափաբաժիններով և ուսումնասիրելով Աստծո խոսքը: Անկեղծորեն և իսկական միտումով եղբայր Հուանգը գործեց հավատարիմ վճռականությամբ և պարզեց, որ երբ կենտրոնանում էր ավելի շատ նոր սովորությունների վրա, որոնք ցանկանում էր զարգացնել, ինչպես օրինակ Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը, նա ավելի քիչ էր կենտրոնանում այն սովորությունների վրա, որոնք նա կամենում էր վերացնել:

Վերհիշելով իր 15 տարի առաջ ունեցած փորձառությունը, նա նշեց. «Ես չեմ հիշում ճշգրիտ, թե երբ դադարեցի ծխել, բայց երբ տքնաջանորեն փորձում էի ամեն օր անել այն բաները, որոնք ես գիտեի, որ պետք է անեի Տիրոջ Հոգին իմ կյանք հրավիրելու համար և շարունակում էի անել դրանք, ինձ այլևս գլանակները չէին գրավում և այդ ժամանակից սկսած չեն գրավել»: Մորմոնի Գրքի ուսմունքները կիրառելու միջոցով, եղբայր Հուանգի կյանքը փոխակերպվել է, և նա դարձել է ավելի լավ ամուսին ու հայր:

Նկար
Հուանգ Ջունկոնգը և ընտանիքը

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը խոստացել է. «Երբ դուք ամեն օր, աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեքամեն օր: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր սեփական հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր անձնական կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից:29

Սիրելի՛ ընկերներ, Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և մենք ավելի կմոտենանք Նրան, եթե ուսումնասիրենք այն:30 Երբ մենք փորձարկենք նրա խոսքերը, ձեռք կբերենք վկայություն դրա ճշմարտացիության վերաբերյալ:31 Երբ մենք հետևողականորեն ապրենք համաձայն նրա ուսմունքների, այլևս ցանկություն չենք ունենա չարիք գործել»:32 Մեր սիրտը, դեմքի արտահայտությունը և բնույթը կկերպարանափոխվի, որպեսզի ավելի նման33դառնանք Փրկիչին: Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է՝ մեր Փրկիչը, Քավիչը և Ընկերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։