Գերագույն համաժողով
Ովսաննա բացականչություն
2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով


Ովսաննա բացականչություն

Այժմ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր, նշելով Հոր և Որդու մասին Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքը, մենք զգացել ենք, որ պատշաճ կլինի ուրախանալ միասին՝ մասնակցելով Ովսաննա բացականչությանը։

Այս սրբազան բացականչությունն այս տնտեսության ժամանակ ասվել է 1886թ.-ի մարտի 27-ին, Կիրթլենդի Տաճարի նվիրագործման ժամանակ։ Մեր օրերում այն ասվում է յուրաքանչյուր տաճարի նվիրագործման ժամանակ։ Դա սրբազան տուրք է Հոր և Որդու համար, որը խորհրդանշում է բազմության արձագանքը, երբ Փրկիչը հաղթական մուտք գործեց Երուսաղեմ: Այն նաև վերահաստատում է այդ օրը սրբազան պուրակում երիտասարդ Ջոզեֆի ունեցած փորձառությունը, մասնավորապես այն, որ Հայրն ու Որդին երկու փառավորված Էակներ են, ում մենք երկրպագում և փառաբանում ենք:

Ես հիմա ցույց կտամ, թե ինչպես է կատարվում Ովսաննա բացականչությունը։ Դա անելիս, հրավիրում եմ լրատվամիջոցների մեր գործընկերներին այս շատ սրբազան պահվածքին վերաբերվել արժանապատվորեն և հարգանքով:

Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցնում է մաքուր սպիտակ թաշկինակ, բռնում է դրա մի անկյունից, շարժում այն և բոլորը միասին միահամուռ ձայնով ասում են՝ «Ովսա՜ննա, Ովսա՜ննա, Ովսա՜ննա Աստծուն ու Գառին», կրկնում դա երեք անգամ, որից հետո ասում՝ «Ամեն, Ամեն և Ամեն»։ Եթե չունեք սպիտակ թաշկինակ, կարող եք պարզապես ձեռքը շարժել:

Եղբայրներ և քույրեր, այժմ ես հրավիրում եմ ձեզ ոտքի կանգնել և մասնակցել Ովսաննա բացականչությանը, որից հետո կհնչեն «Ովսաննա» և «Աստծո Հոգին»1 օրհներգերը:

Խմբավարի ազդանշանից հետո խնդրում ենք միանալ և երգել «Աստծո Հոգին» օրհներգը։

Ովսա՜ննա, Ովսա՜ննա, Ովսա՜ննա Աստծուն ու Գառին։

Ովսա՜ննա, Ովսա՜ննա, Ովսա՜ննա Աստծուն ու Գառին։

Ովսա՜ննա, Ովսա՜ննա, Ովսա՜ննա Աստծուն ու Գառին։

Ամեն, Ամեն և Ամեն։

Հղում

  1. Օրհներգեր, հ. 28: