Այլ նյութեր
Գլուխ 38․ Գլխավոր դատավորի սպանությունը


Գլուխ 38

Գլխավոր դատավորի սպանությունը

wicked Nephites talking

Նեփիացիների դատավորներ դարձան անարդար մարդիկ։ Նրանք պատժում էին ոչ թե մեղսագործներին, այլ արդարակյաց մարդկանց։

Nephi

Նեփին վշտացած էր՝ տեսնելով մարդկանց մեջ այդքան անարդարություն։

road into Zarahemla

Մի օր նա աղոթում էր իր այգում աշտարակի վրա։ Նրա այգին գտնվում էր Զարահեմլայի շուկա տանող գլխավոր ճանապարհի մոտ։

Nephi praying

Ճանապարհով անցնող մարդիկ լսում էին՝ ինչպես էր Նեփին աղոթում։ Ի վերջո մարդկանց մի մեծ խումբ հավաքվեց իմանալու, թե ինչու էր նա այդքան վշտացած։

Nephi talking to people

Երբ Նեփին տեսավ մարդկանց, նա ասաց նրանց, որ վշտացած էր նրանց անօրինությունների պատճառով։ Նա նրանց ասաց, որ ապաշխարեն:

Nephites listening to Nephi

Նա նախազգուշացրեց նրանց, որ եթե չապաշխարեն, թշնամիները կզավթեն իրենց տները և քաղաքները, իսկ Տերը չի օգնի իրենց թշնամիների դեմ կռվելիս։

Nephi talking

Նեփին ասաց, որ Նեփիացիներն ավելի մեղսագործ էին, քան Լամանացիները, որովհետև Նեփիացիներին ուսուցանվել էին պատվիրանները, սակայն նրանք չէին հետևում դրանց։

Nephi talking

Նա ասաց, որ եթե Նեփիացիները չապաշխարեն, նրանք կկործանվեն։

people angry

Այնտեղ էին անարդար դատավորներից մի քանիսը: Նրանք ուզում էին, որ մարդիկ պատժեին Նեփիին՝ իրենց և իրենց օրենքի դեմ խոսելու համար։

men arguing

Մարդկանց մի մասը համաձայն էր անարդար դատավորների հետ։ Մյուսները հավատում էին Նեփիին․ նրանք գիտեին, որ նա մարգարե էր և ճշմարտություն էր խոսում։

Nephi talking

Նեփին մարդկանց ասաց, որ նրանք ապստամբել են Աստծո դեմ և շուտով կպատժվեն, եթե չապաշխարեն։

Nephi pointing

Նեփին մարդկանց ասաց, որ գնան և գտնեն իրենց գլխավոր դատավորին։ Նա ընկած էր գետնին՝ իր սեփական արյան մեջ, սպանված իր եղբոր կողմից, որը ցանկանում էր նրա պաշտոնը։

men running

Ամբոխից հինգ հոգի վազեցին գլխավոր դատավորի մոտ։ Նեփին մարդկանց ասաց, որ գնան և գտնեն իրենց գլխավոր դատավորին։ Նրանք չհավատացին, որ Նեփին Աստծո մարգարեն էր:

chief judge dead

Երբ նրանք տեսան Սեզորամին՝ գլխավոր դատավորին, պառկած իր արյան մեջ, վախեցած ընկան գետնին։ Այժմ նրանք հավատացին, որ Նեփին մարգարե էր:

men pointing

Սեզորամի ծառաները նույնպես գտան գլխավոր դատավորին և վազեցին՝ լուրը հայտնելու մարդկանց։ Նրանք վերադարձան և տեսան գետնին ընկած հինգ տղամարդկանց։

men angry

Մարդիկ կարծեցին, թե այդ հինգ տղամարդիկ էին սպանել Սեզորամին։

men talking

Նրանք այդ հինգին բանտ նետեցին և լուր տարածեցին քաղաքով մեկ, որ գլխավոր դատավորը սպանվել է, իսկ սպանողները բանտում են։

men talking

Հաջորդ օրը մարդիկ գնացին այնտեղ, որտեղ պետք է թաղեին գլխավոր դատավորին։ Դատավորները, որոնք ներկա էին եղել Նեփիի այգում, հարցրեցին, թե որտեղ են հինգ տղամարդիկ։

judges talking

Դատավորները ուզում էին տեսնել մեղադրյալ մարդասպաններին։

men in front of judges

Այդ մեղադրյալները այն հինգ տղամարդիկ էին, որոնք Նեփիի այգուց վազեցին գլխավոր դատավորի մոտ։

men in front of chief judge

Հինգ տղամարդիկ ասացին, որ գտել էին գլխավոր դատավորին գետնին ընկած՝ արյան մեջ, ինչպես ասել էր Նեփին։ Այդ ժամանակ դատավորները մեղադրեցին Նեփիին այն բանում, որ նա մարդ էր ուղարկել Սեզորամին սպանելու համար։

five men bound

Իմանալով, որ Նեփին մարգարե է, հինգ տղամարդիկ վիճեցին դատավորների հետ, սակայն դատավորները նրանց չլսեցին։ Նրանք կարգադրեցին, որ Նեփիին կապեն։

judge talking to Nephi

Դատավորները Նեփիին փող առաջարկեցին և խոստացան խնայել կյանքը, եթե նա խոստովաներ, որ դավադրություն է կազմակերպել գլխավոր դատավորին սպանելու համար։

Nephi bound

Նեփին դատավորներին ասաց, որ ապաշխարեն իրենց կատարած անարդարությունների համար։ Այնուհետև նա ասաց նրանց, որ գնան Սեզորամի եղբոր՝ Սեանթումի մոտ։

judges talking to Seantum

Նեփին ասաց նրանց, որ հարցնեն Սեանթումին, թե արդյոք նա և Նեփին դավադրություն են կազմակերպել Սեզորամին սպանելու համար։ Նեփին ասաց, որ Սեանթումը կասի՝ ոչ։

men grabbing Seantum’s robe

Այդ ժամանակ դատավորները պետք է հարցնեին Սեանթումին, թե արդյոք նա չի սպանել իր եղբորը։ Սեանթումը կրկին կասի՝ ոչ, բայց դատավորները արյան հետքեր կգտնեն նրա թիկնոցի վրա։

Seantum

Նեփին ասաց, որ այդ ժամանակ Սեանթումը կդողա, կգունատվի և, ի վերջո, կխոստովանի, որ սպանել է իր եղբորը։

Seantum being taken away

Դատավորները գնացին Սեանթումի տուն, և ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ՝ ինչպես Նեփին էր ասել։ Նեփին և հինգ տղամարդիկ ազատ արձակվեցին։

Nephi

Նեփիից բաժանվելով, որոշ մարդիկ ասում էին, որ նա մարգարե է, մյուսները՝ որ նա աստված է։ Նեփին գնաց տուն, բայց, միևնույն է, վշտացած էր նրանց ամբարշտության պատճառով։