2019թ․
Եկեղեցին փոխում է քաղաքականությունը արարողությունների վկաների վերաբերյալ
նախորդ հաջորդ

Եկեղեցին փոխում է քաղաքականությունը արարողությունների վկաների վերաբերյալ

Գերագույն համաժողովի ղեկավարների ժողովի ժամանակ, որտեղ Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներն ու Բարձրագույն պաշտոնյաները հրահանգներ են ստանում Առաջին Նախագահությունից, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց Եկեղեցու քաղաքականության ընթացակարգային փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են այն հարցին, թե ով կարող է որպես վկա ծառայել մկրտությունների և կնքումների ժամանակ:

2019թ. հոկտեմբերին 2-ի Առաջին Նախագահության նամակը մանրամասնում է այդ փոփոխությունները.

«Նախագահող իշխանության հրավերով՝

  1. Ցանկացած անդամ, ով ունի գործող տաճարային երաշխավորագիր, այդ թվում՝ սահմանափակ օգտագործման երաշխավորագիր, կարող է ծառայել որպես վկա փոխարինող մկրտության ժամանակ։

  2. Օժտում ստացած ցանկացած անդամ, ով ունի գործող տաճարային երաշխավորագիր, կարող է ծառայել որպես վկա ապրող անձանց կամ փոխարինողների միջոցով կնքման արարողության ժամանակ։

  3. Եկեղեցու մկրտված ցանկացած անդամ, ներառյալ երեխաներն ու երիտասարդները, կարող են ծառայել որպես վկա ապրող մարդու մկրտության արարողության ժամանակ»: