Scripture Stories
Գլուխ 33. Թագավորասերները և ազատասերները


Գլուխ 33

Թագավորասերները և ազատասերները

Նկար
Pahoran talking to others

Նեփիացիների մի մասն ուզում էր, որ գլխավոր դատավորը՝ Պաորանը, փոխեր որոշ օրենքներ։

Նկար
people angry

Երբ Պաորանը հրաժարվեց, այդ մարդիկ զայրացան և ցանկացան զրկել Պաորանին գլխավոր դատավորի պաշտոնից։ Նրանք ուզում էին ունենալ ոչ թե դատավորներ, այլ թագավոր։

Նկար
two men talking

Կոչվելով թագավորասերներ, նրանք հույս ունեին, որ իրենցից մեկը կդառնար թագավոր և կիշխեր ժողովրդին։

Նկար
group of men praying

Նեփիացիները, որոնք ցանկանում էին, որ Պաորանը մնար գլխավոր դատավոր, կոչվեցին ազատասերներ։ Նրանք ցանկանում էին լինել ազատ և երկրպագել իրենց ընտրությամբ։

Նկար
men lining up to vote

Մարդիկ ընտրություն կատարեցին ազատասերների և թագավորասերների միջև։ Մարդկանց մեծ մասը իրենց ձայները տվեցին ազատասերներին։

Նկար
Lamanite army

Միևնույն ժամանակ Ամաղիկիան Լամանացիների մեծ զորք էր հավաքում Նեփիացիների վրա հարձակվելու համար։

Նկար
king-men

Երբ թագավորասերները լսեցին, որ Լամանացիները գալիս են, նրանք ուրախացան և հրաժարվեցին պաշտպանել իրենց երկիրը։

Նկար
Moroni watching king-men

Մորոնի զորավարը զայրացած էր, որ թագավորասերները չէին ուզում պայքարել։ Նա շատ ջանք էր թափել, որպեսզի Նեփիացիներն ազատ լինեին։

Նկար
Moroni talking with governor

Նա խնդրեց կառավարչին իրեն իշխանություն տալ հարկադրել թագավորասերներին՝ կա՛մ կռվել, կա՛մ մահվան դատապարտվել։

Նկար
governor talking with Moroni

Երբ Պաորանը տվեց Մորոնիին այդ իշխանությունը, Մորոնին իր բանակը տարավ թագավորասերների դեմ։

Նկար
Nephites and Lamanites battling

Թագավորասերներից շատերը սպանվեցին, որոշ մասը բանտարկվեց։ Մնացածը համաձայնեցին պաշտպանել իրենց երկիրը Լամանացիներից։