Scripture Stories
Գլուխ 30. Ալմայի խորհուրդները որդիներին


Գլուխ 30

Ալմայի խորհուրդները որդիներին

Նկար
Alma speaking to sons

Ալման վշտացած էր, տեսնելով, թե որքան մեղսավոր էին դարձել Նեփիացիները։ Նա իր որդիներից յուրաքանչյուրի հետ խոսեց արդարակյաց ապրելու մասին։

Նկար
angel with Alma and sons of Mosiah

Ալման ասաց իր ավագ որդի Հելամանին, որ ապավինի Աստծուն։ Նա պատմեց նրան Աստծո հրեշտակի մասին, որն ուղարկվել էր ասելու Ալմային, որ դադարեցնի կործանել Եկեղեցին։

Նկար
Alma suffering on bed

Երեք օր Ալման տառապեց իր մեղքի պատճառով։ Ապա նա հիշեց Հիսուսի մասին իր հոր ուսմունքները և հասկացավ, որ իր մեղքերը կարող էին ներվել։

Նկար
Alma

Ալման աղոթեց ներման համար, և ուրախությունը լցրեց նրա հոգին ցավի փոխարեն։ Նա ներում ստացավ, որովհետև հավատ ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ և ապաշխարել էր:

Նկար
Alma teaching

Այդ ժամանակից ի վեր Ալման մարդկանց ուսուցանում էր ավետարանը, որպեսզի նրանք կարողանային զգալ այդ նույն ուրախությունը։ Աստված օրհնեց Ալմային Իրեն ապավինելու համար։

Նկար
Alma giving Helaman records

Ալման Հելամանին տվեց սուրբ հիշատակարանները և ասաց, որ շարունակի գրի առնել իր ժողովրդի պատմությունը։

Նկար
Alma talking to Helaman

Ալման ասաց նրան, որ եթե պահի պատվիրանները, Աստված կօրհնի նրան և կօգնի պահպանել հիշատակարանները։

Նկար
Alma and Helaman

Ալման Հելամանին ասաց նաև, որ ամեն առավոտ և երեկո աղոթի ու խոսի Աստծո հետ այն ամենի մասին, ինչ անում է, որպեսզի Աստված կարողանա առաջնորդել նրան։

Նկար
Shiblon

Ալման գոհ էր իր որդի Սիբլոնից, որը խիզախ միսիոներ էր Զորամացիների մոտ։ Սիբլոնը հավատը չկորցրեց, անգամ, երբ իրեն քարկոծում էին։

Նկար
Alma and Shiblon

Ալման Սիբլոնին հիշեցրեց, որ փրկվելու միակ ճանապարհը Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Ապա Ալման խրախուսեց իր որդուն շարունակել ուսուցանել ավետարանը։

Նկար
Corianton

Ալմայի որդի Կորիանթոնը չէր պահում պատվիրանները։ Նա հավատարիմ միսիոներ չէր Զորամացիներին ուսուցանելու ընթացքում։

Նկար
Alma

Կորիանթոնի գործերին նայելով, Զորամացիները չէին հավատում Ալմայի ուսմունքներին։

Նկար
Alma and Corianton

Ալման ասաց Կորիանթոնին, որ մարդիկ չեն կարող թաքցնել իրենց մեղքերը Աստծուց, և որ նա պետք է ապաշխարեր։

Նկար
Alma

Ալման ուսուցանում էր իր որդուն, որ բոլորը հարություն կառնեն, բայց միայն արդարները կապրեն Աստծո հետ։

Նկար
Alma and Corianton

Կյանքը ժամանակ է՝ տրված մարդկանց ապաշխարելու և Աստծուն ծառայելու համար, ասաց Ալման։

Նկար
Alma giving Corianton scriptures

Հիշեցնելով Կորիանթոնին, որ նա կանչվել է որպես միսիոներ, Ալման ասաց նրան, որ վերադառնա Զորամացիների մոտ և մարդկանց ապաշխարություն ուսուցանի։

Նկար
Alma and his sons teaching

Ալման ու նրա որդիները շարունակում էին ուսուցանել ավետարանը։ Նրանք ուսուցանում էին քահանայության զորությամբ։