Նախագահների ուսմունքները
Գլուխ 21. Հավատք և վկայություն


Գլուխ 21

Հավատք և վկայություն

«Կյանքի մեծագույն ձեռքբերումը Աստծուն գտնելն է և իմանալը, որ Նա ապրում է»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Հովարդ Վ. Հանթերը սկսեց զարգացնել իր վկայությունը վաղ մանկության շրջանում Այդահո նահանգի Բոյս քաղաքում : Չնայած նրա հայրը այդ ժամանակ Եկեղեցու անդամ չէր, մայրը նրան դաստիարակեց ավետարանով: «Նրա ծնկի վրա մենք սովորեցինք աղոթել»,հիշում էր նա: Ես վկայություն ստացա, երբ տղա էի մայրիկիս ծնկի վրա:1

Հովարդի վկայությունն աճեց տարիների ընթացքում: Երբ նա արդեն քսանն անց էր և ապրում էր Լոս Անջելոսում` Կալիֆորնիայի նահանգ, նա սկսեց ճանաչել ավետարանի լուրջ ուսումնասիրության կարևորությունը: Նա գրել է. «Չնայած ես հաճախում էի Եկեղեցու դասերին իմ կյանքի մեծ մասը, իմ առաջին իսկական զարթոնքը ավետարանի հանդեպ եկավ Կիրակնօրյա Դպրոցի դասի ժամանակ Ադամսի ծխում, որն ուսուցանում էր Եղբայր Փիթեր Ա. Քլեյթոնը: Նա հարուստ գիտելիքներ ուներ և ունակություն` ոգեշնչելու երիտասարդներին: Ես ուսումնասիրում էի դասերը, կարդում էի դասից դուրս հանձնարարությունները, որոնք նա տալիս էր մեզ և մասնակցում էի հանձնարարված նյութերի վերաբերյալ քննարկմանը: … Ես հիշում եմ կյանքիս այս շրջանը որպես մի ժամանակ, երբ ավետարանի ճշմարտությունները սկսեցին բացվել: Ես միշտ վկայություն եմ ունեցել ավետարանի մասին, բայց հանկարծ ես սկսեցի հասկանալ»:2

Շատ տարիներ անց Նախագահ Հանթերը բացատրել է. «Գալիս է մի ժամանակ, երբ մենք հասկանում ենք մեր ստեղծման սկզբունքները և թե ով ենք մենք: Հանկարծ այս բաները լուսավորվում են մեզ համար, և մեր սրտերի լարերը սկսում են իսկապես թրթռալ: Սա այն ժամանակն է, երբ վկայությունը մտնում է մեր բուն հոգիները, և մենք անկասկած իմանում ենք, որ Աստված մեր հայրն է, որ Նա ապրում է, որ Նա իրականություն է, որ մենք տառացիորեն նրա զավակներն ենք»:3

Նախագահ Հանթերի հավատքի և վկայության վերաբերյալ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Նախագահ Հանթերի համար … կար հավատքի հզոր ուժ: Կար աստվածային բաների և հավերժական բաների գիտության վերաբերյալ վստահություն: … [Նա] ուներ վստահ ու համոզված վկայություն Աստծո՝ մեր Երկնային Հոր ապրող իրականության մասին: Նա մեծ համոզմունքով բարձրաձայնեց իր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի՝ մարդկության Քավիչի աստվածայնության մասին»:4

Նկար
Քրիստոսը՝ մարդկանցով շրջապատված։

«Մեծագույն ձգտումը Աստծուն փնտրելն է՝ որոշելու Նրա իրական լինելը, Նրա անձնական հատկանիշները և ապահովելու գիտելիք Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ»:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Հավատքի միջոցով մենք կարող ենք գտնել Աստծուն և իմանալ, որ Նա ապրում է:

Կյանքում մեծագույն ձեռքբերումն է` գտնել Աստծուն և իմանալ, որ Նա ապրում է: Ինչպես որևէ այլ արժանավոր նվաճում, սա կարող է միայն ձեռք բերվել նրանց կողմից, ովքեր կհավատան և հավատք կունենան այն բաների հանդեպ, որոնք սկզբում չեն կարող ակնհայտ լինել: 5

Երբ մարդու մտքերը դառնում են դեպի Աստված և այն ամենը, որոնք վերաբերում են Աստծուն, մարդը ենթարկվում է հոգևոր փոխակերպման: Այն բարձրացնում է նրան առօրյայից և տալիս նրան ազնիվ ու Աստվածանման բնավորություն: Եթե մենք հավատք ունենք առ Աստված, մենք օգտագործում ենք կյանքի մեծ օրենքներից մեկը: Մարդկային էության ամենահզոր ուժը հավատքի հոգևոր զորությունն է: 6

Մեծագույն ձգտումը Աստծուն փնտրելն է՝ որոշելու Նրա իրական լինելը, Նրա անձնական հատկանիշները և ապահովել գիտելիք Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ: Հեշտ չէ գտնել Աստծո կատարյալ ըմբռնում: Որոնումը պահանջում է հետևողական ջանքեր և կան մարդիկ, ովքեր երբեք չեն շարժվում` հետամուտ լինելու այս գիտելիքին: …

Լինի գիտական ճշմարտությունների վերաբերյալ գիտելիք որոնելը, թե Աստծուն բացահայտելը, մարդ պետք է հավատք ունենա: Սա է դառնում մեկնարկային կետը: Հավատքը սահմանվել է շատ ձևերով, բայց ամենադասական սահմանումը տրվել է Եբրայեցիներին գրված նամակի հեղինակի կողմից այս իմաստալի խոսքերով.«Հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է»: (Եբր. ԺԱ.1:) Այլ խոսքով ասած, հավատքը դարձնում է մեզ վստահ նրանում, ինչի հույս ունենք և համոզված նրանում, ինչ մենք չենք տեսնում: … Նրանք, ովքեր լրջորեն որոնում են Աստծուն, չեն տեսնում Նրան, բայց նրանք գիտեն Նրա իրական լինելու մասին հավատքով: Դա ավելին է, քան` հույսը: Հավատքն է դարձնում դա համոզմունք՝ ապացույց այն բաների, որոնք անտեսանելի են:

Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը` [Պողոս Առաքյալը], շարունակում է. «Հավատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խոսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են»: (Եբր. ԺԱ.3:) Հավատքն այստեղ նկարագրվում է որպես հավատալը կամ համոզմունք ունենալը, որ աշխարհը ստեղծվել է Աստծո խոսքով: Վկայություններ չեն կարող ստեղծվել այս փաստն ապացուցելու համար, բայց հավատքը տալիս է գիտելիք, որ այն, ինչ տեսնում ենք երկրագնդի հրաշալիքներում և ողջ բնությունը արարվել է Աստծո կողմից: …

Ես ունեմ դրական համոզմունք, որ Աստված իրականություն է, որ Նա ապրում է: Նա մեր Երկնային Հայրն է, և մենք Նրա հոգևոր զավակներն ենք: Նա է ստեղծել երկինքն ու երկիրը և բոլոր բաները երկրի վրա և հեղինակն է հավերժական օրենքների, որոնց միջոցով կառավարվում է տիեզերքը: Այս օրենքները հայտնագործվում են քիչ- քիչ, երբ մարդը շարունակում է իր որոնումը, բայց դրանք գոյություն են ունեցել միշտ և հավերժ կմնան անփոփոխ:7

2

Աստծո իրական լինելու մասին գիտելիք ձեռք բերելու համար մենք պետք է հավատարիմ ջանք գործադրենք, կատարենք Նրա կամքը և աղոթենք ըմբռնման համար:

Որպեսզի գտնենք Աստծուն որպես իրականություն, մենք պետք է հետևենք այն ուղուն, որը Նա է մատնանշել որոնման համար: Ուղին մեկն է, որը տանում է դեպի վեր. այն պահանջում է հավատք և ջանք և հեշտ ուղի չէ: Այդ պատճառով շատ մարդիկ չեն կամենում նվիրվել Աստծո իրականությունը իրենք իրենց ապացուցելու դժվարին խնդրին: Ընդհակառակը, ոմանք բռնում են հեշտ ուղին և մերժում են Նրա գոյությունը կամ պարզապես հետևում են կասկածողի անորոշության ուղուն: …

… Երբեմն հավատքը նշանակում է հավատալ, որ ինչ- որ բան ճիշտ է, որտեղ բավականաչափ ապացույց չկա գիտելիքը հաստատելու համար: Մենք պետք է շարունակենք քննությունը և հետևենք հորդորին. «Հետևաբար, խնդրեք և դուք կստանաք. թակեք և կբացվի ձեզ. քանզի նա, ով խնդրում է, ստանում է. և նրա համար, ով թակում է, կբացվի»: (Մատ. Է.7–8:) …

Դա համընդհանուր կանոն է, որ մենք չենք ստանում արժեքավոր բաներ, մինչև չենք վճարում գինը: Ուսանողը չի դառնում գիտուն, մինչև չի տքնում և ջանք թափում հաջողության հասնելու համար: Եթե նա չի կամենում անել այդպես, արդյոք նա կարո՞ղ է ասել՝ չկա այնպիսի բան, ինչպիսին կրթաթոշակն է: … Ճիշտ նույնպես հիմարություն է մարդու համար ասել Աստված չկա, պարզապես այն պատճառով, որ նա հակում չի ունեցել որոնելու Նրան:

… Որպեսզի անձնավորությունը ձեռք բերի անսասան գիտելիք Աստծո իրական լինելու վերաբերյալ, նա պետք է ապրի պատվիրաններով և այն վարդապետություններով, որ հայտարարվել է Փրկչի կողմից Իր անձնական ծառայության ընթացքում: … Նրանք ովքեր պատրաստակամ են` որոնում կատարելու, նրանք գործի են անցնում և կատարում Աստծո կամքը, կունենան գիտելիք, որը կգա նրանց` Աստծո իրական լինելու վերաբերյալ:

Երբ մարդը գտնում է Աստծուն և հասկանում Նրա ուղիները, նա իմանում է, որ ոչ մի բան տիեզերքում պատահական չի լինում, այլ բոլոր բաները առաջացել են աստվածանորեն նախասահմանված ծրագրով: Ինչպիսի հարուստ իմաստավորում է գալիս նրա կյանք: Հասկացողությունը, որը գերազանցում է աշխարհիկ գիտությունը, նրանն է: Աշխարհի գեղեցկությունները դառնում են ավելի գեղեցիկ, տիեզերական համակարգը դառնում ավելի իմաստալի և Աստծո բոլոր արարչագործությունները ավելի հասկանալի, երբ նա ականատես է լինում, թե ինչպես Աստծո օրերը գալիս են և գնում և եղանակները հաջորդում են՝ յուրաքանչյուրն իր կարգով: 8

Քրիստոսն իր ծառայության ընթացքում բացատրեց այն եղանակը, թե մարդն ինչպես կարող է իմանալ ճշմարտությունն Աստծո մասին: Նա ասել է.«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» ( Հովհաննես Է.17): Վարդապետը նաև բացատրել է Հոր կամքը և մեծ պատվիրանն այս ձևով. «Սիրիր քո Տեր Աստուծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» (Մատ. ԻԲ.37): Նրանք, ովքեր կկամենան ձգտել անել Աստծո կամքը և պահել Նրա պատվիրանները, կստանան անձնական հայտնություն, ինչ վերաբերում է Տիրոջ աշխատանքի աստվածայնությանը՝ բերելով վկայություն Հոր մասին:

Նրանց, ովքեր կամենում են հասկանալ, Հակոբոսի խոսքերը բացատրում են, թե ինչպես այն կարող է ձեռք բերվել. «Բայց եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան»: (Հակոբոս Ա.5): Երևում է, Հակոբոսը նկատի չուներ գիտական իմաստով փաստացի գիտելիքը, այլ ավելի շուտ հայտնությունը, որը գալիս էր բարձրից, որը պատասխանում է մարդկանց հարցերին, որպես արդյունք հետևելով աղոթելու այս հորդորին: …

Այսպիսով մենք ունենք բանաձևը Աստծուն որոնելու համար և միջոցներ իրականացնելու այդ որոնումը՝ հավատք, սեր և աղոթք: Գիտությունը սքանչելի բաներ է արել մարդու համար, բայց այն չի կարող իրականացնել այն, որ նա պետք է ինքուրույն անի իր համար, որից մեծագույնը՝ Աստծո իրական լինելը գտնելն է: Խնդիրը հեշտ չէ, գործը թեթև չէ, բայց ինչպես նշվում է վարդապետի կողմից. «Մեծ պիտի լինի նրանց վարձքը և հավերժական պիտի լինի նրանց փառքը»: (ՎևՈւ 76.6):9

3

Մենք պետք է հավատանք, որպեսզի տեսնենք:

Թովմասը կամեցավ տեսնել` մինչև իր հավատալը:

Հարության օրվա երեկոյան Հիսուսը հայտնվեց և կանգնեց Իր աշակերտների մեջտեղում` փակ սենյակում: Նա ցույց տվեց նրանց իր ձեռքերը, որոնք մեխվել էին և Իր կողը, որը խոցվել էր նիզակով: Թովմասը` տասներկուսից մեկը, ներկա չէր, երբ դա տեղի ունեցավ, բայց մյուսները պատմեցին նրան, որ իրենք տեսել էին Տիրոջը, և որ Նա խոսել էր նրանց հետ: … Թովմասը թերահավատ էր:

«…Եթե նորա ձեռքերումն բեւեռների նշանը չտեսնեմ, եւ իմ մատը չդնեմ բեւեռների տեղը, եւ իմ ձեռքը չկոխեմ նորա կողը, չեմ հաւատալ» (Հովհաննես Ի.25:)

… Ինչ որ տեղ Թովմասը ներկայացնում է մեր դարի ոգին: Նա չէր բավարարվի նրանով, որը նա տեսնել չէր կարող, չնայած եղել էր Վարդապետի հետ և գիտեր Նրա ուսմունքները՝ հավատքի և կասկածի վերաբերյալ: … Հավատքը բարձր դիրք չի վերցնում կասկածի վրա, երբ մարդը պիտի զգա կամ տեսնի, որպեսզի հավատա:

Թովմասը չէր կամենում հիմնվել հավատքի վրա: Նա կամենում էր փաստերի դրական ապացույց: Նա կամենում էր գիտելիք, ոչ թե հավատք: Գիտելիքը կապված է անցյալի հետ, որովհետև անցյալի մեր փորձառություններն այն բաներն են, որոնք մեզ գիտելիք են տալիս, բայց հավատքը կապված է ապագայի հետ՝ անիմանալիի հետ, որտեղով մենք դեռ չենք քայլել:

Մենք մտածում ենք Թովմասի մասին, որպես մեկի, ով ճանապարհորդել էր և զրուցել Վարդապետի հետ և ով ընտրվել էր Նրա կողմից: Ներքուստ մենք ցանկանում ենք, որ Թովմասը կարողանար շրջվել դեպի ապագան` վստահությամբ այն բաների հանդեպ, որոնք այդ ժամանակ դեռ ոչ տեսանելի էին, փոխարենը փաստորեն ասելու. «Տեսնելը հավատալ է»: …

Հավատքը մեզ տալիս է վստահություն բաների հանդեպ, որոնք տեսանելի չեն:

Մի շաբաթ անց աշակերտները կրկին հավաքվեցին միասին` նույն տանը` Երուսաղեմում: Այս անգամ Թովմասը նրանց հետ էր: Դուռը փակ էր, բայց Հիսուսը եկավ և կանգնեց նրանց մեջտեղում և ասաց. «Խաղաղութիւն ձեզ:

Յետոյ Թովմասին ասեց. Բեր քո մատը այստեղ, եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհավատ՝ այլ հավատացեալ:» (Հովհաննես Ի.26–27): …

«Յիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ՝ հավատացիր. երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են:» ([Հովհաննես] Ի.29):

Այս իրադարձությունը հանդիսանում է որպես բոլոր ժամանակների մեծ դասերից մեկը: Թովմասն ասաց. «Տեսնելը հավատալ է», իսկ Հիսուսը պատասխանեց.«Հավատալը տեսնել է»: …

Հավատքի դասական օրինակը վերագրվում է Պողոս Առաքյալին իր Եբրայեցիներին գրված նամակում.«Հավատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է:» (Եբր. ԺԱ.1:)

Այս հայտարարությունը չի ենթադրում կատարյալ գիտելիք, այլ նկարագրում է հավատքը, որպես մի բան, որը տալիս է մարդուն համոզվածություն կամ վստահություն այն բաների հանդեպ, որոնք դեռ ապագայում են: Այդ բաները կարող են գոյություն ունենալ, բայց հավատքի միջոցով է, որ դրանք իրականանում են: Հավատքը տալիս է մեզ վստահություն բաների հանդեպ, որոնք տեսանելի չեն կամ ենթակա` դրական ապացույցի:

Կարող է թվալ, որ Թովմասը կորցրել էր իր վստահությունը ապագայի հանդեպ: Նա նայում էր դեպի անցյալը: Նա ուզում էր ապացույց այն բանի համար, որն այդ ժամանակ տեսանելի չէր: Նրանք, ովքեր կորցնում են կամ չունեն հավատք, ապրում են անցյալում, կորցնում են հույսը ապագայի հանդեպ: Ինչպիսի մեծ փոփոխություն է գալիս այն մարդու կյանք, ով գտնում է մնայուն հավատք՝ տալու համոզվածություն և վստահություն:

Նկար
Christ with blind man

«Կույր մարդը հավատաց և [նրան] թույլ տրվեց տեսնել»:

Կույր ծնված մարդը չկասկածեց, նա հավատաց Փրկչին:

Եթե մենք ետ վերադառնանք Հովհաննեսի իններորդ գլուխը, կկարդանք մեկ այլ դեպքի մասին, որը տեղի ունեցավ Երուսաղեմում, որում մի մարդ, ով կույր էր ծնվել, ստացավ իր տեսողությունը: Շաբաթ օր էր, և Հիսուսը հավանաբար տաճարի մոտակայքում էր, երբ նա տեսավ կույր մարդուն և նրա աշակերտները հարցրեցին նրան.

«…Ռաբբի, ո՞վ է մեղանչել, սա՞ թէ իրան ծնողքը, որ կոյր է ծնուել: 

«Յիսուսը պատասխանեց. Ոչ դա է մեղանչել, եւ ոչ էլ իրան ծնողքը. այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում:

Ինձ պետք է նորա գործերը գործել, որ ինձ ուղարկեց, քանի որ օր կայ. գիշերը գալիս է, որ այն ժամանակ ոչ ով կարող չէ գործել:

Քանի որ աշխարհքումն եմ, լոյս եմ աշխարհքի:» (Հովհաննես Թ.2–5:)

Այնուհետև Հիսուսը թքեց գետնին, և թուքը խառնեց հողի փոշու հետ և ցեխ շինեց: Նա ցեխը քսեց կույրի աչքերին և նրան ասաց, որ գնար և լվացվեր Սիլովամի ավազանում: Եթե դա լիներ Թովմասը, արդյո՞ք նա կգնար ինչպես իրեն պատվիրվեր, թե կտար այս հարցը. «Ի՞նչ օգուտ կարող է գալ այդ կեղտոտ ավազանի լճացած ջրում լվացվելուց» կամ «Ի՞նչ բուժական հատկություններ կարող է լինել թքի ու հողի փոշու խառնուրդի մեջ»: Սրանք կարող են թվալ խելամիտ հարցեր, բայց եթե կույր մարդը կասկածեր և հարցեր տար, նա այդպես էլ կույր կմնար : Ունենալով հավատք, նա հավատաց և արեց` ինչպես իրեն հրահանգվեց: Նա գնաց և լվացվեց ավազանում և ետ դարձավ՝ տեսնելով: Հավատալը տեսնել է: …

«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»:

Կույր մարդը հավատաց և թույլ տրվեց տեսնել: Թովմասը կամեցավ տեսնել, մինչև իր հավատալը: Աշխարհը լի է Թովմասներով, բայց կան շատերը Երուսաղեմի կույր մարդու նման: Եկեղեցու միսիոներներն այս երկուսից էլ ամեն օր հանդիպում են, երբ նրանք տանում են իրենց ուղերձն աշխարհին, Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի ուղերձը: … Ոմանք հավատում են, ունեն հավատք և մկրտվում են: Ոմանք չեն կամենում ընդունել, որովհետև նրանք չեն կարողանում տեսնել կամ զգալ:

Չկա դրական, կոնկրետ, շոշափելի ապացույց, որ Աստված ապրում է, սակայն միլիոնավորներն ունեն գիտելիք, որ նա ապրում է այն հավատքի միջոցով, որը հանդիսանում է անտեսանելի բաների ապացույցը: Շատերն ասում են միսիոներներին.«Ես կընդունեի մկրտություն, եթե կարողանայի հավատալ, որ Ջոզեֆ Սմիթին այցելել են Հայրը և Որդին»: Այս փաստի համար չկա դրական, կոնկրետ, շոշափելի ապացույց, բայց նրանց համար, ում հպվում է Հոգին, հավատքը կկանգնի այդպիսի ապացույցի տեղում, այնպիսի բաների վերաբերյալ, որոնք անտեսանելի են: Հիշեք խաչված Վարդապետի խոսքերը, երբ Նա կանգնեց Թովմասի առջև.

«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» ([Հովհաննես] Ի.29):

Նրանք, ովքեր հավատում են, հավատքի միջոցով կտեսնեն:

Ես ավելացնում եմ իմ վկայությունը հազարավոր և հազարավոր միսոներների վկայությանը, որ Աստված իսկապես ապրում է, որ Հիսուսը աշխարհի Փրկիչն է, որ նրանք, ովքեր կհավատան, հավատքի միջոցով անպատճառ կտեսնեն:10

4

Մեր հավատքի վրա հիմնվելով գործելը կտանի դեպի անձնական վկայության:

Որպես երեխաներ, մենք որպես փաստ ընդունեցինք այն բաները, որոնք ասվել են մեզ մեր ծնողների կամ ուսուցիչների կողմից այն վստահության շնորհիվ, որ մենք ունեցել ենք նրանց հանդեպ: Մի փոքրիկ տղա կցատկի բարձր տեղից առանց վախենալու, եթե նրա հայրն ասի նրան, որ նա կբռնի իրեն: Փոքրիկ տղան ունի հավատք, որ իր հայրը չի թողնի, որ նա ընկնի: Երբ երեխաները մեծանում են, նրանք սկսում են մտածել ինքնուրույն, հարցնելու և ունենալու կասկածներ այն բաների վերաբերյալ, որոնք շոշափելի ապացույցի ենթակա չեն: Ես համակրանք ունեմ երիտասարդ տղամարդկանց և կանանց հանդեպ, երբ ազնիվ կասկածներ են մտնում նրանց միտքը, և նրանք զբաղվում են կասկածները լուծելու մեծ կոնֆլիկտով: Այս կասկածները կարող են լուծվել, եթե նրանք ազնիվ ցանկություն ունեն իմանալու ճշմարտությունը` գործադրելով բարոյական, հոգևոր և մտավոր ջանք: Նրանք դուրս կգան այդ կոնֆլիկտից ավելի ամուր, ավելի ուժեղ, ավելի մեծ հավատքով՝ պայքարի շնորհիվ: Նրանք գնացին փոքր, վստահող հավատքից կասկածի և կոնֆլիկտի միջով դեպի ամուր հիմնավոր հավատք, որը հասունանում է՝ դառնալով վկայություն: 11

Ուսանողները ժամեր են անցկացնում գիտական լաբորատորիաներում փորձարկումներ կատարելով ճշմարտությունը գտնելու համար: Եթե նրանք անեն նույն բանը հավատքի, աղոթքի, ներման, համեստության և սիրո հետ, նրանք կգտնեն վկայություն Հիսուս Քրիստոսի՝ այդ սկզբունքները տվողի մասին:12

Հիսուս Քրիստոսի ավետարանը ուղղակի հավատքի ավետարան չէ, այն գործողության պլան է: … Նա չի ասել «դիտարկեք» իմ ավետարանը,Նա ասել է «ապրեք» դրանով: Նա չի ասել.«Ուշադրություն դարձրեք դրա գեղեցիկ կառուցվածքին և պատկերներին», Նա ասել է.«Գնացեք, արեք, տեսեք, զգացեք, տվեք, հավատացեք»: …

Գործողությունը անձնական վկայության գլխավոր հիմքերից մեկն է: Ամենահաստատուն վկայությունն այն է, որ գալիս է անմիջապես անձնական փորձառությունից: Երբ հրեաները մարտահրավեր նետեցին Հիսուսի վարդապետությանը, որը Նա ուսուցանում էր տաճարում, նա պատասխանեց.«… իմ վարդապետութիւնն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է»: Ապա Նա ավելացրեց բանալին՝ դեպի անձնական վկայություն. «Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար, թէ արդեոք Աստուածանի՞ց է, կամ եթէ ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես Է.16–17:)

Արդյոք մենք լսո՞ւմ ենքՓրկչի այս հայտարարության հրամայականը: «Եթե որևէ մարդ անի … նա պիտի իմանա» Հովհաննեսը ըմբռնեց այս հրամայականի նշանակությունը և շեշտադրեց դրա իմաստը իր [թղթում]: Նա ասել է. «Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պետք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնա» (Ա Հովհաննես Բ.6):

Պարզապես ասելը, ընդունելը, հավատալը բավական չէ: Դրանք անավարտ են մինչև այն, ինչ դրանք նշանակում են, որ փոխակերպվեն ամենօրյա ապրելակերպի դինամիկ գործողության: Սա այդ դեպքում անձնական վկայության ամենահրաշալի աղբյուրն է : Մարդը գիտի, որովհետև նա զգացել է: Նա ստիպված չէ ասել.«Եղբայր Ջոնսն ասաց ճշմարիտ է և ես հավատում եմ նրան»: Նա կարող է ասել.«Ես ապրել եմ այս սկզբունքով իմ սեփական կյանքում, և ես գիտեմ անձնական փորձառությամբ, որ դա գործում է: Ես զգացել եմ դրա ազդեցությունը, ստուգել եմ դրա պրակտիկ օգտակարությունը և գիտեմ որ դա լավ է: Ես կարող եմ վկայել իմ սեփական գիտելիքից ելնելով, որ դա ճշմարիտ սկզբունք է:

Շատ մարդիկ կրում են այդպիսի վկայություն իրենց իսկ կյանքում և չեն ընդունում դրա արժեքը: Վերջերս մի երիտասարդ կին ասաց.«Ես վկայություն չունեմ ավետարանի մասին: Կուզենայի ունենալ: Ես ընդունում եմ դրա ուսմունքները: Ես գիտեմ, դրանք գործում են իմ կյանքում: Ես տեսնում եմ, որ դրանք գործում են ուրիշների կյանքում: Եթե միայն Տերը պատասխան տա իմ աղոթքներին և մի վկայություն տա, ես կլինեմ կենդանի մարդկանցից ամենաերջանիկներից մեկը: Այն, ինչ այս երիտասարդ կինն էր ուզում հրաշագործ միջամտություն էր, սակայն նա արդեն տեսել էր ավետարանի հրաշքը, որն ընդարձակել էր և բարձրացրել նրա իսկ կյանքը: Տերը պատասխանելէրնրա աղոթքներին: Նա իսկապես ուներ վկայություն, բայց չէր ընդունում, թե ինչի համար էր դա: 13

Որպես կարգված Առաքյալ և Քրիստոսի հատուկ վկա, ես տալիս եմ ձեզ հանդիսավոր վկայություն, որ Հիսուս Քրիստոսը փաստորեն Աստծո Որդին է: … Ես Սուրբ Հոգու զորությամբ է, որ բերում եմ իմ վկայությունը: Ես գիտեմ Քրիստոսի իրական լինելու մասին, կարծես տեսած լինեի իմ աչքերով և լսած լինեի իմ ականջներով: Ես գիտեմ նաև, որ Սուրբ Հոգին կհաստատի իմ վկայության ճշմարտացիությունը նրանց բոլորի սրտերում, ովքեր լսում են հավատքի ականջով:14

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Հանթերն ուսուցանում է, որ «կյանքի մեծագույն ձեռքբերումն է գտնել Աստծուն և իմանալ, որ Նա ապրում է» (բաժին 1): Ո՞րն է հավատքի դերը այդ որոնումն իրականացնելու համար: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ` գտնել Աստծուն և իմանալ, որ Նա ապրում է:

  • Նախագահ Հանթերն ասում է. «Աստծո իրական լինելու վերաբերյալ գիտելիք ձեռք բերելու «խնդիրը հեշտ չէ» և «աշխատանքը թեթև չէ»: Ինչո՞ւ եք կարծում, որ նվիրված ջանքն անհրաժեշտ է մեզ՝ այդ գիտելիքը ձեռք բերելու համար: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ճանաչել մեր թուլությունները: Ինչո՞ւ է պատվիրանները պահելը կարևոր Աստծուն ճանաչել սկսելու համար:

  • Բաժին 3-ում Նախագահ Հանթերն օգտագործում է Թովմասի և կույր ծնված մարդու միջև հակադրությունը՝ ուսուցանելու, որ եթե մենք հավատանք, մենք կկարողանանք տեսնել: Ինչպե՞ս կարող են Նախագահ Հանթերի կռահումները այս պատմություններում կիրառում ունենալ ձեր կյանքում: Ինչպե՞ս է հավատք գործադրելը հնարավոր դարձրել ձեզ համար տեսնելը:

  • Վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները, որ մեր հավատքի վրա հիմնվելով գործելը վկայություն ձեռք բերելու բանալին է (տես բաժին 4): Որո՞նք են այն ուղիները, որոնցով կարող եք գործել ձեր հավատքի վրա հիմնվելով: Ինչպե՞ս կարող է հավատքը հաղթել կասկածին: Ինչպե՞ս է հավատքի վրա հիմնվելով գործելն օգնել, որ ձեր վկայությունն ավելի ուժեղ դառնա:

Առնչվող սուրբ գրություններ

Հովհաննես ԺԷ.3, Եբրայեցիս ԺԱ.1–6, Ալմա 5.45–48, 30.40–41, 32.26–43, Եթեր 12.4, 6–22, Մորոնի 10.4–5, ՎևՈւ 42.61

Օգնություն ուսուցչին

«Ուղղեք հարցեր, որոնք պահանջում են սովորողներից գտնել պատասխաններ սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների ուսմունքներում» (Ուսուցում, չկա ավելի մեծ կոչում [1999], 62):

Հղումներ

  1. In J M. Heslop, “He Found Pleasure in Work,” Church News, Nov. 16, 1974, 4, 12.

  2. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), -71.

  3. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 48.

  4. Gordon B. Hinckley, “A Prophet Polished and Refined,” Ensign, Apr. 1995, 35.

  5. “Faith as the Foundation of Accomplishment,” Instructor, Feb. 1960, 43.

  6. In Conference Report, Apr. 1960, 124-25.

  7. “To Know God,” Ensign, Nov. 1974, 96–97.

  8. In Conference Report, Apr. 1970, 7-10.

  9. “To Know God,” 97.

  10. In Conference Report, Oct. 1962, 22-24.

  11. “Secretly a Disciple?” Improvement Era, Dec. 1960, 948.

  12. The Teachings of Howard W. Hunter, 48.

  13. In Conference Report, Apr. 1967, 115-16.

  14. “An Apostle’s Witness of Christ,” Ensign, Jan. 1984, 70.