Նախագահների ուսմունքները
Գլուխ18. Մենք հավատում ենք ազնիվ լինելուն


Գլուխ 18

Մենք հավատում ենք ազնիվ լինելուն

«Եթե մենք կամենում ենք ունենալ Տիրոջ ընկերակցությունը և Սուրբ Հոգու Ոգին, մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ազնիվ Աստծո հետ և մեր մերձավորի հետ»:

Հովարդ Վ. Հանթերի կյանքից

Մինչ Նախագահ և Քույր Հանթերները մեկ այլ զույգի հետ սպասում էին շրջայց կատարելու Հըրսթ Քասլում Կաքլիֆոռնիայում, նրանք մեքենան քշեցին դեպի մի փոքրիկ խանութ: Երբ նրանք շրջում էին խանութում, Երեց Հանթերը գնաց վաճառասեղանի մոտ հաշվեց մի քանի մատուտակ [և] վճարեց վաճառողին 10 պեննի: Այնուհետև երկու զույգերը վերադարձան ավտոմեքենա և սկսեցին վարել մեքենան դեպի ամրոցը շրջայց կատարելու համար: Ճանապարհին «Երեց Հանթերը բոլորին փոխանցեց մատուտակը մեկ անգամ, իսկ հետո կրկին և ապա հանկարծ նրա համար պարզ դարձավ, որ նա հավանաբար սխալ էր հաշվել, քանի որ մենք վերջում 11 կտոր հաշվեցինք 10-ի փոխարեն, որի համար նա վճարել:

Նա հեշտորեն կարող էր սխալին ուշադրություն չդարձնել: Ի վերջո դա ընդամենը մի պեննի էր, և մենք մի քիչ շտապում էինք այդ ժամանակ որպեսզի հասցնեինք շրջայց կատարել: Ո՞վ կզգար տարբերությունը կամ ուշադրություն կդարձներ: Բայց նա նույնիսկ չվարանեց այդ հարցում: Նա մեքենան շրջեց հակառակ ուղղությամբ և քշեց դեպի խանութ: … Նա բացատրեց խնդիրը մեկ այլ վաճառողի, ներողություն խնդրեց սխալի համար և վճարեց լրացուցիչ պեննին ցարմացած վաճառողին»:1

Հովարդ Վ. Հանթերի համար կարևոր էր ազնիվ լինել ինչպես փոքր այնպես էլ մեծ հարցերում:

Նա ուսուցանում էր իր որդիներին օրինավորության մասին իր օրինակով: «Այն, ինչ ես գիտեմ ազնվության և օրինավորության մասին, մեծ մասամբ լսել եմ հայրիկիս մասին մարդկանց ինձ պատմածից»,- ասել է Ռիչարդ Հանթերը: Մի անգամ Ռիչարդը իր հայրիկի հետ գնաց մի գործնական հանդիպման, որտեղ մի բարդ նախագիծ էր քննարկվում: Մինչ դրսում էինք ընդմիջման համար, Ռիչարդը և մարդկանցից մեկը խոսում էին ժողովի մասին: Ռիչարդն ասաց, որ երևի պիտի երկար սպասեին մինչև նախագիծը սկսվեր, որովհետև այն կպահանջեր հսկայական քանակությամբ պաշտոնական թղթային աշխատանք: Մարդն ուղղեց Ռիչարդին` ասելով, որ նախագիծը կարող էր սկսվել նախքան թղթային աշխատանքի ավարտվելը, որովհետև մարդիկ գիտեին, որ Հովարդ Հանթերը կաներ այն, ինչ նա ասել էր, որ կանի:2

1962 թվականին Նախագահ Հանթերը դիմեց Եկեղեցու երիտասարդներին և արտահայտեց իր համոզվածությունը ազնիվ լինելու կարևորության մասին:

«Երջանիկ կյանք կգա մեզանից յուրաքանչյուրին, եթե միայն ազնիվ լինենք` ազնիվ մեր հայրերի և մայրերի հետ, որդյո՞ք դա վերաբերում է մեր ժամադրվելուն, համալսարանական գործերին, երեխաներին, որոնց հետ վազում ենք, թե եկեղեցի հաճախելուն. ազնիվ լինենք մեր եպիսկոպոսների հետ՝ հետևելով նրանց խորհրդին, պատմելով նրանց ճշմարտությունը մեր մասին, վճարելով մեր ազնիվ տասանորդը, ապրելով մաքուր, անբիծ կյանքով, ազնիվ լինենք մեր դասերում, երբեք չխարդախելով մեր գործունեության որևէ հատվածում` լինի դա լսարանում, թե համալսարանում, ազնիվ մեր ճանապարհի համար վճարելիս` լինի դա խաղերում, կինոդիտման ժամանակ, թե երեկույթի պարտականությունների մեր բաժինը կատարելիս, լինենք ազնիվ մեր ընկերների և ընկերուհիների հետ` երբեք նրանց չշահագործելով, չխաբելով, գայթակղության չտանելով, լինենք ազնիվ հենց Իր` Տիրոջ հետ: 3

Նկար
Հուշատախտակը բռնած Մովսեսը

Տասը պատվիրանները ներառում են հետևյալ հորդորը.«Քո դրացու դեմ սուտ վկայություն մի տուր»:(Ելից Ի.16):

Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները

1

Տերը հորդորում է, որ մենք ազնիվ լինենք:

Սուրբ գրությունները լի են ազնիվ լինելու հորդորներով և անհամար պատվիրաններով այն մասին, որ մենք պետք է ազնիվ լինենք: Մենք մտածում ենք դրանց մասին թավատառով. ՄԻ ԱՆԻՐ, Մի գողանար, սուտ վկայություն մի անիր, մի ցանկանար [տեսԵլից Ի.15–17]: …

Անազնվության ամենասովորական տեսակներից մի քանիսն են .

1. Գողանալը Ես հազվադեպ եմ կարդում լրագրեր առանց դրանց մեջ գտնելու մի շարք տեղեկություններ կոտրանքով գողությության, կողոպուտի, գրպանահատության, խանութից գողության, ավտոմեքենայի գողության և հազարավոր այլ բաների մասին: Նույնիսկ մեր ժողովարաններում կան տեղեկություններ մանր գողության մասին:

2. Խաբելը Լրագրերը տալիս են նմանատիպ պատմություններ անվտանգության գործերում, գործարարության մեջ խարդախ գործարքների, կեղծարարություն ներդրումներում և այլ բաներում, որոնց վրա հրավիրվում է հասարակայնության ուշադրությունը: Կան մարդիկ, ովքեր խաբում են դպրոց գնալու ճանապարհածախսը չվճարելով, իսկ ոմանք էլ խաբում են քննությունների ժամանակ:

3. Իմաստության Խոսքի չափանիշների խախտում Սրանք են Եկեղեցու չափանիշները: Դրանք աշխարհիկ չափանիշների խախտումներ չեն: Բայց ձեզ տրվել է Տիրոջ խոսքը այս նյութի վերաբերյալ:

4. Երթևեկության կանոնների խախտումներ: Մարդը չի կարող հիմնականում ազնիվ լինել և խախտել օրենքները, որոնք ձևավորվել են հասարակության և կառավարության կողմից` մյուս մարդկանց բարօրության համար:4

«Քո դրացու դեմ սուտ վկայություն մի տուր» [Ելից Ի.16]: Հիմնականում այս պատվիրանը վերագրվել է դատական ատյաններում կեղծ վկայություն տալուն, բայց այն տարածվում է բոլոր դեպքերի վրա, որոնք փաստորեն կեղծ են: Որևէ անճշտություն, որը միտում ունի վնասել մեկ ուրիշին՝ նրա ապրանքներին, անձին կամ բնութագրին, դեմ է սույն օրենքի ոգուն և տառին: Ճշմարտության կասեցումը, որն առաջացնում է նույն վնասը, նույնպես այս պատվիրանի խախտում է:

«Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նրա ծառային` կամ նրա աղախնին` կամ նրա եզին` կամ նրա էշին և քո դրացու ոչ մի բանին» [Ելից Ի.17]: Ցանկանալը նշանակում է փափագել, ձգտել, տենչալ նրան, ինչը պատկանում է մեկ այլ մարդու: Լավ բաներ ձեռք բերելու ցանկությունը խախտում չէ, բայց մեկ ուրիշից վերցնել ցանկանալը անօրինական ձևով` սխալ է: Այս տեսակետից մեզ համար լավ է հասկանալ, որ բարին կամ չարը սկսվում է ոչ թե այն ժամանակ, երբ գործողությունն է կատարվում, այլ երբ մարդ դնում է իր սիրտը ինչ- որ բանի վրա: 5

Տերն ատում է հպարտ նայվածքը, ստախոս լեզուն, սիրտ, որը հնարում է չար պատկերացումներ, ոտքեր, որոնք արագ վազում են վնասելու, կեղծ վկա, որը ստեր է խոսում, [և] նա ով տարաձայնություններ է սերմանում:[տես Առակաց Զ.16–19]: Որպես Վերջին Օրերի Սրբեր, կարո՞ղ ենք մենք թույլ տալ անել որևէ բան, որը Տերն ատում է: Որքան հաճախ է նա խոսել անազնվության դեմ: 6

2

Մենք սերմանում ենք ազնվություն կյանքի փոքրիկ, սովորական բաներում:

Եթե մենք զգայուն ենք Փրկչի հետ մեր փոխհարաբերությունում, մենք պետք է ազնիվ լինենք ինչպես փոքր բաներում` այնպես էլ մեծ: 7

Երբ մենք ձգտում ենք ձեռքերումների և հաջողության, այնքան ժամանակ ենք վատնում` մտածելով և ուսումնասիրելով բարդ բաները, որ հազվադեպ ենք ժամանակ հատկացնում պարզին` պարզ , փոքր բաներին, որոնք իրականում այն հիմքն են, որի վրա մենք կառուցում ենք և առանց որի չի կարող գոյություն ունենալ ուժեղ հիմք: Որևէ կառուցվածք կարող է խոյանալ դեպի երկինք և մենք հնարավոր է նայենք դրան հիացմունքով` դրա տեսքի և վիթխարի բարձրության պատճառով, սակայն այն չի կարող կանգնել, մինչև դրա հիմքը խարսխված չլինի ժայռի, կամ պողպատի ու բետոնի վրա:

Բնավորությունը պետք է ունենա այդպիսի հիմք: Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ ազնվության սկզբունքի վրա: Ինչո՞ւ է այդպես, որ այնքան շատերն են հավատում ազնվության բարձր և վեհ սկզբունքներին, սակայն այնքան քչերն են հոժար` խստորեն ազնիվ լինել:

|Շատ] տարիներ առաջ, մեր աղոթատների նախասրահներում և շքամուտքերում կային ազդագրեր, որոնք վերնագրված էին «Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ»: Դրանցից մեծ մասը վերաբերում էին կյանքի փոքրիկ, սովորական բաներին: Սա այն տեղն է, որտեղ ազնվության սկզբունքն է մշակվում:

Ոմանք կընդունեն, որ բարոյապես սխալ է անազնիվ լինելը մեծ բաներում, սակայն հավատալ, որ ներելի է, եթե այդ բաները ավելի քիչ կարևորության են: …

Ես հիշում եմ մի երիտասարդ տղամարդու, ով մեր ցցում էր, երբ ես ծառայում էի որպես ցցի նախագահ: Նա ճանապարհորդում էր շրջակայքում մի բազմության հետ, որը մտածում էր, որ խելամիտ էր անել բաներ, որոնք ճիշտ չէին: Մի քանի առիթներով նա բռնվել էր փոքր օրինազանցություններ կատարելիս: Մի օր ես զանգ ստացա ոստիկանությունից և ինձ ասացին, որ նրան բերման էին ենթարկել երթևեկության կանոնները խախտելու համար: Նա գերազանցել էր արագությունը, ինչը արել էր մի քանի անգամ այս դեպքից առաջ: Իմանալով, որ այն բաները, որոնք նա անում էր կարող էին խանգարել իր միսիա գնալուն, նա ուղղվեց, և երբ 19 տարեկան էր, նա ստացավ իր կանչը:

Ես երբեք չեմ մոռանա այն խոսակցությունը, որ մենք ունեցանք, երբ նա վերադարձավ: Նա ինձ ասաց, որ միսիայի ընթացքում հաճախ էր մտածել այն խնդիրների մասին, որ նա պատճառել էր այն սխալ համոզմունքի պատճառով, որ փոքր բաները խախտելը կարևոր չէ: Բայց մեծ փոփոխություն էր տեղի ունեցել նրա կյանքում: Նա եկել էր այն եզրակացության, որ օրենքը խախտելու մեջ ոչ մի հաճույք չկա` լինի դա Աստծո օրենքը, թե հասարակության կողմից մեզ պարտադրվող օրենքները: 8

3

Մենք կարող ենք ծառայել Աստծուն` լինելով ազնիվ և շիտակ մեր անձնական և աշխատանքային գործարքներում:

Կրոնը կարող է մեր ամենօրյա աշխատանքի մի մասը լինել. մեր գործի, մեր առք ու վաճառքի, կառուցելման, երթևեկելու, արտադրելու, մեր արհեստի կամ մասնագիտության կամ որևէ այլ բանի, որ մենք անում ենք: Մենք կարող ենք ծառայել Աստծուն ազնվությամբ և շիտակ վարքով մեր աշխատանքային գործարքներում նույն ձևով, ինչպես մենք անում ենք կիրակնօրյա երկրպագության ժամանակ: Քրիստոնեության սկզբունքները չեն կարող լինել առանձին և բաժան` գործարարությունից ու մեր ամենօրյա գործերից:9

Եթե կրոնը ինչ որ բան նշանակում է մեզ համար, այն պետք է գործոն, որը խթանում է մեր կյանքը: Ես չեմ հավատում, որ կրոնը կարող է իջեցվել մինչև մի քահանայի կիրակնօրյա մեկժամյա քարոզի մակարդակի և ինչ- որ բան նշանակել մեր կյանքում: Եթե այն չի մտնում մեր անձնական կյանք, մեր ընտանեկան կյանք և այն ամենի մեջ, ինչ մենք անում ենք, ապա կրոնը քիչ բան է նշանակում մեզ համար և այն ուղղակի դառնում է մի կուռք` դրվելու մի բարձր տեղում և երկրպագվում միայն ժամանակ առ ժամանակ:

Ինչպիսի մեծ փոփոխություն կգար աշխարհի վրա, եթե մենք բոլորս վստահեինք մյուսներին` ազնվության առումով: Մարդիկ կունենային կատարյալ վստահություն միմյանց հանդեպ անձնական և գործարար հարաբերություններում: Չէր լինի … անվստահություն աշխատանքի և կառավարման միջև: Կլիներ մաքրություն հասարակական հաստաատություններում և կառավարության գործերում, և հարաբերույթունները կգոյատևեին ավելի շուտ խաղաղության մեջ, քան խառնաշփոթության , որում ներկայումս գտնվում է աշխարհը: …

Գործարար հարաբերություններում կան մարդիկ, ովքեր գուցե անազնվորեն օգտվեն հանգամանքից, եթե այն տրվում է նրանց: Նրանք նպատակահարմարեցնում են և արդարացնում իրենց դիրքը` ասելով, որ գործարարության մեջ մարդը պետք է օգտվի ամեն առաջարկված հնարավորությունիցից: Այդպիսի գործարքները կարող են բերել մեծ գումարներ, բայց սկզբունքորեն դրանք չեն տարբերվում գանձապահի ավել վճարած մեկ կոպեկը վերադարձնելու ձախողումից այն մարդու կողմից, ով նկատել է սխալը: Դա խաբեության մի ձև է։11

Կարո՞ղ եմ առաջարկել «պատվավոր աշխատանքի» մի սահմանում: Պատվավոր աշխատանքը ազնիվ աշխատանքն է: Ազնիվ արժեքը տրվում է և չկա խարդախություն, խաբեություն կամ սուտ: Դրա արտադրանքը կամ ծառայությունը բարձր որակի է և գործատուն, հաճախորդը, պատվիրատուն կամ հիվանդը ստանում է ավելին, քան սպասում էր: Պատվավոր աշխատանքը բարոյական է: Այն չի ներառում որևէ բան, որը կարող է վտանգել հասարակական բարօրությունը կամ բարոյականությունը: Օրինակ, այն չի ներառում ալկոհոլի օգտագործում, արգելված թմրամիջոցներ, կամ դրամախաղ: Պատվավոր աշխատանքն օգտակար է: Այն ապահովում է ապրանքներ և ծառայություններ, որոնք դարձնում են աշխարհը, ավելի լավ տեղ` ապրելու համար:12

Նկար
աղոթող Յոբը

Յոբը հայտարարեց. «Մինչև մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ [ուղղամտությունը]» (Յոբ ԻԷ.5):

4

Ուղղամտությունը պաշտպանում է մեզ չարից, օգնում է մեզ լինել հաջողակ և կփրկի մեր հոգիները:

Չարի գայթակղությունները շրջապատում են մեզ ամեն կողմից: Առանց ուղղամտության պաշտպանություն, մենք բոլոր տեսակի մեղքերի և անիրավությունների իշխանության ներքո ենք:

Յոբը չուներ դժվարություն այս խնդիրներում: Նա պաշտպանված էր իր իսկ ուղղամտությամբ: Այդպես էր նա զգում:

«Քանի որ տակավին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,

Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չխոսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չխորհէ, …

Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ» (Յոբ ԻԷ. 3-4,6):

Ինչքան ոգեշնչող է: Իր ուժի շնորհիվ նա մտահոգություն չուներ առօրյա գայթակղությունների համար, որոնց պատճառով մարդկանց մեծ մասն անկում է ապրում: Յոբը իր իսկ կյանքում կառուցել էր այնպիսի ուժ և բավարարվածություն, որ սատանան ինքը չկարողացավ կործանել: Հետաքրքիր է նաև տեսնել, թե ինչպես էր Աստված հրճվում նրանով. «Նորա նմանը չկայ երկրի վերայ` կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող , և տակաւին բռնած է իր կատարելութիւնը» (Յոբ Բ.3):

Ազնվության այս մեծ հատկանիշը լիովին մատչելի է մեզ համար: Եթե արդյունավետորեն օգտագործվի, այն կլուծի բոլոր մեր խնդիրները կառավարությունում, կրոնի, արդյունաբերության մեջ և մեր անձնական կյանքում: Այն կսրբի հանցագործության, ապահարզանի, աղքատության և թշվառության սոսկալի պատուհասը: Այն կդարձնի մեզ հաջողակ այստեղ և կփրկի մեր հոգիներն ապագայում:

Ամենամեծ ձեռքբերումներից մեկը մեր կյանքում ազնիվ, անկեղծ ուղղամտության խթանումն է մեր մեջ: Սա նշանակում է մենք դառնում ենք հոգեպես առողջ, բանականությամբ անկեղծ, բարոյապես ազնվ և միշտ անձնապես պատասխանատու Աստծուն: Ուղղամտությունը այն ոսկե բանալին է, որը կբացի դուռը գրեթե ամեն հաջողության առջև:13

5

Ճշմարիտ ուրախությունը գալիս է ինքներս մեզ հետ, ուրիշների և Աստծո հետ ազնիվ լինելուց:

Մենք հաճախ ենք խոսում սուրբ գրքի այս մեջբերման մասին «Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն» [2 Նեփի 2.25]: Կա ուրախություն, որը գալիս է ազնիվ լինելուց: Թույլ տվեք ասել թե ինչպես: Այս միջոցով դուք կարող եք ունենալ Վարդապետի ընկերակցությունը և դ Սուրբ Հոգու Ոգին: Ազնվության օրենքի խախտումները կզրկեն ձեզ այս երկու մեծ օրհնություններից: Կարո՞ղ եք հավատալ, որ նա ով ստում է կամ խաբում… կարող է ունենալ Վարդապետի ընկերակցությունը կամ ունենալ Սուրբ Հոգու Ոգին:

… Մենք պետք է միշտ հիշենք , որ մենք երբեք մենակ չենք: Չկա գործողություն, որը չի նկատվում, չկա խոսք, որ չի լսվում, չկա մարդու մտքում առաջացող միտք, որը չի իմացվում Աստծո կողմից: Չկա խավար, որը կարող է թաքցնել բաները, որոնք մենք անում ենք: Մենք պետք է մտածենք նախքան գործելը:

Ձեր կարծիքով, դուք կարո՞ղ եք մենակ լինել, երբ անազնիվ գործ եք կատարում: Ձեր կարծիքով կարո՞ղ եք դուք աննկատ մնալ, երբ քննության ժամանակ խարդախում եք, չնայած դուք միակ մարդն եք սենյակում: Մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ: Եթե մենք կամենում ենք ունենալ Վարդապետի ընկերակցությունը և Սուրբ Հոգու Ոգին, մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ազնիվ Աստծո և մեր մերձավորի հետ: Սա բերում է ճշմարիտ ուրախություն:14

Տերը գիտի մեր ամենախորը մտքերը [տես ՎևՈՒ 6.16]: Նա գիտի յուրաքանչյուր գործ, որ մենք անում ենք: Մենք մի օր կհանդիպենք Նրա հետ և կնայենք Նրա դեմքին: Արդյո՞ք մենք հպարտ կլինենք մեր կյանքի հիշատակարանով:

Մենք կատարում ենք այդ արձանագրությունն ամեն օր: Յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր միտք դրա մի մասն է կազմում:. Մենք արդյո՞ք հպարտ կլինենք դրանով: Մենք կլինենք, եթե արել ենք հնարավորը, եթե մենք ազնիվ ենք եղել ինքներս մեզ հետ, մեր սիրելիների , մեր ընկերների , ողջ մարդկության հետ: …

Օրհնված են նրանք, ովքեր ազնիվ են: …

Օրհնված են նրանք, ովքեր հնազանդ են Տիրոջը:

Նրանք այն մարդիկ են, ովքեր ազատ են, ովքեր երջանիկ են, ովքեր կարող են իրենց գլուխը բարձր քայլել: Նրանք ունեն ինքնահարգանք: Նրանք ունեն այն մարդկանց հարգանքը, ովքեր բոլորից լավ են նրանց ճանաչում:

Եվ այդ ամենից բացի, նրանք ունեն Երկնային Հոր հարգանքն ու օրհնությունը: Հիսուսը հրավիրում է մեզ` հետևել Իրեն: Նրա ճանապարհներն ուղիղ են, մաքուր, շիտակ ու ազնիվ: Եկեք հետևենք Նրան դեպի` երջանկության առատ կյանք: Դա միակ ճանապարհն է:15

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Վերանայեք անազնվության օրինակները, որոնք նշում է Նախագահ Հանթերը բաժին 1-ում: Որո՞նք են այդ անազնիվ արարքների հետևանքները: Ի՞նչ կարող են այդ հետևանքներն ուսուցանել մեզ այն մասին, թե ինչո՞ւ է Տերն այդքան մեծ շեշտ դնում ազնիվ լինելու վրա:

  • Խորհեք փոքր բաներում ազնիվ լինելու Նախագահ Հանթերի ուսմունքների մասին և ինքներս մեզ հետ ազնիվ լինելու մասին (տես բաժին 2): Ինչո՞ւ մենք պետք է ազնիվ լինենք «փոքր բաներում»: Ի՞նչ է նշանակում ազնիվ լինել ինքներս մեզ հետ: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել գայթակղությունները` արդարացնելու նույնիսկ թվացյալ փոքրիկ անազնվության գործերը:

  • Նախագահ Հանթերը շեշտում է կրոնը մաս դարձնելու այն ամենին, ինչ կատարում ենք մեր ամենօրյա կյանքում: (տես բաժին 2): Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ապրել այս բաժնի ուսմունքներով: Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետորեն ազնվություն ուսուցանել մեր տներում:

  • Բաժին 4-ում Նախագահ Հանթերը նշում է մի քանի օրհնություններ, որոնք գալիս են ուղղամտությամբ ապրելուց: Ինչպե՞ս է մարդը զարգացնում ուղղամտություն: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ ապրել եք Տիրոջ չափանիշներին հավատարիմ:

  • Ինչպե՞ս է ազնիվ լինելը ուրախություն բերում մեզ: (Տես բաժին 5) Ինչո՞ւ է ազնիվ լինելն անհրաժեշտ մեզ` Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալու համար: Ինչպե՞ս է ազնիվ լինելը մեզ ազատ դարձնում:

Առնչվող սուրբ գրություններ

Յոբ ԻԷ.5,ԼԱ.5–6,Սաղմոս ԺԵ,Առակաց Ի.7,Ալմա 53.20–21,ՎևՈւ 10.25–28,42.20–21, 27, 51.9, 124.15, 136.20, 25–26,Հավատո Հանգանակ 1.13

Օգնություն ուսումնասիրողին

Երբ կարդաք «ընդգծեք և նշեք խոսքերն ու արտահայտությունները, որպեսզի առանձնացնեք գաղափարները մեկ [հատվածում]: … Լուսանցքներում գրեք սուրբ գրության հղումները, որոնք հստակեցնում են հատվածները, որոնք դուք ուսումնասիրում եք» (Քարոզիր Իմ Ավետարանը [2004], 23):

Հղումներ

  1. Doug Brinley, “President Hunter Taught Value of a Penny’s Worth of Integrity,” Church News, Dec. 3, 1994, 11; see also “Loved by All Who Knew Him: Stories from Members,” Ensign, Apr. 1995, 19–20.

  2. See Don L. Searle, “President Howard W. Hunter, Acting President of the Quorum of the Twelve Apostles,” Ensign, Apr. 1986, 24.

  3. “We Believe in Being Honest” (transcription of an address given in the Youth Fireside Series, Apr. 10, 1962), 8–9, Church History Library, Salt Lake City; punctuation adapted.

  4. «Ազնվության հիմնական սկզբունքներ»New Era, Feb. 1978, 4–5:

  5. In Conference Report, Apr. 1965, 57–58; see also “And God Spake All These Words,” Improvement Era, June 1965, 511–12.

  6. «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն»,8:

  7. «Ազնվության հիմնական սկզբունքներ»,5:

  8. «Ազնվության հիմնական սկզբունքներ», 4-5:

  9. In Conference Report, Oct. 1961, 108.

  10. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, ed. Clyde J. Williams (1997), 261–62:

  11. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, 90–91:

  12. “Prepare for Honorable Employment,” Ensign, Nov. 1975, 122–23.

  13. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները,, 92:

  14. «Ազնվության հիմնական սկզբունքներ»,5:

  15. Հովարդ Վ. Հանթերի ուսմունքները, 88: