Ընկեր
Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին
Հունվար 2024 թ․


«Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին», Ընկեր, հունվ․ 2024, 24-25:

Սովորեք Մորմոնի Գրքի մասին

Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
alt text

Մորմոնի Գիրքը սուրբ գրություն է։ Աստվածաշնչի նման այն մեզ շատ բան է սովորեցնում Հիսուս Քրիստոսի մասին: Այդ իսկ պատճառով այն կոչվում է «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»։

Մորմոնի Գիրքն ունի մարգարեների պատմություններ, որոնք ուսուցանել են, որ Հիսուս Քրիստոսը գալու է երկիր։ Գիրքը նաև պատմում է այն մասին, թե Իր Հարությունից հետո Նա ինչպես այցելեց Ամերիկա մայրցամաք և ուսուցանեց այնտեղի ժողովրդին: Այն սովորեցնում է մեզ, թե մենք ինչպես կարող ենք հետևել Նրան:

Հիսուսը սիրում է ձեզ, և Նա կօգնի ձեզ: Սա Մորմոնի Գրքի կարևոր ուղերձներից է։

Նկար
alt text

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

  • Ո՞րն է Մորմոնի Գրքի առաջին գիրքը:

  • Գտեք Նեփիի մոր և հոր անունները:

  • Ովքե՞ր էին Նեփիի ընտանիքի եղբայրները Մորմոնի Գրքի սկզբում:

Ես կարողանում եմ կարդալ Մորմոնի Գիրքը

Կարդալուց հետո գունավորեք նկարի մի մասը։ Դուք կարող եք կարդալ այս սուրբ գրությունները, որոնք Եկ, հետևիր ինձ ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթերցանության ցանկում են։

Նկար
Պատմություն PDF

Նկարները՝ Ջարեդ Բեքսթրանդի