Նախագահների ուսմունքները
Գլուխ 11. Ճշմարիտ մեծություն


Գլուխ 11

Ճշմարիտ մեծություն

«Ամենօրյա կյանքի փոքր դրվագներում հետևողական ջանք գործադրելը տանում է դեպի ճշմարիտ մեծության»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է, որ ճշմարիտ մեծությունը գալիս է ոչ թե աշխարհիկ հաջողությունից, այլ «ծառայության և զոհաբերության … հազարավոր փոքր գործերից, որը հանդիսանում է մեկի կյանքը տալը կամ կորցնելը հանուն ուրիշների և հանուն Տիրոջ»:1 Նախագահ Հանթերն ապրեց իր կյանքը համաձայն այս ուսմունքի: Փոխանակ փնտրելու ուրիշների ուշադրությունն ու շնորհակալությունը, նա կատարում էր ամենօրյա ծառայության և զոհաբերության գործեր, որոնք հաճախ աննկատ էին մնում:

Նախագահ Հանթերի համեմատաբար աննկատ ծառայության մի օրինակ էր այն խնամքը, որ ավելի քան մեկ տասնամյակ նա տանում էր իր կնոջ հանդեպ, երբ վերջինս մաքառում էր վատթարացող առողջական վիճակի հետ: 1970-ականների սկզբին Քլեր Հանթերը սկսեց գլխացավեր զգալ և ունենալ հիշողության կորուստ: Նա հետագայում տարավ մի քանի փոքրիկ կաթվածներ, որից հետո նրա համար դժվարացավ խոսելը և ձեռքերն օգտագործելը: Երբ նա սկսեց մշտական խնամքի կարիք զգալ, Նախագահ Հանթերն անում էր` ինչ կարողանում էր, միևնույն ժամանակ կատարելով իր պարտականությունները` որպես Առաքյալ: Նա գտավ ինչ որ մեկին , որ մնար Քլերի հետ օրվա ընթացքում, իսկ ինքը խնամում էր նրան գիշերը:

Ուղեղի արյունազեղումը 1981 թվականին Քլերին դարձրեց քայլելու կամ խոսելու անընդունակ: Այնուամենայնիվ, Նախագահ Հանթերը երբեմն օգնում էր նրան դուրս գալ իր անվասայլակից և ամուր բռնում էր նրան, որպեսզի նրանք կարողանային պարել, ինչպես պարել էին տարիներ առաջ:

Երբ Քլերը տարավ երկրորդ արյունազեղումը, բժիշկները պնդեցին, որ նրան տեղափոխեին խնամքի կենտրոն և նա մնաց այնտեղ իր կյանքի վերջին 18 ամիսների ընթացքում: Այդ ընթացքում Նախագահ Հանթերն այցելում էր նրան ամեն օր, բացառությամբ այն դեպքերից, երբ ճանապարհորդում էր Եկեղեցու հանձնարարություններով: Երբ նա տուն էր վերադառնում, օդանավակայանից ուղիղ գնում էր նրա մոտ՝ նրա հետ լինելու համար: Նա ժամանակի մեծ մասը կամ խորը քնած էր , կամ չէր ճանաչում նրան, բայց Նախագահ Հանթերը շարունակում էր պատմել կնոջն իր սիրո մասին և հոգ տանում, որ նա հարմարավետ զգար:

Երեց Ջեյմս Ի. Ֆաուստը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հետագայում ասել է Նախագահ Հանթերի «իր կնոջ` Քլերին քնքուշ սիրով խնամելու մասին ավելի քան տասը տարի, երբ նա լավ չէր, դա տղամարդու ազնվագույն նվիրումն էր կնոջը, որը մեզանից շատերն են տեսել մեր կյանքում»:2

Նախագահ Հանթերի մահից հետո մի կենսագրական տպվեց Ensign ամսագրում, որը մեջբերեց նրա ուսմունքները ճշմարիտ մեծության մասին և ամփոփեց, թե ինչպես էին դրանք առաջնորդել նրան իր կյանքում.

«Չնայած բնածին համեստությունը կխանգարեր նրան երբևէ համեմատություն կատարել, Նախագահ Հանթերը համապատասխանում էր մեծության իր իսկ սահմանումին: Նրա մեծությունը երևան էր գալիս նրա կյանքի այն շրջաններում, երբ ուշադրության կենտրոնում չէր, երբ նա շրջադարձային ընտրություն էր կատարում` տքնաջան աշխատելու, ձախողումից հետո կրկին փորձելու և իր մերձավորին օգնելու համար: Այդ հատկանիշներն արտացոլվում էին նրա հաջողության հասնելու նշանավոր ունակության մեջ` այնպիսի տարաբնույթ նախաձեռնություններում, ինչպիսիք էին՝ երաժշտությունը, իրավաբանությունը, գործարարությունը, միջազգային հարաբերությունները, ատաղձագործությունը և այդ բոլորից բացի Տիրոջ «բարի և հավատարիմ ծառա» լինելը [Մատթեոս ԻԵ.21]: …

« Եկեղեցու տասնչորսերորդ Նախագահի համար Տիրոջ նպատակների կատարումը նույնքան անձնուրաց և բնական էր, որքան նրա կատարածգործերը որպես՝ դպրոցական, երիտասարդ հայր, նվիրված եպիսկոպոս և անխոնջ Առաքյալ: Տիրոջ այգին, ինչպես Հովարդ Վ. Հանթերն էր տեսնում այն, պահանջում է մշտական խնամք, և այն ամենը, ինչ Վարդապետն էր պահանջում նրանից. «բարի և հավատարիմ ծառա լինելն էր»: Նախագահ Հանթերը կատարեց դա ճշմարիտ մեծությամբ, մշտապես ուշադրություն դարձնելով Փրկչի օրինակին, ում նա ծառայեց մինչև վերջ»:3

Նկար
Հովարդ և Քլեր Հանթեր

Հովարդ և Քլեր Հանթեր

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Մեծության աշխարհիկ սահմանումը հաճախ մոլորեցնող է և կարող է հուշել վնասակար համեմատություններ:

Շատ Վերջին Օրերի Սրբեր երջանիկ են և վայելում են հնարավորություններ, որոնք կյանքն է առաջարկում: Սակայն ես մտահոգված եմ, որ մեզանից ոմանք դժբախտ են: Մեզանից ոմանք զգում են, որ մենք հեռու ենք մեր սպասված կատարելատիպերից: Ես առանձնապես մտահոգվում եմ նրանց համար, ովքեր արդար են ապրել, բայց մտածում են, քանի որ իրենք աշխարհում կամ Եկեղեցում չեն հասել նրան, ինչին մյուսներն են հասել, որ իրենք ձախողվել են: Մեզանից յուրաքանչյուրը փափագում է հասնել մեծության ինչ որ աստիճանի այս կյանքում: Իսկ ինչո՞ւ ոչ: Ինչ որ մեկն ասել է, որ մեզանից յուրաքանչյուրի ներսում կա մի հսկա, ով մաքառում է սելեստիալ հայրենաբաղձության դեմ: (Տես Եբր. ԺԱ.13–16, ՎևՈւ 45.11–14):

Գիտակցումը, թե ով ենք մենք և ինչ կարող ենք դառնալ, հավաստիացնում է մեզ, որ Աստծո հետ ոչ մի բան իրականում անհնարին չէ: Այն ժամանակից ի վեր, երբ մենք իմանում ենք, որ Հիսուսը կամենում է, որ մենք լինենք կենսախինդ մարդ, ժամանակի ընթացքում, երբ մենք ավելի լիարժեք ենք սովորում ավետարանի հիմնական սկզբունքները, մենք սովորում ենք ձգտել կատարելության: Այդ դեպքում մեզ համար նորություն չէ խոսել նվաճման կարևորության մասին: Դժվարություն է առաջանում, երբ աշխարհի արժեզրկված ակնկալիքները փոխում են մեծության սահմանումը:

Ո՞րն է իսկական մեծությունը: Ի՞նչն է մարդուն մեծ դարձնում:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որը կարծես թե երկրպագում է իր իսկ տեսակի մեծությանը և առաջացնում իր իսկ տեսակի հերոսներ: Տասնութից մինչև քսանչորս տարեկան երիտասարդ տարիքի մարդկանց շրջանում վերջերս կատարված հետազոտությունը բացահայտեց, որ այսօրվա երիտասարդությունը նախընտրում է «ուժեղ, միայնակ գնացող, բոլոր անսովոր արգելքները հաղթող» անհատներն, և որ նրանք հստակորեն ձգտում են իրենց կյանքը ձևավորել ըստ դյութիչ և «անսահման հարուստների» օրինակի: 1950-ականների հերոսներն էին՝ Վինստոն Չերչիլը, Ալբերտ Շվայցերը, Նախագահ Հարրի Տրումենը, Թագուհի Էլիզաբեթը և Հելեն Քելլերը՝ կույր և խուլ գրող դասախոսը: Սրանք կերպարներ էին, ովքեր կամ օգնել էին ձևավորել պատմությունը կամ հանրաճանաչ էին իրենց ոգեշնչող կյանքով: Այսօր լավագույն տասնյակի հերոսների մեծ մասը կինոաստղեր են և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որը ցույց է տալիս մեր վերաբերմունքի փոփոխությունը : (See U.S. News & World Report, 22 Apr. 1985, pp. 44–48.)

Ճիշտ է, որ աշխարհի հերոսները շատ երկար չեն մնում հասարակության հիշողության մեջ, բայց այնուամենայնիվ, երբեք չեմպիոնների կամ նվաճողների պակաս չկա : Գրեթե ամեն օր մենք լսում ենք նոր ռեկորդներ սահմանող մարզիկների, գիտնականների մասին, ովքեր նոր ու սքանչելի սարքավորումներ, մեքենաներ և պրոցեսներ են հնարում, բժիշկների մասին, ովքեր կյանքեր են փրկում նոր մեթոդներով: Մենք մշտապես ենթարկվում ենք հատկապես շնորհալի երաժիշտների, զվարճացնողների, յուրօրինակ տաղանդավոր արվեստագետների, ճարտարապետների և շինարարների ազդեցությանը: Ամսագրերը, ցուցանակները և հեռուստատեսային գովազդը հեղեղում են մեզ կատարյալ ատամնաշարով և անթերի դիմագծերով մարդկանց լուսանկարներով, ովքեր նորաձև հագուստներ են կրում, և անում այն, ինչ անում են «հաջողակ» մարդիկ:

Քանի որ մենք մշտապես ենթարկվում ենք մեծությանաշխարհի սահմանումին, հասկանալի է, որ մենք համեմատում ենք , թե ով ենք մենք և ովքեր` ուրիշները, կամ թվում է թե կան, ու նաև համեմատում , թե ինչ ունենք մենք, և ինչ` ուրիշները: Չնայած ճիշտ է, որ համեմատություններ անելը կարող է օգտակար լինել և խթանել մեզ` շատ բարիք կատարել և բարելավել մեր կյանքը, մենք հաճախ թույլ ենք տալիս անազնիվ և անպատշաճ համեմատություններ՝ կործանելով մեր երջանկությունը, երբ դրանք ստիպում են մեզ զգալ չկայացած, ոչ լիարժեք կամ անհաջողակ: Երբեմն այս զգացումների պատճառով մենք կատարում ենք սխալներ և մնում մեր ձախողումների վրա, անտեսելով մեր կյանքի այն կողմերը, որոնք կարող են պարունակել ճշմարիտ մեծության տարրեր: 4

Նկար
տարեց կնոջն օգնող տղամարդ

«Ճշմարիտ մեծությունը [գալիս է] ծառայության հազարավոր փոքրիկ գործերից և հանձնարարություններից ու զոհաբերությունից, որոնք բաղկացած են կյանքը ուրիշների և Տիրոջ համար տալուց կամ կորցնելուց :

2

Հետևողական ջանք գործադրելը ամենօրյա կյանքի փոքր գործերում, տանում է դեպի ճշմարիտ մեծություն:

1905 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն արտահայտեց հետևյալ խորը դատողությունը ճշմարիտ մեծության մասին.

«Այն ամենը, ինչ մենք կոչում ենք արտասովոր, նշանավոր կամ անսովոր, կարող են ստեղծել պատմություն, բայց դրանք չեն ստեղծում իրական կյանք:

Ի վերջո, ամենաճշմարիտ մեծությունն է լավ կատարել այն ամենը, ինչն Աստված է սահմանել ողջ մարդկության համընդհանուր ճակատագրի համար: Լավ հայր կամ լավ մայր լինելն ավելի մեծ է, քան կայացած գեներալ կամ պետական գործիչ լինելը: (Juvenile Instructor, 15 Dec. 1905, p. 752.)

Այս դատողությունը հարց է առաջացնում. Որո՞նք են Աստծո կարգած բաները, որոնք «ողջ մարդկության համընդհանուր ճակատագիրն են»: Անշուշտ, դրանք ներառում են այն ամենը, ինչը պետք է արվի, որպեսզի դառնանք լավ հայր կամ լավ մայր, լավ որդի կամ լավ դուստր, լավ ուսանող կամ լավ ընկեր կամ լավ հարևան :

… Հետևողական ջանք գործադրելը ամենօրյա կյանքի փոքր գործերում տանում է դեպի ճշմարիտ մեծության: Մասնավորապես, դա ծառայության հազարավոր փոքրիկ գործերը, հանձնարարություններն ու զոհաբերությունն է, որոնք բաղկացած են կյանքը ուրիշների և Տիրոջ համար տալուց կամ կորցնելուց: Դրանք ներառում են մեր Երկնային Հոր և ավետարանի մասին գիտելիք ձեռք բերելը: Դրանք ներառում են ուրիշներին դեպի հավատք բերելն ու Նրա արքայությանը անդամակցելը: Այս բաները սովորաբար աշխարհի ուշադրությանը կամ համակրանքին չեն արժանանում: 5

3

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մտահոգված էր ծառայության ամենօրյա խնդիրներով և մյուսների մասին հոգ տանելով:

Ջոզեֆ Սմիթը սովորաբար չի հիշվում, որպես գեներալ, քաղաքապետ, ճարտարապետ, խմբագիր կամ նախագահության թեկնածու: Մենք հիշում ենք նրան, որպես Վերականգման մարգարե, մարդ, ով նվիրված էր Աստծո սիրուն և Նրա աշխատանքն առաջ տանելուն: Մարգարե Ջոզեֆը սովորական Քրիստոնյա էր: Նա մտահոգվում էր փոքր բաների, ծառայության ամենօրյա խնդիրների և մյուսներին հոգ տանելու մասին: Երբ տասներեք տարեկան տղա էր Լայման Օ. Լիթլֆիլդը ուղեկցում էր Սիոնի ճամբարին, որը գնաց դեպի Միսսուրի: Նա հետագայում պատմեց այս դեպքը՝ մի փոքրիկ, բայց Մարգարեի կյանքում անձնապես կարևոր ծառայության քայլի մասին.

«Ճանապարհոդությունը ծայրահեղ հոգնեցուցիչ էր բոլորի համար, և ֆիզիկական տառապանքը, որն ուղեկցվում էր մեր եղբայրների կողմից տարած հալածանքների մասին իրազեկությամբ, ում համար մենք ճանապարհորդելիս նեցուկ էինք, ստիպեց ինձ մի օր ընկնել մելամաղձության գիրկը: Երբ ճամբարը պատրաստվում էր մեկնել, ես հոգնած նստել էի ճանապարհի եզրին և մտորում էի: Մարգարեն ճամբարի ամենազբաղված մարդն էր, բայց երբ նա տեսավ ինձ, կտրվեց մյուս պարտականությունների մեծ բեռից` մխիթարության մի խոսք ասելու երեխային: Ձեռքը գլխիս դնելով, նա ասաց, «Քո համար տեղ չկա՞, տղաս: Եթե չկա, մենք պետք է ստեղծենք այն»: Այս հանգամանքը երկար ժամանակ տպավորություն գործեց իմ մտքի վրա, և ավելի հասուն տարիների հոգսերը դրանք չջնջեցին: (In George Q. Cannon, Life of Joseph Smith the Prophet, Salt Lake City: Deseret Book Co., 1986, p. 344.)

Մեկ այլ առիթով, երբ Իլինոյսի Նահանգապետ Կառլինն ուղարկեց շերիֆ Թոմաս Քինգին` Ադամսի շրջանից և մի քանի ուրիշների` որպես զորախումբ` ձերբակալելու Մարգարեին և հանձնելու նրան Միսսուրիի նահանգապետ Բոգսի պատվիրակներին, շերիֆ Քինգը մահացու հիվանդացավ: Նավույում Մարգարեն շերիֆին տարավ իր տուն և չորս օր եղբոր պես խնամեց նրան: (Ibid., p. 372:) Փոքրիկ, բարի և սակայն ծառայության կարևոր գործերը հազվադեպ չէին Մարգարեի համար:

Գրելով [Մարգարե Ջոզեֆ Սմիթի] Նավուում խանութ բացելու մասին , Երեց Ջորջ Ք. Քենոնը գրել է.

«Մարգարեն` ինքը չէր վարանում զբաղվել առևտրական և արտադրական գործերով, ավետարանը, որ նա քարոզում էր, ինչպես ֆիզիկական փրկության , այնպես էլ հոգևոր վեհացման համար էր, և նա կամենում էր անել գործնական աշխատանքի իր բաժինը: Նա անում էր այդ` առանց մտածելու անձնական շահի մասին: (Ibid., p. 385.)

Իսկ մի նամակում Մարգարեն գրել է.

« [Կարմիր աղյուսե խանութը Նավուում] լեփ լեցուն էր, և ես ամբողջ օրը կանգնած էի վաճառասեղանի ետևում` անդադար բաժանելով ապրանքները, ինչպես ամեն վաճառող, որին դուք երբևէ տեսել եք, գոհացնելու նրանց, ովքեր ստիպված էին եղել առանց իրենց Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա ճաշերի մնալ շաքարի, կերամաթի, չամիչի և այլնի, սակավության պատճառով, և նաև՝ ինքս ինձ, քանի որ ես սիրում եմ սպասավորել Սրբերին և ծառայել բոլորին` հուսալով, որ գուցե վեհացվեմ Տիրոջ ուրույն ժամանակին: (Ibid., p. 386.)

Այս տեսարանի վերաբերյալ Ջորջ Ք. Քենոնը մեկնաբանել է.

« Ինչպիսի~ պատկեր է այստեղ ներկայացված: Մարդ, ով ընտրվել է Տիրոջ կողմից` դնելու Իր Եկեղեցու հիմքը և լինելու դրա Մարգարեն և Նախագահը, ուրախություն և հպարտություն է գտնում իր եղբայրներին և քույրերին սպասավորելով ծառայի նման: … Ջոզեֆը երբեք չտեսավ այն օրը, երբ նա չզգար, որ ծառայում էր Աստծուն և ձեռք բերում շնորհ Հիսուս Քրիստոսի աչքում՝ ցուցաբերելով բարություն և ուշադրություն «նույնիսկ սրանցից ամենափոքրի հանդեպ»: (Ibid., p. 386.)6

Նկար
Ջոզեֆ Սմիթն օգնում է տարեց մարդուն

«Մարգարե Ջոզեֆը սովորական Քրիստոնյա էր: Նա մտահոգվում էր փոքր բաների մասին, ծառայության ամենօրյա խնդիրների և մյուսներին հոգ տանելու մասին»:

4

Ճշմարիտ մեծությունը գալիս է դժվարությունների դեմ համառորեն մաքառելուց և այն ուղիներով ծառայելուց, որոնք հաճախ աննկատ են:

Երեցների քվորումի լավ քարտուղար, Սփոփող Միության ուսուցիչ, սիրալիր հարևան կամ ունկնդրող ընկեր լինելը մեծ մասամբ հենց այն է, ինչ ճշմարիտ մեծությունն է ներկայացնում իրենից: Ի հեճուկս կյանքի սովորական մաքառումների և հնարավոր ձախողումների` անել լավագույնը և շարունակել համբերել կյանքի շարունակվող դժվարությունների մեջ, երբ այդ մաքառումներն ու խնդիրները նպաստում են ուրիշների առաջընթացին ու երջանկությանը և ինչ որ մեկի անձնական հավերժական փրկությանը` ահա սա է ճշմարիտ մեծությունը:

Մենք բոլորս կամենում ենք հասնել մեծության ինչ որ չափի այս կյանքում: Շատերն արդեն հասել են մեծ բաների, մյուսները ձգտում են հասնել մեծության: Թույլ տվեք քաջալերել ձեզ` հասնելու և միևնույն ժամանակ հիշելու, թե ով եք դուք: Թույլ մի տվեք, որ աշխարհիկ մեծության վաղանցիկ ցնորքը հաղթի ձեզ: Շատ մարդիկ են կորցնում իրենց հոգիները այդպիսի գայթակղություններից: Ձեր բարի անունը չարժե վաճառել ոչ մի մի գնով: Ճշմարիտ մեծությունը հավատարիմ մնալն է՝ «Հավատարիմ հավատքին, որը մեր ծնողներն են փայփայել, հավատարիմ մնալով այն ճշմարտությանը, որի համար մարտիրոսներն են մահացել»: (Օրհներգեր, հ. 254)

Ես վստահ եմ, որ մեր մեջ կան շատ մեծ, աննկատ և մոռացված հերոսներ : Ես խոսում եմ նրանց մասին , ովքեր լուռ և հետևողականորեն անում են այն գործերը, որոնք պարտավոր են անել: Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր միշտ տեղում են և ովքեր միշտ պատրաստակամ են: Ես նկատի ունեմ այն մոր արտասովոր քաջությունը, ով ժամերով, օր ու գիշեր մնում է և հոգ տանում հիվանդ երեխային, մինչ նրա ամուսինը աշխատանքի է կամ համալսարանում: Ես ներառում եմ նրանց, ովքեր կամավոր արյուն են հանձնում կամ աշխատում տարեցների հետ: Ես մտածում եմ նրանց մասին, ովքեր հավատարմորեն կատարում են քահանայության և եկեղեցու պարտականությունները և այն ուսանողների մասին, ովքեր կանոնավորապես գրում են տուն՝ շնորհակալություն հայտնելու իրենց ծնողներին` նրանց սիրո և աջակցության համար:

Ես նաև խոսում եմ նրանց մասին, ովքեր ուրիշների մեջ հավատք և ցանկություն են սերմանում ավետարանով ապրելու համար, նրանց մասին, ովքեր ակտիվորեն աշխատում են կառուցելու և ձևավորելու ուրիշների կյանքը` ֆիզիկապես, սոցիալապես և հոգևորապես: Ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ազնիվ, բարի և աշխատասեր են իրենց ամենօրյա հանձնարարություններում, բայց նաև Վարդապետի ծառաներն են և Նրա ոչխարների հովիվները:

Այժմ ես մտադրություն չունեմ արժեզրկել աշխարհի այն մեծ ձեռքբերումները, որոնք մեզ այնքան շատ հնարավորություններ են տվել և որոնք մեր կյանք են բերում մշակույթ, կարգուկանոն և խանդավառություն : Ես պարզապես առաջարկում եմ, որ մենք փորձենք ավելի որոշակիորեն կենտրոնանալ այն բաների վրա, որոնք մեծագույն արժեք ունեն կյանքում: Դուք կհիշեք, որ Փրկիչն էր, որ ասաց. «Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի»: (Մատ. ԻԳ.11):7

5

Իսկական մեծությունը պահանջում է հետևողական, փոքր, իսկ երբեմն էլ սովորական քայլեր` երկար ժամանակի ընթացքում:

Մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր դարձել են հարուստ կամ հաջողակ գրեթե վայրկենապես` մի գիշերվա ընթացքում: Բայց ես կարծում եմ եմ, որ չնայած այսպիսի հաջողությունը ոմանք կարող են ձեռք բերել առանց երկարատև պայքարի, մեծությունը ակնթարթային չի լինում: Ճշմարիտ մեծության հասնելը երկարատև գործընթաց է: Այն կարող է ներառել պատահական անհաջողություններ: Վերջնական արդյունքը ոչ միշտ կարող է հստակ տեսանելի լինել, բայց թվում է, որ այն միշտ պահանջում է կանոնավոր, հետևողական, փոքր և երբեմն սովորական ու աշխարհիկ քայլեր` երկար ժամանակի ընթացքում: Մենք պետք է հիշենք, որ Տերն է ասել .«Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»: ( ՎևՈւ 64.33):

Ճշմարիտ մեծությունը երբեք արդյունք չէ պատահական իրադարձության կամ միանգամյա ջանքի կամ նվաճման: Մեծությունը պահանջում է բնավորության զարգացում: Այն պահանջում է բազմաթիվ ճիշտ որոշումների կայացում բարու և չարի ամենօրյա ընտրությունների միջև, որի մասին Երեց Բոյդ Ք. Փաքերն ասել է. «Տարիների ընթացքում այս փոքրիկ ընտրությունները կմիախառնվեն միմյանց և հստակ ցույց կտան , թե ինչն ենք մենք արժևորում»: (Ensign, Nov. 1980, p. 21.) Այդ ընտրությունները նաև հստակորեն ցույց կտան, թե ով ենք մենք:8

6

Սովորական գործերը հաճախ ամենամեծ դրական ազդեցությունն են ունենում ուրիշների վրա:

Երբ մենք գնահատում ենք մեր կյանքը, կարևոր է, որ հաշվի առնենք ոչ միայն մեր նվաճումները, այլ նաև այն պայմանները, որոնցում մենք աշխատել ենք: Մենք յուրաքանչյուրս տարբեր ենք և առանձնահատուկ, մենք յուրաքանչյուրս տարբեր մեկնարկային կետեր ենք ունեցել կյանքի մրցավազքում, մենք յուրաքանչյուրս ունենք տաղանդների և հմտությունների եզակի խառնուրդ, մենք յուրաքանչյուրս ունենք մեր սեփական մարտահարվերների և խոչընդոտների բաժինըը, որոնց դեմ պայքարում ենք: Ուստի, ինքներս մեզ մեր դատելը և մեր նվաճումները չպետք է պարզապես ներառեն մեր ձեռքբերումների չափը կամ մեծությունը և թիվը. այն պետք է նաև ներառի պայմանները, որոնք գոյություն են ունեցել և այն ազդեցությունը, որ մեր ջանքերն ունեցել են ուրիշների վրա:

Մեր ինքնագնահատման վերջին բաղադրիչը` այսինքն, մեր կյանքի ազդեցությունը ուրիշների կյանքի վրա, կօգնի մեզ հասկանալ, թե ինչու կյանքի որոշ սովորական, հասարակ գործեր պետք է այդքան բարձր գնահատվեն: Հաճախ սովորական գործերի կատարումն է, որ դրական մեծ ազդեցություն ունի ուրիշների կյանքի վրա, համեմատած այն բաների հետ, որոնք աշխարհն այնքան հաճախ կապում է մեծության հետ: 9

7

Անելով այն բաները, որ Աստված է սահմանել որպես կարևոր՝ կառաջնորդի դեպի ճշմարիտ մեծություն:

Ինձ թվում է, որ մեծության այն տեսակը, որին մեր Երկնային Հայրն է կամենում, որ մենք հետամուտ լինենք, հասանելիության սահմաններում է բոլորի համար, ովքեր ավետարանի ցանցի մեջ են: Մենք անսահման քանակությամբ հնարավորություններ ունենք` անել բազմաթիվ պարզ և մանր բաներ, որոնք ի վերջո մեզ կդարձնեն մեծ: Նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են իրենց ընտանիքների համար ծառայությանը և ուրիշների և Տիրոջ համար զոհաբերությանը, իմ լավագույն խորհուրդն է` պարզապես ավելի շատ անել նույնը:

Նրանց, ովքեր առաջ են տանում Տիրոջ աշխատանքն այնքան հանգիստ, բայց բազում նշանակալի ուղիներով, նրանց, ովքեր երկրի աղն են և աշխարհի ուժը և յուրաքանչյուր ազգի ողնաշարը, մենք ուղղակի կկամենայինք արտահայտել մեր հիացմունքը: Եթե դուք դիմանաք մինչև վերջ, և եթե դուք լինեք քաջարի Հիսուսի վկայության մեջ, դուք կհասնեք իսկական մեծության և մի օր կապրեք մեր Երկնային Հոր ներկայության մեջ:

Ինչպես Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն է ասել. «Եկեք չփորձենք արհեստական կյանքով փոխարինել ճշմարիտ կյանքը»: (Juvenile Instructor, 15 Dec. 1905, p. 753): Եկեք հիշենք, որ անելով այն գործերը, որոնք Աստծո կողմից սահմանվել են կարևոր, պետքական ու անհրաժեշտ, չնայած աշխարհը կարող է վերաբերվել դրանց որպես անկարևոր ու աննշան, ի վերջո կառաջնորդեն դեպի ճշմարիտ մեծություն:

Մենք պետք է ձգտենք հիշել Պողոս Առաքյալի խոսքերը, հատկապես եթե մենք դժգոհ ենք մեր կյանքից և զգում ենք, որ չենք հասել ինչ-որ մեծության չափի: Նա գրել է.

«Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար,

Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւույթներին. որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չերեւողները յաւիտենական» (Բ Կոր. Դ.17–18):

Փոքր բաներն էական են: Մենք չենք հիշում Փարիսեցու զոհաբերած գումաըը, այլ հիշում ենք այրի կնոջ լուման, չենք հիշում Փղշատցիների բանակի ուժն ու զորությունը, այլ Դավթի խիզախությունն ու համոզմունքը:

Թող որ մենք երբեք չհուսալքվենք ամենօրյա այն գործերն անելիս, որն Աստված է սահմանել` լինելու «մարդկանց ընդհանուր ճակատագիրը»:10

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչո՞ւ ենք մենք երբեմն շփոթում, թե որն է ճշմարիտ մեծությունը: (Տես բաժին 1:) Ինչո՞ւ է մեծության աշխարհիկ սահմանումը հանգեցնում այն բանին, որ որոշ մարդիկ իրենց զգան չկայացած ու դժբախտ :

  • Ինչպե՞ս է Նախագահ Հանթերի ճշմարիտ մեծության սահմանումը տարբերվում աշխարհիկ սահմանումից: (Տես բաժին 2:) Ինչպե՞ս կարող է ճշմարիտ մեծության այս սահմանումն օգնել ձեզ ձեր կյանքում: Խորհեք որոշ առանձնահատուկ «փոքր բաների» շուրջ, որոնց, լավ կլիներ, ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացնել:

  • Ի՞նչն է տպավորել ձեզ Ջոզեֆ Սմիթի ծառայության փոքր գործերից, ինչպես նկարագրված է բաժին 3-ում: Որո՞նք են ծառայության այն փոքր գործերը, որոնք օրհնել են ձեզ:

  • Վերանայելով բաժին 4-ի օրինակները, որոշեք, թե ի՞նչ է նշանակում ճշմարիտ մեծություն: Երբևէ տեսե՞լ եք մարդկանց` այս ուղիներով ճշմարիտ մեծություն դրսևորելիս:

  • Ի՞նչ կարող ենք բաժին 5-ի ուսմունքներից սովորել այն մասին, թե ինչպես հասնել ճշմարիտ մեծության:

  • Որո՞նք են այն օրինակները, որոնք դուք տեսել եք, «երբ սովորական գործերի մեր կատարումը, մեծագույն դրական ազդեցությունն է ունեցել ուրիշների կյանքի վրա»: (Տես բաժին 6:)

  • Մտածեք բաժին 7-ի Նախագահ Հանթերի ուսմունքների մասին : Ինչպե՞ս է ծառայությունն ու զոհաբերությունը տանում դեպի ճշմարիտ մեծության: Ինչպե՞ս է «Հիսուսի մասին վկայության մեջ անվեհեր» մնալն օգնում մեզ` հասնել ճշմարիտ մեծության:

Առնչվող սուրբ գրություններ

Ա Սամուել ԺԶ.7,Ա Տիմոթեոս Դ.12, Մոսիա 2.17, Ալմա 17.24–25, 37.6, Մորոնի10.32, ՎևՈւ 12.8, 59.23, 76.5–6, 88.125

Օգնություն ուսուցչին

«Երբ աղոթքով նախապատրաստվեք ուսուցանելու կարող եք առաջնորդվել` շեշտելով որոշակի սկզբունքներ: Դուք գուցե ձեռք բերեք ըմբռնում, թե ինչպես ներկայացնել որոշ գաղափարներ: Դուք կարող եք բացահայտել օրինակներ, առարկայական դասեր և ոգեշնչող պատմություններ կյանքի պարզ գործունեության մեջ: Դուք գուցե տպավորված զգաք՝ հրավիրելու մի բացառիկ անձնավորության դասին օժանդակելու համար: Դուք գուցե հիշեք անձնական մի փորձառության մասին, որով կարող եք կիսվել» (Teaching, No Greater Call[1999]

Հղումներ

  1. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: Ensign, Feb. 1987, 71):

  2. James E. Faust, “Howard W. Hunter: Man of God,” Ensign, Apr. 1995, 28.

  3. “President Howard W. Hunter: The Lord’s ‘Good and Faithful Servant,’” Ensign, Apr. 1995, 9, 16.

  4. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 70:

  5. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 70–71:

  6. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 71:

  7. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 71–72:

  8. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 72:

  9. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 72:

  10. «Ի՞նչ է ճշմարիտ մեծությունը»: 72: