Նախագահների ուսմունքները
Գլուխ 9. Տասանորդի օրենքը


Գլուխ 9

Տասանորդի օրենքը

«Տասանորդի օրենքի վերաբերյալ վկայությունը գալիս է դրանով ապրելուց»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Հովարդ Վ, Հանթերի և Քլեր Ջեֆֆսի ամունությունից քիչ առաջ Հովարդը գնաց իր եպիսկոպոսի մոտ՝ ձեռք բերելու տաճարային երաշխավորագիր: Նա զարմացավ, որ հարցազրույցի ընթացքում եպիսկոպոսը հարցրեց, թե արդյոք նա կարող էր պահել իր կնոջն ու ընտանիքին իր եկամտով: Հովարդը հիշում էր. «Երբ ես ասացի նրան, թե որքան էի վաստակում, նա ասաց, որ իր կասկածի պատճառը, թե կկարողանայի պահել կնոջս, հիմնված էր տասանորդի գումարի վրա, որ ես վճարել էի»:

Մինչ այդ ժամանակը Հովարդը լրիվ տասանորդ վճարող չէր, որովհետև նա չէր հասկացել լրիվ տասանորդ վճարելու կարևորությունը: Նա բացատրել է. «Քանի որ հայրս Եկեղեցու անդամ չէր այն տարիների ընթացքում, երբ ես տանն էի, տասանորդի մասին երբեք քննարկում չէր եղել մեր ընտանիքում, և ես երբեք չէի հասկացել դրա կարևորությունը»:

Հովարդն ասաց, որ երբ նա և եպիսկոպոսը շարունակեցին խոսել, եպիսկոպոսը իր «իր բարյացակամ ձևով …ուսուցանեց ինձ օրենքի կարևորությունը, և երբ ես ասացի նրան, որ ես այսուհետև լինելու էի լրիվ տասանորդ վճարող, նա շարունակեց հարցազրույցը և հանգստացրեց իմ սրտնեղությունը՝ լրացնելով և ստորագրելով երաշխավորագրի թերթիկը»:

Երբ Հովարդը պատմեց Քլերին այդ փորձառության մասին, նա իմացավ, որ նա միշտ վճարել էր լրիվ տասանորդ: «Մենք որոշեցինք, որ մենք ապրելու էինք այդ օրենքով մեր ամուսնական ողջ կյանքում, և որ տասանորդը լինելու էր առաջին տեղում», ասաց նա: 1

Նկար
young man writing on donation slip

«Տասանորդ վճարելը զորացնում է հավատքը, մեծացնում է հոգևորությունը և հոգևոր կարողությունը և ամրացնում վկայությունը»:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Տասանորդի օրենքի Տիրոջ սահմանումը պարզ է:

[Տասանորդի] օրենքը պարզ է շարադրված որպես «իրենց տարեկան ամբողջ եկամտի մեկ տասներորդը»(ՎևՈւ 119.4): Եկամուտ նշանակում է շահույթ, աշխատավարձ, արդյունք: Դա վարձված մարդու աշխատավարձն է, գործարարությամբ զբաղվողի շահույթը, աճեցնողի կամ արտադրողի արդյունքը, կամ մարդու որևէ այլ աղբյուրից եկամուտը: Տերն ասել է, որ դա գործող օրենք է «հավիտյան», ինչպես դա եղել է անցյալում: 2

Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների պես [տասանորդի օրենքը] պարզ է, եթե մենք մի քիչ հավատք ունենանք: Տերն իրականում ասել է. «Հանեք տասնորդական կետը և տեղափոխեք այն մեկով»: Ի՞նչ է տասանորդի օրենքը: Դա ուղղակի այնքան պարզ է:3

2

Տասանորդի օրենքը գոյություն է ունեցել սկզբից ի վեր և շարունակվում է այսօր:

Աստվածաշնչում հստակ «տասանորդ» բառի առաջին հիշատակումը գտնվում է Հին Կտակարանի հենց առաջին գրքում: Աբրամը… հանդիպեց Մելքիսեդեկի՝ Սաղեմի թագավորի և Ամենաբարձրյալ Աստծո քահանայի հետ: Մելքիսեդեկն օրհնեց նրան և, Աբրամը «ամենիցը տասանորդ տվեց նորան»: (Ծն. ԺԴ.24:)

Մի քանի գլուխ հետո նույն գրքում, Հակոբը Բեթելում ուխտ կապեց այս խոսքերուվ.«Այն ամենից որ դու ինձ տաս ես քեզ տասանորդ տամ»: [Ծննդ. ԻԸ.20–22.]

Երրորդ հիշատակությունը Ղևտեցոց օրենքի հետ է կապված: Տերը խոսեց Մովսեսի միջոցով.

«Եւ երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցըեւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է, նա սո ւրբ է Եհովայի համար» (Ղևտ. ԻԷ.30):

Ղևտեցոց օրենքի համաձայն տասանորդները տրվում էին Ղևտացիներին նրանց պահպանությանը, և նրանցից իրենց հերթին պահանջվում էր տասանորդներ վճարել նրանից, ինչ նրանք ստացել էին, ինչպես ցույց է տրվել Տիրոջ խոսքերով, երբ Նա հրահանգել էր Մովսեսին:

«Այսպէս խօսիրՂեւտացիների հետ եւ ասիր նորանց. Երբոր Իսրայէլի որդիներից տասանորդը առնեք, որ նորանց կողմանէ ձեզ տուի ժառանգուեան համար, այն ժամանակ նորանից տասանորդի տասաներորդը առնեք բարձրացնելու պատարագ մատուցանէք Եհովայի համար»: (Թուոց ԺԸ.26:)

Սա հստակորեն ցույց է տալիս, որ տասանորդի օրենքը Ղևտական օրենքի մասն էր և վճարվում էր բոլոր մարդկանց կողմից, նույնիսկ իրենց՝ Ղևտացիների կողմից, ում պատվիրվում էր վճարել տասանորդ տասանորդներից, որոնք նրանք ստացել էին նրանց կողմից:

Կան մարդիկ, ովքեր համարում են, որ տասանորդի օրենքը միայն ղևտական կառույց է, բայց պատմությունը հաստատում է այն փաստը, որ այն եղել է և հանդիսանում է համընդհանուր օրենք: Այն հիմնական էր մովսեսական օրենքում: Այն գոյություն է ունեցել սկզբից ի վեր և գտնվում է հնադարյան եգիպտական օրենքում, Բաբելոնում և կարող է նկատվել ողջ աստվածաշնչյան պատմության մեջ: Այն հիշատակվել է Մարգարե Ամովսի կողմից [տես ԱմովսԴ.4] և Նէեմիայի կողմից, ում հանձնարարվել էր Երուսաղեմի պատերի վերակառուցումը [տես Նէեմիա Ժ.37–38, ԺԲ.44, ԺԳ.5, 12]: Դրանից կարճ ժամանակ հետո Մաղաքիան սկսեց մի նույնիսկ ավելի մեծ խնդիր՝ հավատքի և ազգային ոգու վերակառուցումը: Իր գերագույն ջանքով հարված հասցնելու նրանց ցանկասիրությանը, ովքեր կրոնասեր էին միայն անունով, նա Աստծո դեմ հանցագործության մեղադրանք ներկայացրեց նրանց:

Մի՞թե մարդ կկողոպտի Աստծուն: Սակայն դուք կողոպտել եք ինձ: Բայց դուք ասում եք. Ի՞նչ բանում ենք մենք կողոպտել քեզ: Տասանորդներում և ընծաներում:

Դուք անիծված եք անեծքով, քանզի դուք կողոպտել եք ինձ, նույնիսկ այս ամբողջ ազգը:

«Բոլոր տասանորդը տարէք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, և մէկ փորձեցէք սորանով, ասում է Զորաց Տերը, թէ արդեօք չե՞մ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել ձեզ համար՝ մինչև որ նորա համար տեղ չլինի» (Մաղ. Գ.8-10:) …

Մաղաքիայի խոսքերը փակում են Հին Կտակարանը տասանորդի օրենքի կրկնությամբ՝ նշելով, որ սույն օրենքի վերացում չէր եղել, որը գոյություն էր ունեցել ի սկզբանե: Ուստի Նոր Կտակարանի տնտեսությունը սկսվում է այս հորդորի ներքո: …

Այս տնտեսությունում ավետարանի վերականգնումից ոչ շատ անց, Տերը մի հայտնություն տվեց իր ժողովրդին վերջին օրերի մի մարգարեի միջոցով՝ սահմանելով օրենքը … :

«Եվ դրանից հետո, նրանք, ովքեր այդպես տասանորդ են տվել, պետք է վճարեն իրենց տարեկան ամբողջ եկամուտի մեկ տասներորդը. և սա մնայուն օրենք պիտի լինի նրանց համար հավիտյան, իմ սուրբ քահանայության համար, ասում է Տերը» (ՎևՈւ 119.4:)4

3

Մենք ընծա ենք տալիս և նաև վճարում մի պարտավորություն մեր տասանորդներով:

Տասանորդը Աստծո օրենքն է իր զավակաների համար, սակայն վճարումը լիովին կամավոր է: Այդ տեսակետից այն չի տարբերվում Հանգստյան օրվա օրենքից կամ նրա օրենքներից որևէ մեկից: Մենք կարող ենք մերժել որևէ մեկը կամ դրանք բոլորը: Մեր հնազանդությունը կամավոր է, բայց վճարելու մեր մերժումը չի վերացնում կամ ոչնչացնում օրենքը:

Եթե տասանորդը կամավոր հարց է, ապա դա ընծա՞ է, թե պարտավորություն` վճարելու: Այդ երկուսի միջև կա մի հիմնական տարբերություն: Ընծան կամավոր, առանց քննարկման փողի կամ ունեցվածքի փոխանցում է : Դա առանց պատճառի է: Ոչ ոք պարտավորություն չի կրում ընծա մատուցելու: Եթե տասանորդը ընծա լիներ, մենք կկարողանայինք տալ ինչ որ ցանկանայինք, երբ ցանկանայինք կամ ամենևին ընծա չմատուցեինք: Դա դնում է մեր Երկնային Հորը այն նույն կատեգորիայում, ինչպես փողոցի մուրացկանը, որին մենք կարող ենք գցել մետաղադրամ և անցնել:

Տերը հաստատել է տասանորդի օրենքը, և քանի որ այն Նրա օրենքն է, դա դառնում է մեր պարտավորությունը պահելու այն, եթե մենք սիրում ենք Նրան և ունենք ցանկություն պահելու նրա պատվիրանները և ստանալու Նրա օրհնությունները: Այդ ձևով դա դառնում է պարտք: Մարդը, ով չի վճարում իր տասանորդը, որովհետև նա պարտքի մեջ է, պետք է իրեն հարց տա, թե արդյոք նա պարտքի մեջ չէ Տիրոջ հանդեպ: Վարդապետն ասել է.«Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ»: (Մատթ. Զ.33:)

Մենք չենք կարող քայլել արևելք և արևմուտք միևնույն ժամանակ: Մենք չենք կարող ծառայել և Աստծուն, և մամոնային: Այն մարդը, ով մերժում է տասանորդի օրենքը, նաէ, ով ազնվորեն չի փորձել այն: Իհարկե դա ինչ որ բան արժե: Պահանջվում է աշխատանք և միտք ու ջանք ավետարանի օրենքներով կամ սկզբունքներով ապրելու համար: …

Հնարավոր է, որ մենք ընծա մատուցենք և նաև վճարենք մեր պատավորությունը մեր տասանորդներով: Տիրոջն ենք վճարում պարտավորությունը: Ընծան մեր ընկերակիցներինն է Աստծո արքայությունը կառուցելու համար: Եթե որևէ մեկը լրջամտորեն հետևում է քարոզմանը, որը կատարվում է միսիոներների կողմից, Եկեղեցու ուսուցանման ծրագրին, կրթական մեծ համակարգին և երկրպագության տներ կառուցելու շինարարական ծրագրին, կգա մի գիտակցում, որ դա բեռ չէ տասանորդը վճարելու համար, այլ մեծ արտոնություն: Ավետարանի օրհնությունները կիսվում են շատերի հետ՝ մեր տասանորդների միջոցով:5

Նկար
կինը, որ տալիս է ծրարը եպիսկոպոսին

«Տասանորդ վճարելը բեռ չէ, այլ մեծ արտոնություն»:

4

Տիրոջը զոհաբերություն մատուցելը պետք է տվողի համար թանկ լինի:

Բ Սամուել ԻԴ.18-25-ումմենք կարդում ենք, որ Դավիթը չէր կամենում Տիրոջը զոհաբերել այն, ինչ իր համար ոչինչ չարժեր: Նա անկասկած պատճառաբանում էր, որ եթե ընծան տվողի համար չարժեր ինչ որ թանկարժեք բան, դա հարմար չէր Տիրոջ համար զոհաբերություն լինելու:

Քրիստոսն ասում է, որ ավելի երանելի է տալը, քան ստանալը [տես Գործք Ի.35], սակայն կան մարդիկ, ովքեր տալիս են միայն այն դեպքում, եթե դա նրանց ոչինչ չարժե: Սա Վարդապետի ուսմուքների համաձայն չէ, ով ասել է. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գայ, թող իր անձն ուրանայ»(Մատթեոս ԺԶ.24):

Կան մարդիկ, ովքեր չեն կամենում ապրել տասանորդի օրենքով ծախսերի պատճառով: Սա հակադրության մեջ է Դավթի նկատառումին, ով չէր զոհաբերում Տիրոջը այն, ինչը իր համար ինչ- որ բան չարժեր: Բարոյական այն մեծ սկզբունքները, որոնք պարունակվում են տասանորդի օրենքում, անտեսվում են նրանց կողմից, ովքեր տասանորդ վճարողներ չեն և նրանց մոտ բացակայում է օրենքի և դրա պատճառների հասկացողությունը:6

5

Տասանորդ վճարելը մեծ օրհնություններ է բերում:

Տերն է տվել [տասանորդի] օրենքը: Եթե մենք հետևում ենք Նրա օրենքին, մենք բարգավաճում ենք, բայց, երբ մենք գտնում ենք, որ մեր մտածածը ավելի լավ ուղի է, ձախողման ենք հանդիպում: Երբ ես ճանապարհորդում եմ Եկեղեցիներով և տեսնում տասանորդ վճարելու արդյունքները, ես գալիս եմ այն եզրակացության, որ դա բեռ չէ, այլ մեծ օրհնություն:7

Վճարեք ազնիվ տասանորդ: Այս հավերժական օրենքը, որը հայտնի է դարձվել Տիրոջ կողմից և գործադրվել հավատարիմների կողմից, հնադարյան մարգարեների կողմից ընդհուպ ներկա ժամանակը, ուսուցանում է մեզ՝ Տիրոջն առաջին տեղում դնել մեր կյանքում: Մեզ գուցե չխնդրվի զոհաբերել մեր տները կամ մեր կյանքը, ինչպես դա առաջին Սրբերի դեպքում էր: Մեր մարտակոչն այսօր մեր եսասիրությունը հաղթահարելն է: Մենք վճարում ենք տասանորդ, որովհետև մենք սիրում ենք Տիրոջը, ոչ թե այն պատճառով, որ մենք միջոցներ ունենք դա անելու: Մենք կարող ենք ակնկալել, որ Տերը կբացի «երկնքի պատուհանները» (Մաղաքիա Գ.10) և վար կտեղա օրհնություններ հավատարիմների վրա: 8

Մենք հետևում ենք Տիրոջը մեր հանդեպ Իր բարությունից մի մաս վերադարձնելու սկզբունքին, և այդ մասը մենք անվանում ենք տասանորդ: Տասանորդն … ամբողջապես կամավոր է: Մենք կարող ենք վճարել տասանորդ կամ չվճարել: Նրանք, ովքեր անում են, ստանում են օրհնություններ, որոնք հայտնի չեն մյուսներին: 9

Մարի Ֆիլդինգ Սմիթը անսասան ռահվիրա մայր էր, ով Մարգարեի եղբայր՝ Հայրապետ Հայրում Սմիթի այրին էր: … Մի գարուն, երբ ընտանիքը բացեց իրենց կարտոֆիլի հորերը, նա պատվիրեց իր տղաներին հանել մի բեռ ամենալավ կարտոֆիլից` տանելու այն տասանորդի գրասենյակ:

Գրասենյակի աստիճանների մոտ նրանք հանդիպեցին գործավարներից մեկին, ով [ընդդիմացավ], երբ տղաները սկսեցին բեռնաթափել կարտոֆիլը: «Այրի Սմիթ,- ասաց նա, անկասկած հիշելով նրա փորձություններն ու զոհաբերությունները,-ամոթ է, որ դու պետք է վճարես տասանորդ»: Նա … նախատեց նրան տասանորդ վճարելու համար և կոչեց նրան ոչ իմաստուն և խելամիտ: …

Փոքրամարմին այրին իր ողջ հասակով մեկ ձգվեց և ասաց. «Ոիլյամ, դուք ինքներդ պիտի ամաչեք ձեզանից: Ուզո՞ւմ եք ինձ զրկել օրհնությունից: Եթե ես չվճարեմ իմ տասանորդը, ես պիտի ակնկալեմ, որ Տերը ետ կպահի Իր օրհնություններն ինձանից. ես վճարում եմ տասանորդը ոչ միայն այն պատճառով, որ դա Աստծո օրենքն է, այլ որովհետև ես օրհնության եմ սպասում` այդ անելով: Պահելով այս և մյուս օրենքները, ես ակնկալում եմ` բարգավաճել և կարողանալ ապահովել իմ ընտանիքը»: (Joseph Fielding Smith, Life of Joseph F. Smith [Salt Lake City, 1938], 158–59.)10

Տասանորդի սկզբունքը պետք է լինի ավելին, քան մաթեմատիկական, մեխանիկական պատրաստակամություն օրենքի հետ: Տերը դատապարտեց Փարիսեցիներին, համեմունքներից մեխանիկորեն տասանորդ վճարելու համար, առանց հասնելու հոգևորության մակարդակին [տես Մատթեոս ԻԳ.23]: Եթե մենք վճարում ենք մեր տասանորդները Տիրոջ հանդեպ մեր սիրո պատճառով, կատարյալ ազատությամբ և հավատքով, մենք փոքրացնում ենք մեր տարածությունը նրանից, և մեր փոխհարաբերությունը Նրա հետ դառնում է մտերիմ: Մենք ազատվում ենք օրինականության գերությունից և մեզ հպվում է հոգին, և մենք մեզ զգում ենք Աստծո հետ մեկ:

Տասանորդ վճարելը ուժեղացնում է հավատքը, մեծացնում հոգևորությունը և հոգևոր կարողությունը և ամրացնում վկայությունը: Այն տալիս է բավարարվածություն՝ իմանալով, որ կատարում է Տիրոջ կամքը: Այն բերում է օրհնություններ, որոնք գալիս են ուրիշների հետ նպատակների միջոցով կիսվելուց, որի համար օգտագործվում է տասանորդը: Մենք չենք կարող թույլ տալ մերժել մեզ այս օրհնությունները: Մենք չենք կարող թույլ տալ չվճարել մեր տասանորդը: Մենք որոշակի փոխհարաբերություն ունենք ապագայի հանդեպ, ինչպես նաև ներկայի հանդեպ: Ինչ ենք տալիս և ինչպես ենք տալիս և ուղին, որով մենք կատարում ենք մեր պարտականությունները Տիրոջ առջև, հավերժական նշանակություն ունի:

Տասանորդի օրենքի վերաբերյալ վկայությունը գալիս է դրանով ապրելուց:11

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Վերանայեք տասանորդի օրենքի սահմանումը բաժին 1-ում: Ի՞նչ է տասանորդը: Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Հանթերից տասանորդի օրենքի պարզության մասին:

  • Ի՞նչ հասկացողություններ եք ձեռք բերել Նախագահ Հանթերի ուսմունքներից տասանորդի պատմության վերաբերյալ: (Տես բաժին 2:) Ինչո՞ւ է ձեր կարծիքով Նախագահ Հանթերը կամենում, որ մենք հասկանանք, որ տասանորդի օրենքը «եղել է և համընդհանուր օրենք է»:

  • Ինչպե՞ս ենք մենք և «ընծա մատուցում, և նաև պարտավորություն վճարում»: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող է տասանորդ վճարելը ցույց տալ ձեր սերը Տիրոջ հանդեպ: Ինչպե՞ս կարող ենք մենք սկսել զգալ, որ տասանորդ վճարելը արտոնություն է, ոչ թե բեռ:

  • Ինչո՞ւ պետք է Տիրոջը զոհաբերություն մատուցելը արժենա տվողին ինչ_ որ թանկարժեք բան: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է տասանորդը վճարելու որևէ մարտահարվեր կամ դժկամություն հաղթահարվել:

  • Վերանայեք այն բազմաթիվ օրհնությունները, որոնք Նախագահ Հանթերն ասում է, որ գալիս են տասանորդ վճարելուց (տես բաժին 5): Ինչպե՞ս եք տեսել այս օրհնությունները ձեր կյանքում:

Առնչվող սուրբ գրություններ

Ալմա 13.15, ՎևՈւ 64.23, 104.14–18, 119, 120, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Տասանորդ»

Օգնություն ուսումնասիրողին

Երբ առաջին անգամ եք կարդում գլուխը, գուցե կամենաք արագ կարդալ կամ վերանայել վերնագրերը՝ մի համառոտ տեղեկություն ստանալու բովանդակության վերաբերյալ: Ապա կարդացեք գլուխը լրացուցիչ անգամներ, ավելի դանդաղ գնալով և ուսումնասիրելով այն խորությամբ: Գուցե կամենաք կարդալ յուրաքանչյուր բաժինը՝ մտքում ունենալով ուսումնասիրության հարցերը: Երբ այս անեք, դուք կարող եք բացահայտել խորը ըմբռնումներ և գործածություններ:

Հղումներ

  1. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), -81.

  2. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 105; see also Conference Report, Apr. 1964, 35.

  3. The Teachings of Howard W. Hunter, 105.

  4. In Conference Report, Apr. 1964, 33-35.

  5. In Conference Report, Apr. 1964, 35-36.

  6. The Teachings of Howard W. Hunter, 106; see also Conference Report, Apr. 1964, 33.

  7. The Teachings of Howard W. Hunter, 105.

  8. The Teachings of Howard W. Hunter, 105.

  9. “Dedication of Goteborg Chapel” (address given in Goteborg, Sweden, on Sept. 10, 1967), 1, Church History Library, Salt Lake City.

  10. Howard W. Hunter, That We Might Have Joy (1994), 136–37.

  11. In Conference Report, Apr. 1964, 36.