Scripture Stories
Գլուխ 6. Լեքիի երազը


Գլուխ 6

Լեքիի երազը

Նկար
Lehi with family

Լեքին պատմեց իր ընտանիքին, թե ինչ կարևոր տեսիլք էր ունեցել երազում։ Լեքիի երազն ուրախացրեց նրան Նեփիի ու Սամի համար, բայց վշտացրեց Լամանի ու Լեմուելի համար։

Նկար
Lehi and angel

Իր երազում Լեքին տեսավ սպիտակ հագուստներով մի մարդու, որը պատվիրեց Լեքիին հետևել իրեն։ Լեքին հետևեց նրան դեպի չոր ու խավար անապատ։

Նկար
Lehi praying

Ժամեր շարունակ խավարի մեջ ճամփորդելուց հետո Լեքին աղոթեց օգնության համար։

Նկար
tree of life

Այնուհետև նա մի ծառ տեսավ, որն ուներ ճերմակ պտուղ։ Այդ քաղցր պտուղը երջանկացնում էր նրանց, ովքեր ուտում էին այն։

Նկար
Lehi eating fruit

Լեքին համտեսեց պտուղը և լցվեց ուրախությամբ: Նա ցանկացավ, որ իր ընտանիքը ճաշակեր այդ պտղից, որովհետև գիտեր, որ դա նրանց երջանիկ կդարձներ։

Նկար
Sariah, Sam, and Nephi walking towards Lehi

Լեքին տեսավ մի գետ, որը հոսում էր ծառի կողքով։ Գետի ակունքի մոտ նա տեսավ Սարիային, Սամին ու Նեփիին։

Նկար
family walking towards tree

Լեքին կանչեց իր կնոջն ու որդիներին, որ մոտենան ու ճաշակեն պտղից։ Սարիան, Սամը և Նեփին մոտեցան ու ճաշակեցին պտղից, սակայն Լամանն ու Լեմուելը չկամեցան։

Նկար
rod leading to tree

Լեքին տեսավ նաև երկաթե մի ձող և ուղիղ ու նեղ արահետ, որը տանում էր դեպի ծառը։

Նկար
people holding rod

Նա տեսավ մարդկանց բազմություն, ովքեր քայլում էին արահետով կամ դեպի արահետը։ Նրանցից ոմանք խավարի պատճառով շեղվում էին արահետից ու կորչում։

Նկար
people holding rod

Մյուսները ամուր բռնվում էին երկաթե ձողից, որը խավարի միջով տանում էր դեպի ծառը։ Նրանք ճաշակում էին պտղից։

Նկար
people eating fruit

Գետի մյուս ափին մեծ շենքում գտնվող մարդիկ ծիծաղում էին նրանց վրա, ովքեր ճաշակում էին պտղից։ Ոմանք, ովքեր արդեն ճաշակել էին, ամաչում էին ու հեռանում ծառից։

Նկար
spacious building

Լեքին շատ մարդկանց տեսավ իր երազում։ Ոմանք, ամուր բռնվելով երկաթե ձողից, քայլում էին խավարի միջով դեպի ծառը։ Նրանք ճաշակում էին պտղից։ Մյուսները գնում էին դեպի մեծ շենքը, խեղդվում գետում կամ կորչում։ Լամանն ու Լեմուելը չկամեցան ճաշակել պտղից։ Լեքին անհանգստացավ և փորձեց օգնել նրանց հնազանդվել Աստծո պատվիրաններին: