Սուրբ գրություններ
1 Նեփի 8


Գլուխ 8

Լեքին տեսնում է կենաց ծառի տեսիլքը – Նա ճաշակում է դրա պտղից և ցանկանում, որ իր ընտանիքն էլ անի նույնը – Նա տեսնում է երկաթյա մի ձող, նեղ ու անձուկ մի արահետ և խավարի մշուշներ, որոնք պատում են մարդկանց – Սարիան, Նեփին և Սամը ճաշակում են պտղից, բայց Լամանը և Լեմուելը հրաժարվում են: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ մենք ի մի էինք հավաքել բոլոր ձևի, ամեն տեսակի սերմեր, ինչպես ամեն տեսակի հատիկներ, այնպես էլ ամեն տեսակի մրգերի սերմեր:

2 Եվ եղավ այնպես, որ մինչ հայրս մնում էր անապատում, նա խոսեց մեզ հետ՝ ասելով. Ահա, ես մի երազ աերազեցի. կամ, այլ խոսքով, ես մի բտեսիլք տեսա:

3 Եվ, ահա, այն բանի պատճառով, որ ես տեսա, ես հիմք ունեմ Տիրոջով ուրախանալու աՆեփիի ու նաև Սամի համար. քանի որ հիմք ունեմ ենթադրելու, որ նրանք և նրանց սերնդից շատերը կփրկվեն:

4 Բայց ահա, աԼաման և Լեմուել, ես չափազանց վախենում եմ ձեզ համար. քանզի ահա, երազումս ինձ թվաց ես տեսա մի մութ ու մռայլ անապատ:

5 Եվ եղավ այնպես, որ ես տեսա մի մարդու, և նա հագել էր սպիտակ ապարեգոտ. և նա եկավ ու կանգնեց իմ առջև:

6 Եվ եղավ այնպես, որ նա խոսեց ինձ հետ և առաջարկեց հետևել իրեն:

7 Եվ եղավ այնպես, որ ես, հետևելով նրան, տեսա ինձ, որ ես մի մութ ու մռայլ վայրում էի:

8 Եվ շատ ժամերի ընթացքում մթության մեջ ճամփորդելուց հետո, ես սկսեցի աղոթել Տիրոջը, որ նա աողորմություն ունենար իմ հանդեպ՝ համաձայն իր բազմաթիվ գորովագութ ողորմությունների:

9 Եվ եղավ այնպես, որ Տիրոջն աղոթելուց հետո, ես տեսա մի մեծ ու ընդարձակ ադաշտ:

10 Եվ եղավ այնպես, որ ես տեսա մի ածառ, որի բպտուղը բաղձալի էր՝ մարդուն երջանիկ դարձնելու համար:

11 Եվ եղավ այնպես, որ ես առաջ գնացի և ճաշակեցի դրա ապտղից. և տեսա, որ այն ամենաքաղցրն էր բոլորից, որ ես նախկինում երբևիցե փորձել էի: Այո, և ես նկատեցի, որ դրա պտուղը ճերմակ է՝ գերազանցելով ամեն բճերմակություն, որ ես երբևէ տեսել էի:

12 Եվ, երբ ես ճաշակեցի դրա պտղից, այն լցրեց իմ հոգին չափազանց մեծ աուրախությամբ. ուստի, ես սկսեցի բփափագել, որ իմ ընտանիքն էլ ճաշակի դրանից. քանի որ գիտեի, որ այն գբաղձալի է բոլոր մյուս պտուղներից ավելի:

13 Եվ, երբ աչք ածեցի շուրջբոլորս, որ գուցե կարողանայի գտնել ընտանիքիս նույնպես, ես տեսա ջրի մի ագետ. և այն հոսում էր ծառի մոտով, որից ես պտուղ էի ճաշակում:

14 Եվ ես նայեցի որոշելու համար, թե որտեղից էր գալիս. և մի փոքր հեռու տեսա ակունքը. և նրա ակունքի մոտ ես տեսա ձեր մայր Սարիային, և Սամին, և Նեփիին. և նրանք կանգնած էին, կարծես թե չիմանալով, թե ուր պիտի գնան:

15 Եվ եղավ այնպես, որ ես ձեռքով նշան արեցի նրանց. և նաև կանչեցի նրանց բարձր ձայնով, որ նրանք գան ինձ մոտ և ճաշակեն պտղից, որը բաղձալի էր բոլոր մյուս պտուղներից ավելի:

16 Եվ եղավ այնպես, որ նրանք եկան ինձ մոտ և նույնպես ճաշակեցին պտղից:

17 Եվ եղավ այնպես, որ ես ցանկացա, որ Լամանն ու Լեմուելը գան և նույնպես ճաշակեն պտղից. ուստի, ես աչք ածեցի դեպի գետի ակունքը, որ գուցե կարողանայի տեսնել նրանց:

18 Եվ եղավ այնպես, որ ես տեսա նրանց, բայց նրանք աչկամեցան՝ գալ ինձ մոտ և ճաշակել պտղից:

19 Եվ ես տեսա երկաթյա մի աձող, և այն ձգվում էր գետի ափի երկայնքով և առաջնորդում դեպի այն ծառը, որի մոտ ես կանգնած էի:

20 Եվ ես տեսա նաև անեղ ու անձուկ մի արահետ, որը ձգվում էր երկաթյա ձողի երկայնքով, նույնիսկ մինչև ծառը, որի մոտ ես կանգնած էի. և այն նույնպես առաջնորդում էր ջրի ակունքի մոտով՝ դեպի մի մեծ ու ընդարձակ բդաշտ, կարծես թե դա մի աշխարհ լիներ:

21 Եվ ես տեսա մարդկանց անհամար բազմություններ, որոնցից շատերն առաջ էին մղվում, որպեսզի կարողանային հասնել աարահետին, որը տանում էր դեպի ծառը, որի մոտ ես կանգնած էի:

22 Եվ եղավ այնպես, որ նրանք առաջ եկան և սկսեցին քայլել արահետով, որը տանում էր դեպի ծառը:

23 Եվ եղավ այնպես, որ խավարի ամեգ բարձրացավ. այո, իսկապես, խավարի չափազանց մեծ մեգ, որի հետևանքով նրանք, ովքեր սկսել էին քայլել արահետով, կորցրեցին իրենց ճանապարհը, հետևաբար, հեռու թափառելով՝ կորան:

24 Եվ եղավ այնպես, որ ես տեսա ուրիշներին՝ առաջ մղվելիս, և նրանք առաջ եկան և բռնեցին երկաթյա ձողի ծայրից. և նրանք առաջ մղվեցին խավարի մեգի միջով՝ կառչելով երկաթյա ձողից, այնքան, մինչև որ առաջ եկան և ճաշակեցին ծառի ապտղից:

25 Եվ, ծառի պտղից ճաշակելուց հետո, նրանք աչք ածեցին շուրջբոլորը, կարծես թե աամաչում էին:

26 Եվ ես նույնպես աչք ածեցի շուրջբոլորս և տեսա, ջրի գետի մյուս կողմում, մեծ ու աընդարձակ մի շենք. և այն, կարծես թե, տեղադրված էր օդում, գետնից վերև՝ բարձրում:

27 Եվ այն լի էր մարդկանցով՝ թե՛ ծեր, թե՛ երիտասարդ, թե՛ այր, թե՛ կին. և նրանց հագուստների ձևը չափազանց պճնագեղ էր. և նրանք ազբաղված էին ծաղրելով և մատով ցույց տալով դեպի նրանց, ովքեր հասել և ճաշակում էին պտղից:

28 Եվ պտղից ահամտես անելուց հետո նրանք բամաչեցին, նրանց պատճառով, ովքեր ծաղրի էին ենթարկում իրենց. և նրանք գհեռացան դեպի արգելված ուղիներ և կորան:

29 Եվ ես՝ Նեփիս, չեմ ասում հորս աբոլոր խոսքերը:

30 Բայց, որպեսզի համառոտ լինեմ գրելիս, ահա, նա տեսավ ուրիշ բազմություններ՝ առաջ մղվելիս. և նրանք եկան ու բռնեցին երկաթյա աձողի ծայրից. և առաջ մղվեցին իրենց ճանապարհով, անընդհատ ամուր բռնած երկաթյա ձողից, մինչև առաջ եկան ու երեսնիվայր ընկան և ճաշակեցին ծառի պտղից:

31 Եվ նա տեսավ նաև ուրիշ աբազմություններ՝ իրենց ուղին խարխափելիս դեպի այն մեծ ու ընդարձակ շենքը:

32 Եվ եղավ այնպես, որ շատերը խեղդվեցին աակունքի խորքերում. և շատերը կորան նրա տեսադաշտից՝ թափառելով անծանոթ ճանապարհներով:

33 Եվ մեծ էր բազմությունը, որ մտավ այն արտասովոր շենքը: Եվ այն շենքը մտնելուց հետո, նրանք ուղղեցին աարհամարհանքի մատը դեպի ինձ և նրանց, ովքեր նույնպես ճաշակում էին պտղից. բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա:

34 Սրանք են իմ հոր խոսքերը. Քանզի բոլոր նրանք, ովքեր աուշք դարձրեցին նրանց, հեռացան:

35 Եվ աԼամանն ու Լեմուելը չճաշակեցին պտղից, ասաց հայրս:

36 Եվ եղավ այնպես, որ հայրս, իր երազի կամ տեսիլքի բոլոր խոսքերն ասելուց հետո, որոնք շատ էին, ասաց մեզ, որ այն բաների պատճառով, որ ինքը տեսել էր տեսիլքում, նա չափազանց վախենում էր Լամանի ու Լեմուելի համար. այո, վախենում էր, որ նրանք կվտարվեն Տիրոջ ներկայությունից:

37 Եվ նա այն ժամանակ հորդորեց նրանց սիրող ածնողի ողջ զգացումով, որ նրանք ականջ դնեն իր խոսքերին, որ, գուցե, Տերը ողորմած կլինի նրանց հանդեպ և չի վտարի նրանց. այո, հայրս քարոզեց նրանց:

38 Եվ նրանց քարոզելուց և նաև նրանց շատ բաների մասին մարգարեանալուց հետո, նա պահանջեց նրանցից՝ պահել Տիրոջ պատվիրանները. և ավարտեց նրանց հետ խոսելը: