Scripture Stories
Գլուխ 24․ Ամմոնը հանդիպում է Լամոնի թագավորի հորը


Գլուխ 24

Ամմոնը հանդիպում է Լամոնի թագավորի հորը

Նկար
Lamoni talking with Ammon

Լամոնի թագավորը ցանկացավ Ամմոնին տանել իր հորը հանդիպելու։ Տերը զգուշացրեց Ամմոնին, որ չգնար, որովհետև Լամոնիի հայրը փորձելու էր սպանել նրան։

Նկար
Ammon and Lamoni

Տերն ասաց Ամմոնին, որ փոխարենը գնա Միդդոնի երկիր, որտեղ նրա եղբայրը՝ Ահարոնը, բանտում է։ Լամոնի թագավորը գնաց Ամմոնի հետ։

Նկար
Ammon and Lamoni with Lamoni’s father

Ճանապարհին նրանք հանդիպեցին Լամոնի թագավորի հորը, ով ամբողջ երկրի թագավորն էր։ Նա հարցրեց Լամոնիին, թե ուր էր գնում ստախոս Նեփիացու հետ։

Նկար
Lamoni, Ammon, and Lamoni’s father

Լամոնի թագավորն իր հորը պատմեց Ամմոնի և բանտում գտնվող նրա եղբոր մասին։ Զայրացած հայրը հրամայեց Լամոնիին սպանել Ամմոնին և չգնալ Միդդոնի։

Նկար
Lamoni’s father trying to kill Lamoni

Լամոնին հրաժարվեց սպանել Ամմոնին և ասաց, որ ինքը և Ամմոնը գնում են Ահարոնին ազատելու։ Լամոնիի հայրը ավելի զայրացավ և հանեց իր սուրը, որ սպաներ Լամոնիին։

Նկար
Ammon wounding Lamoni’s father

Ամմոնը առաջ եկավ, որպեսզի պաշտպաներ Լամոնիին։ Այդ ժամանակ Լամոնիի հայրը փորձեց սպանել Ամմոնին, բայց նա պաշտպանվեց և վիրավորեց Լամոնիի հոր թևը։

Նկար
Ammon and Lamoni’s father

Երբ Լամոնիի հայրը տեսավ, որ Ամմոնը կարող էր սպանել իրեն, նա խոստացավ Ամմոնին իր թագավորության կեսը, եթե խնայեր իր կյանքը:

Նկար
Ammon speaking to Lamoni’s father

Ամմոնն ասաց, որ ցանկանում էր, որ Ահարոնն իր ընկերակիցների հետ ազատվեր բանտից, իսկ Լամոնին կարողանար պահպանել իր թագավորությունը։

Նկար
Ammon fixing king’s wound

Լամոնիի հայրը հասկացավ, որ Ամմոնը չէր ուզում վնաս պատճառել իրեն։ Նա զարմացած էր, թե Ամմոնը որքան էր սիրում իր որդուն։ Նա հրավիրեց Ամմոնին ուսուցանել իրեն ավետարանը։

Նկար
King Lamoni talking with king of Middoni

Ամմոնը և թագավոր Լամոնին գնացին Միդդոնի։ Լամոնին խոսեց այնտեղի թագավորի հետ, և Ահարոնն իր ընկերակիցների հետ ազատվեցին բանտից։

Նկար
Aaron and companions being released

Ամմոնին վշտացավ՝ տեսնելով, թե որքան վատ էին նրանց վերաբերվել։ Նրանք շատ տառապանքներ էին կրել, սակայն համբերատար էին եղել։