Նախագահների ուսմունքները
Գլուխ 1. Հիսուս Քրիստոս՝ մեր միակ ուղին դեպի հույս և ուրախություն


Գլուխ 1

Հիսուս Քրիստոս՝ մեր միակ ուղին դեպի հույս և ուրախություն

«Եթե մեր կյանքերը և մեր հավատքը կենտրոնացած լինեն Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի վրա, ոչինչ երբևէ չի կարող մշտապես սխալ ընթանալ»։

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Նախագահ Հովարդ Վ Հանթերի ուսմունքներում մի նշանավոր թեմա կա, որ ճշմարիտ խաղաղությունը, բժշկությունը և երջանկությունը գալիս են միայն այն դեպքում, երբ մարդը ձգտում է ճանաչել և հետևել Հիսուս Քրիստոսին: Նախագահ Հանթերն ուսուցանել է, որ «Քրիստոսի ուղին ոչ միայն ճիշտ ուղին է, այլ բացարձակապես միակ ուղին դեպի հույս և ուրախություն»:1

Նախագահ Հանթերը համարձակ էր նաև Փրկչի աստվածային առաքելության մասին վկայելիս: «Որպես կարգված Առաքյալ և Քրիստոսի հատուկ վկա, ես տալիս եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, փաստորեն Աստծո Որդին», հայտարարել է նա: «Նա Մեսիան է` մարգարեաբար կանխատեսված Հին Կտակարանի մարգարեների կողմից: Նա է Իսրայելի հույսը, ում գալուստի համար Աբրահամի, Իսահակի և Հակոբի զավակներն աղոթել են երկար դարերի ընթացքում սահմանված պաշտամունքով: …

«Սուրբ Հոգու զորությամբ է, որ ես բերում եմ իմ վկայությունը: Ես գիտեմ Քրիստոսի իրական լինելու մասին` կարծես թե ես տեսել էի իմ աչքերով և լսել էի իմ ականջներով: Ես գիտեմ նաև, որ Սուրբ Հոգին կհաստատի իմ վկայության ճշմարտացիությունը բոլոր նրանց սրտերում, ովքեր լսում են հավատքի ականջով»:2

Զգալով մղում դեպի այն վայրերը, որտեղ Հիսուսն էր ծառայել, Նախագահ Հանթերը ճանապարհորդեց դեպի Սուրբ Երկիր ավելի քան երկու տասնյակ անգամ: Երեց Ջեյմս Ի. Ֆաուստը Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է, որ Երուսաղեմը մագնիսի պես էր նրա համար: … Նրա ցանկությունը` լինել այնտեղ, որտեղ Փրկիչն էր քայլել և ուսուցանել, թվում էր անհագ: Նա սիրում էր բոլոր վայրերը և բոլոր հնչյունները: Նա հատկապես սիրում էր Գալիլեան: Բայց նա սիրում էր մեկ վայր բոլորից առավել: Նա միշտ ասում էր. «Եկեք գնանք «Պարտեզի Գերեզմանը», ուղղակի մեկ անգամ էլհանուն հին օրերի»: Նա այնտեղ նստում էր և մտորում, կարծես ներթափանցում էր իր և Փրկչի միջև եղած վարագույրի միջով»:3

Նկար
Գառ գրկած Քրիստոսը

«Որքա՞ն հաճախ ենք մենք մտածում Փրկչի մասին: Որքա՞ն խորապես և որքա՞ն երախտագիտորեն ենք մենք մտածում Նրա կյանքի մասին: Որքանո՞վ ենք գիտակցում Նրա կենտրոնական լինելը մեր կյանքում:

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Մենք ավելի լավ պետք է ճանաչենք Քրիստոսին, քան մենք ճանաչում ենք Նրան, և հիշենք Նրան ավելի հաճախ, քան մենք հիշում ենք Նրան:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները երգում են ակնածանքով.

Հիսուս, լոկ միտքը Քո մասին

Լցնում է սիրտս քաղցրությամբ,

Բայց շատ ավելի քաղցր է դեմքդ տեսնել

Եվ քո ներկայությամբ հանգիստ առնել: …

Որքա՞ն հաճախ ենք մենք մտածում Փրկչի մասին: Որքա՞ն խորապես և որքա՞ն երախտագիտորեն ենք մենք մտածում Նրա կյանքի մասին: Որքանո՞վ ենք գիտակցում Նրա կենտրոնական լինելը մեր կյանքում:

Օրինակ, սովորական աշխատանքային օրվա, շաբաթվա կամ արագասլաց ամսվա որքան մասն ենք մենք նվիրում«Հիսուս, լոկ միտքը Քո մասին» տողերին: Հավանաբար մեզանից ոմանց համար ոչ բավականաչափ:

Անկասկած, կյանքը կլիներ ավելի խաղաղ, իհարկե ամուսնությունները և ընտանիքները կլինեին ավելի ուժեղ, անշուշտ համայնքները և ազգերը կլինեին ավելի ապահով և ավելի բարի և ավելի կառուցողական, եթե Հիսուս Քրիստոսի ավետարանը «քաղցրությամբ» կարողանար լցնել մեր սրտերը:

Եթե մենք ավելի շատ ուշադրություն չդարձնենք մեր սրտերի մտքերին, հետաքրքիր է` թե ինչ հույս կարող ենք ունենալ պահանջելու այդ մեծ ուրախությունը, այդ ավելի քաղցր պարգևը՝ մի օր նրա սիրառատ «դեմքը տեսնելու, Եվ Նրա ներկայությամբ հանգիստ առնելու» համար:

Մեր կյանքի յուրաքանչյուր օրը և տարվա ամեն եղանակին … , Հիսուսը հարցնում է մեզանից յուրաքանչյուրին, ինչպես Նա հարցրեց Իր հաղթական մուտքից հետո Երուսաղեմ` շատ տարիներ առաջ, «Ձեզ ի՞նչպէս է երևում Քրիստոսի համար, նա ո՞ւմ որդին է:» (Մատթ. ԻԲ.42:)

Մենք հայտարարում ենք, որ Նա Աստծո Որդին է և այդ փաստի իրականությունը, պետք է մեր հոգիներն ավելի հաճախ հուզի:4

Մենք պետք է ավելի լավ ճանաչենք Քրիստոսին, քան ճանաչում ենք Նրան, և հիշենք Նրան ավելի հաճախ, քան մենք հիշում ենք Նրան, մենք ավելի քաջաբար պետք է ծառայենք Նրան, քան մենք ծառայում ենք Նրան: Այն ժամանակ մենք կխմենք դեպի հավերժական կյանք բխող ջուրը և կուտենք կյանքի հացը:5

Նկար
Քրիստոսն ուսուցանում է մի խմբի

«Թող որ մենք ավելի նվիրված և կարգապահ Քրիստոսի հետևորդներ լինենք Թող որ մենք փայփայենք Նրան մեր մտքերում և նրա անունը արտաբերենք սիրով»:

2

Հիսուսը հույսի և տևական ուրախության մեր միակ ճշմարիտ աղբյուրն է :

Օ հույս ամեն փշրված հոգու,

Ուրախություն բոլոր հեզերի,

Ընկածների հանդեպ, որքան բարի ես Դու,

Որքան բարի նրանց հանդեպ, ովքեր որոնում են:

Ինչպիսի գեղեցիկ երաժշտության հատված , և ինչպիսի հույսի ուղերձ է խարսխված Քրիստոսի ավետարանում: Կա՞ արդյոք մեկը մեր մեջ, կյանքի որ ճանապարհին էլ լինի, ով հույսի կարիք չունենա և չձգտի ավելի մեծ ուրախության: Սրանք մարդկային հոգու համընդհանուր կարիքներն ու ձգտումներն են, և դրանք են Քրիստոսի խոստումներն իր հետևորդներին: Հույսը տրվում է «յուրաքանչյուր փշրված հոգուն» և ուրախությունը գալիս է «բոլոր հեզերին»:

Զղջումը թանկ արժե, դա մեր հպարտության և անզգայունակության գինն է, բայց այն հատկապես մեր մեղքերի գինն է: Քանզի ինչպես Թագավոր Լամոնիի հայրը գիտեր քսան դար առաջ. սա է ճշմարիտ հույսի գինը: «Ո՜վ Աստված, աղաղակեց նա,դու քեզ հայտնի չէի՞ր դարձնի ինձ, և ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար, և որպեսզի ես կարողանամ բարձրանալ մեռելներից և փրկվել վերջին օրը»: (Ալմա 22:18:) Երբ մենք նույնպես կամենում ենք հրաժարվել բոլոր մեր մեղքերից` ճանաչելու նրան և հետևելու նրան, մենք ևս կլցվենք հավերժական կյանքի ուրախությամբ:

Իսկ ի՞նչ կասեք հեզերի մասին: Մի աշխարհում, որը գերզբաղված է ահաբեկչության միջոցով հաղթելուն և համար առաջինը լինելու ձգտմամբ, մարդկանց մեծ ամբոխ հերթ չի կանգնում գրքեր գնելու , որոնք կոչ են անում լոկ հեզություն: Բայց հեզերը կժառանգեն երկիրը` բավականին տպավորիչ հավաքական նվաճում և արված առանց ահաբեկչության: Վաղ թե ուշ, և մենք աղոթում ենք, որ ավելի վաղ քան թե ուշ, ամենքը կընդունեն, որ Քրիստոսի ուղին ոչ միայն ճիշտ ուղին է, այլ բացարձակապես միակ ուղին դեպի հույս և ուրախություն: Յուրաքանչյուր ծունկ կծալվի և յուրաքանչյուր լեզու կխոստովանի, որ մեղմությունն ավելի լավ է, քան կոպտությունը, որ բարությունն ավելի հիանալի է, քան բռնությունը, որ մեղմ ձայնը հեռացնում է ցասումը: Ի վերջո և ավելի շուտ քան երբ դա հնարավոր է, մենք պետք է ավելի նման լինենք Նրան: …

Հիսուս,մեր միակ բերկրանքն ես Դու,

Քանի որ Դու ես մեր պարգևը,

Հիսուս, արդ եղիր մեր փառքն այժմ

Եվ հավերժ:

Դա իմ անձնական աղոթքն է և իմ ցանկությունը ողջ աշխարհի համար: … Ես վկայում եմ, որ Հիսուսը տևական ուրախության միակ ճշմարիտ աղբյուրն է , որ մեր միակ տևական խաղաղությունը Նրա մեջ է: Ես իսկապես ցանկանում եմ, որ Նա լինի «մեր փառքն այժմ», փառքը, որ մեզանից յուրաքանչյուրը տենչում է անհատապես և միակ պարգևը, որը մարդիկ և ազգերը կարող են մշտապես թանկ պահել: Նա է մեր պարգևը ժամանակի և հավերժության մեջ: Ամեն այլ պարգև ի վերջո անպտուղ է: Յուրաքանչյուր այլ շքեղություն թոշնում է ժամանակի հետ և լուծվում տարրերի հետ: Ի վերջո, … մենք չենք ճանաչի ոչ մի ճշմարիտ ուրախություն, բացի Քրիստոսից:

… Թող որ մենք լինենք Քրիստոսի ավելի նվիրված և կարգապահ հետևորդներ: Թող որ մենք փայփայենք Նրան մեր մտքերում և արտաբերենք նրա անունը սիրով: Թող որ մենք ծնկի գանք Նրա առջև հեզությամբ և ողորմածությամբ: Թող որ մենք օրհնենք ուրիշներին, որ նրանք կարողանան անել նույնը:6

3

Մեծագույն անհրաժեշտությունը ողջ աշխարհում՝ ակտիվ և անկեղծ հավատքն է Փրկչի և Նրա ուսմունքների հանդեպ:

Ոմանք հայտարարում են, որ հնաոճ է Աստվածաշնչին հավատալը: Արդյո՞ք հնաոճ է հավատալ Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Կենդանի Աստծո Որդուն: Արդյո՞ք հնաոճ է հավատալ Նրա քավող զոհաբերությանը և հարությանը: Եթե դա այդպես է, ես հայտարարում եմ ինձ հնաոճ և Եկեղեցին է հնաոճ: Մեծ պարզությամբ Տերն ուսուցանեց հավերժական կյանքի սկզբունքները և դասեր, որոնք բերում են երջանկություն նրանց, ովքեր հավատում են հավատքով: Խելամիտ չի թվում ենթադրել, որ անհրաժեշտություն է Տիրոջ այս ուսմունքների արդիականացումը: Նրա ուղերձները վերաբերում են սկզբունքների, որոնք հավերժական են:7

Այս դարում, ինչպես ամեն մի դարում մեզանից առաջ, և ամեն մի դարում, որոնք կհետևեն, մեծագույն կարիքը ողջ աշխարհում Նազարեթցի Հիսուսի` կենդանի Աստծո, կենդանի Որդու հիմնական ուսմունքների հանդեպ ակտիվ և անկեղծ հավատքն է: Քանի որ շատերը մերժում են այդ ուսմունքները, դա է ողջ պատճառը, թե ինչու Հիսուս Քրիստոսի ավետարանի անկեղծ հավատացյալները պետք է հռչակեն դրա ճշմարտությունը և օրինակով ցույց տան արդար, մեղմաբարո կյանքի ուժն ու խաղաղությունը: …

Ինչպե՞ս պետք է գործենք, երբ մեզ վիրավորում են, սխալ հասկանում, անազնվորեն կամ անբարյացակամորեն վերաբերվում, կամ մեր դեմ մեղք գործում: Ի՞նչ պետք է անենք, եթե վիրավորվում ենք նրանց կողմից, ում մենք սիրում ենք կամ մեզ շրջանցում են առաջխաղացման համար, կամ կեղծ մեղադրանքներ բարդում, կամ անարդարաբար հարձակումներ գործում մեր դրդապատճառների վրա:

Մենք արդյո՞ք կռվով ենք պատասխանում: Արդյո՞ք մենք ավելի մեծ գումարտակ ենք ուղարկում: Արդյո՞ք վերադառնում ենք աչք աչքի տեղ, ատամ ատամի տեղ սկզբունքին, թե … գալիս ենք այն գիտակցությանը, որ սա ի վերջո թողնում է մեզ կույր և անատամ: …

Իր կյանքի փառահեղությամբ և իր ուսմունքների օրինակով, Քրիստոսը տվել է մեզ շատ խորհուրդներ` միշտ դրանց կցված ապահով խոստումներով: Նա ուսուցանում էր վեհությամբ և իշխանությամբ, որը հույսով էր լցնում կրթվածներին և տգետներին, հարուստներին և աղքատներին, առողջներին և հիվանդներին:8

Ձգտեք կառուցել անձնական վկայություն Հիսուս Քրիստոսի և քավության վերաբերյալ: Քրիստոսի կյանքի ուսումասիրությունը և Նրա իրական լինելու վկայությունը մի բան է, որին մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի: Երբ մենք սկսում ենք հասկանալ Նրա առաքելությունը և քավությունը, որ Նա կատարեց, մենք կկամենանք ապրել ավելի շատ Նրա նման :9

Նկար
Christ on boat with Apostles

Փրկիչը կարող է հանդարտեցնել մեր կյանքի փոթորիկները:

4

Երբ մենք հավատք գործադրենք Փրկչի հանդեպ, Նա կհանդարտեցնի մեր կյանքի անհանգիստ ջրերը:

Մենք բոլորս հանկարծահաս որոշ փոթորիկներ ենք տեսել մեր կյանքում: Դրանցից մի քանիսը … կարող են լինել դաժան և երկյուղալի և հնարավոր է` կործանարար: Որպես անհատներ, որպես ընտանիքներ, որպես համայնքներ, որպես ազգեր, նույնիսկ`որպես եկեղեցի, մենք ունեցել ենք հանկարծահաս բարձրացող փոթորիկներ, որոնք ստիպել են մեզ հարցնել այսպես թե այնպես. «Վարդապետ, հոգդ չէ, որ կորչում ենք» [Մարկոս Դ.38:] Եվ այսպես թե այնպես մենք միշտ լսում ենք փոթորիկից հետո լռության մեջ.«Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չունիք» [Մարկոս Դ.40]]:

Մեզանից ոչ ոք չի կամենա մտածել, որ մենք հավատք չունենք, բայց կարծում եմ Տիրոջ նուրբ նախատինքն այստեղ շատ տեղին է: Այս մեծ Եհովան, ում մենք ասում ենք, որ վստահում ենք և որի անունը մենք վերցրել ենք մեզ վրա, Նա է, ով ասաց.«Թող հաստատություն լինի ջրերի մեջտեղը, և ջրերը ջրերից բաժանի» (Ծննդ. Ա.6): Եվ Նա էր այն մեկը, ով ասաց. «Թող երկնքի տակի ջրերը միասին հավաքվեն մեկտեղ, և թող երկիրը ցամաք լինի» (Ծննդ. Ա․9): Բացի այդ, այդ Նա էր, ով բաժանեց Կարմիր ծովը` թույլ տալով Իսրայելացիներին անցնել միջովը չոր գետնի վրայով (տես Ել. ԺԴ.21–22): Անշուշտ, չպետք է զարմանալի լիներ, որ նա կարող էր հրամայել մի քանի տարրերի, որոնք գործում էին Գալիլեայի ծովի վրա: Եվ մեր հավատքը պետք է հիշեցնի մեզ, որ Նա կարող է հանդարտեցնել մեր կյանքի անհանգիստ ջրերը: …

Մենք բոլորս կունենանք ինչ որ ձախորդություն մեր կյանքում: Կարծում եմ մենք կարող ենք դրանում միանգամայն համոզված լինել : Դրա որոշ մասը կունենա ներուժ՝ լինելու կատաղի և վնասակար ու կործանարար: Դրանցից մի քանիսը կարող են նույնիսկ լարել մեր հավատքը սիրառատ Աստծո հանդեպ, ով ունի զորություն` սպասավորելու սփոփանք մեզ համար:

Այդ սրտնեղություններին կարծում եմ, մեր բոլորի Հայրը կասեր. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. ի՞նչպէս հաւատք չունիք»: Եվ իհարկե, դա պետք է լինի հավատք ողջ ճանապարհորդության համար, ողջ փորձառության համար, մեր ողջ կյանքի համար, ոչ թե պարզապես մնացած հատվածներում և փոթորկոտ պահերին: …

Հիսուսն ասել է.«աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես ԺԶ.33):10

5

Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Փրկչի վրա, մենք չպետք է վախենանք, և մեր մտահոգությունները կդառնան ուրախություններ:

Ես բավականաչափ գիտեմ ձեր մշտազբաղ և տենդագին կյանքի մասին, գիտենալով, որ երբեմն հուսահատվում եք: Դուք, հավանաբար, երբեմն նույնիսկ մի փոքր անհանգստանում եք: Ես ամեն բան գիտեմ դրա մասին ։ …

Իմ ուղերձն է այսօր ձեզ` «մի վախենար փոքրիկ հոտ»: Այն քաջալերում է ձեզ, որ դուք ուրախանաք կյանքի մեծ օրհնություններով: Դա հրավեր է ձեզ` զգալ ավետարանով ապրելու մեծ հուզմունքը և մեր Երկնային Հոր մեծ սերը: Կյանքը սքանչելի է` նույնիսկ դժվարին ժամանակներում, իսկ երջանկություն, ուրախություն և խաղաղություն կա կանգառներում՝ ճանապարհի ողջ երկայնքով և դրանց անվերջ բաժիններ` ճանապարհի վերջում:

Իհարկե, շատ բաներ կան անհանգստանալու` դրանցից մի քանիսը`շատ լուրջ , բայց դա է պատճառը, որ մենք խոսում ենք հավատքի և հույսի և գթության ավետարանական տերմիններով: Որպես Վերջին Օրերի Սրբեր մերն է «առատ կյանքը», և մենք փորձում ենք շեշտել մեր օրհնությունները և հնարավորությունները, մինչդեռ մենք նվազեցնում ենք մեր հիասթափությունները և անհանգստությունները: «Փնտրեք ջանասիրաբար, աղոթեք անդադար և եղեք հավատացող, և բոլոր բաները միաժամանակ կգործեն ձեր բարիքի համար»(ՎևՈւ 90.24): Ես ուզում եմ հիշեցնել ձեզ այդ խոստման մասին: …

Խնդրում եմ հիշեք այդ մի բանը: Եթե մեր կյանքերը և մեր հավատքը կենտրոնացած լինեն Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգված ավետարանի վրա, ոչինչ երբևէ չի կարող մշտապես սխալ ընթանալ: Մյուս կողմից, եթե մեր կյանքերը կենտրոնացած չեն Փրկչի և Նրա ուսմունքների վրա, ոչ մի ուրիշ հաջողություն չի կարող երբևէ մշտապես ճիշտ լինել: …

Մենք բոլորս մաքառում ենք առողջական խնդիրների հետ ժամանակ առ ժամանակ, մինչդեռ ուրիշները դա անում են անընդհատ: Տկարությունն ու հիվանդությունը մահկանացու կյանքի բեռի մի մասն են: Ունեցեք հավատք և եղեք դրական: Քահանայության զորությունը իրական է և այնքան շատ լավ բաներ կան կյանքում, նույնիսկ, եթե մենք ֆիզիկապես մաքառում ենք: Ուրախություն է իմանալ, որ չի լինի վնասվածք կամ հիվանդություն Հարության ժամանակ:

Մեր մտահոգություններից մի քանիսը կարող են գալ գայթակղությունների ձևով: Մյուսները կարող են դժվար որոշումներ լինել` կապված կրթության, կամ կարիերայի, կամ փողի, կամ էլ ամուսնության հետ: Ինչպիսին էլ լինի ձեր բեռը, դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ուժը Քրիստոսի մեջ: Հիսուս Քրիստոսն է Ալֆան և Օմեգան` տառացիորեն սկիզբը և վերջը: Նա մեզ հետ է սկզբից մինչ վերջ, և որպես այդպիսին, ավելին է, քան հանդիսատես մեր կյանքում: …

Եթե լուծը, որի տակ մենք մաքառում ենք, հենց մեղքն է, ուղերձը նույնն է: Քրիստոսը գիտի մեր մեղքերի լիակատար ծանրությունը, քանի որ Նա է առաջինը կրել այն: Եթե մեր բեռը մեղքը չէ կամ գայթակղությունը, այլ հիվանդությունը, կամ աղքատությունը, կամ մերժումը, դա նույնն է: Նա գիտի: …

Նա տառապեց այնքան շատ, ավելի` քան մեր մեղքերը: Նա, ում Եսայիան անվանեց «վշտերի մարդ», (Եսայիա ԾԳ.3, Մոսիա 14.3) գիտի կատարելապես ամեն խնդիր, որով մենք անցնում ենք, որովհետև նա ընտրեց կրել մեր բոլոր դժվարությունների և ցավերի լրիվ ծանրությունը: …

Եղբայրներ և քույրեր, դուք ունեցել եք և կունենաք բազմատեսակ տագնապներ և մարտահրավերներ, բայց ընդունեք կյանքն ուրախությամբ և հավատքով լի: Կանոնավորապես ուսումնասիրեք սուրբ գրությունները: Աղոթեք ջերմեռանդորեն : Հնազանդվեք Հոգու և մարգարեների ձայնին: Արեք այն ամենը, ինչ կարող եք՝ օգնելու ուրիշներին: Դուք կգտնեք մեծ երջանկություն այդ ճանապարհով: Մի փառահեղ օր բոլոր ձեր տագնապները կդառնան ուրախություններ:

Ինչպես Ջոզեֆ Սմիթը գրեց մաքառող Սրբերին Լիբերթի բանտի իր բանտախցիկից.

Եկեք ուրախությամբ անենք ամեն բան, որ մեր ուժի սահմաններում է. և հետո, թող մենք կանգնենք հանգիստ, ամենայն համոզվածությամբ՝ տեսնելու Աստծո փրկությունը և նրա բացահայտվող բազուկը [ՎևՈւ 123.17, շեշտադրումն ավելացված է]:

[Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերը:]

«Ուստի, մի վախեցիր, փոքրի՛կ հոտ. բարիք գործիր. թող երկիրն ու դժոխքը միանան քո դեմ, քանզի, եթե դու կառուցված ես իմ վեմի վրա, նրանք չեն կարող գերիշխել: …

Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք:

Տեսեք խոցվածքը, որ ծակեց իմ կողը, և նաև բևեռների նշանները՝ իմ ձեռքերի ու ոտքերի վրա. եղեք հավատարիմ, պահեք իմ պատվիրանները և դուք կժառանգեք երկնքի արքայությունը: [ՎևՈւ 6.34–37]:11

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Մտածեք, թե ինչպես դուք կպատասխանեիք Նախագահ Հանթերի հարցերին բաժին 1ում: Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսին ավելի կենտրոնական դարձնել մեր կյանքում: Ինչպե՞ս կարող ենք Նրան ավելի կենտրոնական դարձնել մեր տներում: Ինչպե՞ս կարող ենք մենք ճանաչել Քրիստոսին ավելի լավ, քան մենք ճանաչում ենք Նրան:

  • Ի՞նչ «արժե մեզ համար» ստանալ հույս, ուրախություն և խաղաղություն, որը Քրիստոսն է առաջարկում: (տես բաժին 2:) Ե՞րբ եք դուք զգացել խաղաղություն և ուրախություն, որը գալիս է Փրկչից:

  • Ինչո՞ւ եք կարծում.«մեծագույն անհրաժեշտությունը ողջ աշխարհում ակտիվ և անկեղծ հավատքն է Հիսուս Նազովրեցու հիմնական ուսմունքների հանդեպ»: (Տես բաժին 3:) Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հավատքը Քրիստոսի ուսմունքների հանդեպ, երբ զգում եք « վիրավորված, սխալ հասկացված կամ ձեր հանդեպ մեղք է գործված»:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Նախագահ Հանթերի ուսմուքներից վախի և հավատքի մասին: (Տես բաժին 4:) Ինչպե՞ս կարող է հավատքն օգնել մեզ հաղթահարել վախը: Խորհրդածեք այն դեպքերի մասին, երբ Փրկիչը հանդարտեցրել է փոթորիկները ձեր կյանքում, երբ դուք հավատք եք գործադրել Նրա հանդեպ:

  • Ինչպե՞ս կարող է Նախագահ Հանթերի խորհուրդը բաժին 5ում օգնել մեզ «կյանքն ընդունել ուրախորեն», նույնիսկ երբ մենք տանում ենք վշտեր, հիասթափություններ և հիվանդություններ: Ինչպե՞ս կարող ենք զարգացնել հավերժական հեռանկար: Ինչպե՞ս է Փրկիչն օգնել ձեզ ունենալ ավելի լիառատ կյանք:

Առնչվող սուրբ գրություններ

Մատթեոս ԺԱ.28–30, Հովհաննես ԺԴ.6, 2 Նեփի 31.19–21, Ալմա 5.14–16,7.10–14, 23.6,Հելաման 3.35, 5.9–12, ՎևՈւ 50.40–46,93.

Օգնություն ուսումնասիրողին

«Երբ ուսումնասիրեք, խնամքով ուշադրություն դարձրեք գաղափարներին, որոնք գալիս են ձեր միտքը և զգացումներին, որոնք գալիս են ձեր սիրտը» (Քարոզիր իմ ավետարանը [2004], 18): Մտածեք ձեր ստացած տպավորություններն արձանագրելու մասին, նույնիսկ, եթե թվում է, դրանք կապ չունեն այն խոսքերի հետ, որոնք դուք կարդում եք: Դրանք գուցեև հենց այն բաներն են, որոնք Տերը կամենում է հայտնել ձեզ:

Հղումներ

  1. “Jesus, the Very Thought of Thee,” Ensign, May 1993, 65.

  2. “An Apostle’s Witness of Christ,” Ensign, Jan. 1984, 70.

  3. James E. Faust, “Howard W. Hunter: Man of God,” Ensign, Apr. 1995, 27.

  4. Հիսուս, լոկ միտքը Քո մասին

  5. «Ինչպիսի՞ մարդ եք պարտավոր լինել դուք: Ensign, May 1994, 64; see also “He Invites Us to Follow Him,” Ensign, Sept. 1994, 5.

  6. Հիսուս, լոկ միտքը Քո մասին

  7. See Eleanor Knowles, Howard W. Hunter (1994), 318.

  8. “The Beacon in the Harbor of Peace,” Ensign, Nov. 1992, 18.

  9. The Teachings of Howard W. Hunter, ed. Clyde J. Williams (1997), 30.

  10. “Master, the Tempest Is Raging,” Hymns, no. -35.

  11. “Fear Not, Little Flock” (address given at Brigham Young University, Mar. 14, 1989), 1–2, 4–5; speeches.byu.edu.