Նախագահների ուսմունքները
Նախաբան


Նախաբան

Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը՝ օգնելու ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը և խորացնել ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի վերաբերյալ: Եկեղեցու կողմից այս շարքին հատորներ ավելացնելուն զուգահեռ դուք կկարողանաք ստեղծել ավետարանական հղումների հավաքածու ձեր տան համար: Այս գրքերը նախատեսված են օգտագործելու անձնական ուսումնասիրության և կիրակնօրյա ուսուցման համար: Դրանք կարող են նաև օգնել ձեզ` պատրաստել այլ դասեր կամ ելույթներներ և պատասխանել Եկեղեցու վարդապետությանը վերաբերող հարցերին:

Այս գիրքը նկարագրում է Նախագահ Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, ով ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ 1994 թվականի հունիսի 5-ից մինչև 1995 թվականի մարտի 3-ը:

Նկար
Հովարդ Վ. Հանթեր
Նկար
ստորագորւթյուն

Անհատական ուսումնասիրություն

Երբ ուսուցանեք Նախագահ Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, աղոթքով ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց: Յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող հարցերը կօգնեն ձեզ խորհել, հասկանալ և կիրառել Նախագահ Հանթերի ուսմունքները: Հետևյալ գաղափարները կարող են նույնպես օգտակար լինել:

  • Գրի առեք այն մտքերն ու զգացումները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց, երբ դուք ուսումնասիրում եք:

  • Ընդգծեք այն հատվածները, որոնք կամենում եք հիշել: Մտածեք այդ հատվածներն անգիր սովորելու մասին կամ նշելու դրանք ձեր սուրբ գրություններում` դրանց վերաբերող հատվածների կողքին:

  • Կարդացեք որևէ գլուխ կամ հատված ավելի քան մեկ անգամ, որպեսզի կարողանաք ավելի խորը հասկանալ այն:

  • Ինքներդ ձեզ հարցեր ուղղեք՝ ինչպես օրինակ. Ինչպե՞ս են Նախագահ Հանթերի ուսմունքները մեծացնում իմ հասկացողությունն ավետարանի սկզբունքների վերաբերյալ: Ի՞նչ է կամենում Տերը, որ ես սովորեմ այս ուսմունքներից:

  • Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես կարող են այս գրքի ուսմուքներն օգնել ձեզ անձնական մարտահրավերների և մտահոգությունների դեպքում:

  • Ձեր սովորածով կիսվեք ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Ուսուցանել այս գրքից

Հետևյալ ուղենիշերը կարող են օգնել ձեզ` ուսուցանել այս գրքից, լինի տանը, թե եկեղեցում:

Պատրաստվեք ուսուցանել

Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ պատրաստվեք ուսուցանել: Աղոթքով ուսումնասիրեք գլուխը՝ վստահ լինելու Նախագահ Հանթերի ուսմունքների ձեր ըմբռնման մեջ: Դուք կարող եք ուսուցանել ավելի մեծ ուժով, երբ նրա խոսքերը ազդեն ձեզ վրա անհատապես (տես ՎևՈւ 11.21):

Գլուխների մեծ մասը պարունակում են ավելի շատ նյութ, քան դուք կկարողանաք քննարկել մեկ ժողովի ընթացքում: Աղոթքով ընտրեք ուսմունքները, որոնք զգում եք, որ կարող են լինել ամենօգտակարը:

Խրախուսեք մասնակիցներին ուսումնասիրել գլուխը նախքան դասը, որպեսզի ավելի լավ պատրաստված լինեն` մասնակցելու քննարկումներին և լավ օրինակ ծառայեն միմյանց :

Նախապատրաստվելով զբաղեցնել նրանց, ում դուք ուսուցանում եք, հատուկ ուշադրություն դարձրեք «Ուսումնասիրության և ուսուցման առաջարկներ» բաժնին, որը գտնվում է յուրաքանչյուր գլխի վերջում: Այդ բաժնում դուք կգտնեք հարցեր, սուրբ գրություններ և օգնություն ուսումնասիրողին կամ ուսուցանողին: Հարցերն ու սուրբ գրությունները կապված են գլխի նյութի հետ: Ուսումնասիրության և ուսուցողական տեղեկատուները ավելի լայնորեն կիրառեք ավետարանն ուսումնասիրելիս և ուսուցանելիս:

Ներկայացրեք գլուխը

Երբ ներկայացնեք գլուխը, ձգտեք հաստատել մի այնպիսի մթնոլորտ, որտեղ Հոգին կարող է դիպչել մասնակիցների սրտերին ու մտքերին: Գուցե կամենաք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ ավելին.

  • Կարդացեք և քննարկեք գլխի սկզբում գտնվող «Նախագահ Հովարդ Վ. Հանթերի կյանքից» վերնագրով բաժինը, իսկ հետո քննարկեք այն:

  • Քննարկեք գլխից մի մեջբերում, նկար կամ սուրբ գրության որևէ հատված:

  • Միասին երգեք որևէ օրհներգ:

  • Համառոտակի կիսվեք թեմայի վերաբերյալ անձնական փորձառությամբ:

Խրախուսեք քննարկումներ Նախագահ Հանթերի ուսմունքների մասին

Երբ այս գրքից ուսուցանեք, հրավիրեք մյուսներին` կիսվել իրենց մտքերով, հարցեր ուղղեք, վկայեք և ուսուցանեք միմյանց: Երբ նրանք ակտիվորեն մասնակցեն, ավելի լավ պատրաստված կլինեն սովորելու և ստանալու անձնական հայտնություն:

Թույլ տվեք լավ քննարկումներ ծավալվեն ավելի շատ, քան փորձեք ներառել բոլոր ուսմունքները: Առաջնորդեք քննարկումները, որպեսզի դրանք կենտրոնանան Նախագահ Հանթերի ուսմունքների վրա:

Հարցերը, որ տրված են յուրաքանչյուր գլխի վերջում, արժեքավոր աղբյուր են քննարկումը խրախուսելու համար: Դուք կարող եք նաև մշակել ձեր սեփական հարցերը, որոնք հատկապես նրանց համար են, ում դուք ուսուցանում եք: Քննարկում խրախուսելու մի քանի այլ գաղափարներ տրված են ստորև.

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են այդ գլխի իրենց անհատական ուսումնասիրությունից: Կարող է օգտակար լինել կապվել մի քանի մասնակիցների հետ շաբաթվա ընթացքում և խնդրել, որ նրանք պատրաստված գան` կիսվելու այն ամենով, ինչ իրենք սովորել են:

  • Հանձնարարեք գլխի վերջում ընտրված հարցերը անհատների կամ փոքր խմբերի: Խնդրեք մասնակիցներին` տվյալ գլխի մեջ գտնել այն ուսմունքները , որոնք վերաբերում են հարցերին: Ապա հրավիրեք նրանց` կիսվել իրենց մտքերով կամ գրի առնել դրանք:

  • Միասին կարդացեք Նախագահ Հանթերի ուսմունքներից, որոնք տրված են տվյալ գլխում: Խնդրեք մասնակիցներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց իսկ փորձառությունից, որոնք վերաբերում են այդ ուսմունքներին:

  • Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և մտքում կարդալ այն: Հանձնարարեք նրանց, ովքեր ընտրել են նույն բաժինը, հավաքվել երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով և քննարկել այն, ինչ սովորել են:

Խրախուսեք, որ նրանք կիրառեն և կիսվեն

Նախագահ Հանթերի ուսմունքներն առավելագույնս իմաստալից կլինեն, երբ մարդիկ կիրառեն դրանք իրենց կյանքում և կիսվեն դրանցով ուրիշների հետ: Գուցե կամենաք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ ավելին.

  • Հարցրեք մասնակիցներին, թե ինչպե՞ս կարող են նրանք կիրառել Նախագահ Հանթերի ուսմունքները` տանը, Եկեղեցում և այլ ոլորտներում ունեցած իրենց պարտականությունները կատարելիս: Օրինակ, գուցե դուք օգնեք նրանց խորհել և քննարկել, թե ինչպես կարող են կիրառել նրա ուսմունքները` որպես ամուսիններ, կանայք, ծնողներ, որդիներ, դուստրեր, տնային կամ այցելող ուսուցիչներ:

  • Հրավիրեք մասնակիցներին` կիսվել իրենց սովորածը կիրառելու ընթացքում ունեցած փորձառություններով:

  • Խրախուսեք մասնակիցներին` Նախագահ Հանթերի ուսմունքներով կիսվել ընտանիքի անդամների և ընկերների հետ:

Եզրափակեք քննարկումը

Համառոտ ամփոփեք դասը կամ խնդրեք որևէ մեկին կամ երկու ուրիշների անել այդ: Վկայեք ուսմունքների մասին, որոնք դուք քննարկել եք: Գուցե նաև կամենաք առաջարկել մյուսներին` կիսվել իրենց վկայություններով:

Տեղեկություն նյութերի աղբյուրների մասին

Այս գրքի ուսմունքները ուղիղ մեջբերումներ են Նախագահ Հովարդ Վ.Հանթերի քարոզներից կամ հոդվածներից: Հրատարակված աղբյուրներից մեջբերումները պահպանել են կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերը և բնօրինակ աղբյուրների պարբերությունները, եթե խմբագրական և կամ տպագրական փոփոխություններն անհրաժեշտ են եղել բարելավելու դյուրընթեռնելիությունը: Քանի որ մեջբերումները պահպանում են հրատարակված աղբյուրներին հավատարմությունը, դուք գուցե տեքստում նկատեք փոքրիկ ոճական անհամապատասխանություններ : Օրինակ, դերանունները, որոնք վերաբերում են Աստվածությանը փոքրատառերով են որոշ մեջբերումներում, իսկ մյուսներում մեծատառերով:

Նախագահ Հանթերը հաճախ է օգտագործել մարդիկ, մարդ, և մարդկություն բառերը` դիմելով բոլոր մարդկանց` ինչպես արական այնպես էլ իգական սեռերին: Նա նաև հաճախ է օգտագործել դերանունները նա և նրան ի նկատի ունենալով երկու սեռերին էլ: Լեզվական այս կանոնները սովորական էին նրա դարաշրջանում և նա սովորաբար օգտագործում էր դրանք` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: