Scripture Stories
Գլուխ 48․ Խաղաղություն Ամերիկայում


Գլուխ 48

Խաղաղություն Ամերիկայում

Նկար
disciples teaching

Երբ Հիսուսը վերադարձավ երկինք, նրա աշակերտները հիմնեցին Նրա եկեղեցին ամբողջ երկրով մեկ։

Նկար
man being baptized

Իրենց մեղքերից ապաշխարած մարդիկ մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։

Նկար
people happy

Շուտով բոլոր Նեփիացիները և Լամանացիները դարձի եկան։ Նրանք չէին վիճում, և բոլորը ազնիվ էին։

Նկար
people sitting

Չկային հարուստներ և աղքատներ։ Մարդիկ կիսվում էին ամեն ինչով, և բոլորն ունեին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր։

Նկար
man being blessed

Աշակերտները շատ հրաշքներ կատարեցին Հիսուս Քրիստոսի անունով։ Նրանք բուժում էին հիվանդներին և կենդանացնում մահացածներին։

Նկար
people building

Մարդիկ կառուցեցին նոր քաղաքներ այն տեղերում, որտեղ դրանք ոչնչացվել էին։

Նկար
men talking

Նրանք հնազանդ էին Աստծո պատվիրաններին: Նրանք ծոմ էին պահում և հաճախ հավաքվում՝ լսելու Աստծո խոսքը:

Նկար
boys playing

Մարդիկ երջանիկ էին։

Նկար
men talking

Չկային ավազակներ, խաբեբաներ, մարդասպաններ: Մարդիկ այլևս չէին բաժանվում Նեփիացիների և Լամանացիների․ բոլորը մեկ ժողովուրդ էին՝ Քրիստոսի զավակները։

Նկար
father and son

Տերն օրհնում էր մարդկանց իրենց բոլոր գործերում։

Նկար
people working in field

Նրանք ապրեցին խաղաղության մեջ 200 տարի։ Մարդիկ շատ հարստացան։