Այլ նյութեր
Գլուխ 37. Նեփին և Լեքին բանտում


Գլուխ 37

Նեփին և Լեքին բանտում

Helaman and sons

Նեփին և Լեքին Հելամանի որդիներն էին։ Հելամանն ուզում էր, որ նրանք լինեին արդարակյաց մարդիկ՝ ինչպես Լեքին և Նեփին, որոնք հեռացան Երուսաղեմից։

Helaman teaching sons

Հելամանն իր որդիներին սովորեցրել էր հավատալ Հիսուս Քրիստոսին։ Նրանք սովորել էին, որ ներումը գալիս է հավատի և ապաշխարության արդյունքում։

people being baptized

Նեփին և Լեքին գնացին ուսուցանելու Աստծո խոսքը Նեփիացիներին և Լամանացիներին։ Հազարավոր մարդիկ մկրտվեցին։

Nephi and Lehi bound

Երբ Նեփին և Լեքին գնացին Նեփիի երկիրը, Լամանացի զինվորները նրանց բանտ նետեցին և օրեր շարունակ սոված պահեցին։

Nephi and Lehi in fire

Լամանացիները եկան բանտ, որպեսզի սպանեին Նեփիին և Լեքիին, բայց չկարողացան, քանի որ նրանք պաշտպանված էին հրե օղակով, որը կարող էր այրել նրան, ով կփորձեր դիպչել նրանց։

Nephi and Lehi in fire

Նեփին և Լեքին չայրվեցին կրակի մեջ։ Նրանք ասացին Լամանացիներին, որ Աստծո զորությունը պաշտպանում է իրենց։

prison walls shaking

Գետինը և բանտի պատերը սկսեցին ցնցվել։ Մի սև ամպ պատեց բանտի մարդկանց, և նրանք վախեցան։

soldiers in darkness

Խավարի միջից մի ձայն հնչեց։ Այն հանգիստ էր, կարծես, շշնջոց լիներ, բայց բոլորը լսում էին այն։

people in darkness

Ձայնն ասաց մարդկանց, որ ապաշխարեն և չփորձեն սպանել Նեփիին և Լեքիին։

soldiers on floor

Ձայնը խոսեց երեք անգամ, բայց գետինը և բանտի պատերը շարունակում էին ցնցվել։ Լամանացիները չէին կարող փախչել, քանի որ շատ մութ էր և նրանք շատ վախեցած էին։

Nephi’s and Lehi’s faces shining

Նեփիացիներից մեկը, ով Եկեղեցու անդամ էր, տեսավ, որ Նեփիի և Լեքիի դեմքերը շողում էին մթության մեջ։

Nephi and Lehi shining

Նեփին և Լեքին նայում էին դեպի երկինք և խոսում էին։ Այդ մարդն ասաց Լամանացիներին, որ նայեն այդ կողմը։ Նրանք չէին հասկանում, թե ում հետ էին խոսում Նեփին և Լեքին։

Aminadab talking to men

Մի մարդ, ում անունն էր Ամինադաբ, ասաց Լամանացիներին, որ Նեփին և Լեքին խոսում են հրեշտակների հետ։

Aminadab talking

Լամանացիները հարցրեցին Ամինադաբին, թե ինչպես կարելի էր ազատվել այդ սև ամպից։ Նա հորդորեց նրանց, որ ապաշխարեն և աղոթեն, մինչև հավատ կունենան Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Lamanites praying

Լամանացիներն այնքան աղոթեցին, մինչև սև ամպը վերացավ։

fire around men

Երբ խավարը վերացավ, մարդիկ տեսան, որ շրջապատված են կրակե սյունով։ Կրակը չէր այրում նրանց կամ բանտի պատերը։

Lamanites

Լամանացիները մեծ ուրախություն ապրեցին, և Աստծո Հոգին լցրեց նրանց սրտերը։

three Lamanites

Ձայնը շշնջալով ասաց, որ նրանք կմխիթարվեն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց հավատի շնորհիվ։

angels

Լամանացիները նայեցին վերև, որ տեսնեին, թե որտեղից էր գալիս ձայնը։ Նրանք տեսան երկնքից իջնող հրեշտակների։

Lamanites talking

Մոտ 3000 մարդ տեսավ և լսեց բանտում կատարվածի մասին։ Նրանք գնացին ու պատմեցին ուրիշներին։

Lamanites putting away weapons

Լամանացիների մեծ մասը հավատաց նրանց և վայր դրեց իրենց զենքերը։

Lamanite and Nephite talking

Լամանցիներն այլևս չէին ատում Նեփիացիներին և նրանց վերադարձրին գրաված հողերը։ Լամանացիները դարձան Նեփիացիներից ավելի արդարակյաց։

Lamanites and Nephites walking

Շատ Լամանացիներ գնացին Նեփիի և Լեքիի հետ և ուսուցանեցին թե՛ Լամանացիներին, թե՛ Նեփիացիներին։