Scripture Stories
Գլուխ 46․ Հիսուս Քրիստոսը ուսուցանում է Նեփիացիներին և աղոթում նրանց հետ


Գլուխ 46

Հիսուս Քրիստոսը ուսուցանում է Նեփիացիներին և աղոթում նրանց հետ

Նկար
people walking at night

Նեփիացիները, որոնք տեսել էին Հիսուս Քրիստոսին, ասացին իրենց ընկերներին, որ նա կվերադառնա հաջորդ օրը։ Շատերը դժվարությամբ, բայց փորձում էին հասնել այն տեղը, որտեղ գալու էր Հիսուսը։

Նկար
people praying

Հաջորդ առավոտ Նեփին և մյուս աշակերտները ուսուցանեցին հավաքված խմբին։ Ապա աշակերտները աղոթեցին, որպեսզի ստանային Սուրբ Հոգին:

Նկար
disciples being baptized

Նեփին մտավ ջուրը և մկրտվեց: Այնուհետև նա մկրտեց մյուս աշակերտներին:

Նկար
angels coming from heaven

Մկրտվելուց հետո աշակերտները ստացան Սուրբ Հոգին: Նրանք, կարծես, շրջապատված էին կրակով, ապա երկնքից հրեշտակներ իջան և սպասավորեցին նրանց։

Նկար
Jesus with angels

Հրեշտակներն աշակերտների հետ էին, երբ Հիսուսն իջավ և կանգնեց նրանց մեջ։

Նկար
Nephites praying

Քրիստոսն ասաց, որ բոլոր Նեփիացիները ծնկի իջնեն գետնին։ Նա ասաց Իր աշակերտներին, որ աղոթեն։

Նկար
Jesus praying

Մինչ նրանք աղոթում էին, Հիսուսը մի փոքր հեռացավ մարդկանցից, ծնկի իջավ և աղոթեց Երկնային Հորը։

Նկար
Jesus praying

Հիսուսը շնորհակալություն հայտնեց Երկնային Հորը իր աշակերտներին Սուրբ Հոգին տալու համար։ Ապա նա խնդրեց, որ Սուրբ Հոգին տրվի բոլոր նրանց, ովքեր կհավատան աշակերտների խոսքերին։

Նկար
Jesus blessing disciples

Հիսուսն օրհնեց իր աշակերտներին, երբ նրանք աղոթում էին։ Նա ժպտաց, և նրանք դարձան իր դեմքի և հագուստի նման ճերմակ։

Նկար
Jesus praying with disciples

Հիսուսը նորից աղոթեց իր աշակերտների համար։ Նա գոհ էր նրանց մեծ հավատից։

Նկար
Jesus talking to people

Քրիստոսը պատվիրեց մարդկանց դադարել աղոթելը, բայց շարունակել աղոթել սրտում։ Այնուհետև Նա բաժանեց հաղորդությունը:

Նկար
Jesus blessing bread

Ոչ ոք հաց կամ գինի չէր բերել, բայց Փրկիչը հրաշքով տվեց դրանք։

Նկար
Joseph Smith holding scriptures

Հիսուս Քրիստոսն ասաց Նեփիացիներին, որ ավետարանը նորից կտրվի Երկրին վերջին օրերում:

Նկար
Christ talking to Nephi

Նա ասաց նրանց, որ ուսումնասիրեն սուրբ գրությունները, իսկ Նեփիին պատվիրեց գրի առնել Սամուել Լամանացու մարգարեությունների մնացած մասի իրականացումը։

Նկար
Jesus teaching from scriptures

Ապա Հիսուսն ուսուցանեց մարդկանց սուրբ գրություններից։ Նա պատվիրեց նրանց ուսուցանել միմյանց այն, ինչ ինքն էր ուսուցանել նրանց։

Նկար
Nephi baptizing

Հիսուսը վերադարձավ երկինք, իսկ նրա աշակերտները սկսեցին ուսուցանել մարդկանց։ Նրանք, ովքեր հավատացին, մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։

Նկար
Nephites carrying pumpkins

Նեփիացիները սկսեցին պահել բոլոր պատվիրանները։