Նախագահների ուսմունքները
Գլուխ 17. Պահեք և պաշտպանեք ընտանիքը


Գլուխ 17

Պահեք և պաշտպանեք ընտանիքը

«Տունը կարող է երբեմն սովորական տեղ թվալ իր առօրյա պարտականություններով, սակայն նրա հաջողությունը պետք է մեր բոլոր ձգտումներից մեծագույնը լինի»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Հովարդ Վ. Հանթերը մեծացել է սիրառատ, աշխատասեր մի ընտանիքում, որտեղ նա սովորել է իր ծնողներից, որ երջանիկ օջախ կառուցելը հաճախ զոհաբերություն է պահանջում: Ամուսնանալուց ոչ շատ առաջ, նա մի զոհաբերություն կատարեց, որ անհրաժեշտ էր իր ապագա ընտանիքի բարօրության համար:

Հովարդը երաժշտության հանդեպ սեր էր զարգացրել երիտասարդ տարիքում: Նա սկզբում սովորեց դաշնամուր, ապա ջութակ նվագել , իսկ հետո ինքնուրույն սովորեց նվագել շատ ուրիշ գործիքների վրա: Երբ դեռահաս էր, նա ստեղծեց իր սեփական նվագախումբը` «Hunter’s Croonaders», որը նվագում էր պարահանդեսներում և այլ իրադարձությունների ժամանակ Այդահո նահանգի Բոյս քաղաքում: Երբ նա 19 տարեկան էր, նրա նվագախումբը վարձեցին դեպի Ասիա երկամսյա նավարկությունը երաժշտությունով ապահովելու համար:1

Նավարկությունից վերադառնալուց մեկ տարի հետոՀովարդը տեղափոխվեց Հարավային Կալիֆորնիա, որտեղ նա շարունակում էր նվագել տարբեր խմբերի հետ: Կալիֆորնիայում նա հանդիպեց Քլեր Ջեֆսին, որին ամուսնանալու առաջարկություն արեց 1931 թվականի գարնանը: Նրանց ամուսնությունից չորս օր առաջ Հովարդը նվագում էր իր նվագախմբում, իսկ հետո հավաքեց գործիքները և այլևս երբեք չնվագեց որպես մասնագետ երաժիշտ: Երաժշտություն ապահովելը պարահանդեսների և երեկույթների համար «ինչ որ տեղ դյութիչ էր,- ասել է նա,- և ես լավ փող էի վաստակում», բայց նա զգում էր, որ այդ ապրելակերպի որոշ կողմեր անհամատեղելի էին այն տիպի կյանքի հետ, որ նա էր պատկերացնում իր ընտանիքի համար: «Դա ինչ-որ դատարկության զգացում թողեց մի բանից, որից ես բավականություն էի ստանում, [բայց] որոշման համար երբեք չեմ զղջացել,- ասել է նա տարիներ անց: 2

Հովարդը և Քլերն օրհնվեցին երեք որդիներով՝ Հովարդ Ուիլյամ (Բիլլի), Ջոն և Ռիչարդ: Ի դժբախտություն իրենց` Բիլլին մահացավ մանուկ հասակում: Մինչ Ջոնն ու Ռիչարդը մեծանում էին, Հանթերները ստեղծեցին սերտ միասնական ընտանիք: Հովարդը իրավաբանական պրակտիկայով և Եկեղեցու կոչումներով լիազբաղ գրաֆիկ ուներ, բայց նա և Քլերը առաջնահերթ դարձրին իրենց ընտանիքը: Նախքան Եկեղեցու կողմից երկուշաբթի երեկոն ընտանեկան պատմության երեկոյի օր նշանակելը, Հանթերները այդ երեկոն մի կողմ էին դրել, որպես ավետարանն ուսուցանելու ժամանակ, պատմելով պատմություններ, խաղալով խաղեր և միասին տեղեր հաճախելով: Տղաներին հաճախ հանձնարարություններ էին տրվում դասերի համար:

Հովարդն ու իր որդիները զարգացրին ընդհանուր հետաքրքրություններ, ինչպես օրինակ՝ գնացքների մոդելները: Նրանք գնացքներ էին սարքում կոմպլեկտներից և կառուցեցին մի բարդ երկաթուղագիծ ճանապարհներով, որոնք ամրացված էին ֆաներայի թերթերին: Նա հիշում էր. «Մեր ամենասիրելի ժամանցներից մեկը երկաթուղային բակեր գնալն էր … Հարավային խաղաղօվկիանոսյան Ալամբրա երկաթուղային կայարանի մոտ՝ գաղափարներ վերցնելու մեր կցուղիների և սարքավորումների համար»: 3

Ի վերջո Նախագահ և Քույր Հանթերի ընտանիքն աճեց՝ ներառելով 18 թոռներ: Բացի իր երեխաներին և թոռներին արած երկարատև այցելություններից, Նախագահ Հանթերի այցելություններից շատերը «ոտքի վրա» էին տեղի ունենում՝ թռիչքների ժամանակ, երբ Եկեղեցու հանձնարարությունները նրան տանում էին Կալիֆորնիայի միջով: Քանի որ Ջոնը հաճախ էր տանում իր երեխաներին օդանավակայան այդ թռիչքների ընթացքում, նրանք երբեմն նրա մասին ակնարկում էին որպես.«պապիկը, ով ապրում է օդանավակայնում»:4

Նկար
ծնողների հետ խաղացող երեխաներ

Ընտանիքը «գերազանցում է ամեն մի այլ հետաքրքրություն կյանքում»:

Հովարդ Հանթերի ուսմուքները

1

Ընտանիքն ամենակարևոր մասն է հասարակությունում, Եկեղեցում և հավերժության մեջ:

Ընտանիքն ամենակարևոր կազմակերպությունն է ժամանակի և հավերժության մեջ և որպես այդպիսին, գերազանցում է ամեն մի այլ հետաքրքրություն կյանքում:5

Եկեղեցին պատասխանատվություն ունի, և իշխանություն` պահպանելու և պաշտպանելու ընտանիքը, որպես հասարակության հիմք: Ընտանեկան կյանքի ձևանմուշը, որը հաստատվել է մինչև աշխարհի հիմնադրումը, ապահովում է երեխաների համար ծնվելու և դաստիարակվելու հոր և մոր կողմից, ովքեր ամուսին և կին են` օրենքով ամուսնացած: Ծնող լինելը սրբազան պարտավորություն է և արտոնություն՝ երեխաներին ողջունելով որպես «Տիրոջ ժառանգություն»(Սաղ. ՃԻԷ.3 ):

Անհանգիստ հասարակությունն այժմ սկսում է տեսնել, որ ընտանիքի խորտակումը հանգեցնում է աշխարհի վրա մարգարեների կողմից գուշակված աղետներին: Աշխարհի խորհրդակցությունները և քննարկումները հաջողության կհասնեն միայն այն ժամանակ, երբ նրանք ընտանիքը սահմանեն, ինչպես Տերն է բացահայտել այն: «Եթէ Տերը չշինէ տունը՝ զուր են աշխատում նորա շինողները »(Սաղ. ՃԻԷ.1):6

Փնտրելով անձանց և ընտանիքների բարօրությունը, կարևոր է հիշել, որ Եկեղեցու հիմնական միավորն ընտանիքն է: Սակայն, կենտրոնանալով ընտանիքի վրա, մենք պետք է հիշենք, որ աշխարհում, որում մենք ապրում ենք, ընտանիքները չեն սահմանափակվում հայր, մայր և երեխաներ ավանդական խմբավորումով: Ընտանիքները Եկեղեցում այսօր բաղկացած են նաև առանց երեխաների [ամուսիններից և կանանցից], երեխաների հետ միայնակ ծնողներից և մենակ ապրող միայնակ անձանցից: … Այս ընտանիքներից յուրաքանչյուրը պետք է ստանա քահանայության աչալուրջ խնամքը: Հաճախ նրանք, ովքեր ամենաուշադիր աչալուրջ խնամքի կարիքն ունեն, այն ընտանիքներն են, որոնք ոչ ավանդական կառուցվածք ունեն: Հոգատար և նվիրված տնային ուսուցիչներ անհրաժեշտ են յուրաքանչյուր տանը: Ոչ ոք չպետք է անտեսվի:7

Նկար
մեծ ընտանեկան խումբ

Նախագահ Հանթերը իր որդիների, թոռների և նրանց ընտանիքների հետ 1994 թվականի հոկտեմբերի 2-ին, այն օրը, երբ նա հաստատվեց որպես Եկեղեցու Նախագահ:

2

Ծնողները գործընկերներ են տան ղեկավարությունում և իրենց երեխաներին սիրելու և պաշտպանելու խիստ պարտականության տակ են:

Ծնողական պարտականությունները մեծագույն կարևորությունն ունեն: Մեր ջանքերի արդյունքները հավերժական հետևանքներ կունենան մեզ համար և տղաների ու աղջիկների համար, ում մենք մեծացնում ենք: Որևէ մեկը, ով դառնում է ծնող, խիստ պարտականության տակ է` պաշտպանելու և սիրելու [իրենց] երեխաներին և օգնելու նրանց վերադառնալ իրենց Երկնային Հոր մոտ: Բոլոր ծնողները պետք է հասկանան, որ Տերն անմեղ չի համարի նրանց, ովքեր անտեսում են այս պարտականությունները:8

Հայրերն ու մայրերը մեծ պատասխանատվություն ունեն այն երեխաների հետ կապված, ովքեր վստահվել են նրանց խնամքին: …Առակաց գրքում մենք գտնում ենք այս հորդորը ծնողներին.

«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ` չի հեռանալ նորանից» (Առակաց ԻԲ.6):

Մեծագույն ուսուցումը, որ կարող է տրվել երեխային, այն է, որ գալիս է ծնողների օրինակից: Ծնողները պետք է օրինակ հանդիսանան երիտասարդներին՝ իրենց հետևելու համար: Մեծ ուժ է գալիս այն տնից, որտեղ արդար սկզբունքներ են ուսուցանվում, որտեղ կա սեր և հարգանք միմյանց հանդեպ, որտեղ աղոթքն ազդեցություն է թողել ընտանեկան կյանքում և որտեղ կա հարգանք այն բաների հանդեպ, որոնք վերաբերում են Աստծուն:9

Արդյունավետ ընտանեկան ղեկավարությունը…պահանջում է շատ և որակով ժամանակի ծախս: Ընտանիքի ուսուցումը և կառավարումը չպետք է թողնվի … հասարակությանը, դպրոցին կամ նույնիսկ Եկեղեցուն:10

Տղամարդը, ով քահանյություն է կրում, հարգում է ընտանիքն, ինչպես այն կարգվել է Աստծուց: Ձեր ընտանիքի ղեկավարումը ձեր ամենակարևոր և սրբազան պարտականությունն է: …

Տղամարդը, ով քահանայություն է կրում, ղեկավարում է իր ընտանիքի հաճախումները Եկեղեցի, որպեսզի նրանք իմանան ավետարանը և լինեն ուխտերի և արարողությունների պաշտպանության ներքո: Եթե դուք պետք է վայելեք Տիրոջ օրհնությունները, դուք պետք է կարգի դնեք ձեր սեփական տները: Ձեր կնոջ հետ մեկտեղ, դուք եք որոշում ձեր տան հոգևոր մթնոլորտը: Ձեր առաջին պարտականությունը ձեր սեփական հոգևոր կյանքը կարգավորելն է՝ սուրբ գրքերի կանոնավոր ուսումնասիրությամբ և ամենօրյա աղոթքով: Ապահովեք և պատվեք ձեր քահանաությունը և տաճարային ուխտերը, խրախուսեք ձեր ընտանիքին անել նույնը: 11

Տղամարդը, ով քահանայություն է կրում, ակնածանք ունի մայրության հանդեպ: Մայրերին տրված է մի սրբազան արտոնություն` «մարդկանց հոգիներ բերել, քանզի դրանով է իմ Հոր գործը շարունակվում, որպեսզի նա փառավորվի» (ՎևՈւ 132.63):

… Քահանայությունը չի կարող ստեղծել իր ճակատագիրը, ոչ էլ Աստծո նպատակները կիրականացվեն առանց մեր օգնականների: Մայրերը կատարում են այնպիսի աշխատանք, որը քահանայությունը չի կարող անել: Կյանքի այս պարգևի համար քահանայությունը պիտի անսահման սեր ունենա իրենց երեխաների մայրերի հանդեպ:

[Եղբայրներ,] պատվեք ձեր կանանց անզուգական և աստվածայնորեն նշանակված դերը որպես մայր Իսրայելում և երեխաներ բերելու և դաստիարակելու նրա հատուկ կարողությունը: Մենք բազմանալու և երկիրը լցնելու և մեր երեխաներին և թոռներին լույսով և ճշմարտությամբ դաստիարակելու աստվածային պատվիրանի ներքո ենք (տես Մովսես 2.28, ՎևՈւ 93.40): Որպես սիրով լցված զուգընկեր, դուք կիսում եք երեխաների խնամքը: Օգնեք նրան` կառավարել և պահել ձեր տունը: Օգնեք ուսուցանել, կրթել և կարգապահ դարձնել ձեր երեխաներին:

Դուք պետք է կանոնավորապես արտահայտեք ձեր կնոջը և երեխաներին ձեր ակնածանքն ու հարգանքը: Իսկապես, մեծագույն բաներից մեկը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, նրանց մորը սիրելն է:12

Տղամարդը, ով քահանայություն է կրում, ընդունում է իր կնոջը որպես զուգընկեր տունը և ընտանիքը ղեկավարելիս՝ լիովին ընդունելով և լիովին մասնակցելով բոլոր հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը: Անհրաժեշտության դեպքում Եկեղեցում և տանը պետք է լինի նախագահող պաշտոնյա (տես ՎևՈւ 107.21): Աստվածային նշանակմամբ տանը նախագահելու պատասխանատվությունը դրված է քահանայություն կրողի վրա (տես Մովսես 4.22): Տերը նախատեսել է, որ կինը օգնական լինի տղամարդու համար (օգնական նշանակում է հավասար), այսինքն, հավասար զուգընկեր և անհրաժեշտ` լիարժեք ընկերակցության համար: Արդարությամբ նախագահելն անհրաժեշտություն է առաջացնում պատասխանատվությունը կիսելու ամուսնու և կնոջ միջև, դուք միասին եք գործում իմացությամբ և մասնակցությամբ՝ բոլոր ընտանեկան հարցերում: Տղամարդու համար անկախ գործելը կամ առանց հաշվի առնելու իր կնոջ զգացմունքներն ու խորհուրդը ընտանիքը ղեկավարելիս, նշանակում է անարդար իշխանություն գործադրել:13

Մենք խրախուսում ենք ձեզ, եղբայրներ, հիշել, որ քահանայությունը միայն արդար իշխանություն է: Վաստակեք ձեր երեխաների հարգանքն ու վստահությունը նրանց հետ ձեր սիրառատ փոխհարաբերության միջոցով: Արդարակյաց հայրը պաշտպանում է իր երեխաներին իր ժամանակով և ներկայությամբ նրանց սոցիալական, կրթական և հոգևոր գործերում և պարտականություններում: Սիրո և գորովանքի քնքուշ արտահայտությունները երեխաների հանդեպ ինչպես հոր, այնպես էլ մոր պարտականությունն է: Ասեք ձեր երեխաներին, որ սիրում եք նրանց:14

3

Մեր տները պետք է լինեն սիրո, աղոթքի և ավետարանի ուսուցման վայրեր:

Մենք պարզապես պետք է ունենանք սեր և ազնվություն և ուժեղ սկզբունքներ մեր տներում: Մենք պետք է ունենանք մնայուն նվիրվածություն ամուսնության և երեխաների ու բարոյականության հանդեպ: Մենք պետք է հաջողության հասնենք այնտեղ, որտեղ հաջողությունն առավել կարևոր է հաջորդ սերնդի համար:

Անկասկած այն տունն է ուժեղագույնը և գեղեցկագույնը, որտեղ տեսնում ենք, որ յուրաքանչյուր մարդ զգայուն է մյուսների զգացմունքների հանդեպ` ձգտելով ծառայել մյուսներին, ձգտելով ապրել տանը այն սկզբունքներով, որոնք մենք ավելի շատ ցույց ենք տալիս հասարակական իրավիճակներում: Մենք պետք է փորձենք ավելի տքնաջան ապրել ավետարանով մեր ընտանեկան շրջանակներում: Մեր տներն արժանի են ամենահավատարիմ պարտավորություններին: Երեխան իրավունք ունի զգալու, որ իր տանը նա ապահով է, որ այնտեղ նա պաշտպանության վայր ունի արտաքին աշխարհի վտանգներից ու չարիքից: Ընտանիքի միասնությունն ու ազնվությունն անհրաժեշտ են այս կարիքը բավարարելու համար: Երեխան կարիք ունի ծնողների, ովքեր երջանիկ են իրենց փոխհարաբերություններում միմյանց հետ, ովքեր աշխատում են ուրախությամբ կատարյալ ընտանեկան ապրելակերպի իրականացման ուղղությամբ, ովքեր սիրում են իրենց երեխաներին անկեղծ և անշահախնդիր սիրով և ովքեր նվիրված են ընտանիքի հաջողությանը:15

Երբ ընտանեկան տնային երեկոներն առաջին անգամ ներկայացվեցին որպես Եկեղեցու պաշտոնական ծրագիր, Առաջին Նախագահությունն ասաց. «Եթե Սրբերը հնազանդվեն [ընտանեկան տնային երեկոներ անցկացնելու] այս խորհրդին, մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կլինեն արդյունքում: Տանը սերը և հնազանդությունը ծնողների հանդեպ կմեծանա: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում և նրանք ձեռք կբերեն զորություն՝ ճակատամարտելու իրենց պաշարող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ: Մենք վերահաստատում ենք խոստացաված օրհնությունները նրանց, ովքեր հավատարմությամբ ընտանեկան տնային երեկոներ են անցկացնում:

Երկուշաբթի օրվա երեկոն պետք է պահվի ընտանեկան տնային երեկոյի համար: Տեղական ղեկավարները պետք է ապահովեն, որ Եկեղեցու շենքներն ու շինությունները փակ լինեն, որպեսզի ծխի կամ ցցի միջոցառումներ չպլանավորվեն երկուշաբթի օրվա երեկոների համար և, որպեսզի ընտանեկան տնային երեկոների այլ խանգարումներից խուսափեն:

Հիմնական շեշտադրումը ընտանեկան տնային երեկոյի վրա պետք է լինի ընտանիքների համար միասին ավետարանն ուսումնասիրելը: Մենք հիշեցնում ենք, որ Տերը հորդորել է ծնողներին` ուսուցանել իրենց երեխաներին ավետարանը, աղոթել և պահել հանգստության օրը: Սուրբ գրություններն ամենակարևոր աղբյուրներն են ավետարանն ուսուցանելու համար:16

Աղոթեք որպես ընտանիքներ ինչպես երեկոյան, այնպես էլ առավոտյան: Ի՞նչ մեծ օրհնությւոններ են գալիս այն երեխաների կյանք, ովքեր լսում են Տիրոջն ուղղված իրենց բարօրության համար իրենց ծնողների խնդրանքը: Անկասկած երեխաները, ովքեր գալիս են այդպիսի արդար ծնողների ազդեցության ներքո, ավելի լավ կպաշտպանվեն հակառակորդի ազդեցություններից :17

Որպեսզի ծնողներն ու երեխաները ավելի լավ հասկանան միմյանց, մի ծրագիր է ստեղծվել եկեղեցու կողմից, որը հայտնի է որպես «Ընտանեկան Խորհուրդ»: Այս խորհուրդը կանչվում է և ղեկավարվում ծնողների կողմից, և մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները: Այն ամրացնում է ընտանեկան կապերը, հավաստիացնում է երեխաներին, նրանց «պատկանելիությունը» և համոզում նրանց, որ ծնողները հետաքրքրվում են նրանց խնդիրներով: Այս ընտանեկան ժողովներն ուսուցանում են փոխադարձ հարգանք միմյանց հանդեպ, վերացնում են եսասիրությունը և շեշտադրում են Ոսկե Կանոնը [տեսՄատ. Է.12] տանը և մաքուր կյանքով ապրելը: Ուսուցանվում է ընտանեկան երկրպագություն և աղոթք բարության և ազնվության դասերի հետ միասին: Ընտանիքի խնդիրը սովորաբար այնքան սերտ շրջանակում է հակադրվում, որ դրա իսկական չափսերը և նշանակությունը հեշտ չէ գնահատել, բայց երբ ընտանիքներն ուժեղ են և միաբան Աստծուն ծառայելու ջանքերում և պահում են Նրա պատվիրանները, մեր ժամանակակից խնդիրներից շատերն անհետանում են:18

[Եղբայրներ,] լրջությամբ կրեք ավետարանը ձեր ընտանիքին ուսուցանելու ձեր պարտականությունը՝ կանոնավոր ընտանեկան տնային երեկոների, ընտանեկան աղոթքի, հավաքների և սուրբ գրությունների ընթերցանության ժամի և այլ ուսուցողական պահերի միջոցով: Հատուկ շեշտ դրեք միսիոներական ծառայության և տաճարային ամուսնության վրա: Որպես տան հայրապետ, գործադրեք ձեր քահանայությունը համապատասխան արարողությունները ձեր ընտանիքի համար կատարելու միջոցով և օրհնություններ տալով ձեր կնոջն ու երեխաներին: Ձեր փրկությունից հետո եղբայրներ, չկա ոչ մի բան այնքան կարևոր ձեզ համար, որքան ձեր կնոջ և երեխաների փրկությունը: 19

Նկար
դեռահաս որդու հետ քայլող զույգ

«Մենք պետք է լինենք աղոթող և… թույլ տանք, որ մեր երեխաներն իմանան մեր սիրո և մտահոգության մասին:

4

Հաջողակ ծնողը նա է, ով սիրել է, զոհաբերել, հոգ տարել, ուսուցանել և սպասավորել երեխայի կարիքները:

Գերագույն Իշխանավորներն ունեն արտոնություն` հանդիպելու և ծանոթանալու Եկեղեցու անդամների հետ ողջ աշխարհում, ովքեր հետևողականորեն ապրել են լավ կյանքով և մեծացրել իրենց ընտանիքները ավետարանի ազդեցությամբ: Այս Սրբերը վայելել են մեծ օրհնություններ և սփոփանք, որը կարող է գալ՝ ետ նայելուց, որպես ծնողներ, տատիկ պապիկներ և մեծ տատիկ ու պապիկ, երկարատև և հաջող ծնողական ջանքերի ընթացքում: Անշուշտ սա մի բան է, որ մեզանից յուրաքանչյուրը կուզենար:

Սակայն Եկեղեցում և աշխարհում կան շատերը, ովքեր ապրում են հանցանքի և անարժանության զգացումներով, որովհետև նրանց որդիներից և դուստրերից մի քանիսը հոտից հեռացել են կամ մոլորվել: …

… Մենք հասկանում ենք, որ պարտաճանաչ ծնողները փորձում են անել ամեն հնարավորը, սակայն գրեթե բոլորն էլ գործում են սխալներ: Մարդը չի նախագծում ծնողդառնալը, բայց շուտով գիտակցում է, որ կլինեն շատ սխալներ ճանապարհին: Անշուշտ մեր Երկնային Հայրը գիտի, երբ Նա վստահում է Իր հոգևոր զավակներին` երիտասարդ և անփորձ ծնողներին, որ կլինեն սխալներ և մոլորություններ դատողության մեջ: …

… Մեզանից յուրաքանչյուրն անզուգական է: Յուրաքանչյուր երեխա անզուգական է: Ինչպես մեզանից յուրաքանչյուրը սկսում է կյանքի մրցավազքըտարբեր կետերից, և ինչպես մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր զորություններ և թուլություններ ու տաղանդներ, այդպես էլ ամեն երեխա օրհնված է իրեն հատուկ մի շարք բնութագրիչ գծերով: Մենք չպիտի կարծենք, որ Տերը կդատի մեկի հաջողությունը ճիշտ նույն կերպ` ինչպես մյուսինը: Որպես ծնողներ, մենք հաճախ ենք այդպես ենթադրում, եթե մեր երեխան չի դառնում հաջողակ այնամենում, ինչում մենք ձախողվել ենք: Մենք պետք է զգույշ լինենք մեր դատողություններում: …

Հաջողված ծնողը նա է, ով սիրել է, նա է, ով զոհաբերել է, նա է, ով հոգ է տարել, ուսուցանել է և բավարարել երեխայի կարիքները: Եթե դուք արել եք այսամենը, և ձեր երեխան միևնույն է, կամակոր է, քմահաճ կամ աշխարհիկ, կարող է այնուամենայնիվ այնպես լինել, որ դուք հաջողակ ծնող լինեք: Հավանաբար կան երեխաներ, ովքեր աշխարհ են եկել, որպեսզի մարտահրավեր լինեն ամեն մի ծնողական զույգի համար ամեն հանգամանքներում : Նմանապես, գուցե կան այնպիսիները, ովքեր կօրհնեին իրանց հոր կամ մոր կյանքերը և կլինեին նրանց ուրախությունը::

Իմ մտահոգությունն է այսօր, որ կան ծնողներ, ովքեր գուցե իրենց հասցեին խիստ դատողություններ են անում և թույլ տալիս, որ այդ զգացումները կործանեն իրենց կյանքը, երբ փաստորեն նրանք արել են ամեն հնարավորը և պետք է շարունակեն հավատքով: 20

Հայրը կամ մայրը, [ում երեխան մոլորվել է] միայնակ չէ: Մեր առաջին ծնողներն իմացել են ցավ ու տառապանք՝ տեսնելով իրենց երեխաներից ոմանց հավերժական կյանքի ուսմունքները մերժելիս: (Տես Մովսես 5.27): Դարեր հետո Հակոբն իմացավ իր ավագ որդիների նախանձի և չար զգացումների մասին` իր սիրելի Հովսեփի հանդեպ: (Տես Ծննդ. ԼԷ.1–8:) Մեծ մարգարե Ալման, ով ուներ որդի Ալմա անունով, ամբողջ ժամանակ աղոթեց Տիրոջը՝ իր որդու ապստամբ վարքի համար և անկասկած ճնշված էր մտահոգությունից և անհանգստությունից, տարաձայնություններից և ամբարշտությունից, որ իր որդին էր առաջացնում նրանց մեջ, ովքեր Եկեղեցում էին: (Sես Մոսիա 27.14:) Մեր Երկնային Հայրն էլ է կորցրել Իր հոգեղեն զավակներից շատերին աշխարհի պատճառով, նա գիտի ձեր սրտի զգացումները: …

Անձնատուր մի եղեք մի տղայի կամ աղջկա համար, ով մոլորվել է: Շատերը, ովքեր թվում է լրիվ կորած էին, վերադարձել են: Մենք պետք է միշտ աղոթենք և եթե հնարավոր է, թող մեր երեխաներն իմանան մեր սիրո և մտահոգության մասին: …

… Իմացեք, որ մեր Երկնային Հայրը կընդունի սերն ու զոհաբերությունը, անհանգստությունն ու մտահոգությունը, եթե նույնիսկ մեր մեծ ջանքերն անհաջող են եղել: Ծնողների սրտերը հաճախ կոտրվում են, սակայն նրանք պետք է հասկանան, որ վերջնական պատասխանատվությունը դրված է երեխայի վրա, քանի որ ծնողներն ուսուցանել էին ճիշտ սկզբունքներ:

…Ինչպիսին էլ լինի վիշտը, ինչպիսին էլ լինի մտահոգությունը, ինչպիսին էլ լինի ցավն ու տանջանքը, ուղի որոնեք` այն շահավետ օգտագործման դարձնելու համար, գուցե օգնելով ուրիշներին խուսափել նույն խնդիրներից, կամ գուցե զարգացնելով ավելի մեծ ըմբռնում ուրիշների զգացումների հանդեպ, ովքեր մաքառում են նույն ձևով: Անշուշտ մենք կունենանք մեր Երկնային Հոր սիրո ավելի խորը ըմբռնումը, երբ աղոթքի միջոցով, մենք ի վերջ սկսենք հասկանալ, որ Նա հասկանում է և կամենում, որ մենք առաջ նայենք: …

Մենք երբեք չպետք է թույլ տանք սատանային, որ նա մեզ հիմարացնի՝ ստիպելով մտածել , որ ամեն ինչ կորած է: Եկեք հպարտանանք բարի և ճիշտ բաներով, որ մենք արել ենք, մերժենք և դուրս գցենք մեր կյանքից այն բաները, որոնք սխալ են, նայենք դեպի Տերը ներման ուժի և սփոփանքի համար և ապա առաջ շարժվենք: 21

5

Մեր տները պետք է լինեն սուրբ վայրեր, որտեղ կարելի է ապրել ավետարանի սկզբունքներով և որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել:

Մենք հուսով ենք, որ հուսահատությունը չի հաղթի ձեզ` ձեր ընտանիքներն արդարակեցության մեջ մեծացնելու ձեր փորձերում: Հիշեք, որ Տերն է պատվիրել այս. «Բայց իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»(ՎևՈւ 45.32):

Չնայած ոմանք մեկնաբանում են սա` նկատի ունենալով տաճարը, որն իսկապես այդպես է, այն նաև ներկայացնում է տները, որոնցում մենք ապրում ենք: Եթե դուք ջանասիրաբար աշխատեք՝ ձեր ընտանիքներն արդարակեցությամբ առաջնորդելու, խրախուսելով և մասնակցելով՝ ամենօրյա ընտանեկան աղոթքին, սուրբ գրությունների ընթերցմանը, ընտանեկան երեկոյին, և սեր ու աջակցություն ցույցաբերեք միմյանց հանդեպ ավետարանի ուսմունքներով ապրելիս, դուք կստանաք Տիրոջ խոստացած օրհնությունները՝ արդար ժառանգներ մեծացնելիս:

Աշխարհում, որտեղ անշեղորեն աճում է ամբարշտությունը , որքան կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը «կանգնի սուրբ տեղերում» և պարտավորվի լինել ճշմարիտ և հավատարիմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսմունքներին:22

Ընտանիքում հաջողության հասնելու համար ծնողները պետք է սեր և հարգանք ունենան միմյանց հանդեպ: Ամուսինները՝ քահանայություն կրողները, պետք է իրենց կանանց ամենաբարձր ձևով գնահատեն երեխաների մոտ, իսկ կանայք պետք է սիրեն և աջակցեն իրենց ամուսիններին: Ի պատասխան` երեխաները սեր կունենան իրենց ծնողների հանդեպ և միմյանց հանդեպ: Այդ ժամանակ տունը կդառնա սուրբ տեղ, որտեղ ավետարանի սկզբունքները կարող են լավագույն ձևով ապրել և որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: Հաջողակ հայր կամ հաջողակ մայր լինելը շատ ավելի մեծ է, քան ղեկավարությունում կամ բիզնեսում, կառավարությունում կամ աշխարհիկ գործերում բարձր պաշտոններ գրավելը: Տունը կարող է երբեմն սովորական տեղ թվալ` իր առօրյա պարտականություններով, սակայն նրա հաջողությունը պետք է լինի մեր կյանքի բոլոր ձգտումներից մեծագույնը:23

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Երբ վերանայեք Նախագահ Հանթերի ուսմունքները գրքի բաժին 1-ը, մտածեք ընտանիքի կարևորության մասին: Ո՞րն է Եկեղեցու պատասխանատվությունը ընտանիքի համար: Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել և զորացնել մեր ընտանիքները:

  • Խորհեք տան ղեկավարման գործում ծնողների գործընկերներ լինելու մասին Նախագահ Հանթերի ուսմունքների վերաբերյալ (տես բաժին 2): Ինչպե՞ս կարող են այս ուսմուքներն օգնել թե հայրերին, թե մայրերին: Ինչպե՞ս կարող են ծնողները միաբան դառնալ իրենց երեխաներին մեծացնելիս: Մտածեք, թե ինչպես կարող եք բարելավել ձեր տան «հոգևոր մթնոլորտը»:

  • Բաժին 3-ում Նախագահ Հանթերը տալիս է խորհուրդ ուժեղ ընտանիք հիմնելու մասին: Ինչպե՞ս կարող ենք ստեղծել ավելի մեծ «ընտանեկան միասնություն և ամբողջականություն»: Ինչպե՞ս է ընտանեկան երեկոն օրհնել ձեր ընտանիքը: Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն ու ընտանեկան աղոթքն օրհնել մեր ընտանիքները:

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Հանթերի ուսմունքների բաժին 4-ն օգնել այն երեխայի ծնողներին, ով շեղվել է: Ինչպե՞ս կարող են ծնողները, ովքեր վիշտ և ցավ են տանում, դարձնեն այն օգտակար օգտագործման համար: Ի՞նչ կարող են անել ծնողները, տատիկ պապիկները, երիտասարդության ղեկավարները և մյուսները՝ օգնելու երեխաներին, ովքեր մոլորվում են:

  • Բաժին 5-ը կարդալուց հետո, մտածեք Նախագահ Հանթերի ուսմունքների մասին` տները «սուրբ վայրեր» դարձնելու վերաբերյալ: Որո՞նք են այն մարտահրավերները, որոնց առնչվում ենք մենք՝ այդ անելիս: Ինչպե՞ս կարող ենք ձգտել մեր տները սուրբ վայրեր դարձնել:

Առնչվող սուրբ գրություններ

Ելից Ի.12, Երկրորդ Օրինաց Զ.4–7, Սաղմոս ՃԻԷ.3–5, Եփեսացիս Զ.1–4, Ենովս 1.1–3, Մոսիա 4.14–15, Ալմա 56.45–48, 3 Նեփի 18.21, ՎևՈւ 68.25–28, 93.40, 121.41–46

Օգնություն ուսուցչին

Խնդրեք դասարանի անդամներին զույգերով աշխատել և ծրագրել, թե ինչպես ուսուցանեն գլխի մի բաժին տնային ընտանեկան երեկոյի ժամանակ: Ինչպե՞ս կարող ենք ուսմունքները համապատասխանեցնել երեխաներին և երիտասարդությանը: Հրավիրեք որոշ զույգերի` կիսվել իրենց ծրագրերով դասարանի հետ:

Հղումներ

  1. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), -48.

  2. In Knowles, Howard W. Hunter, 81.

  3. In Knowles, Howard W. Hunter, 109.

  4. In Knowles, Howard W. Hunter, 252; see also 251.

  5. “Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 50.

  6. “Exceeding Great and Precious Promises,” Ensign, Nov. 1994, 9.

  7. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 144.

  8. “Parents’ Concern for Children,” Ensign, Nov. 1983, 65.

  9. In Conference Report, Apr. 1960, 125.

  10. “Being a Righteous Husband and Father,” 50.

  11. “Being a Righteous Husband and Father,” 50, 51.

  12. “Being a Righteous Husband and Father,” 50.

  13. “Being a Righteous Husband and Father,” 50–51.

  14. “Being a Righteous Husband and Father,” 51.

  15. “Standing As Witnesses of God,” Ensign, May 1990, 61–62.

  16. First Presidency letter, Aug. 30, 1994 (Howard W. Hunter, Gordon B. Hinckley, and Thomas S. Monson).

  17. In Mike Cannon, “‘Be More Fully Converted,’ Prophet Says,” Church News, Sept. 24, 1994, 4; see also The Teachings of Howard W. Hunter, 37.

  18. In Conference Report, Apr. 1960, 125-26.

  19. “Being a Righteous Husband and Father,” 51.

  20. “Parents’ Concern for Children,” 63, 64–65.

  21. “Parents’ Concern for Children,” 64, 65.

  22. The Teachings of Howard W. Hunter, 155.

  23. The Teachings of Howard W. Hunter, 156.