Գլուխ 2
Լեքին զգուշացնում է ժողովրդին
Քրիստոսի ծնունդից 600 տարի առաջ Երուսաղեմում ապրող մարդկանց մեծ մասը ամբարիշտ էր։ Աստված մարգարեներ ուղարկեց նրանց ապաշխարության կանչելու, բայց նրանք չկամեցան լսել նրան։
Լեքին մարգարե էր։ Նա աղոթեց, որ մարդիկ ապաշխարեին։ Երբ նա աղոթում էր, կրակի սյուն հայտնվեց: Աստված շատ բաներ պատմեց ու ցույց տվեց Լեքիին։
Լեքին տուն վերադարձավ ու տեսիլք տեսավ։ Նա տեսավ Աստծուն՝ շրջապատված բազմաթիվ հրեշտակներով։ Հրեշտակները երգում ու փառաբանում էին Աստծուն։
Տեսիլքում Լեքիին տրվեց մի գիրք, որը պատմում էր, թե ինչ պետք է կատարվեր ապագայում։ Նա կարդաց, որ Երուսաղեմը պետք է կործանվեր, որովհետև մարդիկ ամբարիշտ էին։
Լեքին մարդկանց ասաց, որ Երուսաղեմը կործանվելու է։ Նա ասաց նաև Հիսուսի գալու մասին։ Մարդիկ զայրացան ու փորձեցին սպանել Լեքիին, բայց Տերը պաշտպանեց նրան։