Նախագահների ուսմունքները
Գլուխ 7. Շարունակվող հայտնություն ապրող մարգարեների միջոցով:


Գլուխ 7

Շարունակվող հայտնություն ապրող մարգարեների միջոցով

«Մենք առաջնորդվում ենք Աստծո ապրող մարգարեի կողմից՝ մարդ, ով ստանում է հայտնություն Տիրոջից»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

1994թվականի հոկտեմբերին գերագույն համաժողովում Եկեղեցու Նախագահ հաստատվելուց հետո, Հովարդ Վ. Հանթերն արտահայտեց իր զգացումները իր սրբազան պարտականությունների վերաբերյալ.

«Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք շնորհակալ ենք ձեզ` ձեր հաստատող քվեարկության համար: Ես եկել եմ ձեր առջև խոնարհաբար և հեզությամբ, տխուր մեր սիրելի մարգարե Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի վերջերս կյանքից հեռանալու առթիվ: Սիրտս զգացված է իմ սիրելի ընկորոջ մահվան կապակցությամբ, հատկապես նոր պարտականությունների լույսի ներքո, որոնք տրվել են ինձ:

Ես շատ արցունքներ թափեցի և որոնում էի իմ Երկնային Հորը անկեղծ աղոթքով՝ ցանկանալով լինել հավասար այս բարձր և սուրբ կոչմանը: Ես աղոթել եմ արժանի լինել՝ կրելու այն հանձնարարությունը, որը տասներեք այլ տղամարդիկ այս տնտեսությունում կրել են: Երևի միայն նրանք, ովքեր նայում են վարագույրի այն կողմից, կարող են լիովին հասկանալ պատասխանատվության ծանրությունը և խորը կախվածությունը Տիրոջից, որ ես եմ զգում՝ ընդունելով այս սրբազան կոչումը:

Նախագահ Հանթերը բացատրեց, որ նա ուժ և վստահություն գտավ իր համոզմունքի մեջ, որ Եկեղեցին առաջնորդվում է ոչ թե մարդկանց կողմից այլ անձնապես Հիսուս Քրիստոսի կողմից, ով նախապատրաստում է և ոգեշնչում նրանց, ում Նա կանչում է նախագահելու.

Իմ մեծագույն ուժը անցած այս ամիսների ընթացքում եղել է իմ մնայուն վկայությունը, որ սա Աստծո աշխատանքն է և ոչ թե մարդկանց: Հիսուս Քրիստոսը Եկեղեցու գլուխն է: Նա է առաջնորդում այն՝ խոսքով և գործով: Խոսքերով հնարավոր չէ արտահայտել, թե ինչ պատիվէ ինձ համար` կանչված լինել որոշ ժամանակով որպես գործիք Նրա ձեռքերում` նախագահելու Նրա Եկեղեցին: Բայց առանց այն գիտելիքի, որ Քրիստոսն է Եկեղեցու գլուխը, ոչ ես, ոչ էլ որևէ այլ մարդ չէր կարող կրել կոչման ծանրությունը, որ ինձ տրվել է:

Ստանձնելով այս պատասխանատվությունը, ես ընդունում եմ Աստծո հրաշագործ ձեռքն իմ կյանքում: Նա անընդհատ խնայել է իմ կյանքը և վերականգնել իմ ուժը, անընդհատ ետ է բերել ինձ հավերժության եզրից և թույլ է տվել ինձ շարունակել իմ մահկանացու ծառայությունը ևս մեկ ժամանակահատված: Ես հարց եմ տվել ինձ այդ առիթով, ինչո՞ւ է Նա խնայել իմ կյանքը : Բայց այժմ ես դրել եմ այդ հարցը մի կողմ և միայն խնդրում եմ Եկեղեցու անդամների հավատքն ու աղոթքները, որպեսզի կարողանանք միասին աշխատել, ես էլ տքնելով ձեզ հետ, իրականացնելու Աստծո նպատակները մեր կյանքի այս ժամանակահատվածում: …

Երեսունհինգ տարի է անցել այն ժամանակից, երբ ես հաստատվեցի որպես Տասներկուսի Քվորումի անդամ: Այդ տարիները հարուստ են եղել նախապատարսատությամբ: … Իմ քայլերն ավելի դանդաղ են այժմ, բայց իմ միտքը հստակ է և իմ հոգին երիտասարդ է: …

Ինձանից առաջ եղած իմ Եղբայրների նման, ես այս կոչման հետ հավաստիացում եմ ստանում, որ Աստված կուղղորդի Իր մարգարեին: Ես խոնահաբար ընդունում եմ ծառայելու կոչումը և հայտարարում Սաղմոսողի հետ. «Տերն է իմ զորութիւնը եւ իմ վահանը.իմ սիրտը նորան է յուսացել, և նա ինձ օգնութիւն եղավ» (Սաղ. ԻԸ.7):1

Նկար
Նախագահ Հովարդ Վ. Հանթեր

Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, Նախագահ Հովարդ Վ. Հանթերը խորհուրդ էր տալիս Սրբերին` հետևել Եկեղեցու Նախագահին:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում Աստված մարգարեներ է կանչել` որպես Իր խոսնակներ:

Երբ շրջում ենք Հին Կտակարանի էջերը, այնտեղ հայտնվում են անցած դարերի մեծ մարդկանց գրվածքները, ում կոչում են մարգարեներ: Նոր Կատակարանի գրքերը , այլ բաների շարքում, պարունակում են գրվածքներ, ուսմունքներ և ավելի ուշ ժամանակաշրջանի մարդկանց պատմություն, ովքեր նշանակված էին որպես մարգարեներ: Մենք ունենք նաև աշխարհի արևմտյան մասի մարգարեների հիշատակարաններ, ովքեր բարձրացրել են իրենց ձայնը, հայտարարելով Տիրոջ խոսքը, բողոքելով անարդարակեցության դեմ, և ուսուցանելով ավետարանի սկզբունքները: Նրանք բոլորը թողել են իրենց վկայությունները:

Մարգարեն նա է, ում Տերը կանչել և աճեցրել է` առաջ տանելու Աստծո նպատակներն իր զավակների մեջ: Նա մեկն է, ով ստացել է քահանայություն և խոսում է իշխանությամբ: Մարգարեները ուսուցիչներ են և ավետարանի պաշտպաններ: Նրանք վկայություն են բերում Տեր Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին: Մարգարեները կանխագուշակել են ապագա իրադարձությունները, բայց սա ամենակարևորը չէ իրենց պարտականություններից, չնայած դա կարող է մարգարեական ուժի որոշակի ապացույց լինել:

Արդարակյաց ղեկավարությունը անհրաժեշտ է եղել ժամանակի յուրաքանչյուր տնտեսությունում, և այս նպատակով Աստված ընտրել է մարգարեներ` նրանց այս մահկանացու գոյություն գալուց շատ առաջ [տես Երեմիա Ա.5, Աբրահամ 3.23]:2

Տիրոջ հայտնությունների ուսումնասիրությունը սուրբ գրություններում հաստատում է այն փաստը, որ շարունակական հայտնությունն է, որ առաջնորդում է մարգարեներին և Եկեղեցին ամեն մի դարում: Եթե չլիներ շարունակական հայտնությունը, Նոյը նախապատրաստված չէր լինի ջրհեղեղին, որն ընդգրկեց երկրագունդը: Աբրահամը չէր առաջնորդվի Խառանից դեպի Հեբրոն՝ Խոստումի Երկիրը: Շարունակական հայտնությունն առաջնորդեց Իսրայելի զավակներին գերությունից` ետ դեպի խոստացված երկիր: Մարգարեների միջոցով հայտնությունն առաջնորդեց միսիոներական ջանքերը, ուղղություն տվեց Սողոմոնի տաճարի վերակառուցմանը և դատապարտեց հեթանոսական սովորույթների ներթափանցումն Իսրայելացիների մեջ:

Նախքան Քրիստոսի համբարձվելը, նա խոստացավ մնացած տասնմեկ առաքյալներին. «Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»: (Մատթ. ԻԸ.20:) Իր համբարձումից հետո, Նա առաջնորդեց Եկեղեցին հայտնությամբ, մինչև Առաքյալների մահը և Հիսուս Քրիստոսի Եկեղեցու հետագա ուրացությունը: 3

Իր պատմության ընթացքում, ներառյալ հենց այս օրը, Եկեղեցին ունեցել է մարգարե, տեսանող և հայտնող: Եկեղեցու գլխին Հիսուս Քրիստոսն է, ով հրահանգում է Իր մարգարեին: … Նրա խորհրդականները [և] Տասներկուսի Խորհրդի անդամները … նույնպես մարգարեներ են, տեսանողներ և հայտնողներ: … Եկեղեցու անդամները ստիպված չեն լսել մի անորոշ շեփորի: Նրանք կարող են հավատալ իրենց ղեկավարների ձայնին, իմանալով, որ իրենք առաջնորդվում են Տիրոջ կողմից: 4

2

Աստված այսօր առաջնորդություն է ապահովում ապրող մարգարեների միջոցով:

Վերջին օրերի մի բնորոշ նշան, որը կնախորդի Տիրոջ վերջնական երկրորդ գալուստին, տեսիլքով տեսավ այն նույն Առաքյալը, ով գրեց Հայտնության գիրքը: Նա ասել է.

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի» (Հայ. ԺԴ.6:) …

Մենք վկայում ենք ողջ աշխարհին, որ երկնային սպասավորներ արդեն հայտնվել են մեր դարում, երկնքից բերելով իշխանություն և վերականգնելով ճշմարտությունները, որոնք կորել էին աղավաղված ուսմունքների և սովորույթների միջոցով: Աստված խոսել է կրկին և այսօր շարունակում է առաջնորդություն ապահովել իր բոլոր երեխաների համար՝ ապրող մարգարեի միջոցով : Մենք հայտարարում ենք, որ Նա, ինչպես խոստացված է, միշտ Իր ծառաների հետ է, և ուղղորդում է Իր Եկեղեցու գործերը ողջ աշխարհում: Ինչպես անցյալ ժամանակներում, հայտնությունը ղեկավարում է միսիոներական աշխատանքները, տաճարների կառուցումը, քահանայության պաշտոնյաների կանչելը և նախազգուշացնում է հասարակության չարիքից , որը կարող է խանգարել մեր Հոր զավակների փրկությանը:

Ջոզեֆ Սմիթին՝ ժամանակակից պատգամախոսին, տրված մի հայտնության մեջ Տերն ասել է.

«Քանզի ես անաչառ եմ անձանց հանդեպ, և կամենում եմ, որ բոլոր մարդիկ իմանան, որ սրընթաց գալիս է օրը. դեռևս ժամը չէ, բայց մոտ է՝ առ ձեռն, երբ խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դևը զորություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա:

«Եվ նաև Տերը զորություն պիտի ունենա իր սրբերի վրա, և պիտի թագավորի նրանց մեջ»: ( ՎևՈւ 1.35–36:)

Փրկիչն այսօր թագավորում է Սրբերի մեջ շարունակական հայտնության միջոցով: Ես վկայում եմ, որ Նա Իր ծառաների հետ է այսօր և կլինի մինչև երկրագնդի վերջը:

Թող մեր կանխատեսությունը չլինի այնքան նեղ, որ մենք հայտնությունը վերագրենք միայն հին մարգարեներին: Աստված ողորմած է և սիրում է իր զավակներին բոլոր դարերում, և Իրեն հայտնի է դարձրել այս ժամանակների պատմության մեջ: 5

Տերը բացահայտել է Իր միտքը և կամքը իր օծյալ մարգարեներին: Առկա է հայտնության անվերջ հոսք, որն անընդհատ հոսում է երկնքի ակունքներից` դեպի Աստծո օծված ծառաները երկրի վրա: Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից սկսած Իր մարգարեներին ուղղված Տիրոջ ձայնը շարունակվել է ինչպես նախկինում: 6

3

Հոգևոր սովի այս օրերում, մենք կարող ենք գտնել հոգևոր առատություն՝ ականջ դնելով մարգարեի ձայնին:

Սովը Հին Կտակարանի ժամանակների սովորական պատուհասներից էր և մարդիկ հասկանում էին բերքի ավերման ու սովահար ժողովրդի կործանարար հետևանքները: Ամովսը այս ըմբռնումը բերեց խիստ ուշադրության կենտրոն՝ հոգևոր սովի իր կանխագուշակության միջոցով: Նա ասել է.«…ոչ թէ հացի սով եւ ոչ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խոսքը լսելու» [Ամովս Ը.11]: …

Մարդկանց և կրոնական հաստատությունների ներկայիս խառնաշփոթի և հիասթափության մասին տեղեկությունները, երբ նրանք փորձում են լուծել իրենց կրոնական կասկածները և կոնֆլիկտները, հիշեցնում են մեզ Ամովսի այս խոսքերի մասին. «…նրանք պիտի ման գան Տիրոջ խօսքը որոնելու համար, եւ պիտի չգտնեն» [Ամովս Ը.12]:

Նրանք ձգտում են լուծում գտնել՝ առանց կառուցելու հայտնության վեմի վրա, ինչպես Տերն է ասել, որ պետք է արվի [տես Մատթեոս ԺԶ.17–18]: …

… Խառնաշփոթն ու հիասթափությունները, որոնցից տառապում է աշխարհը, բնորոշ չեն Եկեղեցու հավատարիմ անդամներին : … Գոյություն ունի հավաստի ձայն նրանց համար, ովքեր ունեն հավատք և կամք` հավատալու: Իհարկե մենք ապրում ենք սովի օրերում, ինչպես նկարագրվել է Ամովսի կողմից: …Այնուամենայնիվ, նրա մեջ, ինչ երևում է հոգևոր սով, կան շատերը, ովքեր գտել են հոգևոր առատություն:

Իմ…խոնարհ վկայությունն է, որ ավետարանը իր լրիվությամբ վերականգվել է այս վերջին օրերում և որ կա մարգարե երկրի վրա այսօր, ով հաղորդում է Տիրոջ միտքն ու կամքը նրանց, ովքեր կամենում են լսել և ունեն հավատք` հետևելու: 7

4

Եթե մենք հետևենք ապրող մարգարեների ուսմունքներին, մենք անհաջողություն չենք ունենա:

Անցյալ տնտեսությունների և դարերի մարդկանց ամենակարևոր մարգարեն նա էր, ով այդ ժամանակ էր ապրում, ուսուցանում և հայտնում էր Տիրոջ կամքը իրենց ժամանակում: Անցյալ տնտեսություններից յուրաքանչյուրում մարագարեներ են բարձրացվել որպես խոսնակներ` այդ որոշակի դարի ժողովրդի համար և այդ դարի որոշակի խնդիրների համար:

Ներկայումս ապրող մարգարեն է, ով մեր առաջնորդն ու մեր ուսուցիչն է: Նրանից է, որ մենք ուղղություն ենք ստանում ժամանակակից աշխարհում: Երկրագնդի բոլոր անկյուններից մենք, ովքեր հաստատում ենք նրան որպես Տիրոջ մարգարե, արտահայտում ենք մեր երախտագիտությունը աստվածային առաջնորդության այս աղբյուրի համար: …

Երբ մարգարեները սկզբից մինչև մեր օրերը վերանայում են անցնում մեր հիշողության մեջ, մենք տեղեկանում ենք այն մեծ օրհնությանը, որը գալիս է մեզ ապրող մարգարեի ազդեցությունից: Պատմությունը պետք է որ ուսուցանի մեզ, որ եթե մենք չկամենանք ականջ դնել նախազգուշացումներին և հետևել Տիրոջ մարգարեի ուսմունքներին, մենք ենթակա կլինենք Աստծո դատաստաններին: 8

Միայն Եկեղեցու Նախագահն իրավունք ունի ստանալ հայտնություններ ողջ Եկեղեցու համար կամ պաշտոնական մեկնաբանություններ տալ սուրբ գրությունների կամ Եկեղեցու վարդապետությունների վերաբերյալ.

«Ոչ ոք չի նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ այս եկեղեցում, բացի [Եկեղեցու Նախագահից], քանզի նա ստանում է դրանք, ճիշտ ինչպես Մովսեսը»(ՎևՈւ 28.2):9

Եթե մենք հետևենք Եկեղեցու ղեկավարների խորհրդին, խրատին և ուսմունքներին, որոնք մեզ են տրվում նրանց հրահանգներում, մենք անհաջողություն չենք ունենա այն բաներում, որոնք կարևոր են մեր իսկ անձնական փրկության և վեհացման համար: 10

Ես համակված եմ երախտագիտությամբ հայտնությունների համար, որը հաստատել է այն սքանչելի համակարգը, որի միջոցով կառավարվում է Նրա Եկեղեցին: Յուրաքանչյուր մարդ, ով կարգվում է որպես Առաքյալ և ի սպաս դրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, հաստատվում է որպես մարգարե, տեսանող և հայտնող: Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը կանչված և կարգված են՝ կրելու քահանայության բանալիները, ունենալու իշխանություն և պատասխանատվություն` կառավարելու Եկեղեցին, սպասավորելու եկեղեցական արարողությունները, ինչպես նաև ուսուցանելու եկեղեցու վարդապետությունը և հաստատելու ու վարելու նրա գործերը»:

Երբ նախագահը հիվանդ է կամ չի կարողանում լիարժեք գործել իր պաշտոնի բոլոր պարտականություններում, նրա երկու Խորհրդականները միասին կազմում են Առաջին Նախագահության քվորումը՝ առաջ տանելու Նախագահության աշխատանքը: Մեծ հարցերը, ծրագրերը կամ վարդապետությունները աղոթքով քննարկվում են Առաջին Նախագահության Խորհրդականների և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից: Ոչ մի որոշում չի կայացվում Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից` առանց բոլոր առնչություն ունեցողների հետ լիակատար համաձայնության:

Հետևելով այս ոգեշնչված ձևին, Եկեղեցին առաջ կշարժվի առանց խոչընդոտների: Եկեղեցու կառավարումը և մարգարեական պարգևների գործադրումը միշտ կվստահվի այն առաքելական իշխանություններին, ովքեր կրում են և գործադրում քահանայության բոլոր բանալիները:11

Նկար
Համաժողովների կենտրոն

«Համաժողովի ժամանակահատվածը հոգևոր վերածննդի սեզոն է, երբ գիտելիքը և վկայությունն ընդարձակվում են և ամրացվում:

5

Գերագույն համաժողովում մենք ոգեշնչված խորհուրդներ ենք ստանում մարգարեներից, տեսանողներից և հայտնողներից:

Երբ ես խորհել եմ [գերագույն] համաժողովի ուղերձների մասին, ես տվել եմ ինձ հետևյալ հարցը. Ինչպե՞ս կարող եմ օգնել ուրիշներին` ճաշակել մեր Երկնային Հոր բարությունից և օրհնություններից: Պատասխանը կայանում է այն ուղղությանը հետևելու մեջ, որը ստանում ենք նրանցից, ում հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ և ուրիշ Գերագույն Իշխանավորներ: Եկեք ուսումնասիրենք նրանց խոսքերը, որոնք խոսվում են Հոգու ոգեշնչման ներքո և հաճախ անդրադառնանք դրանց: Տերը հայտնել է Իր կամքը Սրբերին այս համաժողովում: 12

Եկեղեցու մարգարեների, տեսանողների, հայտնողների և մյուս Գերագույն Իշխանավորների կողմից շատ ոգեշնչված խորհուրդներ են տրվում գերագույն համաժողովի ընթացքում: Ժամանակակից օրերի մեր մարգարեները խրախուսել են մեզ կարևորել համաժողովի մեր Եկեղեցու ամսագրերի հրատարակությունների ընթերցանությունը և դրանք դարձնել մեր անձնական ուսումնասիրության մշտական մաս: Այսպիսով, գերագույն համաժողովը ինչ որ տեղ դառնում է հավելված կամ շարունակություն Վարդապետություն և Ուխտերի համար: 13

Համաժողովի ժամանակը հոգևոր վերածննդի ժամանակ է, երբ գիտելիքն ու վկայությունը ընդարձակվում են և ամրապնդվում, որ Աստված ապրում է և օրհնում նրանց, ովքեր հավատարիմ են: Դա մի ժամանակ է, երբ ըմբռնումը, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին, վառվում է նրանց սրտերում, ովքեր վճռականություն ունեն ծառայելու Նրան և պահելու Նրա պատվիրանները: Համաժողովը այն ժամանակն է, երբ մեր ղեկավարները մեզ տալիս են ոգեշնչված ուղղություններ մեր կյանքերը կառավարելու վերաբերյալ, մի ժամանակ է, երբ հոգիներն աշխուժանում են և որոշումներ են ընդունվում` լինել ավելի լավ ամուսիններ և կանայք, ավելի լավ հայրեր և մայրեր, ավելի հնազանդ որդիներ և դուստրեր, ավելի լավ ընկերներ և հարևաններ : …

Մենք, որ այսօր հանդիպում ենք այստեղ [գերագույն համաժողովում] պահանջում են առանձնահատուկ գիտելիք Փրկչի ավետարանի մասին: Ամենազարմանալին նրանց համար, ովքեր մեզ հետ առաջին անգամ են ծանոթանում, մեր հայտարարությունն է աշխարհին, որ մենք առաջնորդվում ենք ապրող մարգարեի կողմից, մեկի, ով հաղորդակցվում է, ոգեշնչվում և հայտնություն ստանում Տիրոջից:14

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները բաժին 1-ում: Ինչո՞ւ է Աստված տվել մարգարեներ յուրաքանչյուր տնտեսության համար: Որո՞նք են մարգարեների որոշ գործառույթները: Ինչպե՞ս կարող ենք օգնել երեխաներին` ձեռք բերել վկայություն մարգարեների մասին:

  • Ինչպե՞ս է ապրող մարգարե ունենալն օրհնում մեզ այսօր: (Sես բաժին 2:) Ինչո՞ւ է կարևոր, որ կա «հայտնության ավերջանալի հոսք», որ հոսում է Աստծուց դեպի իր կենդանի մարգարեները:

  • Որո՞նք են այն ապացույցները, որ մենք ապրում ենք «հոգևոր սովի» ժամանակաշրջանում: (Sես բաժին 3:) Ի՞նչ օրհնություններ եք դուք ստացել` ականջ դնելով ապրող մարգարեի ձայնին:

  • Նախագահ Հանթերն ուսուցանում է, որ «միայն Եկեղեցու Նախագահն իրավունք ունի հայտնություններ ստանալ ողջ Եկեղեցու համար» (բաժին 4): Ինչո՞ւ է օգտակար սա իմանալը: Ինչո՞ւ է օգտակար իմանալը, որ «մենք անհաջողություն չենք ունենա», երբ մենք հետևենք մարգարեին:

  • Մտածեք գերագույն համաժողովի կարևորության մասին ձեր կյանքում: (Sես բաժին 5:) Որո՞նք են այն ուսմունքները գերագույն համաժողովից, որոնք օրհնել են ձեզ: Ինչպե՞ս կարող եք գերագույն համաժողովի ազդեցությունը ավելի հզոր դարձնել ձեր կյանքում և տանը:

Առնչվող սուրբ գրություններ

Ամովս Գ.7, Մատ. Ժ.41, Ղուկաս Ա.68–70, Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Բ. Պետրոս Ա.20–21, Մոսիա 8.15–18, ՎևՈւ 1.14–16, 37–38, 21.1, 4–6, 43.2–6, 107.91–92

Օգնություն ուսուցչին

Որպես դաս, ցուցակագրեք գրատախտակի վրա մի քանի հարցեր, որ մարդիկ այլ հավատքներից կարող է ունենան այդ գլխի թեմայի վերաբերյալ: Հրավիրեք դասարանի անդամներին` վերանայել գլուխը, որոնելով պատասխաններ այդ հարցերին և հետո կիսվել իրենց գտածով:

Հղումներ

  1. “Exceeding Great and Precious Promises,” Ensign, Nov. 1994, 7–8.

  2. In Conference Report, Oct. 1963, 99.

  3. “No Man Shall Add to or Take Away,” Ensign, May 1981, 65.

  4. “Spiritual Famine,” Ensign, Jan. 1973, 65.

  5. “No Man Shall Add to or Take Away,” 65.

  6. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 196.

  7. “Spiritual Famine,” 64–65.

  8. In Conference Report, Oct. 1963, 101.

  9. The Teachings of Howard W. Hunter, 225.

  10. The Teachings of Howard W. Hunter, 223.

  11. “Exceeding Great and Precious Promises,” 7. President Hunter spoke these important principles while he was President of the Church.

  12. “Follow the Son of God,” Ensign, Nov. 1994, 87.

  13. The Teachings of Howard W. Hunter, 212.

  14. “Conference Time,” Ensign, Nov. 1981, 12–13.