Scripture Stories
Գլուխ 4․ Արույրե թիթեղները


Գլուխ 4

Արույրե թիթեղները

Նկար
Lehi talking to Nephi

Լեքին ասաց Նեփիին, որ Տերը կամենում է, որ նա իր եղբայրների հետ վերադառնա Երուսաղեմ։ Նրանք պետք է վերցնեին արույրե թիթեղները Լաբան անունով մարդուց։

Նկար
brass plates

Արույրե թիթեղները շատ կարևոր գրառումներ էին պարունակում։ Նրանք պատմում էին Լեքիի նախահայրերի մասին և պարունակում էին Աստծո խոսքերը, որոնք Նա հայտնել էր մարգարեների միջոցով։

Նկար
Laman and Lemuel

Լամանն ու Լեմուելը չկամեցան հետ դառնալ արույրե թիթեղների համար: Նրանք ասացին, որ դա շատ դժվար է։ Նրանք հավատ չունեին Տիրոջ հանդեպ։

Նկար
Lehi talking to Nephi

Նեփին ցանկանում էր հնազանդվել Տիրոջը։ Նա գիտեր, որ Տերը կօգներ իրեն ու իր եղբայրներին Լաբանից վերցնել արույրե թիթեղները:

Նկար
Laman, Lemuel, Sam, and Nephi

Լամանը, Լեմուելը, Սամն ու Նեփին վերադարձան Երուսաղեմ՝ արույրե թիթեղների հետևից։

Նկար
Laman talking to Laban

Լամանը գնաց Լաբանի մոտ ու նրանից խնդրեց արույրե թիթեղները։

Նկար
Laman running

Լաբանը զայրացավ ու չկամեցավ Լամանին տալ արույրե թիթեղները։ Լաբանն ուզում էր սպանել Լամանին, բայց Լամանը փախուստի դիմեց։

Նկար
Laman talking to brothers

Լամանն իր եղբայրներին պատմեց պատահածի մասին։ Նա վախեցած էր և ցանկանում էր վերադառնալ անապատ՝ իր հոր մոտ։

Նկար
Nephi talking to brothers

Նեփին ասաց, որ իրենք չեն կարող վերադառնալ առանց արույրե թիթեղների։ Նա ասաց իր եղբայրներին, որ ավելի շատ հավատ ունենան առ Տերը, և այդ ժամանակ կկարողանան վերցնել արույրե թիթեղները։

Նկար
gathering gold

Նեփին և նրա եղբայրները գնացին Երուսաղեմի իրենց հին տունը և հավաքեցին իրենց ոսկիներն ու արծաթները, որպեսզի դրանք փոխանակեին թիթեղների հետ։

Նկար
showing Laban gold

Նրանք ցույց տվեցին Լաբանին իրենց հարստությունները և առաջարկեցին փոխանակել դրանք թիթեղների հետ։ Երբ Լաբանը տեսավ նրանց ոսկին ու արծաթը, ցանկացավ վերցնել դրանք, իսկ նրանց դուրս հանեց։

Նկար
Laban pointing

Լաբանը կարգադրեց իր մարդկանց սպանել Լեքիի որդիներին։ Նեփին և նրա եղբայրները փախան ու թաքնվեցին քարայրում։ Լաբանը պահեց նրանց ոսկին ու արծաթը։

Նկար
Laman and Lemuel beating Nephi and Sam

Լամանն ու Լեմուելը բարկացան Նեփիի վրա։ Նրանք փայտով ծեծեցին Նեփիին ու Սամին։

Նկար
angel appearing

Մի հրեշտակ հայտնվեց Լամանի ու Լեմուելի առաջ ու ասաց նրանց, որ դադարեցնեն ծեծելը։ Նա ասաց, որ Տերը կօգնի նրանց վերցնել թիթեղները: Նա նաև ասաց, որ Նեփին պետք է դառնար իր եղբայրների առաջնորդը։

Նկար
Nephi talking to brothers

Նեփին հորդորեց իր եղբայրներին հավատալ Տիրոջը և չվախենալ Լաբանից ու նրա մարդկանցից։ Նեփին խրախուսեց իր եղբայրներին վերադառնալ Երուսաղեմ։

Նկար
Nephi and brothers hiding

Այդ գիշեր Նեփիի եղբայրները թաքնվեցին քաղաքից դուրս՝ պարիսպի տակ, իսկ Նեփին գաղտագողի քաղաք մտավ։ Նա գնաց դեպի Լաբանի տունը։

Նկար
Laban drunk

Մոտենալով Լաբանի տանը, նա տեսավ գետնին պառկած մի հարբած մարդու։ Դա Լաբանն էր։

Նկար
Nephi taking Laban’s sword

Նեփին տեսավ Լաբանի սուրը և վերցրեց այն։ Սուրբ Հոգին ասաց Նեփիին, որ սպանի Լաբանին, բայց Նեփին չէր ցանկանում սպանել նրան։

Նկար
Nephi killing Laban

Սուրբ Հոգին կրկին ասաց Նեփիին, որ սպանի Լաբանին, որպեսզի կարողանա վերցնել արույրե թիթեղները։ Լեքիի ընտանիքը պետք է ստանար թիթեղները, որպեսզի կարողանար սովորել ավետարանը։

Նկար
Nephi in Laban’s clothes

Նեփին հնազանդվեց Սուրբ Հոգուն և սպանեց Լաբանին։ Այնուհետև Նեփին հագավ Լաբանի հագուստը և վերցրեց զենքերը։

Նկար
Nephi acting as Laban

Նեփին գնաց Լաբանի տուն, որտեղ նրան հանդիպեց Զորամը՝ Լաբանի ծառան։ Նեփին իր տեսքով ու ձայնով նման էր Լաբանին։

Նկար
Nephi and Zoram

Նա ասաց Զորամին, որ բերի արույրե թիթեղները: Զորամը կարծեց, թե Նեփին Լաբանն է, և նրան տվեց թիթեղները։ Նեփին հրամայեց Զորամին հետևել իրեն։

Նկար
Nephi and Zoram

Լամանը, Լեմուելն ու Սամը տեսան մոտեցող Նեփիին ու վախեցան, կարծելով, թե Լաբանն է։ Նրանք սկսեցին փախչել, սակայն կանգ առան՝ լսելով Նեփիի ձայնը։

Նկար
Nephi and Zoram

Այդ ժամանակ Զորամը հասկացավ, որ Նեփին Լաբանը չէ, և փորձեց փախչել։ Նեփին բռնեց Զորամին և խոստացավ, որ չի վնասի նրան, եթե իր հետ անապատ գա։

Նկար
Zoram and brothers

Զորամը համաձայնեց։ Նեփին ու նրա եղբայրները Զորամի ու արույրե թիթեղների հետ վերադարձան Լեքիի ու Սարիայի մոտ։

Նկար
Lehi and Sariah happy

Նրանք արույրե թիթեղները տվեցին Լեքիին։ Լեքին և Սարիան ուրախ էին, որ իրենց որդիները ողջ էին։ Նրանք բոլորն ուրախանում էին և շնորհակալություն հայտնում Աստծուն։

Նկար
Lehi reading to sons

Լեքին սկսեց կարդալ արույրե թիթեղները։ Գրառումները պատմում էին Ադամի ու Եվայի և աշխարհի ստեղծման մասին։ Դրանք պարունակում էին շատ մարգարեների խոսքերը։

Նկար
Lehi and Nephi

Լեքին և Նեփին երջանիկ էին, որովհետև հնազանդվեցին Տիրոջը և կարողացան վերցնել արույրե թիթեղները։

Նկար
Lehi packing plates

Լեքիի ընտանիքը փաթեթավորեց արույրե թիթեղները, որպեսզի տաներ իր հետ և իրենց զավակներին ուսուցաներ թիթեղների վրա գրված պատվիրանները։